If this is your first visit, be sure to
check out the FAQ by clicking the
link above. You may have to register
before you can post: click the register link above to proceed. To start viewing messages,
select the forum that you want to visit from the selection below.
Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Հաղորդման ամբողջական տարբերակը հասանելի է այս հղումով https://lratvakan.am/?p=120803 միայն Լրատվական ռադիոյի մուլտիմեդիա հարթակի բաժանորդներին: Բաժանորդագրու...
Ադրբեջանում մեծ շուքով 3 եվրախորհրդարանականների նամակը ներկայացնում են որպես մեծ դիվանագիտական հաղթանակ։ Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի երեք անդամ մտահոգություն են հայտնել, որ կառուցվում է Արցախ-Հայաստան երրորդ ճանապարհը։
Ադրբեջանի արտաքին քաղաքականության լիակատար ձախողման ու այդ երկրում ԱԳ նախարարի դեմ արշավի ֆոնին փորձեր են արվում «տարածքային ամբողջականությունը» հարգելու հավաստիացումներ կորզել։ Բայց այն, որ Բաքուն կարողացել է համոզել ընդամենը երեք եվրախորհրդարանականի, վկայում է, որ դրանքը ընդամենը վախերն ու բարդույթները հանգստացնելու հուսահատ փորձեր են, որոնք ավելի են համակում ադրբեջանական հանրությանը։
Հայաստանն ու Արցախը կապվում են երկու ճանապարհով, եւ Ադրբեջանն առանձնապես չէր բողոքում դրա դեմ։ Երրորդ ճանապարհը «կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի ու հարակից շրջանների անօրինական օկուպացիան», նշված է երեք եվրախորհրդարանականների նամակում։
Ադրբեջանում ամենաշատը վախենում են Արցախի կորստյան անդառնալիությունից, եւ բանակցություններին Բաքվի մասնակցությունը պայմանավորված է միայն մեկ նպատակով՝ թույլ չտալ «օկուպացիայի ամրագրում»։ Մինչ այժմ Հայաստանը խաղում էր այդ խաղը, բայց հիմա նոր փուլ է սկսվում։
Ադրբեջանում բաց տեքստով խոսում են, որ «երբ պատերազմ սկսի, Հայաստանն իր դաշնակիցների օգնությամբ կգրավի մեր հողերը ընդհուպ մինչեւ Կուր գետ»։ «Արեւմտյան քրիստոնեական երկրները պատժամիջոցներ են կընդունեն Ադրբեջանի դեմ եւ կօգնեն Հայաստանին․․․ եթե այս անգամ էլ պարտվենք, մեզ կստիպեն կապիտուլյացիայի ենթարկվել։ Այդ ժամանակ, իհարկե, Հայաստանի մայրաքաղաքը կդառնա Շուշին», – ասում են ադրբեջանցի պատգամավորները։
«Մեր երկրի վիճակը, որի տարածքներն օկուպացվել են, ավելի ծանր էր, քան Ուկրաինայում, Մոլդովայում եւ հարեւան Վրաստանում: Բայց Արեւմուտքն աջակցում է խնդրի լուծմանը, որոնց բախվել են այդ երկրները, տարածքային ամբողջականության շրջանակում, իսկ Ադրբեջանի դեպքում չի անում», – ասել է պատգամավորը:
Զանգելանով ճանապարհն Ադրբեջանի համար անդառնալիության եւս մեկ ցուցիչ է։ Անշրջելիության զգացողությունը հաստատվեց, երբ Արցախի նախագահի երդմնակալությունը կայացավ ոչ թե Ստեփանակերտում, այլ Շուշիում։ Ադրբեջանում ասում են, որ սփյուռքը, հայկական լոբբին, դաշնակները երբեք թույլ չեն տա, որ Հայաստանն այս անգամ պարտվի։
Ադրբեջանի ղեկավարությունը չի կարող դա ասել սեփական հանրությանը, այդ պատճառով մերկությունը ծածկում է տերեւով, երեք խորհրդարանականների հայտարարություններով եւ այլ բաներով։ Բայց հանրությունն արդեն սպասում է, թե «հայերը երբ կհասնեն Կուրին», որովհետեւ գիտեն, որ հայերը դրա իրավունքն ունեն։
Նույն կերպ Թուրքիան սպասում է, թե երբ հայերը կվերադառնան իրենց հողեր։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը պատմել է, թե ինչպես են Թուրքիայում սպասում դրան ու վախենում դրանից։
Խառատյանը պատմում է, որ ճանապարհամերձ թեյարանում, որը գտնվում է Արեւելյան Հայաստանի այն տարածքում, որը ներկայում Թուրքիայի սահմաններում է, զրուցում էր հարցման մասնակցի հետ։ «Մոտեցավ թեյարանի տերը եւ հարցրեց՝ արդյոք հայ եմ։ Հաստատեցի ու ավելացրի՝ Հայաստանից։ Եկել եք պապական սեփականության հետեւի՞ց, հարցրեց սեփականատերը։ Պատասխանեցի՝ ոչ, ես ծագումով Էրմանիստանից չեմ։ Նա ասաց՝ արդեն հարյուր տարի սպասում ենք, որ կգաք։ Եթե գալու լինեք, շուտ եկեք, վերցրեք ձերը, թե չէ տանջվում ենք գուշակություններ անելով՝ կգան, չեն գա, կպատժեն, չեն պատժի։ Հերիք է մեզ տանջեք»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախ-Հայաստան երրորդ ավտոճանապարհի առնչությամբ: Հայտարարությունը բավական խորհրդանշական է, անգամ զավեշտալի: Բանն այն է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 2016 եւ 2018 թվականների «հաջող ռազմական գործողությունների շնորհիվ» ադրբեջանական զինուժը վերահսկողություն է սահմանել Հայաստանն Արցախին կապող ավտոճանապարհների նկատմամբ, ինչը հայկական կողմին ստիպում է փող եւ միջոցներ ծախսել նոր ճանապարհներ կառուցելու ուղղությամբ:
Այդպիսով, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ադրբեջանական հանրության առաջ փաստացի «արդարացնում» է Հայաստան-Արցախ երրորդ ավտոճանապարհի շինարարությունը: Ըստ պաշտոնական Բաքվի, իրենք հայկական կողմին պարզապես «ստիպել» են կառուցել նոր ճանապարհ:
Հայաստանն ու Արցախը կապվում են Բերձորի եւ Քարվաճառի ճանապարհներով՝ առաջինը հարավային, երկրորդը հյուսիսային ուղղությամբ: 2018 թվականին Նախիջեւանի սահմանին եղան դիրքային որոշակի երկկողմ շարժեր, որոնց արդյունքում Վայոց Ձորով անցնող ճանապարհահատվածի մի կարճ մաս ադրբեջանցիների համար դարձել է տեսանելի, թեեւ հասանելի գնդացրային զենքերի համար:
Որեւէ այլ առումով Հայաստանն ու Արցախը կապող ճանապարհները ադրբեջանական զինուժի համար տեսանելի չեն: Ավելին, Բերձորի ուղղությամբ ճանապարհահատվածը ունի շրջանցիկ հնարավորություն, Վարդենյաց՝ Սելիմի լեռնանցքով: Այսինքն, Բաքուն չունի որեւէ ռազմավարական վերահսկողություն Հայաստանն ու Արցախը կապող երկու ճանապարհների նկատմամբ:
Երրորդ ճանապարհը Հայաստանն ու Արցախը կառուցում են ռազմավարական անհրաժեշտությունից, որը թե սոցիալ-տնտեսական, թե ժողովրդագրական, թե ռազմա-քաղաքական իմաստով կարեւոր են դարձնում Հայաստան-Արցախ հաղորդակցային հագեցածությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության «բացատրությունը» գործնականում արձանագրում է հանգամանքը, որ Բաքուն ռազմավարական իմաստով «հանձնվում» է ժամանակակից աշխարհաքաղաքական իրողություններին ու դրանց միտումներին, որոնք Ադրբեջանին առավելագույնը թույլ են տալիս ստանալ մի քանի եվրապատգամավորի հայտարարություն, որում նրանք մտահոգություն են հայտնում երրորդ ճանապարհի կապակցությամբ: Ադրբեջանն այդ հայտարարությունը հանրությանը ներկայացրել է դիվանագիտական հաղթանակ: Դրան թերեւս չարժե ընդդիմանալ, եւ ոչ էլ Ադրբեջանի ՊՆ «բացատրությանը»:
Պետք է անշուշտ լինել առավել քան զգոն ու նախաձեռնող թե քաղաքական-դիվանագիտական, թե ռազմա-քաղաքական ուղղությամբ, սակայն այդ զգոնության համատեքստում չխանգարել Բաքվին սեփական ժողովրդին ներկայացնել դիվանագիտական եւ ռազմական «հաղթանակներ», եթե դրանք Բաքվի «լուման» են թեկուզ հարաբերական խաղաղության գործում: Ի վերջո, դրանք հուշում են Ադրբեջանի ռազմա-քաղաքական փակուղին, որը պետք է խորացնել հայկական զգոնությամբ եւ ամրությամբ, թողնելով մի փոքր քարոզչական օդանցք, գոլորշի չկուտակելու համար: Օդանցք, որն անհրաժեշտության դեպքում շատ արագ կփակվի:
Comment