Ամենադժվար քայլն անկախության ճանապարհին
Lragir.am,
23.08.2020
30 տարի առաջ՝ 1990թ. օգոստոսի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը։ Հետո եղավ Անկախության հանրաքվեն, եւ Հայաստանը մի քանի հարյուրամյակ անց հռչակվեց անկախ պետություն։
Անկախ պետությունը կայանում էր փլուզվող կայսրության, ռուս-ադրբեջանական ռազմական ագրեսիայի ու ներքին աննախադեպ բարդ իրավիճակի պայմաններում։ Այն, ինչ արեց հայ ժողովուրդը Հայաստանում ու ամբողջ աշխարհում, անպատկերացնելի է իր բոլոր դրսեւորումներով։ Դարերով զսպված արժանապատվությունը, շարունակական ողբերգություններին ու կորուստներին վերջ դնելու ձգտումը հորդեցին ողջ ուժով, հայ ժողովուրդը հաղթեց նախ ինքն իրեն՝ իր վախերին ու պարտադրված կաղապարներին եւ մերժեց իրեն ռեզերվացիայում փակելու բոլոր փորձերը։
Հայ ժողովուրդն այս փուլում լուծեց իր խնդիրը՝ Արցախը կրկին Հայաստան է, անկախ պետականության առկայությունը հնարավորություն է տալիս ձեւակերպել սեփական շահերն ու պահանջները, դադարելով լինել միջազգային հարաբերությունների ու որոշումների օբյեկտ։
Այս ընթացքը պետք է շարունակվի, եւ այդ ճանապարհին հայ ժողովուրդը պետք է կատարի ամենադժվար քայլը՝ դառնա պետական-քաղաքական ազգ իր ինստիտուտներով, հասարակական-քաղաքական կառույցներով, հասարակության բարդ ու բազմաշերտ կառուցվածքով, երկրի քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական զարգացման ռազմավարություններով։ Առայժմ այս ամենը մնում է իներցիոն արժեհամակարգի ու պատկերացումների մակարդակում, սակայն նոր աշխարհակարգի ձեւավորումը պարտադրում է արագացնել այս գործընթացը, քանի որ մեծ ճեղքումները հնարավոր է իրականացնել միայն անցումային շրջաններում։
Հայ ժողովուրդն անկասկած դառնալու է պետական-քաղաքական ազգ, իսկ հայոց բանակին վիճակված է վերաձեւել Մեծ տարածաշրջանի սահմանները։ Դա այլընտրանք չունի։

Comment