Announcement
				
					Collapse
				
			
		
	
		
			
				No announcement yet.
				
			
				
	
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
				
					Collapse
				
			
		
	X
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
 Թուրքիան վերցնում է Նախիջեւանը. Մոսկվա-Անկարա նոր բարտեր
 
 
 
 
 
 
 ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 09.06.2020
 
 
 
 
  
 
 
 
 Թուրքիան հայտարարել է դեպի Նախիջեւան գազամուղի կառուցման մրցույթ: Հաղթողը պետք է 270 օրում կառուցի դեպի Նախիջեւան 82 կմ գազամուղ: Նոր գազամուղը փաստորեն կլինի Նախիջեւանի թուրքական «օկուպացիայի» հերթական ակտը: Անկարան քայլ առ քայլ զբաղեցնում է Նախիջեւանը: Այդ ինքնավար հանրապետությունը գործնականում ամբողջապես գտնվում է թուրքական խնամակալության ներքո:
 
 Օրերս Իլհամ Ալիեւը հիշել էր հորը, եւ չգիտես ինչու նաեւ դրվագը, որ դեռեւս ԽՍՀՄ գոյության պայմաններում Հեյդար Ալիեւը առաջինն է ադրբեջանական դրոշը բարձրացրել Նախիջեւանում:
 
 Ալիեւը վերջին շրջանում հաճախակի է հիշում Նախիջեւանը: Դա գուցե պայմանավորված է թե ներքին խնդիրներով, թե այն հանգամանքով, որ Նախիջեւանը դե ֆակտո այլեւս թուրքական է եւ հեռու չէ այն օրը, երբ Էրդողանը կարող է «հանել» Հեյդար Ալիեւի դրոշն ու դնել իրենը: Միեւնույն ժամանակ, իրավիճակը բավականին նուրբ է այն համատեքստում, որ Ալիեւի ներքին խնդիրներն էլ պայմանավորված են Թուրքիայի եւ Ռուսաստանի դիմակայությամբ: Մոսկվան ու Անկարան Բաքվի իշխանության համար մրցակցության մեջ են, եւ Ալիեւը թերեւս մտավախություն ունի, որ կարող է տեղի ունենալ փոխանակում՝ Նախիջեւանը Թուրքիային, իսկ Բաքուն՝ Մոսկվային:
 Խոսքն իհարկե Մեհրիբան Ալիեւային իշխանության բերելու հնարավորության մասին է, որի աշխույժ փուլը փորձ արվեց սկսել 2019-ի վերջին՝ Մոսկվայում նրա քաղաքական առաջին օրհնությունն ու Պուտինի պարգեւը ստանալուց հետո: Կորոնավիրուսը թերեւս կանգնեցրեց ընթացքը, սակայն Ալիեւը կասկած չունի, որ այն շարունակվելու է:
 Բանն այն է, որ պատերազմի հռետորաբանության,անքննարկելիության իր քաղաքականությամբ Ալիեւը ստեղծել է փակուղային վիճակ, երբ կամ պետք է լինի ռեգիոնալ մեծ պատերազմ, կամ նա պետք է հեռանա՝ գոնե միջնաժամկետ հեռանկարի համար իրավիճակը լիցքաթափելու նպատակով:
 
 Այդ հարցում էլ կարող է տեղի ունենալ նախիջեւանյան ռուս-թուրքական «բարտերը»: Մեկ դար առաջ այդ տրամաբանությամբ նրանք հայկական Նախիջեւանը հանձնեցին Ադրբեջանին, այժմ կտան Թուրքիային, Ռուսաստանին Բաքուն «հանձնելու» դիմաց:
 Կմիջամտի՞ Հայաստանն այդ գործընթացին: Երեւանն իհարկե ունի դրա համար անհրաժեշտ իրավա-քաղաքական բազան: Հարկավոր է թերեւս ճիշտ ընտրել պահը, այս անգամ ռուս-թուրքական առեւտրից ոչ թե տուժելու, այլ շահելու համար:
 
 
 
 Comment




















































Comment