Announcement
				
					Collapse
				
			
		
	
		
			
				No announcement yet.
				
			
				
	
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
				
					Collapse
				
			
		
	X
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
 ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱՐՑԱԽ
 Հայկական երկու Հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում օգոստոսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով մեկնել էր Արցախ։
 
 Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, Արցախի պաշտպանության նախարարի ուղեկցությամբ, եղել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, մասնակցել բանակային ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։
 
 Շնորհակալություն հայտնելով անձնակազմին գերազանց ծառայության և նախորդ կիսամյակում ցուցաբերած բարձր ցուցանիշների համար՝ ՀՀ պաշտպանության նախարարը մատնանշել է այն խնդիրները, որոնց վրա պետք է հատկապես ուշադրություն դարձնել արդեն մեկնարկած նոր ուսումնաշրջանում` շեշտը դնելով գիտելիքների և հմտությունների կատարելագործմանն ուղղված գործընթացների վրա:
 
 Ուսումնական նոր փուլի մեկնարկին նվիրված միջոցառումը եզրափակվել է զինանձնակազմի հանդիսավոր երթով։
 
 Այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է նաև ՊԲ հյուսիսարևելյան առաջնագիծ, հետաքրքրվել օպերատիվ-մարտավարական իրադրությամբ, խրախուսել մարտական խնդիրների կատարման գործում աչքի ընկած մի շարք զինծառայողների։
 
 Դավիթ Տոնոյանը ծանոթացել է նաև «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի առաջնագծում իրականացվող ծրագրերին, քննարկել դրանց արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված հարցեր՝ ևս մեկ անգամ բարձր գնահատելով այն մեծ աջակցությունը, որ ցուցաբերում է հիմնադրամը` առաջապահ ստորաբաժանումներին տրամադրելով առաջին բուժօգնության անհատական և հատուկ մասնագիտական լրակազմեր:
 
 Ծրագրի նախաձեռնողները վստահեցրել են, որ առաջիկայում ևս հիմնադրամը կշարունակի լինել զինված ուժերի կողքին և իր գործուն աջակցությամբ կնպաստի բանակին առաջադրված խնդիրներն առավել արդյունավետ կյանքի կոչելու գործին:
 
        
 
 Comment
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
 Kalashnikov rifles’ new series to be manufactured in Armenia
 13:55, 21.08.2018
 
 Royalsys Engineering ltd. Director Davit Galstyan and Kalashnikov Group incorporated Deputy Director Andrei Baryshnikov on Tuesday have signed a contract.
 
 Accordingly, the manufacturing of Kalashnikov rifles’ new—AK-12 and AK-15—series will be set up in Armenia.
 
 Artsrun Hovhannisyan, spokesperson for the Ministry of Defense of Armenia, wrote about the aforesaid on Facebook.
 
  
 
 
 Comment
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
 «Մեզ ասեք, թե պայմանագրի որ կետն ենք խախտել». ՀՀ-ում Բելառուսի դեսպանը՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին
 aravot.am
 21 օգոստոս 2018Aravot.am-ը գրում է.
 
 
 Aravot.am-ը Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին (լուսանկարում` ձախից առաջինը)հարցրեց՝ մեր երկրում միանշանակ չեն ընդունում այն, որ Բելառուսը, լինելով ՀԱՊԿ անդամ, զենք է վաճառում Ադրբեջանին՝ շատ լավ իմանալով, որ այդ զենքն ուղղվելու է մեր դեմ, ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Նա պատասխանեց. «Ես զենքի վաճառքի հարցը չեմ քննարկի, քանի որ բավականաչափ տեղեկատվության չեմ տիրապետում: Զենքի վաճառքի հարցն այն թեման է, որը կարգավորվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից եւ միջազգային իրավական ակտերով: Եթե Բելառուսը, որպես այդ գործընթացների մասնակից, ինչ-որ բան խախտել է, դուք մեզ ասեք, թե պայմանագրի որ կետը»:
 
 Մենք հիշեցրինք, որ Բելառուսը, ինչպես եւ Հայաստանը, ՀԱՊԿ անդամ են: Իսկ ՀԱՊԿ-ի հռչակած նպատակներից է հանդիսանում խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդումը, հետեւաբար մեծ հարց է, թե Ադրբեջանին զենք վաճառելով՝ Բելառուսը որքանով է նպաստում տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը:
 
 Իգոր Նազարուկն ասաց. «Դուք էլ եք ՀԱՊԿ անդամ եւ դուք էլ ունեք հնարավորություն այս կամ այն գործողություններն անել, ես չեմ ասի, թե ինչպիսի ու չեմ մեկնաբանի: Վերաբերվեք այդ հարցերին հավասարակշռված, ասեք, թե կոնկրետ որ փաստաթղթի որ դրույթն ենք խախտել, չենք կատարել մեր պարտականությունները, այդ դեպքում կլինի կառուցողական փոխգործակցություն, ոչ թե էմոցիոնալ»:
 Comment














 
							
						
 
			
			
		














 
	













Comment