Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Two Azerbaijani soldiers die.
Mardan Bashirov, enlisted by the Agdara Region Military Commissariat, has shot soldier Vusal Alizade, enlisted by the Sabail District Military Commissariat, with his service gun in the Azerbaijani Defense Ministry’s military unit in the Shamkir region.
As a result, Alizade died, law enforcement agencies told Trend.
In addition, Junior Sergeant of the Defense Ministry’s military unit in the Shamkir region Kenan Muradov lost control when driving a motorcycle and crashed into a tree. Muradov died on the scene.
The Defense Ministry confirmed both facts.
The facts are under investigation.
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
In the photo № 4,5,7 model 5V27 S-125 Neva / Pechora (SA-3B Goa) missile
In the photo number 6 do not know.
In the photo number 8 9A310 self-propelled launch vehicle for Buk-M1-2 Air defence system
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Մի դրվագ պատերազմից
Կազանում հունիսի 25-ին նախատեսված Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման նախօրեին բոլորը հույս են հայտնում, որ կլինի առաջընթաց Ղարաբաղի կարգավորման հարցում: Մյուս կողմից, կարգավորման այն տարբերակը, որ դրված է բանակցային սեղանին, եւ որը գաղտնազերծեց Հայկական ժամանակ օրաթերթը, ենթադրում է հայերի կողմից խիստ որոշակի տարածքային զիջումներ, հակառակ կողմից որեւէ զիջման բացակայության պարագայում:
Միաժամանակ, կրկին գործի է դրվել պատերազմի սպառնալիքը, եւ շատերը դա գնահատում են որպես հայերի վրա հոգեբանական ճնշում` այ, կլինի պատերազմ, Ադրբեջանը առավելություն ունի զորքի եւ զենքի քանակի տեսակետից, եւ այլն:
Ըստ այդմ, կարելի է հիշել Ղարաբաղյան առաջին պատերազմի դրվագներից մեկը, որը գրեթե չի հիշատակվում պատերազմից հետո գրված զանազան գրքերում: Նախապես ներողություն ենք հայտնում այն բանի համար, որ մեր շարադրանքը գուցե չի լինելու ժամանակագրության եւ դեպքերի շարադրման տեսանկյունից գիտականորեն ճշգրիտ, սակայն այս դեպքում էականը դա չէ:
Եւ այսպես, ԼՂՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն փոքրիկ գյուղի ինքնապաշտպանությունը: Ադրբեջանական բանակը հսկայական հետեւակով եւ տասնյակից ավելի զրահատեխնիկայով հարձակվում է գյուղի վրա: Ադրբեջանցիների շարքերում էին նաեւ Աֆղանստանից ու Հյուսիսային Կովկասից գրոհայիններ:
Մաճկալաշենը գտնվում է հարթավայրային գոտում, չունի լեռնային հատվածի բնական ամրությունները: Այդտեղից ճանապարհ է բացվում դեպի Ղարաբաղի խորքերը: Գյուղը պաշտպանում էր մոտ երկու տասնյակ մարդ: Նրանք զինված էին միայն թեթեւ զենքերով եւ նռնակներով: Երբ ադրբեջանական զրահատեխնիկան անցնում է հարձակման, Մաճկալաշենի պաշտպանները պառկում են խրամատում եւ սպասում, որ տանկերն անցնեն խրամատի վրայով: Երբ տանկերն անցնում են, նրանք հետեւից նետում են նռնակները: Այդ օրը հայերը վերցնում են ադրբեջանական գրեթե ողջ զրահատեխնիկան, իսկ ադրբեջանական մոտ տասն անգամ գերազանցող հետեւակը դիմում է փախուստի:
Հեշտ է, չէ՞ ասելը` պառկել են տանկերի տակ, հետո նետել նռնակները: Մաճկալաշենի պաշտպանները սովորական գյուղացիներ էին, եւ ոչ թե պրոֆեսիոնալ դեսանտայիններ կամ գրոհայիններ:
Հետագայում, աֆղան ու հյուսիսկովկասցի վարձկաններին ղարաբաղյան բանակի մարտիկները ոչնչացրեցին կամ գերի վերցրին: Նաեւ արժանավայել վերաբերմունք ցուցաբերեցին` հյուսիսկովկասցի գրոհայինների դիակները վերադարձրին իրենց հարազատներին:
Ղարաբաղյան առաջին պատերազմը լի է նման դրվագներով: Դժվար թե հայ ժողովրդի “վառոդը սպառված լինի” այս ընթացքում, չնայած հայրենի իշխանությունների վարած հուսահատեցնող քաղաքականությանը մեր կյանքի բոլոր ոլորտներում: Այնպես որ, պետք չէ վախենալ սպառնալիքներից: Եւ պետք չէ ստորագրել թղթեր, որոնք նախանշում են հայ ժողովրդի պատմության ավարտն իր հայրենիքում: Պետք է ընդամենն ունենալ Մաճկալաշենի եւ հարյուրավոր այլ բնակավայրերի պաշտպանների ոգին ու արժանապատվությունը: Եւ հենց դա աշխարհը կհասկանա ու կգնահատի, եւ ոչ թե երեւանյան կաֆեներում հիմնավորվող “փոխզիջումը”:
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Հայկական անօդաչու թռչող սարքերը կարող են գործողություն իրականացնել թշնամու թիկունքում` ի տարբերություն ադրբեջանականի
Գլխավոր | Քաղաքականություն || 13:26 / 18.06.2011
ՀՀ Զինված ուժերի ավիացիայի վարչության պետի տեղակալ Արմեն Մկրտչյանի խոսքերով՝ հայերն օժտված են ավիացիոն գեներով, ինչի շնորհիվ մեր ռազմաօդային ուժերը ցանկացած պահի կարող են համապատասխան հակահարված տալ Ադրբեջանին: Այս մասին Մկրտչյանը նշել է այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ:
Արմեն Մկրտչյանը նաև նշել է, որ այսօր Հայաստանն ունի «անձնական նախագծեր»՝ հայկական արտադրության անօդաչու համակարգեր, որոնք շատ լավ աշխատում են և կարող են գործողություններ իրականացնել անգամ թշնամու խորը թիկունքում:
ՊՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հնարավորությունները չափազանցված են. «Այն անօդաչու ինքնաթիռները, որոնցով հպարտանում է Ադրբեջանը, ընդամենը հետախուզական միջոցներ են»:
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը ևս կիսել է այն կարծիքը, որ մենք կարող ենք ապահովել ՀՀ-ի և ԼՂՀ-ի պաշտպանությունը: Հովհաննիսյանի խոսքերով՝ տեղին չէ համեմատել Հայաստանի և Ադրբեջանի օդուժերը. «Հայկական օդուժը ստեղծվել է բանակի համատեքստում: Իրենցը՝ PR-ի համար»:
Փորձագետի խոսքերով՝ Ադրբեջանական օդուժն ունի որոշ ավելորդ ճոխություններ, օրինակ տեխնիկա, որի համար համապատսխան մասնագետներ չկան:
Արծրուն Հովհաննիսյանը նկատել է, որ Ադրբեջանը չունի լեռնային պայմաններում թռիչքներ իրականացնելու հնարավորություն, ինչի համար դիմում է Թուրքիայի աջակցությանը. «Բայց Թուրքիայում ևս տվյալ տեխնիկայի համար համապատասխան մասնագետներ չկան»:
HayNews.am
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Soldier of N military unit attempted suicide by shooting himself
[ 18 Jun 2011 16:10 ]
Baku. Ramil Mammadli – APA. Today, a fact on attempting suicide was recorded in a military unit of the Shamkir Military Division, in Gazakh Region.
According to APA, the soldier Humbatov Fikrat Rasim shot himself from submachine gun. THE soldier is badly wounded. Ministry of Defence affirmed the fact. The investigation is underway.
Comment
Comment