Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Ցուցադրվեց հարձակողական տեխնիկա
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողներին ասել է, որ զորահանդեսը բացառիկ էր նրանով, որ Հայաստանն առաջին անգամ հարձակողական զինատեսակներ ցուցադրեց, որոնք իրենց հեռահարությամբ հասանելի են հակառակորդի բոլոր նշանակետերին:
Ցուցադրվեցին գերճշգրիտ հարձակման միջոցներ՝ այդ թվում ռեակտիվ համազարկային չինական կայանները, մարտավարական հրթիռային համալիրները, որոնք ունեն 120 կմ հեռահարություն, 300 կմ հեռահարությամբ հրթիռային համալիրներ:
Նրա խոսքով, առաջին անգամ ցուցադրվեցին հայրենական արտադրության զինատեսակների նմուշներ, հրետանու կրակի կառավարման և հետախուզության, ականանետման համակարգեր:
Փորձագետը հատկապես ընդգծել է այն հանգամանքը, որ խորհրդային կամ ռուսական արտադրության տեխնիկան ռազմական արդյունաբերության համալիրի հայ մասնագետների կողմից արդիականացվել է:
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Փորձագետ. «Զորահանդեսը ցույց չի տալիս մարտական պատրաստվածության լիարժեք մակարդակը»
Նա նշեց, որ եթե Ադրբեջանն իր ամենամյա զորահանդեսներով, որին մասնակցում է ավելի շատ մարդ և զինտեխնիկա, լուծում է փիարի խնդիր և փորձում...
21 սեպտեմբերի, 2011
«Մեր զորահանդեսը քանակական խնդիր չէր լուծում: Ոչ մեկ թող չփորձի համետատել ադրբեջանական զինտեխնիկայի հետ, որովհետև մենք համեմատելու համար չէինք անցկացնում զորահանդեսը»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ եթե Ադրբեջանն իր ամենամյա զորահանդեսներով, որին մասնակցում է ավելի շատ մարդ և զինտեխնիկա, լուծում է փիարի խնդիր և փորձում ինչ-որ բան ապացուցել աշխարհին և իր ժողովրդին, ապա Հայաստանը նման խնդիր չունի:
Նա նշեց, որ հայկական զորահանդեսին մասնակցել են մոտ 4 հազար զինծառայողներ և մոտ 300 զինտեխնիկա: Ներկայացվել են հրետանու կրակի կառավարման և հետախուզության համակարգեր, ականանետային համազարկային համակարգեր, որոնք բացառիկ զինատեսակներ են: Հակաօդային պաշտպանության որոշ զիանատեսակներ հայրենական արտադրութան էին և կատարելագործված: Հարձակողական տեխնիկայից ներկայացվեցին ռեակատիվ համազարկային կայաններ, սակայն ոչ բոլորը, որովհետև դրանց մի մասն այժմ գտնվում է մարտական հերթապահության մեջ:
Մարտավարական հրթիռային համալիրներից ներկայացվեցին 120 կմ հեռահարություն ունեցող նմուշներ, ինչպես նաև «9K78 Էլբրուս» օպերատիվ հրթիռային համալիրները, որոնք Հայաստանում անցել են կատարելագործում և նպաստում են զենքի հարվածի ճշգրտմանը: Վերջիններս ունեն 300 կմ հեռահարություն, որոնց հասանելի է ադրբեջանական ցանկացած նշանակակետ: Ռազմական փորձագետը նշեց, որ այս համալիրները բացառիկ են իրենց մարտավարական տվյալներով, և դրանցից տարածաշրջանում ունեն միայն Հայաստանը և Իրանը:
«Մենք առաջին անգամ ցույց տվեցինք որակական հատկանիշներ: Զորահանդեսի ժամանակ գովեստի արժանացած զինտեխնիկան զուտ խոսքեր չեն»,- հավելեց Ա. Հովհաննիսյանը:
Նա բացառիկ իրողություն է համարում նաև շարային դեֆիլեն, որը մոտ 20 պետություններ են փորձում անել, սակայն «ոչ բոլորի մոտ է նման բարձր մակարդակով անցնում»:
Ա. Հովհաննիսյանը նշեց, որ զորհանդեսների համաշխարհային պրակտիկայում աստիճանաբար հրաժարվում են մեծ տեխնիկա` հատկապես թրթուրավոր տեխնիկա ներկայացնելուց: Եվ չնայած ոմանք դժգոհեցին, որ Ադրբեջանը դա ցույց է տվել, Հայաստանը` ոչ, սակայն «մենք պատասխան խնդիր չենք լուծում»:
«Զորահանդեսը ցույց չի տալիս մարտական պատրաստվածության լիարժեք մակարդակը: Ոչ մի զորահանդես կոչված չէ ցույց տալու բանակի ամբողջ մարտունակությունը»,- նշեց ռազմական փորձագետը:
Վերջինս նաև կարևորեց այն հանգամանքը, որ զորահանդեսին մասնակցեցին ազատամարտիկները, ովքեր «բանակի ամրության և ժողովրդի մարտունակության բարձր ոգու խորհրդանիշներն են», ինչպես նաև հոգևոր դասի ներկայացուցիչները:
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Անկախության միջոցառումների համար պետբյուջեից 214 մլն դրամ է հատկացվել
Սեպտեմբեր 21, 2011 | 20:14
Հայաստանում անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման համար պետբյուջեից հատկացվել է 214 մլն.դրամ, իսկ մնացած ծախսերը հոգացել են գործընկերները եւ հովանավորները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանը` հավելելով, որ հովանավորները չեն նշել, թե ինչքան գումար են ծախսել:
Ինչ վերաբերում է մամուլում տարածված տեղեկություններին, որ Անկախության տոնի առթիվ ՀՀ Անկախության 20-ամյակի միջոցառումների կազմակերպիչները խաղարկության միջոցով Թուրքիայի արտադրության շապիկներ են նվիրում մարդկանց (խոսքը «2011 Հայաստանը դու ես» գրությամբ շապիկների մասին է, որի պիտակի վրա նշված է «Made in Turkey»), Արեւիկ Բադալյանը նշեց, որ ինքը նայել է իրենց մոտ եղած բոլոր շապիկները եւ նման գրություն չի գտել: «Շապիկները, գլխարկները ու շապիկները տրամադրել է «Մետեքսիմ» ՍՊԸ-ն: Ես չեմ տիրապետում այն ինֆորմացիային, թե որտեղ են դրանք տպագրվել, իմ մոտ եղած մայկաների վրա ես չեմ գտել «Made in Turkey» պիտակը»,- ասաց նա:
Նշենք, որ Հայաստանի անկախության 20-ամյակի եւ Երեւանի 2793-ամյակի կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում:
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Փորձագետ. ՍԿԱՏ հրթիռները վերականգնում են հավասարակշռությունը տարածաշրջանում
Սեպտեմբեր 21, 2011 | 16:03
Երեւանում կայացած զորահանդեսում ցուցադրված «9 K 72» կամ ՍԿԱՏ տեսակի օպերատիվ-տակտիկական մարտավարական նշանակության հրթիռային համալիրները լուրջ ազդեցություն կարող են թողնել տարածաշրջանային անվտանգության վրա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ, «Կովկասի ինստիտուտի» փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
«ՍԿԱՏ զորատեսակները արդիականացվել են Հայաստանում, իսկ դա բավական ավելացնում է դրանց մարտական հնարավորությունները: ՍԿԱՏ համալիրները երկար պատմություն ունեն, դեռ 60-70-ականներից, բայց Հայաստանում արդիականացվել են ժամանակակից հակաօդային պաշտպանության միջոցներով, եւ դատելով նրանից, որ առնվազն 300 կմ կրակի հնարավորություն ունեն, դա լուրջ ազդեցություն կարող է թողնել տարածաշրջանային անվտանգության վրա»,- նշել է փորձագետը:
Վերջինս նաեւ ընդգծել է, որ զորահանդեսին առաջին անգամ ցուցադրվել են ՏՈՉԿԱ-ՈՒ հրթիռները, որոնք ունեն բավական բարձր հնարավորություններ խոցելու թշնամու կետերը: «Հայտարարվեց նաեւ, որ զինված ուժերի սպառազինության մեջ ընդգրկված են նոր ծանր համազարկային համալիրներ, ինչպես «ՍՄԵՐՉ» եւ «ՈՒՐԱԳԱՆ» համալիրները: Այդ առումով դա եւս լրջորեն կազդի տարածաշրջանի վրա: Հայաստանում լուրջ հիմքերի վրա է դրված անօդաչու ինքնաթիռների արտադրությունը, սա եւս լուրջ ազդակ է, քանի որ թույլ է տալիս հրթիռներին ճշգրիտ խոցել թշնամու կետերը թշնամու տարածքի խորքում»,- նշել է քաղաքագետը:
Վերջինիս խոսքով, ադրբեջանական կողմը զգուշորեն է արձագանքում զորահանդեսին եւ ցուցադրված զորատեսկաներին: «Երկար ժամանակ իրենց արգումենտն այն էր, որ դիստանցիոն պատերազմ կվարեն Հայաստանի դեմ, քանի որ իրենց սպառազինությունն ավելի լավն է, իսկ ՏՈՉԿԱ եւ ՍԿԱՏ համալիրները վերականգնում են հավասարակաշռությունը»,- ամփոփեց փորձագետը:
Նշենք, որ այսօր Երեւանում կայացել է Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը: Հանրապետության հրապարակով անցել են Հայաստանի զինված ուժերի, ոստիկանության, ԱԱԾ-ի, խաղաղարար գումարտակի ստորաբաժանումները, զորախմբեր Լեռնային Ղարաբաղից եւ ՌԴ 102-րդ ռազմակայանից:
Կենտրոնական հրապարակով անցել են տանկային, մոտոհրաձգային եւ զրահատանկային զորամասերը, ցուցադրվել են ՇՈՒՄԻՑ եւ 2ԿԱ-Ա-02 համակարգերը, նաեւ զորահանդեսի անակնկալը` հայրենական ռազմարդյունաբերական համալիրի անօդաչու թռչող սարքերը, որոնք իրենց մարտավարատեխնիկական տվյալներով այս սարքերը չեն զիջում արտերկրում արտադրված նմուշներին:
Զորահանդեսի հանդիսատեսներին ցուցադրվել են 122 եւ 152 մմ տրամաչափի շարժական հրետանային ստորաբաժանումները, «Կոնկուրս» համալիրները, ՏԵ-12 թնդանոթները, համազարկային հրանոթները, Դ-30, Դ-20 и 2Ա36 թնդանոթները, ՄՄ-21 համալիրները, WM -80 համազարկային կրակի ռեակտիվ համալիրները, «ՏՈՉԿԱ» եւ «9 Կա 72»` ՍԿԱՏ համալիրները, ՕՍԱ-ԱԿԱ համալիրները, С-125 համալիրները, «ԿՐՈՒԳ» զենիթա-հրթիռային ստորաբաժանումները, նաեւ C-300 զենիթահրթիռային համալիրները: Իսկ «9 Կա 72» կամ ՍԿԱՏ տեսակի օպերատիվ-տակտիկական մարտավարական նշանակության հրթիռային համալիրները, որոնք հայ մասնագետների կողմից արդիականացվել եւ համալրվել են գերժամանակակից էլեկտրոնային միջոցներով, կարող են ճշգրտորեն ոչնչացնել մինչեւ 300 կմ հեռավորության վրա տեղակայված ռազմավարական նշանակության օբյեկտներ, եթե նույնիսկ դրանք գտնվում են խիտ բնակեցված վայրերում:
Փորձագետ. Հայ փորձագետների կողմից ռազմական տեխնիկայի արդիականացումն աննախադեպ է համաշխարհային պրակտիկայում
Սեպտեմբեր 21, 2011 | 15:34
Հայկական բանակի մարտունակությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը` մեկնաբանելով անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը:
Փորձագետի խոսքով, զորահանդեսը ցուցադրում է բանակի մարտունակությունը, շարային պատրաստվածությունը, հատկապես դեֆիլիեն: Ներկայացված տեխնիկայից կարելի է մի քանի եզրակացություններ անել Հայաստանի պաշտպանական եւ հարձակողական ներուժի վերաբերյալ. «Կարծում եմ` միջազգային փորձագետները եւս գրանցել են որակական եւ քանակական բարձր մակարդակ»:
Ընդ որում, փորձագետը հատկապես ընդգծել է այն հանգամանքը, որ խորհրդային կամ ռուսական արտադրության տեխնիկան ռազմական արդյունաբերության համալիրի հայ մասնագետների կողմից արդիականացվել է: «Դա բացառիկ դեպք է միջազգային պրակտիկայում, որ այդքան փոքր երկիրը նման բան անի»,-նկատել է Հովհաննիսյանը` հավելելով, որ հայ զինվորների ձեռքբերումների մասին փաստում է սեպտեմբերի 12-ը (երբ խփվել է ադրբեջանական անօդաչու սարքը-խմբ.):
Comment
Comment