Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
Մեր հաշվարկներով՝ հակառակորդը մոտ 80-ից 100 ԱԹՍ ունի, որի 15-20 տոկոսը ոչնչացվել է․ Դանիել Բալայան
Նիկոլայ Ավետիսյան
21/07/2020
ՀՀ Զինված ուժերը կարող է հակառակորդի խոցված ԱԹՍ-երի շարժիչները վերանորոգել եւ օգտագործել։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը։
Նա պատասխանել է մեր մի քանի հարցերին:
- Պարո՛ն գեներալ-մայոր, ըստ էության այս գործողությունների ժամանակ մեր օդուժն ավելի ամուր էր, ձեր ղեկավարած համալսարանի ուսումնական պլանում փոփոխություններ կատարվե՞լ են վերջին 3-4 տարիների ընթացքում։
- Ընդհանրապես ոչ թե վերջին 3-4 տարիների ընթացքում, այլ ամեն տարի մենք վերանայում ենք մեր ուսումնական ծրագրերը, զորքերի հետ սերտ կապ ունենք, թե ինչ է կատարվում, ինչպիսի որակ են ցույց տալիս մեր շրջանավարտները, ինչի վրա ուշադրություն դարձնենք։ Մենք միշտ միայն աշխատում ենք առաջընթացի վրա, ասել թե ինչ-որ մի բանի հասել ենք եւ կանգնել ենք դրա վրա՝ այդպես չէ, մենք անընդհատ շարժման մեջ ենք։
- ՀՀ ԶՈՒ-ն խոցել է 14 ԱԹՍ եւ 1 ԱԹՍ էլ անվնաս վիճակում է վերցրել, ընդհանուր հակառակորդի մոտ առկա ԱԹՍ-երի քանի՞ տոկոսն է դա։
- Մեր հաշվարկներով՝ նրանք մոտ 80-ից 100 ԱԹՍ ունեն, որի 15-20 տոկոսը ոչնչացվել է։ Բավականին թանկ ապրանքներ են ոչնչացվել ե՛ւ գնային, ե՛ւ հնարավորությունների առումով։
- Խոցված ԱԹՍ-երի մեջ կա՞ն պիտանի մասեր, որոնք կարող ենք մենք օգտագործել։
- Հիմա շատ հանգիստ կարող ենք դրանց շարժիչները վերանորոգել եւ հետագայում օգտագործել։ Դրանք անգլիական արտադրության ռոտորային շարժիչներ են եւ ամեն մեկն արժե 39 հազար եվրո։
- Այսինքն՝ այս մարտական գործողությունների արդյունքում ՀՀ ԶՈՒ-ն արձանագրե՞ց իր օդային գերակայությունը հակառակորդի նկատմամբ։
- Այո՛, մենք կարողացանք մեզ պաշտպանել եւ թույլ չտալ, որ հակառակորդը իրականացնի այն, ինչ ցանկանում է։
Comment
-
- Հուլիս 28, 2020
«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրի՝ հուլիսի 12-16-ը հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքն այն էր, որ Ադրբեջանը հասկացավ՝ ինքը կորցրել է նաև ռազմական գերիշխանությունը օդում:
Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից օգտագործված ԱԹՍ-ները ինչ-որ առումով անակնկալ էին հայկական կողմի համար, և դրանց դեմ արդյունավետ հակամիջոցներ չկային: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հայկական կողմի ունեցած հակաօդային պաշտպանության միջոցները այնքան արագ են հայտնաբերում թշնամու ԱԹՍ-ները, որ եթե դրանք անգամ հասնում են իրենց նշանակետին, միևնույն է, հայկական կողմը կարողանում է խուսափել մարդկային կորուստներից:
Ըստ մեր աղբյուրի՝ շատ դեպքերում 800 հազար դոլար արժեցող հարվածային ԱԹՍ-ները ընդամենը մի քանի հարյուր դոլարի նյութական վնաս են տվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում :
Comment
-
Հայ հետախույզ, ազատամարտիկ, հասարակական և ռազմական գործիչ, «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) կազմակերպության հիմնադիր Վլադիմիր Վարտանովը Նոյյան Տապանին տված հարցազրո...
Comment
-
Վաշինգտոնում սկանդալ է, Սպիտակ տունը պաշտպանվում է այն ԱԹՍ-ով, որը խոցվեց Տավուշում․ Ս․Գրիգորյան
Comment
Comment