Announcement

Collapse
No announcement yet.

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Armenian Army








    Comment


    • Armenian Army










      Comment


      • Armenian Army








        Comment


        • Armenian Army










          Comment


          • Armenian Army








            Comment


            • Փաշինյանի արածը փայլուն էր. Պետք է պատրաստ լինել դեպի արևելք տեղաշարժեր ունենալուն

              ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
              14.10.2019






              Մեր զրուցակիցն է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը
              Պարոն Շիրինյան, Աշգաբադում Գարեգին Նժդեհի մասին Ալիևի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը կոշտ է արձագանքել։ Ինչպե՞ս եք գնահատում Աշգաբադում տեղի ունեցածը։
              Հայաստանը կարծես վստահորեն իր տեղն է զբաղեցնում համաշխարհային քաղաքական բեմահարթակում։ Հարցն առաջին հերթին ԱՊՀ կոչվածին է վերաբերում, որովհետև հազարավոր թելերով կապված են։ Հիմա նախկին մտածողությունը, նախկին ֆորմատը փլուզվում է, Ալիևն էլ որպես հիմա ԿԲԳ-ականի տղա, տիրոջ մոտ, ինձ թվում է տիրոջ հրահրմամբ, ուզեց տեղը դնել Հայաստանին։ Դրան գումարվեց Կազիմիրովի գրքի նվիրումը Պուտինին։ Հիմա եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը Արցախի խնդրի որոշ հարցերում նույնականանում են, հիմա մտածելու առիթ ունեն։ Այլևս հին մեխանիզմները չեն աշխատում։
              Այդ առումով Փաշինյանի արածը փայլուն քայլ էր։ Բացի այդ, հայկական կողմի տեսակետը դրվեց համաժողովին։ Նախկինում մենք այդպիսի բանի սովոր չենք եղել։ Տեսականորեն գիտենք, որ այդպիսի մարդիկ ունեցել ենք աշխարհի տարբեր տեղերում և Առաջին Հանրապետության շրջանում, բայց այս գողապետության պարագլուխներից մենք այդպիսի բան չենք տեսել։ Դրա համար մի քիչ անակնկալ էր Փաշինյանի արածը, բայց նորմալ է, նոր կոցեպտ է առաջարկվում՝ պատմական ճշմարտություն։
              Նախկին իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ Սերժ Սարգսյանն այդպիսի հայտարարություններ չի արել, որովհետև Ալիևը նախկինում ռիսկ չի արել նման բան ասել։
              Եթե հիշում եք, Պոզների հետ հարցազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանը երկինք էր նայում։ Սերժ Սարգսյանը դա է եղել։ Սերժ Սարգսյանն այդքան գիտելիք ունե՞ր, որ էդքան բան պատասխաներ։ Հիմա անցյալից ձայներ են հանում, գերեզմանից ձայներ են հանում, ամոթ ունենան՝ չեն խոսի։
              Իսկ Կազիմիրիովի գիրքը Պուտինին նվիրելն ինչպե՞ս եք գնահատում։
              Փայլուն էր։ Գիտե՞ք ինչու, որովհետև Ռուսաստանն ուզի-չուզի Հայաստանի հետ պետք է հավասարակշռի իր հարաբերությունները, և դրանք պետք է վերածվեն իրապես միջպետական հարաբերությունների։ Հիշում եք, հայտնի Կոլերովը հայտարարում էր, որ գողապետության շրջանում մեր հարաբերությունները ջերմ, ընկերական էին, որովհետև ռուսների տակ պառկած էին։ Հիմա Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ դառնում են միջպետական։ Վարչապետը հետևողականորեն իրականացնում է այդ կուրսը, և մենք էլ, բնականաբար, պաշտպանում ենք։ Դա այն է, ինչ մենք ուզում ենք։
              Այնպես որ, լավ կլինի, որ գողապետության շահառուները, որ երեկ նահանջ գրանցեցին, արդեն տեսնում են իրենց հեռանկարը։ Նրանք իբր թե պետական ըմբռնողությունը առաջ բերելով գովում են վարչապետին։ Իբր պետական շահը հասկանում են ինչ է։ Սա նշանակում է, որ դիրքերը թողնում են և շարժվում են մեջքի վրա պառկելու ուղղությամբ։ Որովհետև տեսան, որ ոչինչ չի ստացվում, հույսներն էլ ի դերև ելան, Վանեցյանն ու Օսիպյանն էլ թռան։ Նրանք հիմա իրենցից ոչինչ չեն ներկայացնում, անցյալի հուշ են։ Հիմա նահանջում են, որ մնան դաշտում, բայց նրանք երբեք այլևս իշխանություն չպետք է վերցնեն։
              Ընդհանուր առմամբ, ի՞նչ կարող ենք ակնկալել առաջիկայում՝ հաշվի առնելով, որ տարածաշրջանը նորից լարվել է, Թուրքիան ներխուժել է Սիրիայի հյուսիսային շրջաններ։ Հայաստանն ինչպե՞ս պետք է դիրքավորվի։
              Հայաստանի դիրքորոշումը արմատապես պետք է փոխվի նաև մտածողության մեջ։ Հիմա տարածված մտածողություն է, նախ մտածում են հանկարծ մեզ վնաս չլինի, հետո՝ սուս մնանք, մեզ չտեսնեն։ Սա պետք է փոխվի։ Եթե Թուրքիան խրվելու է սիրիական, քրդական ճահիճի մեջ, պետք է գնահատել և պատրաստ լինել Արցախի հատվածում առնվազն դեպի արևելք տեղաշարժեր ունենալուն և դիրքեր ամրապնդելուն։ Ամեն մի հակամարտությունից, որ լինում է, պետք է տեսնել հնարավորություն և շահել։ Մտածողություն փոխել է պետք։ Դե, բնականաբար, նաև պետությունը պետք է կարգի բերել և բանակը պատրաստ պահել։ Դա աքսիոմա է։ Միաժամանակ գողապետությունը պետք է ոչնչացվի, պետք չի դրանց հետ մուկն ու կատու խաղալ։
              Այսինքն՝ կարծում եք, որ մենք պետք է նոր դիրքե՞ր գրավենք։
              Իհարկե, անպայման։ Բայց մենք գրավելու ոչինչ չունենք, պետք է վերականգնենք մեր սահմանները, հասնենք Կուր-Արաքսին։ Այդ ամբողջը մերն է, մենք վերադարձնում ենք։
              Տեսակետներ կան, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Հայաստանի համար վտանգներ է պարունակում։
              Հայաստանի համար դա վտանգ չունի, պարզապես ցավալի է, որ մեր ժողովրդի տարբեր հատվածներ ապրում են քրդաբնակ այդ տարածքներում։ Թե չէ ինչքան Թուրքիան զբաղվի Հայաստանի հեռու տարածքներում, այնքան սպառվելու է։ Թուրքիան գիշատիչ է, այսպես թե այնպես դրանով զբաղվելու է, և որքան մեզնից հեռու, այնքան լավ։ Այնպես որ, որքան ուշ դուրս գա այդ տարածքներից, այնքան մեր շահերից է բխում։ Հիմա մենք պետք է մտածենք շահած դուրս գալու մասին, պետք է մտածել նաև Նախիջևանի ուղղության մասին։
              Ընդհանրապես պետությունները, հատկապես Թուրքիայի հարևան պետությունները, կայուն վիճակ չունեն, հայ ժողովուրդը պետք է այդ մտքից հրաժարվի։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիան մեկ Հունաստանին է կպնում, մեկ Կիպրոսի վրա է քշում, մեկ քրդերի հետ խրվում, մեկ Ռուսաստանի հետ է բազարի մեջ։ Հիմա մենք պետք է ամրանանք մեր հայրենիքում։ Ռուսաստանն իր հերթին Ելցինի ժամանակ նահանջում էր, հիմա տոտալ հարձակման մեջ է։ Պետությունները հանգիստ վիճակ չունեն, հայությունը պետք է դա գիտակցի։
              Մենք պետք է եղած վիճակից շահենք, ու դա մշտական պրոցես է։ Եթե այս մտածողությունը փոխվի, մենք միշտ ժամանակի ու ապագայի մեջ ադեկվատ քայլեր կանենք


              Comment


              • Armenian Army







                Comment


                • Armenian Army







                  Comment


                  • Armenian Army








                    Comment


                    • 3624th Russian Air Base, Erebuni








                      Comment

                      Working...
                      X