Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too ... See more
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Վերլուծելով Ադրբեջանի 2019թ. սեպտեմբերյան զորավարժությունը

    Սեպտեմբեր 20, 2019
    Սեպտեմբերի 16-20-ը Ադրբեջանում անցկացվեցին հերթական խոշոր զորավարժությունները։ Այս տարի սա թվով երրորդ նմանատիպ զորավարժությունն էր։ «Ռազմինֆոն» հետևել է դրանց ընթացքին և ստորև ներկայացնում ենք մեր ամփոփումն ու դիտարկումները։
    Զորավարժության հետաքրքրական իրադարձություններից էր իսրայելական Elbit Systems ընկերության արտադրության Skystriker մահապարտ ԱԹՍ-ի կիրառում։ Այս ԱԹՍ-ն առաջին անգամ ցուցադրվել էայս տարվա հունվարին՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) սպառազինությունում։ Կարելի է ենթադրել, որ այս ԱԹՍ-ների առնվազն որոշ մասը անցել է բանակի սպառազինություն։
    Skystriker մահապարտ ԱԹՍ-ի արձակումը Ադրբեջանի բանակի զորավարժության ժամանակԱյս զորավարժությունը, ինչպես նաև նախորդները մտնում են Ադրբեջանի ընդհանուր մարտական պատրաստության, գործողությունների համակարգի և տրամաբանության մեջ, որոնք մենք դիտարկել ենք ժամանակի ընթացքում։ Տրամաբանությունը՝ թիկունքային ուժերի և առաջնագծային կորպուսների համագործակցության ամրապնդումն է, ինչպես նաև տարվա տարբեր եղանակներին ըստ կորպուսների տարբեր ուղղություններով հարձակողական գործողությունների մշակումը և խաղարկումը։
    Ընդհանուր պատկերը հասկանալու համար պետք է նշել, որ Ադրբեջանը որպես կանոն տարվա ընթացքում անցկացնում է նմանատիպ 3 խոշոր զորավարժություն՝ գարնան, ամռան և աշնան սկզբերին։ Դրանք, ըստ էության, Ադրբեջանի ԶՈւ թիկունքային 4-րդ կորպուսի և կենտրոնական ենթակայության առանձին զորամասերի աջակցությամբ առաջնագծային կորպուսների զորավարժություններ են։
    Ադրբեջանի բանակի ցամաքային ուժերը կազմված է 4 կորպուսից, Նախիջևանի առանձին համազորային բանակից և կենտրոնական ենթակայության առանձին զորամասերից։ 3-րդ կորպուսը տեղակայված է ՀՀ արևելյան և Արցախի հյուսիսային սահմանների դիմաց, 1-ին կորպուսը՝ Արցախի հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան սահմանների դիմաց, 2-րդը՝ Արցախի արևելյան և հարավարևելյան սահմանների դիմաց։ 4-րդ կորպուսը ռեզերվային է, այն չունի առաջնագծի պահպանման գործառույթներ, իսկ դրա զորամասերը տեղակայված են Ադրբեջանի խորը թիկունքում։
    Այս տարվա մարտին անցկացված խոշոր զորավարժությունը թիկունքային ուժերի աջակցությամբ Ադրբեջանի ԶՈւ 1-ին կորպուսի վարժանքներ էին, որտեղ խաղարկվում էին Արցախի հյուսիսային, հյուսիսարևելյան հատվածներից ճեղքման գործողություններ։ Մայիսի վերջին կայացավ երկրորդ խոշոր զորավարժությունը՝ կրկին թիկունքային ուժերի աջակցությամբ արդեն Ադրբեջանի ԶՈւ 2-րդ կորպուսի մասնակցության, որը Արցախի արևելյան և հարավարևելյան հատվածում գրոհի խաղարկություն էր։ Սեպտեմբերին էլ նույն սցենարով կայացավ 3-րդ կորպուսի զորավարժություն։ Սա նշանակում է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար տարբեր ժամանակահատվածներում իրականացնում ու գործնականում փորձարկում է սահմանագծի բոլոր ուղղություններով ճեղքման գործողություններ, որոնց ներգրավվում են նաև թիկունքային ուժեր։
    Սեպտեմբերյան զորավարժության թատերաբեմը Շամքոր քաղաքի մատակայքում գտնվող զորավարժարանն էր, որտեղ 3-րդ կորպուսի ստորաբաժանումներին կրակային աջակցություն էին ցուցաբերում Սու-25 գրոհիչները և Մի-35 հարվածային ուղղաթիռները։ Ներգրավված էին նաև հատուկ նշանակության և ինժիներասակրավորային ստորաբաժանումներ։
    Վարժանքներին մասնակցել են նաև ինքնագնաց «Մստա-Ս» հրետանային համակարգեր, ԲՄ-21 «Գռադ», «Սմերչ», 306մմ տրամաչափի իսրայելական LYNX EXTRA ՀԿՌՀ-ներ, որոնք, սակայն, գործնական վարժանքները իրականացրել են մեկ այլ՝ Մինգեչաուր քաղաքի մոտ տեղակայված զորավարժարանում։
    LYNX EXTRA ՀԿՌՀ-ն ադրբեջանական զորավարժությանըՀիշեցնենք, որ այս զորավարժություններին Ադրբեջանի ՊՆ հայտարարել էր շուրջ 10 հազար անձնակազմի, 100-ից ավել զրահատախնիկայի, 120 միավոր հրթիռահրետանային միջոցի, շուրջ 20 միավոր ուղղաթիռի և ինքնաթիռի, տարբեր ԱԹՍ-ների ներգրավվածության մասին:

    Comment


    • ՊԲ-ն կանխել է թշնամու դիվերսիայի փորձը. հայկական կողմը կորուստներ չունի, Ադրբեջանը դիակ է թողել

      Սեպտեմբեր 23, 2019
      Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Պաշտպանության բանակի առաջնագծի հարավ-արևելյան դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
      Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։ Հաղորդագրության մեջ նշված է․
      «ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել։ Դեպքի մանրամասները ճշտվում են: Հավելենք նաև, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից»:

      Comment


      • Հայտնի է ձախողված դիվերսիայի ժամանակ սպանված ադրբեջանցու անունը

        Սեպտեմբեր 23, 2019
        by Միլենա Այվազյան
        Ինչպես հայտնել էր ՊԲ մամուլի ծառայությունը՝ սեպտեմբերի 22-ին ժամը 16:15-ի սահմաններում, Պաշտպանության բանակի առաջնագծի հարավ-արևելյան դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, որը կանխվել է։ Ձախողված դիվերսիայի ընթացքում սպանվել է ադրբեջանցի զինծառայող Աբդուլռահմանով Ռամին Շյովքեթ օղլուն (Abdulrəhmanov Ramin Þövkət oðlu):
        Սպանված զինծառայողի անունը հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ պնդելով, սակայն, որ զինծառայողը «պարզապես մոլորվել է ու հայտնվել միջդիրքային գոտում»։ Նշենք, որ ՊԲ–ն որևէ կորուստ չի ունեցել։
        Հավելենք նաև, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 31 կորստի մասին։

        Comment


        • Nagorno-Karabakh Defense Army








          Comment


          • Armenian Army








            Comment


            • Nagorno-Karabakh Defense Army








              Comment


              • Border Troops of Armenia









                Comment


                • Nagorno-Karabakh Defense Army









                  Comment


                  • Nagorno-Karabakh Defense Army







                    Comment


                    • Nagorno-Karabakh Defense Army








                      Comment

                      Working...