Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too ... See more
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Իսրայելը Ադրբեջանի հետ պլացդարմ է ձևավորում ընդդեմ Իրանի․ Հայաստանը պետք է զինված-չեզոք դիրք գրավի


    1in TV
     

    Comment


    • ՊԲ-ի արանձին տանկային բրիգադներից մեկի կազմավորման 25-ամյակը

      Comment


      • Ուսումնական առօրյա ՀՀ հյուսիսային զորամասերից մեկում

        Comment


        • Օդադեսանտային պատրաստություն / Airdrop training

          Comment


          • Բաքուն Արցախի դեմ կիրառելու է drone war

            Artem Balasanov

            26 սեպտեմբեր 2018
            Ադրբեջանի ԳԱԱ բարձր տեխնոլոգիաների կենտրոնն արտադրել է Յարասա կամիկաձե-անօդաչուն:

            12 կգ քաշ ունեցող անօդաչուն կարող է թռչել 2.000 մետր բարձրության վրա և տանել 5 կգ քաշ: Անօդաչուի առավելագույն արագությունը 160 կմ/ժ է:

            Յարասան արդեն իսկ անցել է փորձարկումներ և շուտով կտրամադրվի Ադրբեջանի զինուժին:

            Ադրբեջանը բարձր տեխնոլոգիական զենքերի միջոցով փորձում է նվազեցնել «մարդկային գործոնը» ղարաբաղյան ճակատում։ Ապագա պատերազմում Բաքուն Արցախի ու ՀՀ-ի դեմ կիրառելու է նորագույն զենքեր, որոնք լինելու են հեռակառավարվող, կամ այդ մեքենաների կառավարումն իրականացվելու է մինիմալ քանակությամբ զինվորներով:

            Ղարաբաղում Ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանը նույնպես բազմաթիվ անգամ և տարբեր նպատակներով՝ հետախուզական, հարվածային, հրետանու կրակի ուղղորդում (корректировка огня), կիրառել է անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ իսրայելական արտադրության կամիկաձեներ, իսկ այժմ սկսել է տարբեր տեսակի անօդաչուների սեփական արտադրությունը։

            Ադրբեջանը, Քառօրյայից դասեր քաղելով, հասկացել է անօդաչուների կիրառման արդյունավետությունը։ Արցախի երկնքում կործանիչների կիրառությունը հանգեցնելու էր ՊԲ ՀՕՊ ուժերի հակազդմանն ու մարդկային (օդաչուներով Ադրբեջանը երբեք աչքի չի ընկել և արցախյան պատերազմում օգտվել այլազգի օդաչուների ծառայություններից), ինչպես նաև նյութական (միլիոնավոր դոլար արժեցող կործանիչների) կորուստների։ Սեփական արտադրության անօդաչուներն այդքան էլ թանկ չեն Իսրայելից գնելու համեմատությամբ, այդ պատճառով Բաքուն որոշել է գնալ հետախուզական, հարվածային (կամիկաձե) և հետախուզա-հարվածային տիպի անօդաչուների արտադրությանը, ինչը հուշում է, որ Ղարաբաղում այդ տիպի զինատեսակներն ավելի լայնորեն են կիրառվելու։ ՊԲ-ն պետք է ամրապնդի ՀՕՊ համակարգն ու РЭБ համակարգերը։

            Անօդաչուների զանգվածային կիրառության նպատակն է տնտեսել թե՛ կործանիչ ավիացիան, թե՛ մարդկային գործոնը բացառել (կործանիչի խոցումը բերելու է կա՛մ անձնակազմի կորստին, կա՛մ նրանք կատապուլտայից օգտվելու պարագայում «ընկնելու» են ԼՂՀ տարածքում ու դառնան ադրբեջանական ագրեսիայի կենդանի վկաներ՝ գերիներ), ինչը կունենա թե՛ ռազմական, թե՛ քաղաքական ծանր հետևանքներ Բաքվի ռեժիմի համար։

            Անօդաչուները հաջորդ ռազմական գործողությունների ժամանակ օգտագործվելու են հետախուզական` ԼՂՀ խորքում զորքերի տեղաշարժը հսկելու, ինչպես նաև հարվածային նպատակներով` հարվածելով թիկունքից առաջնագիծ օգնության շտապող զինտեխնիկայի շարասյուններին, շարքից հանելով ենթակառուցվածքներն ու հարվածի տակ պահելով Քելբաջարի ու Լաչինի ճանապարհները, որպեսզի ՀՀ-ից օգնության ինտենսիվությունը սահմանափակվի։ Հարվածներ կարող են հասցվել նաև Ստեփանակերտի դեռևս չգործարկված օդանավակայանին, թռիչքուղուն և այլն` Երևան-Ստեփանակերտ օդային ճանապարհով ռազմական աջակցությունը խափանելու համար։

            Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artem.balas...5430?__tn__=-R

            Comment


            • Վերջին օրերի ընթացքում մենք սահմանին կորցրեցինք շատ թանկ տղերք

              Աշոտ Ասատրյան

              28 սեպտեմբեր 2018Տարիներ շարունակ մեր ունեցած փորձը ցույց է տվել, որ ադրբեջանական կողմը հասկանում է բացառապես ուժի և ճնշման լեզուն: Ադրբեջանական կողմը թքած ունի իր կողմի զոհերի և վիրավորների վրա, թե օրեկան քանի հոգի կմահանա ու քանիսը կտղափոխվեն հոսպիտալ, սակայն տարածքային ավերվածություններից նրանք ահավոր վախենում են, քանի որ դրանց թաքցնելու հավանականություն գրեթե չկա:

              Տարիներ առաջ հենց այս ժամանակահատվածում, երբ թշնամին կրկին ակտիվացել է Տավուշի մասում և կրակի տակ էր պահում հայկական բնակավայրերը , նրանց ընդամենը մի քանի ժամվա ընթացքում լռեցրեցին այնպես, որ երկար ժամանակ այդ հատվածում ադրբեջանական կողմը լուռ մնաց: Հայկական կողմը ոչ միայն պատասխան կրակով լռեցրեց թշնամու կրակոցները, այլ պարզապես պատիժ գործողություններ իրականացվեցին այն երկու դիրքերի ուղղությամբ, որտեղից կրակում էին հայկական բնակավայրերի վրա, դիրքերը գրավվեցին, ադրբեջանական կողմը ունեցավ զոհեր և վիարվորներ:

              Կան շատ այլ տարբերակներ, երբ հայկական կողմը այս նույն գործողությունները կատարել է առավել ակտիվ ադրբեջանական դիրքերի նկատմամբ ու միշտ հաջողությամբ են ավարտվել դրանք: Տարվա մեջ կան հստակ ժամանակահատվածներ, որ ադրբեջանական կողմը հենց այդ շրջանում որոշ հատվածներում ակտիվանում է կապված տարբեր պայմանների հետ՝ բերքահավաք, ինչ-որ միջոցառում կան հանդիպում և այլն: Հիմա համընկել էր համ բերքահավաքը, համ Հայաստանի ղեկավար կազմի հանդիպումները միջազգային հարթակներում:

              Խնդրի լուծման այս տարբերակը եթե ես գիտեմ, ապա վստահեցնում եմ, որ դրանց լուծումները քննարկող անձնակազմը ինձանից մի քանի անգամ ավելի լավ գիտի: Հիմա ասածս ինչա՞: Վերջին օրերի ընթացքում մենք սահմանին կորցրեցինք շատ թանկ տղերք, որոնց վերադարձնել այլևս անհնար է, սակայն տղերքի հոգիները անհանգիստ են: Ես հետևել եմ ադրբեջանական հատվածի անդրադարձին այս թեմայի շուրջ ու մոտ օրերս լուրջ անդրադառնալու թեմա արդեն մենք ենք ունենալու: Քողարկելը այլևս անհնար է լինելու:

              Comment


              • Գոմք / Gomq

                Comment


                • Մայոր Հովսեփ Մակարյան / Major Hovsep Makaryan

                  Comment


                  • ՊԲ-ի ավիացիան իրականացրել է ուսումնամարզական շրջաթռիչքներ

                    Comment


                    • Originally posted by Mehnuni View Post
                      ՊԲ-ի ավիացիան իրականացրել է ուսումնամարզական շրջաթռիչքներ

                      Was this in artsakh? It didn't look like erebuni

                      Comment

                      Working...