Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
-
-
Շվեդական կործանիչներ գնելու հարցը քննարկվում է, բայց դեռ որոշում չկա
Lragir.am
12.11.2018
Հայաստանի Հանրապետությունը քննարկում է շվեդական JAS-39 Gripen կործանիչների ձեռքբերումը: Այս մասին PanARMENIAN.Net-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Ավելի ուշ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը շվեդական կործանիչներ գնելու վերաբերյալ որոշում այս պահին չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 12-ին ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանը:
«Եկեք չկենտրոնանանք որևէ զինատեսակի վերաբերյալ ՀՀ ՊՆ որևէ առաջարկության վրա: Մենք առաջարկությունները բոլոր ուսումնասիրում ենք ու գնին, որակին ու մատակարարման ժամկետներին համապատասխան որոշումներ են կայացվում: Որևէ որոշում Gripen-ների վերաբերյալ այս պահին չկա»,- նշեց Տոնոյանը:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ առկա է այլ առաջարկ այլ գործընկերոջ կողմից, որը շատ լուրջ ուսումնասիրվում է ու մոտ ապագայում որոշում է կայացվելու ձեռքբերումների հետ կապված:
Comment
-
Ինչ կործանիչներ է գնելու Հայաստանը
Lragir.am
12.11.2018
ՀՀ պաշտպանության նախարարությունն արդեն կատարել է կործանիչ ինքնաթիռների գնման ընտրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 12-ին ՊՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
«Ընտրությունը արդեն կատարված է, մնում է լուծել ֆինանսատեխնիկական հարցերը»,- ասաց Տոնոյանը:
Հարցին՝ հնարավոր է, որ խոսքը ռուսական «Սու-30» կործանիչների մասին է, Տոնոյանը պատասխանեց. «Հնարավոր է»:
Comment
-
Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ոչ մի տարածք չեն գրավել. Դավիթ Տոնոյան
Lragir.am
12.11.2018
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի Նախիջևանի հատվածում Ադրբեջանի զինված ուժերը տարածքներ չեն գրավել։ Այս մասին նոյեմբերի 12-ին ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
«Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ոչ մի տարածք չեն գրավել։ Դա եղել է միջդիրքային տարածություն, որը կրճատվել է։ Ընդ որում՝ Նախիջևանի Հանրապետության տարածքում, որտեղ ՀՀ զինված ուժերը երբևէ վերահսկողություն չեն իրականացրել»,- նշեց Տոնոյանը։
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ հայկական կողմը դրա հետևանքները չեզոքացնելու համար համապատասխան գործողություններ է իրականացրել։
Հարցին՝ արդյոք հայկական կողմն այդ ուղղությամբ ունի դիրքային բարելավումներ, նախարարը պատասխանեց՝ այո։
«Այո, և ոչ մեկ տեղ։ Ընդ որում՝ ոչ պարտադիր ՀՀ տարածքում»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Comment
Comment