Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too ... See more
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Armenian Army






    Comment


    • Ծաղկահովիտում ցանկանում են, որպեսզի Արայիկ Խանդոյանը հուղարկավորվի Եռաբլուրում. համայնքի ղեկավար

      10.10.18



      Ծաղկոհովիտը սգում է, մենք ունեցանք մեծ կորուստ, Արայիկ Խանդոյանը ազգի հերոս է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Նորային Հակոբյանը: Գյուղապետը շեշտեց, որ հիմա գյուղում ակտիվորեն քննարկում են Արայիկ Խանդոյանին Եռաբլուրում հուղարկավորելու հարցը:

      «Արայիկի մայրը վերադառնում է ՌԴ-ից , մյուս որդու` Արթուր Խանդոյանի մոտ էր, հենց ինքն էլ նման ցանկություն հայտնի, համայնքը պատրաստ է ոտքի կանգնել, օգնել ինչով կարող ենք, ֆինանսական աջակցություն ևս կարող ենք ցուցաբերել: Հիմա բոլոր հարցերը քննարկում ենք նրա հորեղբոր որդու հետ, մինչ հասկանանք` ինչ են ուզում նրա ընտանիքի անդամները: Խանդոյանը, կրկնեմ, հերոս էր, հերոսին վայել պատվով պետք է հուղարկավորվի»,-շեշտեց Նորային Հակոբյանը:

      Գյուղապետն ասաց, որ ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո պատրաստ են դիմել ՊՆ-ին:

      Tert.am-ի հետ զրույցում «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն ասաց, որ իրենք ևս այդ հարցով դեռ ՊՆ չեն դիմել, սպասում են Ռիմա Խանդոյանի վերադարձին, որևէ նորության դեպքում այն կհանրայնացնեն:

      Հիշեցնենք, որ գիշերը մահացել է ազատամարտիկ, «Սասնա Ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը, որն ավելի հայտնի էր «Միայնակ Գայլ» մականունով: Արայիկ Խանդոյանը կալանավորվել էր 2016 թվականին՝ Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու դեպքից հետո, իսկ օգոստոսի 17-ին դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել կալանքից:

      Հիշեցնենք նաև, որ Արայիկ Խանդոյանը պարգեւատրվել էր Արցախի և ՀՀ-ի «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության» պարգևով, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլ շքանշաններով, որոնցից, ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, հրաժարվել էր:



      Անի Գևորգյան

      Comment


      • Armenian Army









        Comment


        • Սահմանի հարավային ուղղությունն է Բակո Սահակյանի դիտակետում

           

          Comment


          • Բակո Սահակյանն այցելել է մարտական դիրքեր

             

            Comment


            • «ԿԲ-x» (ԿԲ-Իքս) ընկերությունների միավորման տաղավարը «ԴիջիԹեք-2018» ցուցահանդեսին

               

              Comment


              • Armenian Air Defense









                Comment


                • DigiTec 2018








                  Comment


                  • DigiTec 2018









                    Comment


                    • Երեւանի նոր զգուշացումը Բաքվին

                      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

                      10.10.2018


                      Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Բաղրամյան զորավարժարանում հետեւել է հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժությանը: Նա նշել է, որ կարեւոր է հայ-ռուսական համատեղ այդօրինակ զորավարժության անցկացումը հատկապես ոչ պլանային սցենարներով եւ հրամանատարների ինքնուրույն որոշումներով` «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» սկզբունքի կիրառմամբ:

                      Տոնոյանը կարեւոր է համարել, որ բարձր մարտունակության ապահովմամբ համատեղ զորքերը կարողանան վարել հաջող մարտական գործողություններ տարբեր, այլ աշխարհագրություն ներկայացնող, չնախատեսված օպերացիոն ուղղություններում:

                      Հատկանշական է, որ Հրամանատրում առաջադրանքի միջոցով սկզբունքը փաստացի ներառվում է ոչ միայն Հայաստանի զինված ուժերի, այլ նաեւ հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեության մեջ: Այլ կերպ ասած, խոսքը կարծես թե տեղում ռազմական գործողությունների օպերատիվ որոշումների իրավասության մասին է, եւ հաշվի առնելով այն, որ խոսքը հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին է, այդ ռեժիմը ստանում է առանձնահատուկ քաղաքական նշանակություն եւ պարունակում է որոշակի քաղաքական համաձայնության դրսեւորում ավելի բարձր մակարդակում:

                      Խնդիրն այն է, որ հայ-ռուսական միացյալ զորախմբի ներգրավումը ռազմական գործողություններին պայմանավորվում է Հայաստանի եւ ՌԴ Առաջին դեմքերի համաձայնությամբ: Այն, որ Հայաստանի պաշտպանության նախարարը խոսում է միացյալ զորախմբում Հրամանատրում առաջադրանքի միջոցով սկզբունքի կիրառման մասին, հուշում է, որ միացյալ զորախումբը առնվազն որոշակի մակարդակում ստանում է տեղերում ավելի ցածր մակարդակում օպերատիվ որոշումներ կայացնելու եւ գործելու քաղաքական իրավասություն: Հասկանալի է, որ խոսքը լայն մասշտաբի գործողությունների մասին չէ, սակայն այս դեպքում հատկանշական է, որ հայ-ռուսական զորախումբը գործնականում անվտանգության ապահովման ռազմա-քաղաքական ավելի լայն մասշտաբի ֆունկցիոնալությունից բացի, փաստացի դիտարկվում է նաեւ օպերատիվ խնդիրների լուծման ռեժիմում, ինչը թերեւս նոր արձանագրում է:

                      Եվ դա առավել հետաքրքիր է Դավիթ Տոնոյանի այն դիտարկման ֆոնին, որ համատեղ զորքերը կարողանան վարել հաջող մարտական գործողություններ տարբեր, այլ աշխարհագրություն ներկայացնող, չնախատեսված օպերացիոն ուղղություններում:

                      Բանն այն է, որ հայ-ռուսական միացյալ զորախմբի «գործունեության տիրույթ» դիտարկվել է հայ-ադրբեջանական պետական սահմանը կամ ՀԱՊԿ պատասխանատվության գոտի դիտարկվող տարածքը, մասնավորապես Նախիջեւանի ուղղությունը: Միացյալ զորախումբը կազմված է Հայաստանում Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանից եւ Հայաստանի բանակային հինգերորդ կորպուսից, որը տեղակայվցած է հենց Նախիջեւանի ուղղությամբ:

                      Այդպիսով, մի կողմից միացյալ զորախումբը փաստացի ստանում է այդ ուղղությամբ անհրաժեշտության դեպքում տեղում օպերատիվ հրամանատարական որոշումով գործելու հնարավորություն, մյուս կողմից Դավիթ Տոնոյանը խոսում է «այլ աշխարհագրություն ներկայացնող, չնախատեսված օպերացիոն ուղղությունների» մասին: Իսկ դա կարող է նշանակել, որ հայ-ռուսական միացյալ զորախումբը օպերատիվ որոշումներով եւ հրամանատրումներով գործողություն կարող է իրականացնել իր հիմնական կամ դե յուրե պատասխանատվությունից դուրս, խորքային առումով դե ֆակտո պատասխանատվության գոտում, որը կարող է ներառել ոչ միայն հայկական պետական սահմանը, այլ նաեւ Ադրբեջանի հետ շփման գիծը ամբողջությամբ:

                      Սա անշուշտ քաղաքական ազդակ է Բաքվին: Ադրբեջանի կառավարության նիստում Ալիեւը հայտարարել է, թե բանակցության ձեւաչափ փոխելու հայկական փորձը չի ստացվել, եւ բանակցություն կարող է լինել միայն Հայաստան-Ադրբեջան ձեւաչափով: Նա ասել է նաեւ, թե շուտով հնարավոր կլինի ազատել «օկուպացված տարածքները»:

                      Երեւանից հնչում է բավական հստակ պատասխան, ակնարկով, որ սահմանին լարվածության շուրջ Դուշանբեի համաձայնության առումով Բաքուն չպետք է ունենա դա իբրեւ թուլություն դիտարկելու գայթակղություն եւ չփորձի մտածել Դուշանբեի համաձայնությունը շանտաժի միջոց դիտարկելու մասին:

                      Ընդ որում, պատասխանը հնչում է հայ-ռուսական միացյալ զորախմբի հարթակից: Ադրբեջանի ռազմական շանտաժի քաղաքականությունը ապրիլյան քառօրյայից հետո ՌԴ համար ուղղակի փակուղային է: Միաժամանակ, բավական սահմանափակ է Բաքվի հետ առավել կոշտ լեզվով խոսելու Մոսկվայի կարողությունը: Այդ առումով, Երեւանից հնչող միարժեք դիրքորոշումներն ու հստակ մեսիջներն անկասկած օժանդակություն են նաեւ Մոսկվային Ադրբեջանի, ու նաեւ խոշոր հաշվով Թուրքիայի եւ Իսրայելի ռազմա-քաղաքական որոշակի ճնշմանը դիմակայելու հարցում:

                      Ըստ այդմ, թերեւս Մոսկվան էլ իր հերթին դրան կատարում է ընդառաջ քայլը միացյալ զորախմբի օպերատիվ հրամանատրման ռեժիմի հարցում քաղաքական համաձայնության տեսքով:

                      Comment

                      Working...