Announcement
				
					Collapse
				
			
		
	
		
			
				No announcement yet.
				
			
				
	
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
				
					Collapse
				
			
		
	X
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
 Արծրուն Հովհաննիսյանը ՍՈՒ-25-ի վթարի վարկածներից բացառում է օդաչուների միջանձնային հարաբերության խնդիրը
 Lragir.am
 
 08.12.2018
 
 
  
 Վթարված ՍՈՒ-25-ի հետևանքով զոհված օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի մահվան պատճառը անձնական խնդիրը լինել չի կարող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 8-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
 
 «Ցանկացած ավիացիոն միջադեպ, անկախ քրեական գործից, ունի մասնագիտական քննության հանձնաժողով, այն կավարտվի, բոլորս կիմանանք պատճառը: Ես հիմա չեմ ուզում որևէ բան ասել, որովհետև այն կարող է մնալ որպես տարբերակ ու շրջանառվել: Բայց քննությանը կարող եմ չսպասել ու բացառել անձնային հարաբերության որևէ խնդիր: Արմենը բոլորի հետ շատ լավ էր: Իր ենթակաների հետ շփվում էր իր երեխաների նման: ՍՈՒ-25-ի երիտասարդ օդաչուների մեծ մասի ինստրուկտորն էր»,- ասաց Հովհաննիսյանը:
 
 Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` զոհված երկու օդաչուներն էլ լեգենդար ավիացիոն ընտանիքներից էին:
 
 «Բաբայան Արմենը ծագումով Հադրութից էր, Արցախյան պատերազմի ժամանակ հոր ջոկատի հետ մասնակցել էր մարտերին, հետո ընդունվել Ավիացիոն ինստիտուտ: Ինչ-որ առումով լեգենդար ավիատորի ընտանիքից էր, որովհետև իր հորեղբայրը, ով, ցավոք, Արցախում էլի ավիավթարից մահացավ, ավիացիայի վարչության պետի տեղակալն էր, ԽՍՀՄ-ում շատ հայտնի ինստրուկտոր-օդաչու, բարձրակարգ մասնագետ: Արմենը գնացել էր հորեղբոր ճանապարհով: Ցավոք, ինչպես ավիացիայի կանոններն են ասում. «Վթարի ենթարկվում են կամ գերպրոֆեսիոնալները կամ սկսնակ օդաչուները»: Արմենը մտավ այդ օրինաչափության մեջ: Մովսեսը լրիվ լեգենդար ավիացիոն ընտանիքից էր: Պապը, հայրը, մայրը, հորաքրոջ տղան բոլորն օդաչուներ են, ծառայում են մեր զինված ուժերում: Անչափահաս տարիքից մեծացավ աչքը երկնքից հառած: Ասում են. «Օդաչուները չեն մահանում, իրենք ուղղակի գնում ու հետ չեն գալիս», բայց սա մեծ կորուստ է մեր երկրի համար»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
 
 Զոհված օդաչուներին հուղարկավորեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
 
 Comment
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	



 
			
			
		


























 
			
			
		 
			
			
		 
			
			
		 
			
			
		
Comment