Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
4 dead soldiers in 3 days.
Ադրբեջանական բանակի գեներալի նավթային բազան հրդեհել են. երկու զինվոր զոհվել է
Սեպտեմբեր 17, 2011 | 05:57
Ադրբեջանի պաշտպանության նախարարության Նախիջեւանի կորպուսի հրամանատար, գեներալ Քերեմ Մուստաֆաեւի եղբորը` Նեմեթ Մուստաֆաեւին պատկանող նավթային բազան հրդեհվել է, հաղորդում է ադրբեջանական «Մուսավաթ» թերթը` վկայակոչելով ինքնավար հանրապետության իր աղբյուրները: Աղբյուրը հայտնում է, որ կասկածներ կան, որ դա դիտավորություն է եղել, քանզի ինքնավար հանրապետությունում բոլոր բիզնեսները, հատկապես հսկայական եկամուտներ բերող նավթային բիզնեսը վերահսկում է Նախիջեւանի ինքնավար հանրապետության գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովը, ով ավելի շատ հայտնի է «Նախիջեւանի խան» անվամբ: Սակայն Քերեմ Մուստաֆաեւը այնքան լուրջ դեմք է, որ կարողացել է խուսափել Թալիբովի վերահսկողությունից: Թալիբովի եւ Մուստաֆաեւի միջեւ մրցակցային, նույնիսկ թշնամական հարաբերություններ են ստեղծվել: Ինքնավար հանրապետությունում հայտնում են, որ գեներալի նավթային բազան հրդեհվել է «խանի» մարդկանց կողմից:
«Մուսավաթ»-ը նշում է, որ մոտ 10 օր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին հրապարակումներ չեն եղել, որովհետեւ հրդեհի ժամանակ զոհվել է նավթային բազայում գտնվող երկու զինվոր: «Նրանք այրվելով մոխիր են դարձել»,- հայտնում է թերթի աղբյուրը:
Ընդհանրապես, Նախիջեւանում զինվորներին ներառում են բազմաթիվ աշխատանքների մեջ եւ օգտագործում որպես աշխատուժ: «Ըստ երույթին, Մուստաֆաեւը զինվորներին աշխատացրել է այդ բազայում: Պարզապես, նավթային բազայի հրդեհի հետեւանքով զոհված զինվորների մահվան լուրը չի հրապարակվում»,- գրում է «Մուսավաթ»-ը:
Ադրբեջանական բանակում զինվոր է մահացել
Սեպտեմբեր 19, 2011 | 12:10
Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար հանրապետությունում տեղակայված N զորամասում զինվորի ինքնասպանության դեպք է գրանցվել:
Ադրբեջանական բանակի զինվոր, 1993 թ. ծմված Իխթիյար Ֆուղուլիօղլու Մուրսալիեւը ինքնասպան է եղել` կրակելով իր վրա ծառայողական զենքից, հաղորդում է APA-ն:
Ադրբեջանական բանակում զինվոր է մահացել
Սեպտեմբեր 19, 2011 | 11:02
Ադրբեջանական բանակում զինվորը պայթել է ռումբի վրա:
Սեպտեմբերի 18-ին ադրբեջանական բանակի N զորամասի զինվոր Դավուդով Մուրադ Գուրբանօղլուի` (1992 թ. ծնված) հակատանկային ռումբի հետ անզգուշ վերաբերմունքի հետեւանքով պայթյուն է տեղի ունեցել: Դավուդովը տեղում մահացել է, հաղորդում է APA-ն:
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Too bad..they are planning to have more developed UAV's... hope we can produce our fighter UAV's soon.
Նոր մարտավարական անօդաչու սարքերը կներմուծվեն Ադրբեջանի ԶՈՒ
«Առաջիկա մի քանի տարվա ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ գույքը կհամալրվի մարտավարական անօդաչու սարքերով, որոնք նախատեսված են թշնամական օբյեկտների ոչնչացման ու այլ հրամանների իրականացման համար»: Այդ մասին հաղորդում է APA-ն` վկայակոչելով ռազմական աղբյուրները:
Սարքավորումները արտադրվելու են տեղական ձեռնարկություններում: Այդ կապակցությամբ Պաշտպանական արդյունաբերության նախարարությունը արդեն որոշակի աշխատանքներ է տանում Azad Systems Co ընկերության հետ: Այս տարի նախատեսվում է Զինված Ուժերին փոխանցել 60 փոքր «Օրբիտր» ռազմավարական անօդաչուներ եւ «Աէրոսթար» անօդաչու սարքեր:
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Baku - APA. Azerbaijani Army started its next large-scale exercises in the Nakhchivan military group.
Press service of the Defense Ministry told APA that the exercises are held under command of Defense Minister, Colonel-General Safar Abiyev. The military units of the Land Troops and Air Defense Troops were involved in the exercises.
The exercises will continue till the end of the week.
Comment
Comment