Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too ... See more
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Հարավարևմտյան սահմանագոտի / Southwestern borderline

    Comment


    • Originally posted by arakeretzig View Post

      cuz they are desperate for clients. Almost nobody uses that plane.
      or its most probably fake, they are not that desperate

      Comment


      • I am confused as to how are any planes going to be used. Knowing what the enemy has in air defense, what is the probably of a plane to fly into enemy territory and come back intact? 5%? Would they be used as air support only during a massive enemy invasion? What is the sudden need for advanced air defense? What would any new plane accomplish that the SU-25 cannot? air to air? Or just that Russia is using Armenia as a bait to force the azeris on buying more advanced Russian planes?

        Comment


        • Անկախության զինվորները







          Comment








          • Comment


            • Ռուսաստանը եւ Հայաստանի հարեւանները խառնվել են իրար. ի՞նչ անակնկալներ է պատրաստում ԱՄՆ-ն տարածաշրջանում

              ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ, ՌԱՀՀԿ տնօրեն

              03.11.2018



              Հոկտեմբերի վերջին դրսեւորված` Հայաստանի հարեւան երկրների եւ Ռուսաստանի ակտիվացումը նորից արդիականացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության թեման նոր միջազգային պայմաններում: Հայաստանը չի կարող հաշվի չառնել իր շուրջը կատարվող այդպիսի ակտիվացումը:

              Նման կտրուկ ակտիվացում կարելի էր ակնկալել Միացյալ Նահանգների նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի` Ռուսաստան եւ Հարավային Կովկասի երկրներ այցից հետո: Այս գործչի հայտարարությունները, որոնք մեծ արձագանք էին առաջ բերել, չէին կարող չանհանգստացնել մեր տարածաշրջանի բոլոր հարեւաններին: Ի՞նչ արժեր միայն Բոլթոնի այն հայտարարությունը, թե ինքը եկել է պարզաբանելու Հարավային Կովկասի երկրների վերաբերմունքը հարեւան Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի վարած քաղաքականության հանդեպ: Պարզ է, որ բոլորի կողմից այդ հայտարարությունը գնահատվեց որպես նոր պայմաններ թելադրող խաղացողի դերի համար ԱՄՆ-ի ներկայացրած հայտի նախանշան: Եվ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման թեման այդ հայտի մեջ միակը չէր: Մեծ նշանակություն ունեին Բոլթոնի այն հայտարարությունները, թե ԱՄՆ-ը պատրաստ է զենք վաճառել Հայաստանին եւ Ադրբեջանին` այդ երկրներում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու նպատակով: Նման հայտարարությունը վկայում է, որ Միացյալ Նահանգները կտրուկ փոխում է տարածաշրջանի երկրների նկատմամբ իր վերաբերմունքը:

              Կարելի էր ակնկալել տարածաշրջանի երկրների եւ Ռուսաստանի գրեթե ակնթարթային արձագանքը եւ ԱՄՆ քաղաքականությունը տարբեր ձեւաչափերով քննարկելու նրանց ցանկությունը: Հոկտեմբերի 27-ին Ստամբուլում շտապ կարգով անցկացվեց Ռուսաստանի, Թուրքիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների գագաթաժողովը: Եվ, չնայած բանակցությունների հիմնական թեման Սիրիայում տիրող իրավիճակն էր, նշված երկրները հավաքվել էին առանց ԱՄՆ ներկայացուցչի: Ավելին` սիրիական կարգավորումից բացի, նախագահները քննարկել են նաեւ միջին եւ փոքր հեռահարության հրթիռների կրճատման պայմանագրից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու մասին որոշումը: Այսպիսի ձեւաչափով հանդիպում տեղի է ունենում առաջին անգամ, եւ այս գագաթաժողովի շարժառիթները բավական պարզ են: Բոլորին հուզում են ԱՄՆ քաղաքականության նոր միտումները: Այդ պայմանագրից դուրս գալու եւ Հարավային Կովկասի երկրներին` նախեւառաջ Հայաստանին զենք վաճառելու` այս երկրի մտադրությունները չափազանց լուրջ են երեւում: Քչերն են պատրաստ ԱՄՆ-ի քաղաքականության նման շրջադարձերին:

              Հատկանշական է նաեւ, որ հոկտեմբերի 29-ին նույն Ստամբուլում կայացել է Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: Ինչպես եւ կարելի էր ակնկալել, հանդիպման մասնակիցները հայտարարեցին, որ Հարավային Կովկասում առկա հակամարտությունները վտանգ են ներկայացնում տարածաշրջանի անվտանգության եւ տնտեսական զարգացման համար` նշելով, որ գոյություն ունեցող ստատուս-քվոն անընդունելի է: Համապատասխանաբար` նրանք մեկ մարդու պես վճռական աջակցություն եւ հարգանք ցուցաբերեցին ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու երկրների պետական սահմանների անձեռնմխելիությանը:

              Բայց սա դեռ ամենը չէ: Հոկտեմբերի 30-ին դարձյալ Ստամբուլում հավաքվել էին Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: Այս ձեւաչափում եղել է ավելի ուշագրավ համատեղ հայտարարություն, որում նախարարներն ընդգծել են միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա ԼՂ հիմնախնդրի լուծման կարեւորությունը` ընդ որում հատուկ մատնանշելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու պետական ​​սահմանների անձեռնմխելիության հարգման եւ աջակցման սկզբունքները, բոլոր հակամարտությունների կարգավորումը խաղաղ ճանապարհով եւ պետությունների ներքին գործերին չմիջամտելու հիման վրա: Մամուլում հաղորդագրություններ հայտնվեցին այն մասին, որ հանդիպման ընթացքում քննարկվել էին նաեւ միակողմանի պատժամիջոցները, որոնք բացասաբար են ազդում պետությունների միջեւ առեւտրային կապերի զարգացման վրա:

              Ի՞նչի մասին կարող է վկայել նման դիվանագիտական իրարանցումը` Ստամբուլ կենտրոնով: Միայն մեկ բանի մասին` բոլորն անհանգստած են ԱՄՆ քաղաքականության նոր հովերի առնչությամբ: Փաստորեն Հայաստանի բոլոր հարեւան երկրները «կառուցել են համատեղ հողապատնեշներ» եւ, կարծես թե, սպասում են տարածաշրջանում ԱՄՆ-ի ինչ-որ նոր գործողությունների, որոնցում սպառնալիքներ են տեսնում իրենց ինքնիշխանության եւ սահմանների համար: Ինչ-որ տհաճ զգացողություն ունի նաեւ Ռուսաստանը: Բոլոր հնչեցված հայտարարություններից հնարավոր չէ այլ հետեւություններ անել: Ինչպես ասում են` լեզուն արտահայտում է նախեւառաջ մարդու վախերը:

              Իսկ ի՞նչ են մտածում Հայաստանում:

              Ջոն Բոլթոնի Երեւան կատարած այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԱՄՆ-ից զենք գնելու թեմային, հայտարարել է. «Կառավարությունը որեւէ բանով սահմանափակված չէ: Եթե ԱՄՆ-ից կլինի մեզ համար շահավետ առաջարկ, մենք կքննարկենք»: Ըստ երեւույթին, այս հայտարարությունը ցնցում է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Հոկտեմբերի 27-ին Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր վարչապետ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը՝ երկրի պաշտպանական ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցելու պատրաստակամությունը գնահատելով որպես ազգային անվտանգության սպառնալիք եւ արտաքին քաղաքականության ձախողման վկայություն: Առաջին հերթին դա վերաբերում էր հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության թեմային: Այդ համագործակցության գծապատկերի անխախտելիությունը Հայաստանի նախկին իշխանությունների ներկայացուցչի կողմից դիտարկվում է որպես հատուկ արժեք:

              Հարկ է նշել, որ Հայաստանի նախկին քաղաքականությունը վերանայելու վախը խորապես նստած է քաղաքական միջավայրում, ու նաեւ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի մասով: Հայաստանի վարչապետի հայտարարությունները, թե Ադրբեջանը պետք է առարկայական բանակցություններ վարի Արցախի ղեկավարության հետ, խառնաշփոթ է առաջացրել ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության շրջանում, այլեւ հայ հասարակության մեջ: Քչերն են պատկերացում, թե դա ինչի կարող է հանգեցնել: Իսկ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ակնարկները, թե Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության բարձր աստիճանը թույլ կտա նրան վճռական քայլեր ձեռնարկել այդ խնդիրը լուծելու համար, ընդհանրապես, տարբեր կասկածների ալիք է առաջացրել: Վարչապետն՝ ինքը որեւէ բացատրություն չի տալիս, ինչն էլ ավելի է խորացնում կասկածները:

              Առավել մեծ կասկածներ ու տագնապներ են արտահայտում ռուս գործիչները: Ինչ-որ մեկը մամուլում տեղեկատվություն է զետեղել, թե Շվեդիան Հայաստանի պաշտպանության նախարարությանն առաջարկել է ձեռք բերել SAAB-ի կողմից արտադրված JAS-39 Gripen կործանիչներ: Ինչ-որ մեկը հայտարարում է, թե ամերիկյան զենք ձեռք բերելու՝ Փաշինյանի պատրաստակամությունը պատահական չէ. դա արվել է այն պահին, երբ Պուտինը Ստամբուլ էր ժամանել՝ մասնակցելու Սիրիայի վերաբերյալ քառակողմ գագաթաժողովին:

              Դե իսկ Ռուսաստանի ԱԳ նախարարության վերջերս արած հայտարարությունը, թե ԱՄՆ-ը միջամտում է Հայաստանի ներքին գործերին, պարզապես զավեշտ է: Նման հայտարարությունը միայն ցույց է տալիս մեր երկրի ռազմավարական դաշնակցի անզորությունը: Կարո՞ղ է արդյոք Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու նպատակով Հայաստանին ամերիկյան զենք գնելու առաջարկությունը լինել միջամտություն Հայաստանի ներքին գործերին: Կարող է սոսկ այն դեպքում, եթե Հայաստանը դիտվում է որպես Ռուսաստանի մաս: Բայց Հայաստանն ընդամենը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է: Ըստ երեւույթին, Ռուսաստանում շարունակում են այլ կարծիք ունենալ:

              Ամեն դեպքում Հայաստանի նոր իշխանությունները պետք է պատրաստ լինեն միջազգային հարաբերություններում լուրջ փոփոխությունների: Հարկ կլինի իր քաղաքականությունում հին մոտեցումներից շատ բան վերանայել: Նոր պայմաններում կան ոչ միայն սպառնալիքներ, կան նաեւ սեփական անվտանգությունն ապահովելու նոր ռեսուրսներ:

              Acnis.am

              Comment


              • Անկախության զինվորները







                Comment


                • Acting Defense Minister meets Armenia peacekeepers in Lebanon
                   

                  Comment


                  • Acting Defense Minister meets Armenia peacekeepers in Lebanon
                     

                    Comment


                    • Acting Defense Minister meets Armenia peacekeepers in Lebanon
                       

                      Comment

                      Working...