Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
Ադրբեջանին ծանր օրեր են սպասվում, եթե սադրանքի դիմեն. Հայաստանը ռազմական նոր ձեռքբերումներ ունի
Comment
-
-
Հայաստանը բարձրացնում է Նախիջեւանի հարցը
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
25.12.2019
Հայաստանի արտգործնախարարության խոսնակը նախօրեին հայտարարություն է տարածել Նախիջեւանում Ագուլիս բնակավայրի հայկական ջարդերի 100-րդ տարելիցի առնչությամբ: Հայտարարությունը հիշատակում է Նախիջեւանի այդ բնակավայրում հայերի հանդեպ բռնության փաստը, Ագուլիսն ավերակի վերածելու հանգամանքը եւ Նախիջեւանի ամբողջական հայաթափումը, նաեւ տարիներ առաջ Ջուղայի հայկական խաչքարերի զանգվածային ոչնչացման հանգամանքը:
Դրա հետ մեկտեղ, այդ եղեռնագործության օրինակի համատեքստում Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ հայ ժողովուրդը հաստատակամ է պաշտպանել իր ապրելու եւ զարգանալու իրավունքը իր պատմական հայրենիքում:
Պաշտոնական Երեւանը գործնականում առաջին անգամ է անդրադառնում Նախիջեւանի Ագուլիս բնակավայրում հայերի ջարդին, Նախիջեւանի հայաթափմանը եւ այդ համատեքստում «պատմական հայրենիքում» ապրելու եւ զարգանալու հաստատակամությանը:
Գործնականում, այստեղ դիտարկվում է ոչ միայն Արցախն ու Հայաստանը, քանի որ «պատմական հայրենիք» եզրույթը հայության համար, հայկական գործոնի առումով ունի ավելի ընդգրկուն նշանակություն եւ իմաստ: Խորքային առումով, Երեւանը բարձրացնում է Նախիջեւանի խնդիրը: Իհարկե խոսքը պարզունակ հավակնության մասին չէ, այլ խնդրի արձանագրման, հայկական գործոնի նշանակալիության ընդգծման այն ֆոնին, որ արձանագրվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատներում հայերի ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման անգամանքով:
Խնդիրը միջազգային քաղաքականության մեջ լայն իմաստով հայկական հարցի արդիականացման շոշափելի միտումն է, որը տեղի ունեցող մի շարք էական գործընթացների, այդ թվում նաեւ Հայաստանում թավշյա հեղափոխության, հայ-ռուսական հարաբերության մեջ հայկական ինքնիշխանության գործոնի շեշտադրման, Արցախի հարցում հայկական հաղթանակի համար համահայկական պատասխանատվության ազդարարման արգասիքն է ու արտացոլումը:
Գործոններն անշուշտ չեն սահմանափակվում դրանով եւ նշանակալիներից մեկն էլ թուրք-ամերիկյան հարաբերության տրանսֆորմացիան է, այդ համատեքստում Կովկասի ռեգիոնալ անվտանգության համակարգի վերափոխման հարցը, որի բազային գործոններից մեկն էլ ռուս-թուրքական հարաբերությունն է՝ 1921 թվականին Մոսկվայի պայմանագրի հիմքով:
ԱՄՆ-ում հայկական հարցի ճանաչման նոր մակարդակը Մոսկվային ու Անկարային դրել է այդ հանգամանքի առերեսման նոր իրավիճակի առաջ՝ պայմանագրի 100-րդ տարելիցի շեմին, երբ պետք է որոշեն՝ շարունակե՞լ պայմանագիրը եւ դրա ոգին, թե՞ հրաժարվել դրանից:
Այդ համատեքստում, Ագուլիսի հայկական ջարդի 100-րդ տարելիցին աննախադեպ անդրադարձով, պաշտոնական Երեւանը թերեւս ակնարկում եւ քայլ առ քայլ մոտենում է հենց ռուս-թուրքական պայմանագրի 100-րդ տարելիցի խնդրին՝ «Պատմական հայրենիքում» ապրելու եւ զարգանալու իրավունքի հարցում հայ ժողովրդի հաստատակամությունը: Իր հերթին, մեկ դար առաջ Անտանտին ուղղված կոչը վկայաբերելով, Երեւանն ակնարկում է այդ մեծ առերեսման մասին, ընդգծելով ռեգիոնալ անվտանգության ռազմա-քաղաքական նոր համակարգի շուրջ պայմանավորվածությունը հայերի հաշվին իրականացնելու այլեւս անհնարինության, եւ որպես նոր պայմանավորվածության գործընկեր Հայաստանն ու հայկական գործոնը դիտարկելու անխուսափելիության մասին:
Comment
-
Սերժ Սարգսյանը կգնա՞, թե՞ դա կանի Նիկոլ Փաշինյանը
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
25.12.2019
Սերժ Սարգսյանը չունի ապրիլյան պատերազմի առնչությամբ խոսելու որեւէ խնդիր, հայտարարել է ՀՀԿ խոսնակը: Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ամենավերջում մտադիր են լսել Սերժ Սարգսյանին:
ՀՀԿ խոսնակը հայտարարել է, որ հայ ժողովուրդը, հայկական բանակը հաղթել են ապրիլյան պատերազմում: Խոսնակը նշել է, որ հանձնաժողովը թող հրավիրի Նիկոլ Փաշինյանին եւ հարցնի, թե որտեղի՞ց նրան տեղեկություն, երբ հայտարարում էր, որ ապրիլյանը պայմանավորված պատերազմ էր, որպեսզի Ադրբեջանը մտնի ԵՏՄ: Թե՞ վարչապետ դառնալով նա այդ հարցում էլ փոխել է կարծիքը, ասել է ՀՀԿ խոսնակը:
Նիկոլ Փաշինյանը կարծիքը թերեւս չի փոխել՝ պատերազմի համար ՌԴ պատասխանատվության մասով: Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հայտարարել է, որ ռեգիոնում կայունության համար պատասխանատուն Ռուսաստանն է, որ Ռուսաստանն ունի Ադրբեջանին զսպելու լիարժեք հնարավորություն եւ պատերազմը կնշանակի, որ Ռուսաստանն է այդպես ցանկացել:
Ի դեպ, Ռուսաստանի պատասխանատվության մասին երկու անգամ էլ ակնարկել է Սերժ Սարգսյանը, ապրիլյան պատերազմից հետո: Ապրիլի 22-ին Երեւանում ընդունելով ՌԴ արտգործնախարար Լավրովին, Սերժ Սարգսյանը հարցրեց՝ «ասացեք խնդրեմ, ինչու՞ այդպես ստացվեց, մենք ունենք մեր կարծիքը, բայց կուզեինք ձերն էլ լսել»: Հետո, 2017-ի մարտին, Մոսկվա կատարած այցի ընթացքում ՄԳԻՄՈ ելույթի ժամանակ նա հայտարարեց՝ երբ մեր գործընկերներին զգուշացնում էինք, որ Ադրբեջանը գնում է պատերազմի, մեզ հանգստացնում էին, թե դա ներքին սպառման համար է:
Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանը պատերազմի համար պատասխանատվության հարցը Մոսկվայի առաջ դրեց այսպես ասած կանխարգելման տրամաբանությամբ: Միաժամանակ, հարցը դրվեց շատ ավելի հստակ եւ ուղիղ:
Դա նշանակու՞մ է, որ նա իրավացի էր ապրիլյան պատերազմի պայմանավորված լինելու առումով: Ապրիլյան պատերազմը տարիներ ընթացած բազմաշերտ քաղաքական զարգացումների հետեւանք էր: Այն մոտ երկու տասնամյակ հասունացած մի հանգամանք էր, որտեղ մի շարք սուբյեկտներ փորձում էին լուծել իրենց համար կարեւոր խնդիրներ: Այն, որ կար այսպես ասած չբարձրաձայնված, լռելյայն պայմանավորվածություն, աներկբա է՝ առանց դրա չի լինում ռազմական որեւէ լոկալ կամ լայն բախում:
Իսկ կա՞ր բարձրաձայնված պայմանավորվածություն:
Ապրիլյան քառօրյա պատերազմի առումով պետք է բացահայտվի դրա քաղաքական «հասունացման» ամբողջ սպեկտրը եւ խորքը: Դա է, որ թույլ կտա ձեւավորել ամուր կանխարգելիչ համակարգ՝ հետագայում այդօրինակ «հասունացումներ» թույլ չտալու համար:
Կգնա՞ Սերժ Սարգսյանը հանձնաժողով՝ ապրիլյան պատերազմի քաղաքական հողը բացահայտելու համար, այն արտաքին ու ներքին շրջանակները մատնացույց անելու համար, որոնք Հայաստանում փորձում էին լիարժեք դարձնել Հայաստանի ու Արցախի դեմ ռազմա-քաղաքական բալանսի խախտման ռուս-թուրքական լայն գործընթացը: Թե՞ դա կանի Նիկոլ Փաշինյանը:
Comment
-
Թուրք ղեկավարները կարող են հարձակման հրաման տալ, ռուսական բանակը ինչպես միշտ՝ կուշանա․ Վովա ՎարդանովԲաժանորդագրվե՛ք FACTOR TV-ի ալիքին →https://clck.ru/Dcdc5Factor TV-ի յություբյան պաշտոնական ալիքըПодпишись на эксклюзивный канал FACTOR TV →https://clck.ru/...
Թուրք ղեկավարները կարող են հարձակման հրաման տալ, ռուսական բանակը ինչպես միշտ՝ կուշանա․ Վովա Վարդանով
[COLOR=var(--yt-spec-text-secondary)]19/12/2019[/COLOR]
Comment
-
Թուրքիան կարող է անսպասելի հարձակվել ՀՀ-ի վրա, և ռուսական բազան կարող է չկռվել. Վովա Վարդանով
[COLOR=var(--yt-spec-text-secondary)]31/10/ 2019[/COLOR]
Comment
Comment