Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too ... See more
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Հայտնի բլոգերի առաջարկը բանակի վերաբերյալ

    Lragir.am,
    15.02.2020







    Բլոգեր Ալեքսանդր Լապշինը գրառում է արել հայկական բանակում ողբերգական մահերի կապակցությամբ.

    Իսկ կարելի է ես էլ արտահայտվել ԽՍՀՄ նախկին բանակներում «դեդովշինայի» խնդրի մասին: Կա «դեդովշինան» հաղթելու շատ պարզ մեթոդ՝ զինվորներին տարիներով չպահել զորանոցներում, այլ թույլ տալ դուրս գալ եւ լինել տանը: Ահա եւ ամբողջ դեղատոմսը: Թող զինվորները հանդիպեն իրենց ընկերուհիների հետ եւ թոթափեն ավելորդ էներգիան հուրախություն հենց նույն ընկերուհիների, թող զբոսնեն, թող ծնողների հետ հաճախ շփվեն:


    Այդ ժամանակ կորչում է բանակում խուլիգանություն անելու մոտիվը: Ինչի՞ համար:
    Բանն այն է, որ փակ տղամարդկային կոլեկտիվը միշտ վերածվում է բռնության ու ծաղրանքի օջախի: Նրանք կուտակում են չափից շատ բացասական էներգիա եւ պարպում այն միմյանց նկատմամբ:
    Հավատացնում եմ ձեզ, ծառայության առավել ազատ ռեժիմը ոչ միայն չի թուլացնի պետության պաշտպանունակությունը, այլ ավելի շուտ կամրացնի: Չե՞ք հավատում: Իսրայելի փորձը ձեր ուսումնասիրության համար՝ մենք ծառայության ընթացքում տանն էինք լինում գործնականում յուրաքանչյուր շաբաթ, 1-2 օր: Դա թույլ էր տալիս չկտրել հարաբերությունն ընտանիքի հետ, ընկերուհիների հետ, ընկերների հետ: Եվ մեզ մոտ ոչ մի ցանկություն չէր առաջանում որեւէ մեկի հետ կռվել զորամասում, չէ՞ որ շուտով տուն պետք է գնանք: Ավելին, ծառայության այդպիսի ռեժիմը ամրացնում էր մեր ընկալումը, որ դու զինվոր ես եւ պետք է պաշտպանես քո ընտանիքը՝ առավել ակնառու լինելու համար մենք ամեն շաբաթ լինում էինք ընտանիքում: Իսկ ամեն շաբաթ հետ ճանապարհին մայրիկի կարկանդակները հիշեցնում էին մեզ, որ մենք պաշտպան ենք:


    Comment


    • Երեք անբարոյություն ողբերգության շուրջ. վերջ տվեք, դա չի ներվում

      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
      15.02.2020







      Բանակում արձանագրված մահվան դեպքի առնչությամբ ողբերգական տեղեկությունը, որ միանգամայն հասկանալիորեն արժանացել է հասարակության վրդովմունքին եւ արձագանքին, «ծնել» է նաեւ երեք անբարոյություն:

      Անբարոյություն առաջին՝ երբ նոր իշխանության հետ քաղաքական խնդիր ունեցող որեւէ շրջանակ կամ խումբ, լինի նախկին իշխանությունից կամ դրան հարող, դրանից սնվող, ողբերգական տեղեկությունն ու վերջին շաբաթներին այդպիսի մոտ մեկ տասնյակի հասնող դեպքերի հանգամանքը դարձնում է այդ քաղաքական խնդիրների լուծման գործիք: Այն դեպքում, երբ ակնառու է, որ հայկական բանակում խաղաղ պայմաններում զոհերի հանգամանքը խնդիր է, որը բանակին ուղեկցել է գրեթե ստեղծման իսկ օրից եւ ունի խորքային պատճառներ:


      Դա ամենեւին չի նշանակում ողբերգությունների արդարացում: Բայց մի բան է հանրային արդարացի եւ խիստ պահանջը՝ խնդիրները լուծելու եւ ողբերգություններին վերջ տալու ուղղությամբ, մեկ այլ բան է ողբերգությունը սեփական անձնական կամ քաղաքական խնդիրները լուծելու համար օգտագործելը:
      Երկրորդ անբարոյությունն այն է, որ մի շարք շրջանակներ էլ փորձում են առկա պատկերը եւ ողբերգական իրողությունը օգտագործել նախկին իշխանության, նախկին իշխող համակարգի հետ «հաշիվ մաքրելու» համար: Գործնականում, երկրորդը առաջինի կամ առաջինը երկրորդի որոշակի «հայելային» դրսեւորում են:
      Եթե կա որեւէ ապացույց, որ որեւէ զինվորի մահվան մեջ էական նշանակություն է ունեցել այդօրինակ որեւէ հանգամանք, ապա իրավիճակն այստեղ ստանում է իհարկե բոլորովին այլ բնույթ: Բայց, քանի դեռ չկա որեւէ այդպիսի ապացույց, կամ առավել եւս քանի դեռ կողմերից որեւէ մեկն իր գնահատականների հետ չի ներկայացնում անգամ ողջախոհ կասկածի հիմք, իրավիճակը հանգում է անբարո շահարկման: Այն դեպքում, երբ գործ ունենք կյանքի հետ՝ մարդկային կյանքի, որի վրա չի կարելի հավաքել էժան դիվիդենտներ: Դա չի ներվում՝ ժամանակի ու տարածության մեջ, չի ներվում երկրի վրա ու չի ներվում երկնքում:
      Եվ երրորդ անբարոյությունը՝ ողբերգության ֆոնին դարձյալ հայաստանցի-արցախցի խոսակցության ծավալումը, Հայաստանից Արցախ ծառայության հանգամանքի շահարկումը: Դա գործնականում աղերս ունի ոչ միայն անբարոյականության, այլ պետական ու ազգային անվտանգության հետ: Այդ իմաստով, թերեւս արժե անգամ մտածել այդօրինակ երեւույթները Քրեական օրենսգրքում սահմանելու եւ քրեաիրավական գնահատականի հիմքեր ստեղծելու մասին, որովհետեւ դրանք ուղղակի հարված են պետականության եւ ազգային միասնության, կամ համազգային այն կոնսենսուսի հիմքին, որի մասին Ստեփանակերտում խոսել էր վարչապետ Փաշինյանը եւ հիշեցրել այդ խոսքը օրեր առաջ:
      Կա նաեւ անբարոյության մեկ այլ դրսեւորում, որը սակայն թերեւս ավելի աղերս ունի պատեհապաշտ մանրախնդրության հետ, երբ ինչ որ մարդիկ կարող են ողբերգության ֆոնին զբաղվել անձնական լոբբինգով: Դա թերեւս միջանցիկ քամի է, կանցնի:


      Comment


      • Armenian Army








        Last edited by burjuin; 02-15-2020, 04:00 AM.

        Comment


        • Armenian Army









          Comment


          • Nagorno-Karabakh Defense Army
             

            Comment



            • Armenian Army
               

              Comment


              • Armenian Air Force
                 

                Comment


                • Nagorno-Karabakh Defense Army








                  Comment


                  • Nagorno-Karabakh Defense Army








                    Comment


                    • Armenian Air Defense






                      Comment

                      Working...