Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
Հայաստանին ԱՄՆ-ի առաջարկած ուժեղ զենքը
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
27.04.2019
Հայաստանն ուսումնասիրում է սպառազինության համաշխարհային շուկան եւ կատարում իր ընտրությունը գին, տեսակ, որակ հարաբերակցության համադրությամբ: Այդ մասին նախօրեին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ի պատասխան լրագրողների հարցի, թե արդյոք Երեւանը պատրաստվում է օգտվել ԱՄՆ սպառազինություն ձեռք բերելու վերաբերյալ Ջոն Բոլթոնի առաջարկից:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Բոլթոնը այդ մասին հայտարարել էր Երեւանում, նախորդ տարի հոկտեմբերին կատարած այցի ընթացքում Ազատություն ռադիոկայանի հետ ունեցած հարցազրույցում:
Դավիթ Տոնոյանը նշել է, որ այդ հայտարարությունից բացի, Հայաստանն ամերիկյան սպառազինության այլ կոնկրետ առաջարկ չի ստացել: Փոխարենը, դրա նախօրեին, Հայաստանի պաշտպանության նախարարը Մոսկվայում հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանին բազմաֆունկցիոնալ ՍՈՒ 30ՍՄ կործանիչների առաջին խմբաքանակը կմատակարարի մինչեւ հաջորդ տարվա սկիզբ: Խոսքը 4 օդանավի մասին է: Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցելով անվտանգության հարցերի միջազգային համաժողովին, ասել էր նաեւ, որ Հայաստանը քննարկել է մի շարք այլ զինատեսակների եւ ռազմական տեխնիկայի մատակարարման հարցեր, հստակեցնելով հաջորդ տարվա ծրագրերը:
Դավիթ Տոնոյանը Երեւանում հայտարարեց, որ այդ ամենի մասին մանրամասներ հայտնել չի կարող, դրանք կլինեն, երբ արդեն կատարված կլինի մատակարարումը:
Այդ ամենին զուգահեռ, ռուսական կողմը տեղեկություն տարածեց, որ 2020 թվականին նախատեսում է արդիականացնել Հայաստանում ավիացիոն ռազմակայանը, ՄԻԳ 29 կործանիչները փոխարինելով ՍՈՒ 30ՍՄ բազմաֆունկցիոնալ 4++ սերնդի կործանիչներով, թվով 18 հատ:
Ռուսական կողմը նախկինում հայտարարել էր Հայաստանում տեղակայված ռազմական ավիացիան 4-րդ սերնդի ՄԻԳ 29-երով արդիականացնելու մասին: 2020 թվականին 18 ՍՈՒ 30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ բերելու մտադրությունը հատկապես ուշագրավ է դառնում բազմաֆունկցիոնալ ավիացիայի միջոցով օդային գերակայության հայկական նոր ռազմավարության ֆոնին, որ հռչակվեց թավշյա հեղափոխությունից հետո եւ որի հիմքում դրվեց հենց ՍՈՒ 30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերումը:
Փաստորեն, Ռուսաստանը կայացրել է հայկական ռազմավարությանը համադրելի որոշում:
Ռուսական քաղաքական պահվածքում դա հազվադեպ երեւույթ է, ապրիլյան պատերազմից հետո բացառիկ օրինակներով, ինչպես Իսկանդերը: Բայց, եթե այդ օրինակները ավելի շուտ պաշտպանական ռազմավարությանն էին համահունչ, ապա ՍՈՒ 30ՍՄ-ների առումով համադրելիությունն արդեն Հայաստանի որդեգրած հարձակողական ռազմավարության տրամաբանության շրջանակում է:
Այդ իրողության ռազմա-քաղաքական շարժառիթների շրջանակը անշուշտ բազմազան է եւ բավականին լայն, առանցքում բնականաբար ունենալով Մոսկվայի վրա ապրիլյան քառօրյա պատերազմի բարոյա-քաղաքական ճնշումը, եւ դրան երկու տարի անց հաջորդած թավշյա հեղափոխության իրողությունն ու Հայաստանի քաղաքական ինքնիշխանության ներուժի էական գեներացիան:
Երեւանում անելով աննախադեպ հայտարարությունը,- մինչ այդ ԱՄՆ որեւէ այդ մակարդակի պաշտոնյա չէր խոսել այն մասին, որ Երեւանը կարող է հաշվարկել ամերիկյան սպառազինության ձեռքբերում՝ ռուսականի փոխարեն, Ջոն Բոլթոնը Հայաստանին տվեց ուժեղ զենք՝ քաղաքական-դիվանագիտական, որը հավելյալ գործոն էր ռեգիոնալ լայն համատեքստում նոր իրավիճակ ստեղծելու Երեւանի քաղաքական ուղեգծի համար:
Այդ զենքն անկասկած աշխատեց, ընդ որում մի քանի ուղղությամբ, այդ թվում ռուսական: Բայց նաեւ ոչ միայն Ռուսաստանի մոտ Հայաստանի արժեթղթերը բարձրացնելու առումով, այլ որոշակի բարձրացնելով նաեւ Մոսկվայի արժեթղթերի գինը կամ ուժը Բաքվի եւ Անկարայի մոտ, մի կողմից զրկելով ռուսներին Հայաստանի շահերի հարցում նրանց հետ «ավանդապաշտ»առեւտրի հնարավորությունից, մյուս կողմից Անկարային ու Բաքվին զրկելով այդ հանգամանքը ռուսների դեմ օգտագործելու հնարավորությունից:
Comment
-
Comment