Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
«Ազգ». Վերջին մեկ տարում ԼՂՀ պաշտպանության բանակը բանակը տվել է նաեւ չարդարացված կորուստներ. Պնախարար
Դեկտեմբեր 13, 2011 | 08:30
Թերթը զրուցել է ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանական բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ.
Պարոն Հակոբյան, եթե ամփոփելու լինենք տարին, ինչպե՞ս կբնութագրեք 2011-ը ԼՂՀ ՊԲ-ի եւ սահմանին կանգնած զինվորի համար:
Կարող եմ միանշանակ ասել, որ պաշտպանության բանակը եւ նրա յուրաքանչյուր զինվորը պատվով կատարեցին անցնող տարվա ընթացքում դրված մարտական խնդիրը: Դրա փաստացի ապացույցն է տարիներ շարունակ տարածաշրջանում հաստատված փխրուն, բայց, միեւնույն ժամանակ, տեւական խաղաղության պահպանումը, ինչն առաջին հերթին պայմանավորված է հենց մեր բանակի մարտական պատրաստության եւ պատրաստականության բարձր մակարդակով:
Հասարակության մի մեծ հատված ուշադրությամբ եւ սրտացավությամբ է հետեւում բանակում կատարվող իրադարձություններին եւ հատկապես խաղաղ պայմաններում զոհված զինվորների դեպքերին: Կա վիճակագրություն, թե այս տարի ԼՂՀ-ի ՊԲ-ում խաղաղ պայմաններում քանի զինվոր է մահացել:
Բանակի հրամանատարությունը ոչ միայն հասկանում եւ ազնվորեն ըմբռնում է զինված ուժերում մահվան ելքով տեղ գտնող դեպքերի հանդեպ մեր հասարակության սրտացավ եւ զգայուն վերաբերմունքը, այլեւ առավել խորն է զգում այդ կորստի ցավը: Սակայն, այս ամենով հանդերձ, կա մի իրողություն, որը մեզ ստիպում է կատարվածի շուրջը դատողություններ ու հետեւություններ անելու դեպքում, ցուցաբերել համակողմանի մոտեցում: Իսկ դա նշանակում է հետեւյալը. քանի դեռ չկա պատերազմի ավարտի վերջնական համաձայնագիր, «խաղաղ պայմաններ» հասկացությունը հարաբերական է: Չպետք է մոռանանք, որ հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ իրականացվում է շուրջօրյա մարտական հերթապահություն, անընդհատ տեղի է ունենում փոխհրաձգություն, կատարվում է զորքերի տեղաշարժ, իրականացվում են մարտական նշանակության տարաբնույթ գործողություններ եւ այլն:
Միայն այն փաստը, որ ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 11 հազար անգամ, եւ ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական զորքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 57 հազար կրակոց, որից շուրջ 6 հազարը` դիպուկահար հրացաններից, խոսում է այն մասին, որ հակամարտության գոտում պատերազմը շարունակվում է պարզապես մեկ այլ ձեւաչափով: Իսկ դա չհայտարարված պատերազմ է, որից, չնայած հակառակորդից անհամեմատ քիչ, բայց եւ այնպես մենք եւս տվել ենք զոհեր: Նրանց մեծ մասը հայրենիքին մատուցած բացառիկ ծառայության համար պարգեւատրվել է պետական ու գերատեսչական մեդալներով, եւ ես, որպես բանակի հրամանատար, եւ ցավում եմ մեր զինվորների կորստի համար, եւ հպարտանում նրանց անձնվիրությամբ: Բայց ավաղ, հակառակ դրան, տարվա ընթացքում տարբեր հանգամանքներում (միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերություններ, զենքի օգտագործման կանոնների խախտում, ճանապարհատրանսպորտային պատահարներ, հիվանդություն եւ այլն) բանակը տվել է նաեւ չարդարացված կորուստներ, որոնց համար մենք լիովին ընդունում ենք մեր մեղքի բաժինը, մեղավորներին ենթարկում համապատասխան պատասխանատվության եւ անում ամեն հնարավորը` նման դեպքերը հետագայում բացառելու համար: Ինչ վերաբերում է «խաղաղ պայմաններում» բանակի զինանձնակազմի շրջանում ունեցած կորուստների այս տարվա վիճակագրությանը, ապա դրանք նախորդ տարիների համեմատ բավականին նվազել են:
ՊԲ-ն ի՞նչ մեխանիզմներ է կիրառում, որպեսզի նման դեպքերը նվազեն:
Բանակային կյանքի բնականոն ընթացքի ապահովման գլխավոր մեխանիզմը զինվորական կանոնադրությունն է: Բայց դրա հետ միասին մենք նաեւ պարբերաբար մշակում եւ գործողության մեջ ենք դնում արտակարգ միջադեպերի բացառմանն ուղղված հավելյալ գործընթացներ, որոնցից կարելի է նշել անձնակազմի շրջանում տարվող բարոյահոգեբանական աշխատանքը, նրանց մարտական եւ, ընդհանրապես, զինվորական պարտականությունների կատարման հանդեպ պահանջկոտության բարձրացումը, հասարակական կազմակերպությունների ներուժի օգտագործումը ներբանակային կյանքում եւ այլն: Միաժամանակ նման դեպքերը կանխարգելելու նպատակով մենք համապատասխան աշխատանք ենք տանում նախորդ միջադեպերի պատճառահետեւանքային կապն ուսումնասիրելու ուղղությամբ, ինչը մեզ հնարավորություն է տալիս ժամանակին բացահայտել եւ կանխել դրանց կրկնությունը...
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն անընդհատ խախտում է հրադադարի ռեժիմը: ԼՂՀ ՊԲ-ն դիմո՞ւմ է պատասխան քայլերի եւ պատժում հակառակորդին արկածախնդրության համար:
Այո, եթե ոչ հաճախ, ապա անհրաժեշտության դեպքում ղարաբաղյան կողմը ստիպված է լինում պաշտոնական Բաքվին հիշեցնել, որ յուրաքանչյուր քայլ ունի իր հակաքայլը: Մեր դիրքորոշումը հստակ է` պաշտպանության բանակը, գոնե այժմ, առաջնային գծում լարվածությունը խորացնելու որեւէ լուրջ հիմք չունի, եթե, իհարկե, դրան չեն մղում հակառակորդի սադրիչ գործողությունները: Բայց ավաղ, կյանքը ցույց է տալիս, որ Բաքուն ընտրել է հենց այդ ճանապարհը, ինչը, բնականաբար, ենթադրում է խիստ եւ անհամաչափ պատասխան: Իսկ պաշտպանության բանակի համար խիստ եւ անհամաչափ նշանակում է այն, ինչը հակառակորդը չի սպասում:
Ադրբեջանի ռազմական բյուջեն տարեցտարի ավելանում է: Դա չի՞ խախտում ուժերի հարաբերակցությունը: Ի՞նչ քայլեր են արվում հավասարակշռությունը պահպանելու համար:
Մենք հետեւում ենք Ադրբեջանում իրականացվող ռազմականացման գործընթացին եւ լրջորեն գնահատում նրա հնարավորությունները: Բայց ինչպես մեր բանակի ստեղծման առաջին օրից, այնպես էլ այժմ, երբեւէ չենք փորձում ուժային հավասարակշռությունը պահպանելու նպատակով կրկնօրինակել նրա քայլերը: Մենք ունենք մեր մարտավարությունը եւ դրանով պայմանավորված հնարավորությունները, որոնց իրական գնահատականը կտա մարտադաշտը:
Իսկ ի՞նչ կասեք հակառակորդի պատրաստվածության մասին: Բազմաթիվ վերլուծաբաններ գրում են, որ Ադրբեջանի բանակի պատրաստվածությունն ավելի ցածր է, քան ռազմական ծախսերը: Դուք համաձա՞յն եք այս գնահատականին:
Թե ինչ են գրում վերլուծաբանները, դա իրենց գործն է, իսկ ես, որպես ԼՂՀ ռազմական գերատեսչության ղեկավար, պարտավոր եմ, նախ` չթերագնահատել մեր հավանական հակառակորդի հնարավորությունները, երկրորդ` պատրաստ լինել ամեն մի անակնկալ զարգացման: Մի բանում հաստատ համոզված եմ` մեր բանակը գիտի իր անելիքը եւ անհրաժեշտության դեպքում դա անում եւ անելու է պատվով:

Comment