Announcement

Collapse
No announcement yet.

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Սու-30ՍՄ-երը Հայաստանում են. տեսանյութ

    Lragir.am,
    27.12.2019







    Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Սու-30ՍՄ կործանիչ ինքնաթիռի թռիչքը: Նա նշում է, որ ինքնաթիռներն արդեն Հայաստանում են:

    Ինքնաթիռները դիմավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.


    «Տարվա մեր գլխավոր ձեռքբերումը «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռներ»:


    Տարվա մեր գլխավոր ձեռքբերումը «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռներ:
    Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Donnerstag, 26. Dezember 2019


    Լուսանկարները՝ Արծրուն Հովհաննիսյան ֆեյսբուքյան էջից


    Comment


    • Armenian SU-30SM in Gyumri
       

      Comment


      • Armenian SU-30SM in Gyumri
         

        Comment


        • ՀՀ զինված ուժերի Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները. Լուսանկարներ

          Lragir.am,
          27.12.2019







          Վարչապետ Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրած Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները։ Վարչապետը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հետևել է կործանիչների ցուցադրական թռիչքներին։ Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

          Կառավարության ղեկավարին են ներկայացվել նաև ինքնաթիռների տեխնիկական հնարավորությունները։

          «Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, որովհետև ժամանում են մեր այս տարվա գլխավոր ձեռքբերումը համարվող «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, որոնց ձեռքբերման մտադրության մասին դեռ նախորդ տարի էին հայտնել: Այսինքն՝ ժամանում է ինքնաթիռների առաջին խմբաքանակը, և այս ձեռքբերումը շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության, մեր ժողովրդի ապահովման գործում», – նշել է վարչապետ Փաշինյանը:












          Comment


          • Հայաստանը սկսեց. Սու 30-նները չուշացան

            ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
            27.12.2019







            Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը համացանցում ներկայացրել է Հայաստան ժամանած Սու 30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ դրանց առաջին խմբաքանակը Հայաստանում կլինի կամ 2019-ի վերջին կամ 2020-ի սկզբին:

            Բազմաֆունկցիոնալ կործանիչնեը Հայաստանը ձեռք է բերում օդային գերակայության ռազմավարության նպատակադրումով: Հայաստանն այդ համատեքստում համալրվել է նաեւ ժամանակակից ՏՈՐ ՀՕՊ եւ հակահրթիռային համակարգերով, որոնց մասին օրերս հայտնեց վարչապետ Փաշինյանը: Վարչապետին դեկտեմբերի 27-ին էլ ներկայացվել է ՕՍԱ-ԱԿ զենիթային նոր համալիրները:


            Հայաստանը տարին ամփոփում է ռազմա-տեխնիկական կարեւոր համալրումների ցուցադրությամբ: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հեղափոխությունից հետո Հայաստանը համալրվել է աննախադեպ քանակի արդիական սպառազինությամբ:
            Այդ հանգամանքը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից առանցքայինն անշուշտ նոր ռազմաքաղաքական իրողություններն են: Հայաստանը մի շարք կարեւոր ռազմա-քաղաքական հարցերում սահմանեց իր պատասխանատվությունը ռեգիոնալ անվտանգության համակարգով շահագրգռված ուժային կենտրոնների առաջ, եւ միաժամանակ հայկական անվտանգության խնդիրների եւ շահերի առաջ սահմանեց նրանց պատասխանատվությունը:
            Հայաստանի նոր իշխանությունը թերեւս միակն է, որ չի խոսել հող հանձնելու մասին, օրերս Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում արձանագրել էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը:
            Օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանակցության նպատակը պետք է լինի արցախյան շարժման ու հաղթանակի պահպանումը, իսկ հարցը պետք է լինի համահայկական օրակարգ: Մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած անվտանգության խորհուրդների համատեղ պատմական նիստում Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո հայտարարեց մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցությունից հրաժարվելու մասին:
            Երբ Հայաստանը ստանձնում է պատասխանատվություն ռեգիոնալ այն դերի եւ տրամաբանության շրջանակում, որ ձեւավորվել է արցախյան հաղթանակով, հայկական անվտանգության հարցը դառնում է միջազգային քաղաքականության օրակարգային հարցերից մեկը, Հայաստանի համար դրանից բխող ռազմա-քաղաքական էֆեկտով:


            Comment


            • Վարչապետին են ներկայացվել ՀՀ ԶՈՒ համալրած Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրները

              Lragir.am,
              27.12.2019







              Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N զորամաս:

              Պատասխանատուները վարչապետին են ներկայացրել ՀՀ զինված ուժերը համալրած Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներն ու դրանց տեխնիկական հնարավորությունները։ Քննարկվել են նաեւ Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու հնարավորությունները։


              Կառավարության ղեկավարը զինծառայության ընթացքում աչքի ընկած սպաներին հանձնել է նվերներ։







              Comment


              • ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է

                27.12.19

                Իրադարձային




                ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցում է ինքնաթիռների դիմավորման արարողությանը:

                «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում վարչապետը ցուցադրեց ինքնաթիռների վայրէջքը, որին նախորդեց ինքնաթիռների ցուցադրական թռիչքը:

                Տեսանյութում երևում է, որ Գյումրիում վայրէջք է կատարում 3 ինքնաթիռ, սակայն ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարը հայտնել էր, որ ՀՀ-ն պատրաստվում է ձեռք բերել 1 էսկադրիլիա (12) ՍՈւ 30 ՍՄ ինքնաթիռ:



                Comment


                • Armenian SU-30SM in Gyumri









                  Comment


                  • Ինքն էր այսօր մեր Սու-30ՍՄ ով այդ աննորմալ պտույտները գործում։
                    Նա ՌԴ հերոս, օդաչու Վ. Ավերյանովի որդին է։








                    Comment


                    • Armenian SU-30SM in Gyumri









                      Comment

                      Working...
                      X