Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Օրհնվել է Զինված ուժերի հոգևոր առաջնորդության դրոշը
Հասարակություն || 22:06 / 16.09.2011
Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` սեպտեմբերի 16-ին, Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ, կատարվել է ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդության դրոշի օրհնության արարողությունը:
Արարողությանը ներկա են եղել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանները, ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը, ՊՆ պաշտոնյաներ ու բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ ԶՈւ հոգեւոր սպասավորներ` գլխավորությամբ Հայոց Բանակի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի եւ ուխտավորներ:
Գարեգին Բ-ն իր խոսքում ասել է. «Այսօր այլեւս մեծ թվով հոգեւոր սպասավորներ իրենց ծառայությունն են բերում հայոց բանակում այն գիտակցությամբ, որ բանակը զորեղ է եւ հաղթական, եթե իր հոգում կրում է Աստծուն եւ իր ընթացքն առաջնորդում է Աստծով: Ահա թե ինչու այսօր նաեւ հայոց բանակի դրոշի վրա մենք կարդում ենք հետեւյալ արտահայտությունը` «Մեր ուղին օրհնյալ է, որովհետեւ Աստված մեզ հետ է»:
Այնուհետեւ կատարվել է Դրոշի օրհնության կանոնը: Այս նույն կանոնով է օրհնվել նաեւ ի պաշտպանություն հայրենյաց մարտնչող հայ կամավորական ջոկատների դրոշը 19-րդ դարասկզբին:
Նռնաքարերով ու մարգարիտներով զարդարված խաչով պսակված դրոշի մի երեսին խաչի ասեղնագործ պատկերն է` «ՀՀ, ԶՈՒ հոգեւոր առաջնորդություն» գրությամբ: Մյուս երեսին Զինված ուժերի զինանշանն է` «Օրհնյալ է մեր ուղին, զի Աստված ընդ մեզ է» գրությամբ:
HayNews.am

Comment