Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
Հայաստանը պետք է արագ պատրաստի Նախիջեւանի փաթեթը
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
29.05.2020
Իլհամ Ալիեւը փախստականների հետ հանդիպմանը անդրադարձել է հորը՝ Հեյդար Ալիեւին: Թե ինչու է Իլհամ Ալիեւը որոշել հղումներ անել հորը, որի ժամանակ խորհրդային շրջանում հայերը Արցախում ըստ նրա «գլուխները չէին բարձրացնում», թերեւս պայմանավորված է ներքին բարդություններով, որ ունի որդին: Սովորաբար, ավտորիտար կամ ամբողջատիրական համակարգերում այդպիսի պարագայում են հղում անում «անցյալին»:
Հեյդար Ալիեւի վերաբերյալ հիշողություններում էական է թերեւս մեկ այլ դրվագ, կապված Նախիջեւանի հետ: Իլհամ Ալիեւը ասել է, թե Հեյդար Ալիեւն առաջինն է Նախիջեւանում բարձրացրել Ադրբեջանի դրոշը, երբ Բաքվում դեռ ոչ մեկը չէր համարձակվում անել դա, քանի որ ԽՍՀՄ-ը դեռ ամբողջապես փլուզված չէր:
Ինչու՞ է Ալիեւը հիշել Նախիջեւանում հոր բարձրացրած դրոշը: Դա միայն էմոցիոնա՞լ հիշողություն է, թե՞ այստեղ կա նաեւ քաղաքական այլ համատեքստ:
Արդյոք Ալիեւը առիթից օգտվելով չի հիշատակել Նախիջեւանում ադրբեջանական դրոշի հանգամանքը, որպեսզի հիշեցնի Նախիջեւանի նկատմամբ «իրավունքը»: Բանն այն է, որ Նախիջեւանը փաստացի հայտնվել է թուրքական տիրապետության ներքո, դե յուրե շարունակելով մնալ Ադրբեջանի ենթակայության տակ: Բացի նրանից, որ նոր աշխարհակարգի ձեւավորման համատեքստում բավականին մեծ է Նախիջեւանի կարգավիճակի օրակարգայնացումը, առնվազն ռեգիոնալ անվտանգության համակարգի շուրջ դիտարկումների կուլիսներում, կա նաեւ այլ խնդիր:
Փաստացի լինելով Նախիջեւանում դրության տերը, սակայն իրավականորեն չլինելով պատասխանատու, Թուրքիան կարող է Նախիջեւանը վերածել պոլիգոնի, սադրելով տարբեր մասշտաբի խնդիրներ: Իսկ դրանց համար կարող է ստիպված լինել պատասխան տալ դե յուրե պատասխանատուն՝ Իլհամ Ալիեւը:
Հայաստանը պետք է պատրաստի Նախիջեւանի հանդեպ իր օրինական իրավունքների փաթեթը, որովհետեւ առաջիկայում այն մեծ հավանականությամբ կարող է արդիական դառնալ: Այն անհրաժեշտ է լինելու քաղաքական գործընթացներում, որոնցում առավել դինամիկ հասունանալու են կարեւոր որոշումներ ռեգիոնալ ռազմա-քաղաքական ստատուս-քվոյի առնչությամբ:
Comment
Comment