Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
Արցախի ՊԲ-ում հարվածային անօդաչու թռչող սարք են փորձարկել
Lragir.am,
20.05.2020
«Տիգրանակերտ» զորավարժարանում մայիսի 19-ին բանակի փորձարկման եզրափակիչ փուլը հաջողությամբ հաղթահարել է Արցախի հանրապետության և ՊԲ-ի համապատասխան մասնագետների կողմից նախագծված ու արդիականացված հարվածային անօդաչու թռչող սարքը:
Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, այն գործում է տեղորոշման տարբեր տեխնկական միջոցներից անկախ, ունի խուսավարման ու կրակային խոցման բարձր հնարավորություններ, տեխնիկական բնութագրերով չի զիջում առաջատար երկրների նմանատիպ սարքերին և կառավարվում է հեշտությամբ:
Առաջիկա ամիսներին հարվածային անօդաչու թռչող սարքերը կմտնեն սերիական արտադրության փուլ և իրենց լիարժեք տեղը կզբաղեցնեն ԱՀ պաշտպանական համակարգում:
Փորձարկումներին հետևել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու բարձրաստիճան այլ զինվորականներ:
Comment
-
Համօգտագործել
Պետական փորձարկումների փուլն ավարտել է Արցախում արտադրված կամիկաձե անօդաչուն (տեսանյութ)
Մայիս 20, 2020 by Նազենիկ Սարոյան
Մայիսի 19-ին, «Տիգրանակերտ» զորավարժարանում փորձարկման եզրափակիչ փուլը հաջողությամբ հաղթահարել է Արցախում նախագծված ու արդիականացված հարվածային անօդաչու թռչող սարքը։
Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։ Ըստ հաղորդագրության՝ այն գործում է տեղորոշման տարբեր տեխնկական միջոցներից անկախ, ունի խուսավարման ու կրակային խոցման բարձր հնարավորություններ:
Առաջիկա ամիսներին հարվածային անօդաչու թռչող սարքերը կդրվեն սերիական արտադրության։
Փորձարկումներին հետևել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու բարձրաստիճան այլ զինվորականներ
Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.
Comment
-
Ադրբեջանում մեկնարկել են զորավարժություններ. օր 1
Մայիս 18, 2020 by Հայկ Խաչիկյան
Մայիսի 18-ից Ադրբեջանի բանակում մեկնարկել է խոշոր զորավարժությունը, որը տևելու է մինչև մայիսի 22-ը: Զուգահեռ զորավարժություն է մեկնարկել նաև Նախիջևանում:
Վարժանքների առաջին օրը խաղարկվել են զորամասերից դեպի զորավարժության անցկացման վայրեր տեխնիկայի և անձնակազմի տեղափոխման դրվագներ և երթեր:
Ներգրավվել են հրթիռահրետանային միջոցներ՝ «Պոլոնեզ», «Սմերչ», «Քասրղա», «Լինքս», «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր «Մստա-Ս» ինքնագնաց հրետանի ևն, ինչպես նաև մոտոհրաձգային ստորաբաժանումներ և տեխնիկան՝ «ԲՏՌ-82Ա» զրահափոխադրիչներ, «ԲՄՊ-2» հետևակի մարտական մեքենաներ:
«Քասըրղա» (թրք՝ Kasırğa) 302 մմ ՀԿՌՀՄշտական տեղակայման վայրերից դեպի օպերատիվ շրջաններ երթերի դրվագներ են խաղարկվել նաև Նախիջևանում, որտեղ ևս ներգրավվել են «Սմերչ», «Քասրղա» ՀԿՌՀ-ներ, զրահատեխնիկա ևն:
Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի ՊՆ հայտարարության՝ վարժանքներին ներգրավվել է մինչև 10 հազար անձնակազմ, 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, 200 միավոր հրթիռահրետանային միջոց, 30 միավոր զորային (ուղղաթիռներ) և ճակատային (Սու-25 գրոհիչներ) ավիացիա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր: Ինչ վերաբերում է Նախիջևանին, ապա այստեղ ներգրավված միջոցների և անձնակազմի մասին թվեր չեն ասել:
Մենք հետևում ենք վարժանքների ընթացքին, և ավելի մանրամասն կանդարադառնանք ավարտին՝ ամփոփելիս:
Comment
-
Ադրբեջանը բարձր ճշգրտության նոր հրթիռային համակարգեր է տեղակայել Նախիջևանում
Lragir.am,
19.05.2020
Ադրբեջանը Նախիջևանում տեղակայել է Թուրքիայից գնած TRG-300 Kaplan 300 մմ ժամանակակից հրթիռային համակարգեր: Այս մասին ամերիկյան Ջեյմսթաուն հետազոտական հիմնադրամում հրապարակած հոդվածում գրում է հեղինակ Ջան Կասապօղլուն:
Հոդվածում նշվում է, որ այդ համակարգերն առաջին անգամ կադրերում երևացել են մայիսի 2-ին:
105 կգ քաշով մարտագլխիկի հեռահարության շրջանագիծը 120 կմ է, իսկ 190 կգ քաշովինը՝ 90 կմ: Հրթիռային համալիրը համարվում է բարձր ճշգրտության զենք
Comment
Comment