Military exercises in Artsakh
Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
-
-
Արթուր Վանեցյանի հնչեղ հայտարարությունը. Իրանը հիշում է
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
09.01.2020
ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում, իրանցի գեներալ Քասիմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ: Վանեցյանը գրել է, թե վստահ է, որ Իրանի ժողովուրդը կհաղթահարի ծանր կորուստը, իսկ գեներալի հիշատակը ժողովուրդը կպահի վառ:
Իրանի ժողովուրդը անկասկած կհիշի գեներալ Սոլեյմանիին: Իր հերթին, Իրանն էլ թերեւս կարող է Հայաստանի ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին հարցնել, իսկ հիշու՞մ է նա այն, ինչ հայտարարել էր 2019 թվականի հունվարի 27-ին՝ երբ այցելել էր Արցախ-իրանյան սահման եւ այնտեղ Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության ներկայությամբ հայտարարել, որ ոչ մի տարածք էլ չի հանձնվելու եւ լինելու է Արաքսավանի վերաբնակեցում, քաղաքային ենթակառուցվածքների զարգացում:
Վանեցյանի այդ հայտարարությունը նոր իրողություններում ստանում է բազմակի ավելի նշանակություն եւ իմաստ, անկախ հանգամանքից, որ նա այլեւս ԱԱԾ պետը չէ: Եվ առավել եւս, եթե նա ԱԱԾ պետը չէ: Պատրա՞ստ է Արթուր Վանեցյանը հասարակական-քաղաքական օրակարգում պահել իր հայտարարության թեման, դրանով իսկ փաստացի այդ պատասխանատվության տակ դնելով նաեւ Հայաստանի ու Արցախի հասարակական-քաղաքական դաշտի ներկայացուցիչներին:
Իրանին թերեւս ավելի շատ կհետաքրքրի Արթուր Վանեցյանի այդ առաքելությունը:
Ամերիկա-իրանյան առերեւույթ աննախադեպ բախման ակտի ֆոնին, տեղի ունեցողի քաղաքական տողատակում ուրվագծվում է ռեգիոնալ զարգացումների բազմաշերտ նոր վեկտոր, որտեղ Իրանը ցավակցության փոխարեն ունի աջակցության եւ գործընկերության կարիք: Հայաստանն այստեղ ունի առանցքային դերակատարում՝ ամերիկա-իրանյան ռազմավարական նոր խաղի համալրման իմաստով: Հայաստանի դերն այդ առումով ճանաչում է թե Իրանը, թե Միացյալ Նահանգները:
Այդ իմաստով Արաքսի հովիտը դառնում է այն կետը, որտեղ հերկվելու է ԱՄՆ-Իրան-Հայաստան ռեգիոնալ անվտանգության ապագա եռաստիճան ձեւաչափը:
Comment
Comment