Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too ... See more
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Շտաբային մարզումներ ԶՈւ Թիկունքի վարչության սպաների ներգրավմամբ

    Comment


    • Մինսկի խմբի համանախագահները մասնակցել են առաջնագծի պլանային դիտարկմանը

      Comment


      • Nagorno-Karabakh Defense Army

         

        Comment


        • Նման կեցվածքը բերելու է պատերազմի

          ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

          05.11.2018



          Մեր զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը

          Պարոն Բադասյան, ինչպե՞ս եք գնահատում Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան և հայտարարությունը, որ տարեվերջին հանդիպում կլինի երկու երկրների ԱԳ նախարարների միջև։ Ընդ որում, նրանք հիշատակեցին Դուշանբեի բանավոր պայմանավորվածությունը՝ չհիշատակելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։

          Սա հերթական այցն էր տարածաշրջան։ Արդեն երկու տասնամյակից ավելի է, որ ընթանում է այս գործընթացը, և Մինսկի խմբի համանախագահները պարբերաբար այցելում են տարածաշրջան։ Ամենակարևորը պետք է լինի հրադադարը և խաղաղ բանակցությունները, որոնք ցավոք սրտի տեղի չի ունեցել, ու Ադրբեջանը միշտ տեղադրել է իր դիպուկահարներին ու սկսել է խոցել մեր զինվորներին։ Բացի այդ, դիվերսիոն ներթափանցումներ է իրականացրել։ Փաստորեն խաղաղ գործընթաց տեղի չի ունեցել, և վստահություն չկա կողմերի միջև։ Մինսկի խմբի համանախագահների գործողությունների, ընդհանրապես հաշտության հիմքում պետք է լինի փոխվստահությունը, սակայն դա չկա։ Բացի դիպուկահարներից ու դիվերսիոն գործողություններից, Ադրբեջանը նաև իրենց հասարակության մեջ, մատաղ սերնդի դաստիարակության գործում, մշակույթում, այլ բնագավառներում հակահայկական հիստերիա ու քարոզչություն է իրականացնում։ Մենք գոնե գիտենք, որ հայկական դպրոցներում, նաև այլ ոլորտներում հակաադրբեջանական որևէ տարր չկա։ Իհարկե, պետք է լինի հաշտություն, պետք է լինեն հաշտեցման եզրեր, բայց ով էլ լինի Մինսկի խմբի համանախագահների կազմում, ով էլ գա, պետք է նախ լինի փոխվստահություն։ Մի բան ենք մենք այս տարիներին ձեռք բերել, այն, որ բոլոր միջնորդ երկրներն էլ գիտեն, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի, հակամարտության լուծումը չի լինելու Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով։ Հարցի լուծումը պետք է լինի ազգերի ինքնորոշման ձևաչափի մեջ։ Սա է իրականությունը, որի հետ պետք է հաշվի նստեն համանախագահ երկրները։

          Լավրովը հայտարարել է, որ Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալը երկու երկրների որոշելիքն է։

          1997 թվականից հետո Հայաստանում ՀՀ երկրորդ նախագահը սեփականաշնորհեց Արցախի կողմ լինելը և ինքը միաժամանակ ներկայացավ և Հայաստանի, և Արցախի կողմից։ Սա իսկապես դավադրություն էր բանակցություններում, հակասում էր Արցախի շահերին։ Առաջին անգամ, որ պետք է վերականգնվի բանակցային գործընթացի եռակողմ բնույթը, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա մայիսի 9-ին։ Սա, իհարկե, վերջին 20 տարվա մեջ Արցախը որպես բանակցային կողմ վերականգնելու փորձ է։ Սա պահանջ է, ոչ թե խնդրանք, որ երկու երկրները ընդունեն։ Սա 1994 թվականի ձևաչափի վերականգնում է։ 1994-ին զինադադարը եռակողմ է եղել, և Ռուսաստանն այդ ժամանակ երաշխավորող կողմն էր։ Հրադադարի փաստաթղթի տակ եղել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի, Արցախի պաշտպանության նախարարի և Հայաստանի պաշտպանության նախարարի ստորագրությունը։ Ես չեմ կարծում, որ պետք է երկու երկրները համաձայնեն, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղան որպես լիիրավ կողմ, այլ պետք է միջնորդ երկրները ֆիքսեն, պարզապես արձանագրեն, որ Արցախը լինելու է բանակցային կողմ, ինչպես եղել է բանակցային գործընթացի սկզբում։

          Իսկ ընտրություններից հետո Արցախի խնդրի կարգավորման առումով ի՞նչ սպասելիքներ կան։

          Պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Հայաստանի ներքաղաքական վիճակը լարված է վերջին 6 ամսում և խորհրդարանը փաստորեն գոյություն չուներ, կամ եթե գոյություն ուներ, այն չուներ կայուն մեծամասնություն, ինչը Սահմանադրության պահանջն է։ Անհեթեթ իրավիճակ էր ստեղծվել, երբ ժողովրդի ճնշման արդյունքում Ազգային ժողովում ընտրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց խորհրդարանում չկար կայուն մեծամասնություն։ Մարդիկ քննարկում էին՝ տեղի ունեցածը հեղափոխություն էր, թե հեղափոխություն չէր։ Ընտրություններից հետո, անշուշտ, այդ իրավիճակը չի լինելու, քաղաքական կայուն մեծամասնություն է լինելու, որը կընտրի վարչապետին։ Այդ ժամանակ արդեն երկրում քաղաքական անդորր կլինի, երբ թե ներքին գործերը, թե արտաքին գործերը կընթանան առանց վայրիվերումների։ Երևի սա նկատի ունեն արտաքին խաղացողները, որ երկրում ընտրություններից հետո իրավիճակը կայունանալու է։

          Ես համոզված եմ, որ ընտրություններից հետո էլ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը չի փոխվելու, վարչապետը ևս չի փոխվելու, լինելու է նորից Նիկոլ Փաշինյանը։ Նա անշուշտ չի փոխելու իր կարծիքը թե Արցախը բանակցային սեղան վերադարձնելու, թե տարածքային զիջումներ թույլ չտալու առումով։ Տարածքային զիջումները, որոնց մասին խոսում էին նախկին բոլոր իշխանությունները, բերում է պատերազմի։ Կյանքն ապացուցեց, որ եթե դու պատրաստակամ ես վերադարձնել տարածքները և պարտվողական կեցվածք դրսևորել, Ադրբեջանն արդեն հայտարարում է, որ Երևանն է ուզում։ Այսինքն նրանք չեն սահմանափակվում միայն Արցախի 7 շրջաններով, որը Սերժ Սարգսյանը պատրաստվում էր վերադարձնել։ Նման կեցվածքը դավադրություն ու դավաճանություն է, որը բերում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի։

          Comment


          • Nagorno-Karabakh Defense Army

             

            Comment


            • Armenian Army.
              Anti-Tank battalion


               
              Last edited by burjuin; 11-05-2018, 01:47 AM.

              Comment


              • War dogs protect Armenia's border









                Comment










                • Comment


                  • Դ. Տոնոյանը ներկայացրել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի նորանշանակ պետին

                    Comment


                    • War dogs protect Armenia's border








                      Comment

                      Working...