Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
Ստեղծում ենք մի մթնոլորտ, որը աշխատում է բանակի դեմ․ Վաղարշակ Հարությունյան
Comment
-
«Վերահսկում ենք Նախիջևանի՝ մեծությամբ երկրորդ բնակավայրը». Արծրուն Հովհաննիսյան, Երկրի հարցը
Comment
-
Խուճապ է սկսվել. Նիկոլ Փաշինյանի հրահանգով ստուգումներ են սկսվել. Ժողովուրդ
Lragir.am
28.06.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախկին իշխանության ներկայացուցիչներից շատերն այս օրերին պարզապես խուճապի մեջ են: Բանն այն է, որ ժամանակին պաշտոնյաներից ու պատգամավորներից շատերն իրենց երեխաներին ազատել են բանակից ոմանք օբյեկտիվ, ոմանք սուբյեկտիվ պատճառներով:
Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, նրանք զբաղված են այդ արխիվային փաստաթղթերը վերանայելով, վերաձեւակերպելով, որպեսզի ստուգումների դեպքում օրինականության հետ կապված խնդիրներ չառաջանան:
Բանն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով այս թեմայով սկսվել են լուրջ ստուգումներ, խնդիր է դրված պարզելու՝ իշխանության ներկայացուցիչների զավակներն այս տարիներին ազատվել են ծառայությունից օրինակա՞ն, թե՞ ապօրինի հիմքերով, կոնկրետ ի՞նչ պատճառներով:
Ըստ մեր աղբյուրների` առաջիկայում այս թեմաներով լուրջ աղմուկ, լուրջ բացահայտումներ են սպասվում: Կպարզվի, որ այնպիսի անձանց երեխաներ չեն մեկնել ժամկետային զինծառայության, որ անհնար է պատկերացնել՝ ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի զավակները, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի տղան, գեներալ Սեյրան Սարոյանի որդին, Վարդան Ղուկասյանի տղան, Սուրիկ Խաչատրյանի տղան եւ այսպես շարունակ»:
Comment
-
Նախիջևանի հատվածում ադրբեջանական նոր դիրքն ամբողջովին վերահսկողության տակ է
Աշոտ Ասատրյան
27 հունիս 2018
shareԼավ, մի քիչ էլ փակագծերը բացեմ, չնայած շատ եմ ափսոսում, որ որոշ բաներ չեմ կարող բառերով փոխանցել, ու համ էլ պետական գաղտնիք է պարունակում։ Բայց սա չէի կարող չկիսվել ձեզ հետ։
Նախիջևանի հատվածում ադրբեջանական նոր դիրքն է։ Լուսանկարն արվել է հայկական մեր նոր դիրքից, որը հատուկ ստեղծվել է ադրբեջանական նոր դիրքերը վերահսկելու համար։
Հիմա ուշադրություն դարձրեք, որ պարզ երևում են աշխատանք կատարող 6 զինվորները, ովքեր ամբողջ ընթացքում անիվներ և պարկեր էին դասավորում։ Հետո գնացին մի փոքր ներքև՝ հաց ուտելու, հետո 2 հոգի դիրքի վերևի ձախ մասում լվացվում էին: Երևի այլևս հետաքրքիր չէ թշնամու զինվորների հետագա գործողությունները, բայց ասեմ, որ իրենց դիրքի ամբողջ շարժը՝ աշխատանքներ, հաց ուտել, լվացվել, բնակարան կարիքները հոգալ և այլն, այ այսպես մեր աչքի տակ են։
Սա, եթե կցանկանաք, կարող եք տարածել, մինչև մյուս դիրքին անդրադառնամ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?f...type=3&theaterLast edited by Vrej1915; 06-27-2018, 11:28 PM.
Comment
-
Հայաստանի և Նախիջևանի դիրքային փոփոխություններից խոսելիս անազնիվ կլինի աչքաթող անել հայկական բանակի նոր դիրքերը
Աշոտ Ասատրյան
28 հունիս 2018Հայաստանի և Նախիջևանի դիրքային փոփոխություններից խոսելիս անազնիվ կլինի աչքաթող անել հայկական բանակի նոր դիրքերը: Շատ եմ ափսոսում, որ չկարողացա լինել բոլոր դիրքերում, քանի որ ժամանակային առումով անհնար էր:
Նախիջևանի ադրբեջանական բանակի սադրիչ գործողություններին, որպես պատասխան հայկական կողմը վերջին շրջանում շուրջ 12 նոր դիրքով առաջ է գնացել, որոնցից ամեն մեկը հատուկ մշակված է, որպեսզի վերահսկի թշնամու նոր և հին դիրքերը և բնակավայրերը: Մեր դիրքերը հիմնականում աշխարհահռչակ հայորդիների անուններով են կնքվել:
Ադրբեջանական դիրքային փոփոխությունները իհարկե չէին կարող անպատասխան մնալ: Այս պահին դեռ իրականացվում են շինարարական աշխատանքները ուղղակի ի տարբերություն իրենց դիրքերի մեր կողմից նաև մարտական հերթապահություն է ընթանում, քամի որ բնությունը արդեն ապահովել է մեր անվտանգությունը, մնում է միայն ենք բարելավենք այդ տարածքները: Իսկ թշնամու կողմը մեր դիպուկահարների ուշադրության կենտրոնում փորձում են դիրքեր կառուցել:
Բայց դե մեր դիպուկահարներն էլ այդքան համբերատար չեն, մեկել տեսար որոշեցին, որ դիրքը իրենց սրտով չի ու էլ չթողեցին աշխատանքներ իրականացնել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatr...90309734351089
Comment
-
Հայաստանի կողմից դիտարկվող Նախիջևանի տարածքներ. ուզում եք դաժան, կլինի դաժան
Աշոտ Ասատրյան
27 հունիս 2018vՀայաստանի կողմից դիտարկվող Նախիջևանի տարածքները։ Ուզում եք դաժան, կլինի դաժան։ Նկարները՝ ըստ իրենց հերթականության։
1-ին նկարում ադրբեջանական գումարտակն է, որը դիտարկվում է մեր դիրքից։ Գումարտակում կատարվող ցանկացած քայլի կարելի է հետևել ամենահասարակ հեռադիտակով կամ դիպուկահարի զենքի օգնությամբ։
2-րդ նկարում ադրբեջանական Սադարակ գյուղն է, որը շատ խիտ բնակեցված է և գտնվում է մեր վերահսկողության տակ։ Ցանկացած մեկ կրակոց ուղղակի քաոսի մեջ կգցի այս բնակավայրը։ Զինվորականները փաստում են, որ գյուղը չեն կարող դատարկել մի քանի ժամվա ընթացքում։
3-րդ նկարում դեպի գյուղ և այլ քաղաքներ տանող ճանապարհն է, որը պատերազմական իրավիճակում հանդիսանալու է որպես փրկության ուղի։ Ճանապարհը նույնպես գտնվում է մեր վերահսկողության տակ։
4-րդ նկարում բնակավայրերը պաշտպանող ադրբեջանական դիրքն է, որի թիկունքային հատվածը նույնպես մեր նշանառության տակ է, ու այս դիրքից ոչ մի լուրջ ռազմական գործողություն կատարել հնարավոր չէ։
Հ․Գ․ Արենիին խփող բանակի գերագույն հրամանատարն այս ամենի մասին շատ լավ տեղյակ է։ Նա տեղյակ է նաև մյուս բոլոր բնակավայրերի մասին, որոնք այժմ մեր աչքի առաջ են։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatr...89165867798809
Comment
-
Ունեմ Bell 412 ուղղաթիռների վերաբերյալ ԱՄՆ պաշտոնական պատասխանը
Suren Sargsyan
27 հունիս 2018«Bell 412 ուղղաթիռները սերտիֆիկացված են՝ որպես քաղաքացիական։ Որպես այդպիսին, Պետդեպի կողմից դրա արտահանման լիցենզիա անհրաժեշտ չէ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»։
Շնորհակալ եմ պաշտոնական պատասխանի համար։ Փաստորեն, այս ուղղաթիռները ձեռք են բերվել որպես քաղաքացիական, հետո նոր ռազմականացվել են։ Պետք է հասկանալ ում կողմից։
Comment
Comment