Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too ... See more
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • ԱՐՑԱԽԻ ԴԻՐՔԵՐ ԱՆՎԱԴՈՂԵՐԻ ՆՈՐ, ՄԵԾ ԽՄԲԱՔԱՆԱԿ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ
     

    Comment


    • 26 տարի առաջ սեպտեմբերի 5-8-ն ընկած ժամանակահատվածում` արևելյան ռազմաճակատում, սակրավորների աշխատանքի արդյունքում հակառակորդը մարտի դաշտում թողեց ավելի քան 14 միավոր զրահատեխնիկա: Հաշվի առնելով այդ ձեռքբերումը` ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2000 թվականից սեպտեմբերի 7-ը սահմանվել է որպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի օր:
       

      Comment


      • Armenian Army









        Comment


        • Բաքուն Հայաստանին առեւտուր է առաջարկում. Բրայզայի սկանդալային հայտարարությունը

          ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
          15.09.2019








          Բրայզան Բաքվում. «Բաքվի նման քաղաք չկա»
          Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման առաջարկը, բայց ժամկետները դեռ չեն հրապարակվում, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
          Բաքվում հանդիպումից առաջ նյարդայնության նշաններ են: Այս մասին վկայում են Բաքվի կողմից բազմիցս օգտագործված փորձագետները, որոնք նորից փորձում են կենդանացնել «դիակը»:
          Հին աղվես Մեթյու Բրայզան, որը ժամանակին Մինսկի խմբի համանախագահ էր ԱՄՆ-ից, իսկ հետո ԱՄՆ չկայացած դեսպան Ադրեբջանում, հայկական թերթերից մեկի հետ զրույցում ասել է, որ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը մոտ էր ճեղքմանը ղարաբաղյան կարգավորման գործում, տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը: Ճեղքում կարող էր լինել նաեւ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին: Ապրիլյան պատերազմից հետո Պուտինը հետաքրքիր տարբերակ էր առաջարկել, բայց տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը, ասում է Բրայզան:
          Նա նշում է, որ նույնն էլ հիմա է տեղի ունենում: «Ես գիտեմ, որ Բաքվում ամենաբարձր մակարդակով վստահություն կա Փաշինյանի մտադրությունների նկատմամբ, բայց մտավախություններ կան, որ Փաշինյանը չի կարողանա կոնսոլիդացնել հանրությանը, քանի որ նախկին համակարգն իր դեմ է աշխատում: Կարծում եմ՝ հենց այդ ճնշումն է դանդաղեցրել բանակցությունների գործընթացը», – ասում է ամերիկացի դիվանագետը:
          Բրայզան ի՞ր կարծիքն է հայտնում, թե նրա մտքերը պայմանավորված են Ադրբեջանի ղեկավարության հետ: Բրայզայի ադրբեջանական ու թուրքական լոբբինգն այնքան ակնհայտ էր, որ ԱՄՆ Կոնգրեսը ժամանակին նրան չի հաստատել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
          Բրայզան արեւելյան առեւտրի մեջ է մտնում. եթե Հայաստանը ցանկանում է Արցախը վերադարձնել բանակցայի սեղան, հարկ կլինի ինչ-որ բանով վճարել: Ինչո՞վ է Հայաստանը պատրաստ վճարել, հարցնում է Բրայզան:
          Օրերս Բաքուն երկու բացասական պատասխան է ստացել Հայաստանից իր համար կարեւոր երկու հարցերով:
          Երկու ահաբեկիչների, երկու մանկասպանների փոխանակումը մոլորված մարդկանց հետ այնքան էլ իրավաչափ չէ, հայտարարել է Հայաստանի ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավոր է Արցախի բանտում գտնվող երկու ադրբեջանցիների փոխանակումը մեր հայրենակիցների հետ, որոնք հայտնվել են ադրբեջանական գերությունում:
          «Սա խնդրի մի կողմն է, կա մյուս կողմը, իսկ ո՞վ է ասել, որ իրենք համաձայն են այդ երկուսին փոխանակել բոլորի հետ, կամ էլ թողնեն, որ գնանք «Արաբո» ջոկատի տղաների շիրիմների տեղը որոնենք: Այս երկրորդ մասով հազար անգամ իրենց հետ քննարկում եղել է, հազար անգամ առաջարկել ենք, որ դուք էլ ունեք անհետ կորածներ, մենք էլ ձեզ կարող ենք թույլ տալ եւ այլն»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
          Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է ՀԱՊԿ-ում Ադրբեջանի հնարավոր գործընկերության մասին հայտարարությունները, որոնք Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հնչեցրել է Երեւանում: Բորիսովն ասել է, որ Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանա՝ ավելացնելով, որ ՀԱՊԿ-ը մշտապես ողջունելու է նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների հետ համագործակցությունը:
          «Կա ՀԱՊԿ կանոնադրություն, որտեղ հստակ ամրագրված են այն չափանիշները, որոնք պետք են և դիտորդին, և գործընկերոջը։ Մասնավորապես դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենա ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների հետ։ Ավելին, դիտորդի կարգավիճակի հավակնող պետությունը պետք է աջակցի հակամարտությունների միջազգային վեճարի ու հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը: Գործընկերներին նաեւ պայման է առաջադրվում հարեւան երկրների հետ տարածքային վեճերի բացակայության վերաբերյալ», – ասել է Նաղդալյանը՝ ավելացնելով, որ առանց Հայաստանի համաձայնության դա տեղի չի ունենա։
          Անմիջապես հետեւել է Ադրբեջանի ԱԳՆ պատասխանը, որը հիշեցրել է «ինքնիշխանության վերականգնման իրավունքի» մասին:
          «Պարոն Փաշինյանը նաեւ պետք է պարզաբանի, որ ազգային-սադրիչների ճնշման տակ բանակցային գործընթացից դուրս եկող կողմը միանշանակ պարտվող է լինելու: Այդ պատճառով նա այլ ելք չունի, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Ադրբեջանի հետ պայմանավորվելը: Նորից հիշեցնում ենք հայկական կողմին, որ .. եթե Հայաստանը չկատարի այս դրույթի պահանջները, Ադրբեջանը կվերականգնի իր ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում՝ հղում անելով ՄԱԿ Կանոնակարգի 51-րդ հոդվածին», – ընդգծել են Ադրբեջանի ԱԳՆ-ում:
          Փաստորեն Բաքուն, այդ թվում՝ Բրայզայի եւ ուրիշների միջոցով փորձում է Հայաստանում պառակտում մտցնել Արցախի հարցով՝ հղում անելով «ազգային սադրիչներին» եւ զուգահեռաբար առեւտուր առաջարկելով՝ գերիների փոխանակում եւ այլն: Բացի այդ, իբր ՀԱՊԿ-ում կարգավիճակ ստանալու ցանկություն հայտնելով՝ Ադրբեջանը փորձում է Հայաստանին հանել ՀԱՊԿ-ի դեմ:
          Այս փորձերը վկայում են, որ այլ հարթակներում Բաքուն իր շահերն առաջ տանելու հնարավորություններ չի տեսնում:


          Comment


          • Armenian Army








            Comment


            • Nagorno-Karabakh Defense Army










              Comment


              • Armenian Army









                Comment


                • Nagorno-Karabakh Defense Army
                   

                  Comment


                  • Armenian Army
                     

                    Comment


                    • Nagorno-Karabakh Defense Army

                       

                      Comment

                      Working...