Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

    I wouldn't get too excited about all these new weapons until we get confirmation (photos or videos or official statement from the ministry). I am aware that our defense ministry is looking for hard-hitting weapons that can deliver painfull strikes to the enemy but I have no further details. Maybe we will see something during the scheduled September parade.

    Here is some info for you:

    - The 90 km range Smerch rocket weighs 800 kig. The wearhed weighs 300 kg (similar to significant size aircraft bomb). Compare that with the GRAD rocket's warhead of around 20 kg.

    - The MiG SKAT never entered service. The Russians discontinued that stealth strike UAV program.

    Comment


    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

      Ղարաբաղում գիտե՞ն ինչ ունեն
      Բաքվի տեղաբնակ, Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր երկրաբան, երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու Արսեն Ծատուրովը նախշազարդ ափսեների մի հավաքածու ուներ, որը բաղկացած էր Փարիզի, Սևրի, Պրահայի, Մասենի, Լոմբարդիայի, Բրյուսելի, Սանկտ Պետերբուրգի ամենաանվանի վարպետների աշխատանքներից, ինչպես նաև չինական, ճապոնական, պարսկական ավանդական արտադրանմուշներից։

      Այդ հավաքածուն ժառանգաբար նրան էր անցել հարազատ մորեղբորից` պրոֆեսոր Արկադի Ներսեսովից։ Արսեն Ծատուրովը նաև զարմիկն էր գնդապետ Տեր-Ավետիքովի, որը հեղափոխության և քաղաքացիական պատերազմի ծանր տարիներին ղեկավարել էր Ղարաբաղի հայկական զինված ուժերը։ 1988-ի դեկտեմբերի սկզբին ադրբեջանցի հարևանները Արսեն Ծատուրովին առաջարկեցին այդ հավաքածուի վեց խոշոր արկղերը տեղափոխել երկաթուղային կայարան, որտեղից գնացքները Երևան էին գնում։

      Բայց տարեց մարդը, օգտվելով հարևանների բարյացակամ վերաբերմունքից, որոնք գիտեին, թե որքան թանկ է նրա համար այդ հավաքածուն, վեց արկղերում տեղավորեց ոչ թե հավաքածուն, այլ երկրաբանահետախուզական աշխատանքների նյութերը, որ նա երկրաբանական տարբեր արշավախմբերի հետ կատարել էր Լեռնային Ղարաբաղի տարածքում, ինչպես նաև շրջակա Դաշքեսանի, Խանլարի, Շահումյանի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի ու Լաչինի շրջաններում։

      Նա փորձառու երկրաբան-հանքաբան էր, դեռ 30-ականներին ԽՍՀՄ մինիստրների խորհրդի հանձնարարությամբ հետախուզել էր կոբալտի, այնուհետև հազվագյուտ մետաղների հանքավայրերը։ 1945-ին, կառավարության հատուկ հանձնարարությամբ, հազվագյուտ մետաղների հետախուզման արշավախմբի կազմում մասնակցել է Գեղամա-Մռավի լեռների շրջանում կատարված աշխատանքներին, որոնց շնորհիվ հայտնաբերվել են թանկարժեք, գունավոր և լեգիրող (որակ տվող) մետաղների շատ հանքանշաններ։

      Նյութեր կային, որոնք վկայում էին Քելբաջարի, Լաչինի և Կուբաթլիի շրջաններում մինչև 500-550 տոննա ոսկու և 2700 տոննա արծաթի առկայության մասին, իսկ պղնձի պաշարները Քելբաջարի շրջանում, ոչ լրիվ տվյալներով, կազմում էին 875 հազ., Կուբաթլիի շրջանում` 450 հազ., Լաչինի շրջանում` մոտ 300 հազ. տոննա։ Առավել արժեքավորը Թարթար գետի վերին հոսանքներում կոբալտի մինչև 150 հազ. տոննա կանխատեսական պաշարներով եզակի հանքավայրի հայտնաբերումն է։ Հայտնաբերվել, բայց դեռևս լավ չի ուսումնասիրվել մինչև 2 մլն տոննա պաշարներով քրոմի հանքավայր։

      Կան հազվագյուտ մետաղների` լիթիումի, բերիլիումի, ռադիոէլեկտրոնիկայի և բուժարդյունաբերության համար անհրաժեշտ այլ տարրերի բազմաթիվ հետքեր։ Հայտնաբերվել են նաև բարիտի, ծծմբի հրաքարի հանքավայրեր, կան ալյումինի հումքի ոչ այնքան լավ ուսումնասիրված վայրեր։

      Այդ նյութերի մեջ եղել է Ադրբեջանի կառավարությանը հասցեագրված զեկուցագիր, թվագրված 1968 թ. մայիսի ամսաթվով, որը հետագայում հանվել է Ադրբեջանի երկրաբանական ֆոնդից, և որի վրա այնուհետև դրվել է «խիստ գաղտնի» նշագիրը։ Այդ զեկուցագիրը, որ 62 մեքենագիր էջ ծավալ է ունեցել` մի քանի սխեմաներով ու աղյուսակներով, տեղեկություններ է պարունակել թանկարժեք և գունավոր մետաղների առկա պաշարների մասին` հիմնված Մռավի լեռան հատուկ արշավախմբի հետազոտության արդյունքների վրա։

      Այդ տեղեկության համաձայն` Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Զանգելանի շրջաններում կան A1+B1 կարգի մետաղների հետևյալ պաշարները` ոսկի` 1250 տոննա, արծաթ` 4550 տոննա, պղինձ` 1840 հազ. տոննա, կապար` 660 հազ. տոննա, ցինկ` 775 հազ. տոննա, կոբալտ` 150 հազ. տոննա, քրոմ` 2250 հազ. տոննա (հանքելուստները հաշվի առնելով` 3500 հազ. տոննա)։

      Զեկուցագրում տվյալներ կան նաև ալյումինի հումքի (մինչև 120 մլն տոննա) և երկաթահանքի (մինչև 45-55 % երկաթի պարունակությամբ) նշանակալի պաշարների մասին։ Զեկուցագրից բացի, եղել են նաև գրառումներ հանքային ջրերի, կիսաթանկարժեք և արհեստագործական քարերի, սպաթի, բնական ներկանյութերի ելքի մասին։ Տեղեկություններ են եղել նաև օգտակար հանածոների, այդ թվում, Դաշքեսանի, Խանլարի, Շահումյանի և Գետաբեկի շրջանների թանկարժեք և գունավոր մետաղների հանքավայրերի մասին։

      Հնարավոր է, որ այդ նյութերում շատ անճշտություններ են եղել, քանի որ Ադրբեջանի քաղաքականությունը նպատակամիտված էր հետախուզական աշխատանքների «սառեցմանը»։ Այդ քաղաքականությունը տարածվել է նաև նավթի ու գազի վրա, ուստի 70-ականների սկզբին այդ շրջաններում լուրջ աշխատանքներ չէին կատարվում։ Հեյդար Ալիևին հաջողվել էր «սառեցնել» Բելոկանի շրջանում բազմամետաղների արդեն գործարկման պատրաստ խոշոր հանքավայրի շահագործումը։

      Անցած դարի վերջին երկու տասնամյակում խորհրդային կառավարությունը, առավել ևս ԽՍՀՄ երկրաբանության նախարարությունը, լծակներ չունեին ներգործելու միութենական հանրապետությունների ղեկավարների վրա` նավթի, գազի, սև և գունավոր մետաղների նոր հանքավայրերը շահագործելու առումով։ Այդ դրությունն առանձնապես զգալի էր Անդրկովկասի հանրապետություններում և ՈՒզբեկստանում։

      1988-ի դեկտեմբերին գրեթե բոլոր նյութերը զետեղվեցին Հայկական ԽՍՀ երկրաբանական վարչության ֆոնդում։ Ցավոք, 1992-93 թթ. ձմռանը դրանք Հայաստանի կառավարության պատասխանատու աշխատողը 2000 դոլարով վաճառել է ԱՄՆ-ի մի քաղաքացու։ Այդ նույն ձմռանն օրգանիզմի հյուծումից, անասելի ծանր պայմաններում մահացավ 80-ին մոտ Արսեն Ծատուրովը։ Նրա գերեզմանն այդպես էլ չհաջողվեց գտնել։ Որքան հայտնի է, այդ «30 արծաթն» այդպես էլ երջանկություն չբերեց փաստաթղթերը վաճառած պատասխանատու աշխատողին։

      Ճիշտ չէր լինի Լեռնային Ղարաբաղի շուրջ սփռված հայկական պատմական հողերին նայել որպես անապատի։ Դրանք անչափ հարուստ տարածքներ են, որոնց ընդերքում արժեքավոր շատ բան կա։ Երկրաբանական առումով դրանք առայժմ շատ վատ են ուսումնասիրված։ Կարելի է ենթադրել, որ Կուբաթլիի ու Զանգելանի շրջաններում կան պղնձի ու մոլիբդենի շատ խոշոր հանքավայրեր, որոնք համադրելի են Կապանի ու Մեղրիի հանքավայրերի հետ։

      Դա հնարավորություն կտա Քելբաջարի և Կուբաթլիի շրջաններում ժամանակին ստեղծել պղնձի հանքավայրի արդյունահանման ու հարստացման միջին չափի երկու գործարան։ Քելբաջարի շրջանում կստեղծվեն նաև ոսկու, քրոմի և կոբալտի արդյունահանման ձեռնարկություններ։ Կան նաև քիչ ուսումնասիրված հանքավայրեր (պղնձի, ցինկի ու կապարի) Հադրութի արևմտյան մասում։ Ամենայն հավանականությամբ, պղնձի, ցինկի ու արծաթի պաշարներ կան նաև Ջեբրայիլի շրջանի Միրզիկ գյուղի մերձակայքում։ Հետաքրքրություն են ներկայացնում գիպսի պաշարները Մարտակերտի շրջանի Մեծշեն գյուղի մոտ։ Ոսկու և արծաթի որոշակի քանակություն կա Մարտակերտի շրջանի Խաչեն գետի ավազանում։

      Ադրբեջանական ԽՍՀ երկրաբանական վարչությունում աշխատանքի փորձը թույլ է տալիս պնդելու, որ լավ նախադրյալներ կան նավթի հայտնաբերման աշխատանքների համար Աղդամի, Մարտունու, Ֆիզուլու և Ջեբրայիլի շրջաններում, որոնք մտնում էին երկու համապատասխան արշավախմբերի գոտիների մեջ` Վերին Արաքսի և Նավթալայի։ Այդ և այլ շրջաններում առնվազն քսան տարի աշխատած այդ արշավախմբերին մեծ ուշադրություն չէր դարձվում, և նրանց աշխատանքի արդյունքները հնարավորություն չեն ընձեռում հավաստի հետևություններ անելու։

      Բայց կարելի է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի ու հարակից շրջանների ամբողջ տարածքը հեռանկարային է նավթի առումով։ Օրինակ, հետախուզական աշխատանքները Ֆիզուլու և Ջեբրայիլի շրջաններում լավ արդյունքներ են տվել։ Ընդհանուր առմամբ, ղարաբաղյան տարածաշրջանում (պայմանականորեն) նավթի կանխատեսելի պաշարները կարող են կազմել 250-300 մլն տոննա։ Բայց ժողովրդատնտեսական առանձնակի նշանակություն ունեն ոսկու, արծաթի, կոբալտի, քրոմի, պղնձի և այլ գունավոր մետաղների հանքերը։

      Այդ ուղղությամբ գործադրված ջանքերը հիանալի արդյունքներ են տվել Մարտակերտի շրջանում։ Վերին Արաքսի արշավախումբը մի քանի տարի ղեկավարել է փորձառու երկրաբան Գարրի Հակոբի Օսիպովը։ Նրա վկայությամբ` 2-րդ հետախուզական հորանցքում (Ջեբրայիլ քաղաքատիպ ավանից 5 կմ հարավ-արևմուտք) հայտնաբերվել է սակավծծմբային նավթ` բարձր ճնշմամբ և լուրջ ծավալներով։

      Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո ԱՄՆ-ի, մասամբ և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններն սկսեցին ջանքեր գործադրել նախկին խորհրդային հանրապետություններում տարբեր հանածոների հանքավայրերի, առաջին հերթին ածխաջրածինների և գունավոր մետաղների մասին տեղեկություններ ստանալու ուղղությամբ։

      Այդ նպատակով լայնորեն օգտագործվում էին արբանյակների հնարավորությունները, ինչպես նաև տարբեր ժամանակներում ԽՍՀՄ-ում անցկացված հանքահետախուզական աշխատանքների տվյալները։ Ավելի ուշ, տարբեր պայմաններում, այդ հետազոտությունների արդյունքները, այսպես թե այնպես, ի հայտ էին գալիս նավթի, գազի, ինչպես նաև ոսկու արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության մեջ։

      Մեծ ուշադրություն էր նվիրվում նաև ուրանի հանքավայրերին։ 2000-ականներին Ջոն Հոպկինսի անվան համալսարանում պտտվում էին Ղարաբաղի և Նախիջևանի տարածքներում երկրաբանական հետազոտությունների թեմայով տեքստեր։ Այդ տեքստերին անգամ հպանցիկ ծանոթությունը ցույց է տալիս, որ Ղարաբաղի առնչությամբ ամերիկացիները բավականին մանրազնին աշխատանք են կատարել, կուտակվել են արժեքավոր նյութեր, որոնք արմատապես փոխում են պատկերացումներն այդ գոտում ածխաջրածինների ու մետաղների որոշ հանքավայրերի ծավալների ու բնույթի մասին։

      Այս կապակցությամբ կարելի է նշել, որ Արաքսի հովտում կա նավթի ու գազի երեք հանքավայր` առնվազն 145-200 մլն տոննա նավթի և մինչև 250 մլրդ խմ գազի ընդհանուր պաշարներով։ Սրանք, իհարկե, սոսկ կանխատեսելի գնահատականներ են, սակայն բավականին հավաստի։ Նշվում է, որ ավելի խոր մակարդակներում կան ավելի խոշոր պաշարներ։ Նավթաբեր շերտերի մի մասը տարածվում է դեպի Իրան, բայց Արաքսի ձախ ափին, բացի նշանակալի հանքավայրերից, կան նաև, այսպես կոչված, նավթի ու գազի թակարդներ, որտեղ կենտրոնացած են մինչև 2,0-5,0 մլն տոննա նավթ և մինչև 10-20 մլրդ խմ գազ։

      Ենթադրվում է, որ կա նավթի ու գազի 7-18 այդպիսի ոչ մեծ հանքատեղի։ Ղարաբաղյան լեռնաշղթայի հարավային մասում կան պղնձի նշանակալի հանքավայրեր և գունավոր մետաղների այլ հանքեր։ Պղնձի պաշարներն այստեղ կարող են կազմել մինչև 2,5-4 մլն տոննա, ցինկինն ու կապարինը` մինչև 1-1,6 մլն տոննա։ Այդ բավականին խոշոր հանքավայրերը կարող էին արդյունաբերական շահագործման հիմք դառնալ։ Դրան զուգընթաց, մատնանշվում է հազվագյուտ մետաղների առկայությունը, որին մեծ ուշադրություն է նվիրված այդ տեքստերում։ Այդ գոտում կան նաև կվարցավազի, որակյալ կավի ու գիպսի խոշոր հանքաշերտեր։

      Այսպիսով, Ղարաբաղի հարավային մասը կարող էր դառնալ արժեքավոր հանածոների արդյունահանման ամուր հիմք։ Համեմատաբար քիչ ծավալով տարբեր գունավոր մետաղների և նյութերի պաշարներ են հայտնաբերվել Որոտան գետի ստորին հոսանքներում։ Ամերիկյան տեքստերում բերված գնահատականների համաձայն` Որոտանի ստորին հոսանքների գոտին պարզապես եզակի է գունավոր և հազվագյուտ մետաղների պարունակությամբ։ Նշվում է նաև Ղարաբաղի հարավային շրջանի մանրազնին ուսումնասիրության համար անհրաժեշտ միջոցների չափը, որը կազմում է 200-300 մլն դոլար։

      Բոլոր այս տվյալները գալիս են փաստելու, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Ղարաբաղում երկրաբանական ծառայությունների ստեղծման հարցին, ինչը կարող է շատ արագ արդարացնել ծախսերը։ ՌԴ-ում, Թուրքմենստանում, ՈՒզբեկստանում և Հայաստանում կան մի շարք մասնագետներ, որոնք քաջ ծանոթ են ղարաբաղյան պայմաններին։ Միգուցե անհրաժեշտ հետախուզական աշխատանքներին օտարերկրյա կապիտալ և՞ս ներգրավվի։

      ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ


      Comment


      • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan



        Karabakh settlement: Public and press speculate about Kazan meeting prospects


        Following their four-day tour of the Karabakh conflict region, the OSCE Minsk Group cochairmen (representing the United States, Russia and France) issued a statement late on Thursday in which they called upon the parties “to avoid any provocative actions or statements that might undermine the negotiating process during this critical period.”

        Experts took it as an appeal not to interfere with the presidents of Armenia and Azerbaijan in their endeavors to come to agreement around the Basic Principles of the Karabakh settlement, which may be signed as early as on June 25 during a Russia-hosted summit in the city of Kazan.

        International mediators themselves acknowledge that the signing of these basic principles, which are largely viewed as unacceptable to both sides, may cause internal turmoils in either country.

        In a recent interview with the Polish magazine “Nowa Europa Wschodnia” Personal Representative of the OSCE Chairman-in-Office in the Nagorno-Karabakh conflict zone Andrzej Kasprzyk noted that “at the time of threat a commander will not listen to politicians, he will execute a previously received order to defend his positions.”

        It is stated in an open mode that consent to the basic principles implying a withdrawal of Armenian forces from their current positions may cause a riot among middle-echelon army officers. Some articles have appeared in the Armenian press drawing parallels between the possible fates of the presidents of Armenia and Karabakh and Yitzhak Rabin, an Israeli leader who was assassinated in 1995 after over his agreement to surrender lands.

        Articles that have lately been published in the press and via online social networks refer to the presence in Karabakh of factions ready to prevent a possible handover of territories.

        “Judging by the statements, the Armenian side has decided to follow the path of concessions and intends to allow the deployment of peacekeepers in Aghdam and Fizuli. According to a number of sources, [Armenian Foreign Minister Edward] Nalbandyan held a meeting with [Karabakh President] Bako Sahakyan and [Karabakh Prime Minister] Ara Harutyunyan to discuss the issue of peacekeepers. But the Karabakh officials stated they supported the status quo,” writes Lragir.

        An article received from Karabakh and published in the paper claims that the current course of negotiations was causing a deep indignation among the public. “Underground groups have started developing a strategy in case of such developments. Concessions in Kazan may become a real bomb that will explode the society. This will make adjustments to the rules of the game in Armenia and Artsakh and could threaten the participants in the process of concessions,” the article asserted.

        Perhaps it is such statements that the mediators urge the parties to avoid, considering the threat of internal squabbles as a possible deterrent for the presidents’ signing the basic principles.

        At the same time, Armenian Foreign Minister Edward Nalbandyan as well as Azerbaijan’s Deputy Foreign Minister Araz Azimov and the Karabakh president’s spokesman David Babayan have cast doubts over the prospect of the basic principles being agreed upon at the upcoming summit in Kazan.

        Comment


        • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

          Կազանի “գրավումը” չեղյա՞լ է հայտարարվում


          Ներքին ճնշման տակ

          Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան Մինսկի խմբի համանախագահների 4-օրյա այցի միակ արդյունքը համարվեց այն, որ արդեն 3-րդ անգամ 2 տարվա ընթացքում նրանք անցնում են ականապատված հայ-ադրբեջանական սահմանը: Թե ինչ օգուտ դրանից, հասկանալի չէ, սակայն, ամեն դեպքում, միջնորդների ակտիվում նվաճում է արձանագրվել:

          Համանախագահները կոչ են արել նաև սադրիչ գործողություններ չձեռնարկել, որոնք կարող են խանգարել հիմնական սկզբունքերի համաձայնեցմանը:

          Համանախագահները խոստովանում են, որ երկրներում ներքին ճնշում կա նախագահների վրա սկզբունքների ստորագրումը թույլ չտալու համար: Նման ճնշման առկայության մասին համանախագահները, երևի, ավելի լավ գիտեն, քան հայ հասարակությունը, որի մի մասը հավատացած է, որ ներկայիս իրադրությունը պետք է փոփոխվի, իսկ դրա գինը պետք է դառնան տարածքային և անվտանգության զիջումները:

          Սակայն մյուս հատվածն անվտանգությունն ընդունում է ավելի առարկայորեն և հանդես է գալիս մադրիդյան սկզբունքերից հրաժարվելու պահանջով, որոնք Իգոր Մուրադյանի խոսքով, ազգային աղետ են Հայաստանի համար:

          Ճնշում է գործադրվում թե բաց, քաղաքական ռեժիմով (Դաշնակցություն, Ժառանգություն” կուսակցություններ, ազդեցիկ փորձագետներ), թե ընդհատակային: Վերջին ժամանակներս ավելի հաճախակի կարելի է լսել տարբեր խմբերի առակայության մասին, որոնք պատրաստ են չենթարկվել վերևի հրամանին և պաշտպանել սեփական հողը: Նույնիսկ ահաբեկչության, վրեժի ակնարկներ կան այն գործիչների հասցեին, որոնք ազգային շահերին դեմ կգնան:

          Նույնիսկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը խոստովանել է, որ “հրամանատարը սպառնալիքի պահին չի ենթարկվելու քաղաքական գործիչներին, այլ իրականացնելու է դիրքերի պաշտպանության վերաբերյալ նախորդ հրամանը”: “Նա գիտի, որ պատասխան է տալու, եթե չանի ամենայն անհրաժեշտը, որպեսզի չհեռանա: Գնդի հրամանատարի ձեռքի տակ է գտնվում խոշոր կալիբրի զենք, իսկ այդ դեպքում, իրոք, կարող է անվտանգ չլինել”, ասել է Կասպշիկը լեհական թերթին տված հարցազրույցում:

          ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը հայտարարել է. “Համանախագահների կողմից առաջարկված նախագծի ընդունումը կարող է սկզբնական շրջանում ներքին ապակայունացման հանգեցնել հակամարտող կողմերի հասարակություններում, իսկ պայմանավորվածությունների իրացման դեպքում պատերազմն անխուսափելի կդառնա, քանի որ մադրդիյան սկզբունքերի վրա հիմնված խաղաղությունը ընդամենը նշանակում է հետաձգված պատերազմ”:

          Կամ ներքին ճնշման, կամ էլ սեփական շահերի ու համոզումների ուժով, համանախագահները սկզբում Ղարաբաղ, ապա Ադրբեջան ու Հայաստան այցելելուց հետո հայտարարել են, որ Կազանում առաջընթաց չեն ակնկալում:

          Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշել է, որ Կազանի նախօրեին աժիոտաժն անհրաժեշտ է միջազգային հասարակայնությանը, որպեսզի հիմք դնեն այն հայտարարությանը, որ ստատուս-քվոն լավագույն տարբերակն է: “Չեմ կարծում, որ մոտ ժամանկներս կողմերն ընդհանուր հայտարարի կգան”, ասել է Բաբայանը: Այնուհետև Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կասկած է հայտնել, որ Ադրբեջանը պատրաստ է համաձայնագրի կնքմանը, իսկ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը ուղղակի հայտարարել է, որ Կազանից ոչինչ չի սպասում:

          Փորձագետները դա միջնորդ երկրների միջև կոնսենսուսի բացակայության արդյունք են համարում: Սակայն չի կարելի հաշվի չառնել ներքին գործոնը` “մի քայլ ձախ, մի քայլ աջ` հավասար է գնդակահարության”:

          ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

          Comment


          • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan







            Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը արդյո՞ք մտադիր են կիսել Իցհակ Ռաբինի ճակատագիրը


            Ավելի ու ավելի են սաստկանում խոսակցությունները մադրիդյան հիմնարար սկզբունքների համաձայնեցման, այդ համատեքստում Արցախի ինչ-ինչ շրջանների հանձնման, այնտեղ խաղաղապահ զորքերի տեղակայման շուրջ: Հայաստանի Հանրապետությունում այս ամենի դեմ ընդդիմացող ուժ գրեթե չկա: Իսկ քաղաքական դաշտի հիմնական 2 դերակատարները՝ իշխանական կոալիցիան Սերժ Սարգսյանի և Հայ Ազգային Կոնգրեսը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ օր առաջ երազում են նման տարբերակի մասին: ՀՀ առաջին և երրորդ նախագահների դիրքորոշումները Արցախի վերաբերյալ հայտնի են: Տեր-Պետրոսյանը դա չի զլանում կրկնել իր տարբեր ելույթներում, իսկ Սերժ Սարգսյանի պարագայում էլ միայն սիրիական «Ալ Վաթան» թերթին տված հարցազրույցը բավական է:

            Այնուամենայնիվ, ոչ վաղ անցյալի պատմությունը մի շարք գեղեցիկ օրինակներ է մեզ փոխանցել: 1991 թ. հուլիսին, Շահումյանի մի շարք գյուղեր կորցնելուց հետո լուրջ խուճապ է սկսվում Ստեփանակերտում: ԼՂԻՄ գործադիր մարմնի ղեկավար Լեոնարդ Պետրոսյանի գլխավորությամբ 6 հոգանոց պատվիրակություն է մեկնում Բաքու՝ ադրբեջանցիների հետ բանակցություններ սկսելու համար: Բաքվում խորհուրդ են տալիս վերադառնալ Ստեփանակերտ և պատրաստվել Մութալիբովի ընտրությանը: Արցախյան պատվիրակությունը վերադարձավ ու սկսեց ընտրական հանձնաժողովներ պատրաստել՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններին ընդառաջ: Արցախում ոչ մի արգելք չկար, այդ թվում՝ մարզի ղեկավար Հենրիխ Պողոսյանի կողմից: Սակայն կային ուրիշ 6 հոգի, ովքեր գտան, որ այդպես չի կարելի, որ կատարվել է դավաճանություն: Եվ գործեցին շատ հստակ: Բաքու գնացած 6-ից մեկը, ոմն բաժնի պետ, ուղղակի գնդակահարվեց իր կաբինետում: Մնացածը նահանջեցին:

            Այս հստակ գործած 6 հոգու մի մասն այսօր էլ շատ ակտիվ են և պարբերաբար հասարակությանը հիշեցնում են իրենց մասին: Սակայն նույնիսկ նրանք այնքան հետաքրքիր չեն, ինչքան վերջերս տարբեր մակարդակներում պտտվող լուրերը «գնդապետների խորհրդի» մասին: Ըստ տարբեր լուրերի՝ ՀՀ զինված ուժերի 13-14 սպաներ, հիմնականում փոխգնդապետի և գնդապետի ուսադիրներով, որոնք զբաղեցնում են զորամասի հրամանատարի, հրամանատարի տեղակալի, գումարտակի հրամանատարի, Գլխավոր շտաբի տարբեր վարչություններում բաժնի պետերի պաշտոններ, որոնց միացնում է նաև Մոնթեի վարժարանում սովորած լինելու հանգամանքը, անցած նոյեմբերին Մոնթեի գերեզմանին երդվել են գործել հստակ՝ երկրի բարձրագույն ղեկավարության դավաճանության դեպքում: Տվյալ դեպքում դավաճանություն է դիտվելու տարածքներ հանձնելը, խաղաղապահներին Արցախ թողնելը:

            Այն, որ այս անգամ ոչ միայն բաժնի պետ է սպանվելու, առավել քան հստակ է: Ոչ վաղ անցյալի համաշխարհային պատմությունը մի շատ գեղեցիկ օրինակ էլ է մեզ համար թողել՝ տարածքներ հանձնելուն համաձայնված Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի սպանությունը 1995 թ.:

            Որևէ կասկած չունեմ, որ Կազանում հիմարություններ թույլ տալու դեպքում Հայաստանի քաղաքական դաշտը ֆիզիկապես մաքրվելու է դավաճաններից: Սակայն նույնիսկ Կազանի ձախողման դեպքում համապատասխան շրջանակները հանգիստ չեն նստելու: Օրակարգային է դառնալու վերաբնակեցման վերսկսումը: Առաջիկա 3 տարում Քարվաճառի շրջանում պետք է ունենանք ևս հինգ հազար, իսկ Արցախի հարավում՝ Քաշաթաղի և Հադրութի շրջանների հարավային մասերում, ևս 15 հազար բնակիչ: Սա այն մինիմալ թիվն է, որը Հայաստանի և Արցախի Հանրապետություններին թույլ կտա փոխել հռետորաբանությունը միջազգային հարաբերություններում:

            ՀԱՅԿ ԽԱՆՈւՄՅԱՆ, Ստեփանակերտ


            Comment


            • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

              «Պատահական» պատերազմի սցենարը


              Ներկայում հաճախակիացել են կանխատեսումները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմի հավանականության մասին: Փորձագետներն ավելի հակված են հավաստել, որ պատերազմը միանգամայն հնարավոր է: Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ են պայմանավորված այդպիսի գնահատականները եւ ի՞նչ է սպասվում հակամարտության գոտում. Այս հարցով դիմեցինք քաղաքագետ Իգոր Մուրադյանին:

              - Ես արդեն ասել եմ, որ Արեւմուտքի պետությունների շատ փորձագետներ սկսել են հավաստիացնել, որ մեծացել են պատերազմի հանկարծակի վերսկսման ռիսկերը: Ինձ հաջողվեց վերջին ամիսներին կարծիքների եւ գնահատականների յուրօրինակ մոնիտորինգ անցկացնել, հարցում անելով Եվրոպայի եւ ԱՄՆ տասնյակ փորձագետների շրջանում, որոնք ինչ որ առումով պատկերացում ունեն ստեղծված իրավիճակի եւ ընդհանրապես Հարավային Կովկասի մասին: Դա ինձ թույլ տվեց համոզվել այն բանում, որ փորձագետների ճնշող մեծամասնությունը չունի պատերազմի սկսման հնարավորության վերաբերյալ ինքնուրույն կարծիք կամ գնահատական:

              Ստեղծվում է տպավորություն, որ տվյալ գնահատականները հանդիսանում են, ընդամենը, Վաշինգտոնում եւ Լոնդոնում երկու-երեք ուղեղային կենտրոնների գնահատականների կրկնություն, որոնք էլ իրենց կարծիքը պարտադրել են արեւմտյան փորձագիտական հանրույթին: Ինչ վերաբերում է ռուսաստանյան փորձագետներին, ապա բացառությամբ երկուսի, որ ունեն իրենց անձնական կարծիքը, այստեղ էլ տեղ ունի արեւմտյան փորձագետների շրջանում տարածված գնահատականների խամրած կրկնությունը: Հարց է առաջանում, թե ինչի վրա է հիմնված տվյալ գնահատականը, որ հավանական է համարում պատերազմի պատահական վերսկսումը:

              Ինչ թվում է, որ այդ հարցի պատասխանը շատ պարզ է եւ նաեւ հասկանալի, ընդ որում, շարժառիթները: Համաշխարհային ուժի կենտրոնները հասկանում են, որ ղարաբաղյան հարցը չունի քաղաքական լուծում, եւ այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների հիման վրա լուծման սպասումներն ուղղակի ծիծաղելի են: Այնուամենայնիվ, համաշխարհային քաղաքականության թոփ-մենեջերներից որոշներն ուզում են դրսեւորել կամ իլյուստրացնել որոշակի հանգամանքներ եւ իրողություններ, կապված ղարաբաղյան խնդրի հետ: Դրան հնարավոր է հասնել միայն ռազմական գործողությունների միջոցով, կամ ավելի ճիշտ` «փոքր, կառավարվող պատերազմով», որի ընթացքում անձեռնմխելի կմնան էներգետիկ ենթակառուցվածքները, նավթա-գազային ոլորտը, որում ներդրվել է 50 միլիարդ դոլար:

              Միաժամանակ, ցանկություն չկա ստորագրել անաշխատունակության տակ, եւ լավ կլիներ պատերազմի վերսկսման պատասխանատվությունը վերագրել պատահականության գործոնին: Դրա հետ մեկտեղ, հույսեր կան, որ խնդիրը կարող է լուծվել «անարդյունք» պատերազմի միջոցով, եւ պայմանով` չթույլատրել Ռուսաստանին որոշիչ կամ կանխորոշող դեր ունենալ կարգավորման գործում: Պետք է նշել, որ աշխարհը վաղուց է անցել պոստմոդեռնիզմի պատմական փուլը, եւ այդ ժամանակաշրջանը պահանջում է նաեւ պատերազմի նոր ձեւեր, որոնք դիտարկվում են, որպես «խաղեր», որպես նախապես համաձայնեցված խնդիրների լուծման տարբերակներ: Նպատակ կա տրանսֆորմացնել ղարաբաղյան հակամարտությունը պոստմոդեռնի դարաշրջանի պատերազմի ձեւաչափի: Եթե ավելի ուշադիր լինենք աշխարհում վերջին երկու տասնամյակի իրադարձություններին, ապա կարելի է հայտնաբերել պոստմոդեռնիզմի պատերազմների շատ օրինակներ:

              Տվյալ դեպքում, նաեւ, լուծվում են նաեւ ռեգիոնում Թուրքիայի եւ Ռուսաստանի դիրքերի թուլացման հարցերը, որոնք համատեղ դրսեւորում են, առանց այլ դերակատարների ակտիվ մասնակցության, տվյալ խնդիրը եւ ընդհանրապես Սեւծովյան-կովկասյան ռեգիոնի խնդիրները լուծելու հավակնություն: Ինչպես եւ առաջ, կարելի է վստահ լինել, որ երկրորդ ղարաբաղյան պատերազմը անհնար է առանց Անկարայի համապատասխան որոշման եւ Բաքվին տված ազդակների: Դա կարող է տեղի ունենալ, եթե Թուրքիան հայտնվի առավել համոզիչ աշխարհաքաղաքական բլոկադայի եւ մեկուսացման մեջ, ինչին էլ հանգեցնում է համաշխարհային քաղաքականությունը: Բայց այժմ սպասել Թուրքիայի այդպիսի որոշումների` դեռեւս պետք չէ, չնայած նրա առաջնորդների ռադիկալ դիրքորոշումներին: Դրա համար էլ շահագրգիռ խմբերը կցանկանային անտեսել ղարաբաղյան պատերազմի վերսկսման համակարգային գործոնները, որոնք միաժամանակ հանդես են գալիս որպես զսպող գործոններ:

              Այդպիսով, կարծես թե, գոյություն ունի պատերազմի «պատահական» վերսկսման սցենար, եւ Հայաստանին ավելի լավ կլիներ ընդունել այդ սցենարը, քան դանդաղ մահվան ծրագիրը, նրան պարտադրվող կապիտուլյացիաների արդյունքում: Տվյալ պարագայում, պատերազմը դա ամենավատը չէ, եւ հնարավոր է թոփ-մենեջերներից որեւէ մեկը նաեւ ճիշտ է, դա խնդրի լուծման միջոց է, եւ ոչ մեկ խնդրի: Կարելի է առաջարկել նրանց, որ հետաքրքրվել են պոստմոդեռնի պատերազմների ձեւերով, նրանք կարող են գրականություն հայտնաբերել այդ թեմայով, եթե գտնեն այդպիսին:

              Comment


              • Re:Աղդամը իմ հայրենիքն է

                Աղդամը իմ հայրենիքն է

                Հայաստանում ու Արցախում կրկին թեժանում են կրքերը Կազանում սպասվելիք Սարգսյան-Ալիև հանդիպման շուրջ: Վերջին իրադարձությունները պարզ ցույց են տալիս, որ հայկական կողմը հստակ գնում է զիջումների ու պատրաստվում է ընդունել խաղաղապահներ Ֆիզուլիում ու Աղդամում: Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բակո Սահակյանի ու Արա Հարությունյանի հետ և քննարկել խաղաղապահների հարցը: Սակայն վերջիններս պատասխանել են, որ իրենք ստատուս քվոյի կողմնակից են:

                Խաղաղապահների ժամանման գործընթացը ավելի երկար պատմություն ունի: Սերժ Սարգսյանի «Աղդամը մեր հայրենիքը չէ» հայտնի թեզը այս ուղղությամբ աշխատանքների մի մասն է կազմում: Հետագայում «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում նախագահը զարգացրեց այս միտքը, ասելով, որ Ադրբեջանի մի քանի շրջանների վրա հայկական վերահսկողություն է հաստատել, որպեսզի անվտանգության գոտի ստեղծվի։

                Այս հայտարարությունները խիստ վրդովմունք են առաջացրել հասարակության տարբեր շրջանակներում: Մի շարք ընդհատակյա խմբեր սկսեցին մշակել ռազմավարություն նման զարգացումների համար: Այս թեմայի շուրջ վերջերս Միացյալ Նահանգներում զրույց եմ ունեցել մի խումբ հայերի հետ, ովքեր իրենց խիստ վրդովմունքն են արտահայտել այդ գործընթացի նկատմամբ, և կիսվել են ինձ հետ, թե ինչ գործողությունների նրանք կդիմեն, եթե հանկարծ որևիցե տարածք հանձնելու փորձ կատարվի:

                Կազանում հնարավոր նման զիջումը հաստատ պայթուցիկ ռումբի դեր կկատարի հայ հասարակության համար: Այն խաղի կանոնների հստակ փոփոխություններ կմտցնի Հայաստանում ու Արցախում, և զիջման գործընթացի մասնակիցներին կարող է այլ ելք սպառնալ: Վերջերս շրջանառության մեջ է դրվել այն հարցադրումը, թե արդյոք հնարավոր է, որ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը կիսեն Իցհակ Ռաբինի ճակատագիրը: Հարցադրում, որը իր պատասխանը կարող է ստանալ Կազանում հնարավոր զիջումների դեպքում:

                Իսկ նախագահի այն թեզը, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ», չի կարող վերաբերվել բոլորին, քանի որ Աղդամը իմ հայրենինքն է, և այդ հողի պաշտպանությունը թե Ադրբեջանից, թե խաղաղապահներից իմ անձնական խնդիրն եմ համարում:

                ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


                Comment


                • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                  It is suicide to give even an inch of territory back (and deploy peacekeepers) without the immediate recognition of the Republic of Artsakh.

                  Basically, they are talking about giving Fizuli and Aghdam back, deploy peacekeepers, for a referendum to be held in the "near future" on the status of Artsakh.

                  Comment


                  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                    It means the Armenian side is cracking.

                    Looks like another negotiations f.ck-up.


                    It appears Armenian side’s argument of defensive positions is being exchanged
                    for stronger Armenia-Russia treaty and new weapons for security.
                    Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
                    Its about self interest at personal and national level often at odds with the above.
                    Great politicians pursue the National interest and small politicians personal interests

                    Comment


                    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                      Originally posted by londontsi View Post
                      It means the Armenian side is cracking.

                      Looks like another negotiations f.ck-up.

                      It appears Armenian side’s argument of defensive positions is being exchanged
                      for stronger Armenia-Russia treaty and new weapons for security.
                      I don't know, I doubt it. Things and intentions only become clear afterwards, we don't know what the current government has in mind. But I doubt a war-veteran and native of Artsakh would give back territories, not even in exchange for the immediate recognition of Artsakh. It's politics, probably they are sure Azerbaijan will not accept this. We will see..

                      Comment

                      Working...
                      X