Announcement
				
					Collapse
				
			
		
	
		
			
				No announcement yet.
				
			
				
	
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
				
					Collapse
				
			
		
	X
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
 Իսրայելում կրկին փորձարկել են LORA հրթիռներ. հնարավոր է Ադրբեջանի համար
 
 
 Հունիս 4, 2020 by Հայկ Խաչիկյան
 
 Հունիսի 2-ին իսրայելական ռազմարդյունաբերական IAI ընկերությունը հայտնել է, որ փորձարկել են օպերատիվ-մարտավարական LORA երկու հրթիռ: Այս հրթիռային համակարգից իսրայելական կողմը վաճառել էր Ադրբեջանին:
 Արտադրող ընկերությունը նաև հրապարակել է փորձարկման տեսանյութը: Փորձարկման համար հրթիռային համակարգը բեռնել են նավի վրա և, ըստ IAI-ի՝ «օվկիանոսում ինչ-որ տեղ» արձակել հրթիռները, որոնք խոցել են ջրային տարբեր թիրախներ՝ 90 և 400 կմ հեռահարության վրա, ինչը համընկնում է այս հրթիռների հայտարարված նվազագույն և առավելագույն խոցման հեռահարության հետ:
 
 IAI ընկերությունից հայտնել են, որ իրենք բարելավել են էլեկտրոնիկայի և ալգորիթմների հետ կապված հարցեր, ինչը ազդել է ճշգրտության վրա: Հայտարարվել է նաև, որ թիրախները խոցվել են ճշգրտորեն: Նախորդ անգամ այս հրթիռների փորձարկման մասին հայտնել էին 2017-ի ամռանը, իսկ արձակումը կրկին եղել էր նավի վրայից:
 Փորձարկման ժամանակ կար, սակայն, մեկ այլ ուշագրավ դրվագ: Նավի վրա բեռնված հրթիռային համակարգը տեղադրված էր բելառուսական 8×8 «Վոլատ» մեքենայի շասսի վրա, իսկ Ադրբեջանում շահագործում են հենց այդ մեքենայի վրա տեղադրված տարբերակը, քանի որ Ադրբեջանի ԶՈւ ավտոպարկում արդեն իսկ կային այդ մեքենաներից, ինչը շահագործման ու սպասարկման տեսանկյունից ավելի հարմար է դարձնում:
 Այս հանգամանքը, թերևս, հիմք է տալիս ենթադրելու, որ մեծ է հավանականությունը, որ փորձարկումն արվել է Ադրբեջանի ԶՈւ-ի համար:
  Կադր «Վոլատ» մեքենայի շասսի վրա տեղադրված LORA հրթիռների փորձարկումիցՀիշեցնենք, որ Ադրբեջանն իր LORA համակարգերը առաջին անգամ ցուցադրել էր 2018-ի հունիսին: Հրթիռի տրամաչափը 625 մմ է, առավելագույն հայտարարված հեռահարությունը 430 կմ: Արձակման մեքենայի վրա կա 4 հրթիռ: Կադր «Վոլատ» մեքենայի շասսի վրա տեղադրված LORA հրթիռների փորձարկումիցՀիշեցնենք, որ Ադրբեջանն իր LORA համակարգերը առաջին անգամ ցուցադրել էր 2018-ի հունիսին: Հրթիռի տրամաչափը 625 մմ է, առավելագույն հայտարարված հեռահարությունը 430 կմ: Արձակման մեքենայի վրա կա 4 հրթիռ:
  Իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր Իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր
 
 Comment






















































Comment