Announcement
				
					Collapse
				
			
		
	
		
			
				No announcement yet.
				
			
				
	
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
				
					Collapse
				
			
		
	X
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
 Վաշինգտոնի ու Երեւանի առաջարկը Մոսկվային. կյանք, թե Աթաթուրք
 ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 01.05.2019
 
  
 Ապրիլի 30-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի միջեւ, որի ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկության, քննարկվել են երկկողմ հարցեր, նաեւ Լիբիայի ու Սիրիայի խնդիրները:
 
 Երկկողմ շփումներն ու թեմաները ռուս-թուրքական օրակարգի համար նորություն չեն, սակայն Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը հետաքրքրություն է առաջացնում մեկ այլ հանգամանքի ֆոնին: Այդ հեռախոսազրույցը փաստորեն նախորդել է Ադրբեջանում մայիսի 1-ին մեկնարկած Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019 անվանումը կրող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը:
 
 Չնայած այն բանին, որ Պուտինը Աթաթուրքին մեկ անգամ չէ, որ համարել է Ռուսաստանի բարեկամ եւ խոսել նրա իշխանության տարիներին ռուս-թուրքական լավ հարաբերության մասին (հետաքրքիր է, այդ տարիներին հայերի ցեղասպանությունը, հայրենազրկումը եւ հայերի արյան ու հայրենիքի վրա ռուս-թուրքական պայմանագրերը Պուտինը լա՞վ հարաբերության նշաններից է համարում), այդուհանդերձ կասկած չկա, որ ՌԴ նախագահը շատ լավ պատկերացնում է, որ Աթաթուրքի համար Ռուսաստանը խժռման օբյեկտ է, ոչ ավելի, պարզապես դանդաղ խժռման:
 
 Ադրբեջանում մեկնարկած թուրք-ադրբեջանական խորհրդանշական անվանումով համատեղ զորավարժությունն էլ համարժեք ազդակ է հենց Ռուսաստանի համար: Իհարկե, ոչ միայն Ռուսաստանի, բայց Ռուսաստանն է, որ կանգնած է ճանապարհին եւ պետք է որոշի՝ կամ խժռվում է դանդաղ, նախ խժռման հանձնելով հայերին, կամ արագ: Կամ էլ Մոսկվան որոշում է ի վերջո դիմադրել հայերի հետ միասին:
 
 Պարզապես դրա համար Մոսկվան պետք է թերեւս դիմադրի Հայաստանն ու հայերին մանրադրամ դիտարկելու իր դարավոր գայթակղությանը, կարծրատիպերին եւ հավակնություններին: Իսկ դա չափազանց ծանր գործ է, հատկապես այն պարագայում, որ այդ գայթակղության «օգնականների» մի մեծ բանակ կա նաեւ Հայաստանում, խմբային տարաբնույթ նպատակներից ելնելով:
 
 Բայց, պետք է մտածել, որ Ռուսաստանում ի վերջո պետք է հաղթի բանականությունն ու ինքնապահպանության բնազդը, հատկապես որ Հայաստանում հաղթել է թավշյա հեղափոխությունը, ինչը զգալիորեն թուլացրել է Հայաստանից գնացող «գայթակղությունները»:
 
 Այդուհանդերձ, «երկվությունը» շարունակվում է եւ այդ իմաստով դեռեւս լինելու է համառ դիմակայություն, առավել եւս, որ այն խթանելու աշխույժ փորձի մեջ են նաեւ Թուրքիան ու Ադրբեջանը: Նրանք Ռուսաստանի ներսում աշխատեցնում են «կարկանդակները», իսկ «դրսում» խաղարկում «մտրակը»՝ Աթաթուրքի անունով:
 
 Իհարկե, Ռուսաստանն էլ այդ իմաստով օրերս արեց որոշակի մտրակային շարժ, հայտարարելով, որ Հայաստանում ավիացիոն ռազմակայանը համալրելու է 18 ՍՈՒ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներով: Հայաստանի պաշտպանության նախարարն էլ Մոսկվա այցից հետո հայտարարեց հայ-ռուսական պայմանավորվածությունների մասին, նշելով, որ Հայաստանը խիստ է սպառազինվելու:
 
 Զուգահեռ, Պուտինը հանձնարարել էր արտգործնախարարությանը նախապատրաստել Ղրիմ Էրդողանի այցի հարմար ձեւաչափ: Թուրքիան կարծես թե չի արձագանքել այդ թերեւս մարտահրավերային հրավերին, հաշվի առնելով, որ Անկարան դատապարտել է Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները:
 
 Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվե՞լ է այդ թեման, որը բավականին բարձր գին է ունենալու կամ Ռուսաստանի, կամ Թուրքիայի համար: Հայաստանն այդպիսի դեպքերում անկասկած մշտապես ունենում է խորհելու եւ պատրաստվելու անհրաժեշտություն, ինչպես մարտահրավերների, այդպես էլ թերեւս հնարավորությունների: Ի դեպ, այդ իմաստով հատկանշական է, որ Հայաստանին հնարավորությունների համար աջակցելու աննախադեպ հայտ է ներկայացրել ռուս-թուրքական հարաբերության արբիտրը՝ Միացյալ Նահանգները: Խոսքը սպառազնության առաջարկի մասին Ջոն Բոլթոնի նախորդ տարի արած հայտնի հայտարարության, ու նաեւ ապրիլի 24-ի առիթով նախագահ Թրամփի հղած ուղերձի մասին է:
 
 Երեւանն արձագանքել է բավականին զուսպ, հետեւությունը թողնելով Մոսկվային: Խոշոր հաշվով, պատմական հարթության վրա Մոսկվան կանգնած է երկու առաջարկի արանքում՝ Վաշինգտոն-Երեւան պայմանական կարկանդակը եւ Բաքու-Անկարա մտրակը:
 
 Comment
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
 Հայաստանի զինված ուժերը գնդակոծել և լռեցրել են Ադրբեջանի սահմանային մարտական դիրքերը
 Աշոտ Ասատրյան
 1 մայիս 2019 Ապրիլի 29-ին և 30-ին ադրբեջանական ՊՍԾ զորքերի կողմից կրակ էր բացվել հայկական դիրքերի և ճանապարհների ուղղությամբ: Ադրբեջանական զորքերի սադրիչ գործողությունները կանխելու նպատակով հայկական դիրքերից պատժիչ գործողություններ են իրականացվել, որի արդյունքում թշնամին դադարել է կրակել մեր ուղղությամբ: Ապրիլի 29-ին և 30-ին ադրբեջանական ՊՍԾ զորքերի կողմից կրակ էր բացվել հայկական դիրքերի և ճանապարհների ուղղությամբ: Ադրբեջանական զորքերի սադրիչ գործողությունները կանխելու նպատակով հայկական դիրքերից պատժիչ գործողություններ են իրականացվել, որի արդյունքում թշնամին դադարել է կրակել մեր ուղղությամբ:
 
 Ադրբեջանի ՊՍԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմը բավականին կոշտ պատասխան է տվել: Առաջնագծում մերոնք ցանկացած պահի կարողանում են իրավիճակը իրենց ձեռքերում պահեն, մեզ մնում է նաև թիկունքից՝ քաղաքական և քաղաքացիական հարթակներից, կարողանանք տղերքի կատարած ծառայությունը պատվով պահենք:
 
 Ցանկացած ամբիոն պետք է օգտագործենք, որպեսզի ներկայացվի, թե ինչպիսի թշնամու հետ ենք մենք այս պահին պատերազմական իրավիճակում, բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին պետք է առանձին-առանձին բացատրենք, որ ադրբեջանական բանակը խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտների վրա կրակող ահաբեկչական կազմակերպություն է:
 
 Սրանց հետ խոսելու կամ բանակցելու այլ տարբերակ դեռ չկա: Սահմանին պետք է ջարդ տրվի, սահմանից այն կողմ ամեն գնով ներկայացվի սրանց իրական դեմքն ու ամեն գործողություն առանձին պետք է ներկայացվի: Սա Հասանովի և Գուլիևը ոչ առաջին, ոչ էլ վերջին սադրիչ գործողությունն է:
 
 Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.asatr...17683351613723
 Comment



































 
			
			
		 
			
			
		 
			
			
		
Comment