Nagorno-Karabakh Defense Army
Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
-
ՀՀ ԶՈՒ ԹԻՄԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՎՍՏԱՀ ԸՆԴՈՒՆՈՒՄ» ՄՐՑՈՒՅԹԻՆ
Օգոստոսի 8-ին Ղազախստանի Հանրապետությունում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2019»-ի շրջանակում ՀՀ զիված ուժերի կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության և ենթակա զորամասերից կազմավորված թիմը մասնակցել է «Վստահ ընդունում» մրցույթի լսողության ստուգում փուլին և զբաղեցրել է հինգերորդ տեղը:
Comment
-
ԱՆՎՏԱՆԳ ՄԻՋԱՎԱՅՐ
«Միջազգային բանակային խաղեր-2019»-ի շրջանակներում օգոստոսի 8-ին ՉԺՀ-ում տեղի է ունեցել «Անվտանգ միջավայր» մրցաձևի առաջին փուլը, որին մասնակցել է հայկական երկու հաշվարկ: Նրանք ցուցաբերել են բարձր բարոյակամային հատկանիշներ, ուժ ու եռանդ չեն խնայել լավագույն արդյունք ցուցաբերելու և պատվով ՀՀ զինված ուժերը ներկայացնելու համար:
Comment
-
Comment
-
«ԱԼԱԲԻՆՈ» ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ԲԱՆԱԿԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՄՐՑԱՓՈՒԼԵՐ
Օգոստոսի 7-ին և 8-ին «Դաշտային խոհանոց» մրցաձևին մասնակցող ՀՀ ԶՈւ խոհարարները պատրաստել են հացաբուլկեղեն և մի քանի ճաշատեսակներ, որոնք ներկայացվել են մրցավարական կազմին: Մասնակից թիմերի ղեկավարներից կազմված արհեստավարժ ժյուրին բարձր է գնահատել հայ խոհարարների պատրաստած կերակրատեսակները: Մրցույթը շարունակվում է, իսկ արդյունքները հայտնի կլինեն առաջիկա օրերին:
Նույն ժամանակահատվածում մրցել են նաև «Կարգապահության պահապան» մրցաձևի մասնակից թիմերը: ՀՀ ռազմական ոստիկանները վարպետորեն հաղթահարել են փակ տարածության մեջ տեղադրված արգելքները` ոչնչացնելով պայմանական հակառակորդին: Մրցույթի երկրորդ փուլում պարետային ծառայության խնդիրը մեքենայով երթուղին հաղթահարելիս պայմանական ահաբեկիչներին հայտնաբերել ու ոչնչացնելն էր և վիրավորներին օգնություն ցուցաբերելը: Այս մրցափուլում հայկական թիմը խոցել է բոլոր նշանակետերն ու մեքենան վարել առանց թերացումների: Մրցութային վերջին օրը՝ օգոստոսի 10-ին, հայտնի կլինեն հաղթողները:
Comment
Comment