Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Հայկական Բանակը Հետաքրքրուած Է «Սմերթ» Համակարգերու Ձեռք Բերումով
ՄՈՍԿՈՒԱ, «Ազատութիւն».- Ռուսիոյ «Վայնօ-փրօմիշլեննիէ Քուրիըր» («Ռազմա-արդիւնաբերական բանբեր») պարբերականին փոխանցումով, Հայաստան հետաքրքրուած է «Սմեր»չ ռազմական համակարգերու ձեռք բերումով: Այդ մասին պարբերականին փոխանցած է «Ռոսօպորոնեքսփոր» ընկերութենէն Նիքոլա Տիմիտիվք:
Վերջինս յայտնած է, որ Մայիս 24-27ի ընթացքին, Մինսկի մէջ կայացած զէնքերու եւ ռազմական գիտարուեստի միջազգային «milex-2011» ցուցահանդէսին, ռուսական տաղաւար այցելած են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: «Անոնք սոսկ քաղաքավարութեան այցեր չէին. մենք քննարկեցինք յստակ հարցեր», ըսած է Տիմիտիվք:
Անոր համաձայն, Հայաստանի ու Ղազախստանի ներկայացուցիչներուն հետ տեղի ունեցած «հետաքրքրական բանակցութիւններու»ն ընթացքին, վերջիններս հետաքրքրուած են սեփական սպառազինութիւններու արդիականացումով, ինչպէս նաեւ «Սմեր»չ տեսակի ռազմական համակարգերով:
Միւս կողմէ, պատասխանելով այն հարցումին, թէ արդեօք Հայաստանը կը պատրաստուի՞ ձեռք բերելու «Սմեր»չ տեսակի համակարգեր՝ Հայաստանի պաշտպանութեան նախարարի մամլոյ քարտուղար Դաւիթ Կարապետեան նշեց. «Հայաստանի զինուած ուժերը մշտապէս համալրւում են նոր զինատեսակներով ու ժամանակակից սպառազինութեամբ: Կը ցանկանայի զերծ մնալ «Ռոսօպորոնեքսփոր»չ ընկերութեան ներկայացուցիչի խօսքերը մեկնաբանելուց, իսկ Հայաստանի զինուած ուժերի կարիքների համար սպառազինութեան գնումների վերաբերեալ մանրամասներ հաղորդելը՝ նպատակայարմար չէ»:
Միեւնոյն ժամանակ, ըստ ՀՀ պաշտպանութեան նախարարութեան աղբիւրներուն, Հայաստանի զինուած ուժերը արդէն իսկ ունին «Սմեր»չ տեսակի համակարգեր: «Սմեր»չ համակարգերը կրնան հարուածներ հասցնել մինչեւ 20-90 քլմ. հեռաւորութեան: Ըստ որոշ տեղեկութիւններու, Ատրպէյճան ունի 12 «Սմեր»չ: Սոյն համակարգերը կը վաճառուին շուրջ 12 միլիոն տոլար:Attached Files
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Comment
-
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Խաչատուրովն ի՞նչ անի
Հրապարակ օրաթերթը գրել է, որ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը հուլիսի 11-ին, ժամը 3-ին, ՀՀ ՊՆ նիստերի դահլիճում իր ելույթում մասնավորապես հայտարարել է, որ ազատագրված հողերը պետք է հանձնվեն, քանի որ Ադրբեջանի բանակն այսօր ավելի ուժեղ է եւ որ Ղարաբաղին Ադրբեջանի կազմում լայն ինքնավարություն է տրվելու: ՊՆ մամուլի ծառայությունը հերքել էր այս տեղեկությունը, սակայն Հրապարակ թերթը պնդել է իր տեղեկատվության իսկությունը:
Այս պարագայում, թերթի տեղեկատվությունն ավելի վստահելի է: Բանն այն է, որ Խաչատուրովի ասածները նորություն չեն. Հայաստանի գրեթե ողջ քաղաքական դասը, բարձրագույն իշխանության գլխավորությամբ, հակված է հանձնել մեր հայրենիքի մի մասը: Խաչատուրովը, որպես զինվորական, ընդամենը կրկնել է այդ ամենը:
Հայաստանի քաղաքական-բիզնես-ռազմական վերնախավը երկու ճանապարհ ունի, ինչպես ցանկացած վերնախավ. կամ անմնացորդ նվիրումով ծառայել պետության հզորացմանը, կամ տրվել անձնական խնդիրների լուծմանը: Մերոնք գնացել են երկրորդ ճանապարհով: Սրանում համոզվելու համար ինչ որ խոր ուսումնասիրություններ պետք չեն. բավական է նայել շուրջը` քաղաքների մայթերի, ճանապարհների որակից մինչեւ հայ զինվորի օրվա ռացիոնը:
Որպեսզի իրենց համար այս երանելի իրավիճակը պահպանվի` նրանք համաձայն են ամեն ինչի: Իսկ սեփական անկարողությունը քողարկելու համար ընդունել դեմքի լուրջ արտահայտություն եւ կապիտուլյացիան “հիմնավորել” մեր թուլությամբ, թշնամու ուժեղությամբ, աշխարհի այս ու այն կարգով, փողի ու ռեսուրսի բացակայությամբ, եւ այլն: Սակայն, չգիտես ինչու, իրենց անձնական բարեկեցության վրա դա չի ազդում:
Փող կա, շատ կա, դատելով Խաչատուրովի ու մյուս գեներալների, ընդհանրապես իշխանության ապրելակերպից: Կամք էլ կա, դատելով նրանից, որ նույն այս գեներալի ելույթի ժամանակ սպայական անձնակազմը ըմբոստացել է: Այդ ըմբոստությունը մի օր իր ձեռքը կառնի երկրի ռեսուրսը եւ կուղղի ուր որ պետք է:
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Originally posted by burjuin View PostLragir as always lies
Also whoever is quoting Hrabarak, where is the source. I was unable to find it.
Is Hrabarak more authoritive than Lrakir.
Is anybody able to say which political colour are these two papers are afiliated to?
Is some interested group testing the water?Last edited by londontsi; 08-06-2011, 01:28 AM.Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
Its about self interest at personal and national level often at odds with the above.
Great politicians pursue the National interest and small politicians personal interests
Comment
Comment