Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

    what is that thing on the side, IR detector ECM? Or some type of anti missle defence system to dispense flairs?

    You can see it in pictures 3,5 & 6
    Last edited by Vahram; 03-13-2012, 03:13 PM.

    Comment


    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

      Originally posted by Vahram View Post
      what is that thing on the side, IR detector ECM? Or some type of anti missle defence system to dispense flairs?

      You can see it in pictures 3,5 & 6
      ASO-2V flare/chaff dispenser without the flares and the holding case.
      Also used on Migs and Su jets.
      B0zkurt Hunter

      Comment


      • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

        Armenian Army






        Comment


        • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

          According to the documents that Wikileaks site called secret documents of U.S. diplomats, to the President of Armenia, sent a message from John Negroponte, an ultimatum to prevent the sale of arms to Iran Armenia, as it did in 2003. This weapon, according to documents, resulted in the deaths and wounding of American soldiers in Iraq

          Comment


          • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

            Հայաստանում ռուսական ռազմակայանի դիպուկահարները դաշտային պարապմունքներ են անցկացնում

            Մարտ 14, 2012 | 12:15

            Ռուսական ռազմակայանի դիպուկահարների ստորաբաժանումները Հայաստանի «Կամխուդ» կրթամարզային կենտրոնում ինտենսիվ պարապմունքներ են անցկացնոում կրակային եւ մարտավարական կրակային ուղղություններով:

            Դաշտային պարապմունքների ժամանակ փորձառու հրահանգիչները հատուկ ուշադրություն են դարձնում դիպուկահարների գործողությունների մշակմանը լեռնային տեղանքում: Զինծառայողները սովորում են մարտավարական առումով գրագետ ընտրել կրակային դիրքը` հաշվի առնելով տեղանքի բնական ռելիեֆը: Նրանք սովորում են նաեւ ճիշտ պատսպարվել, ընտրել անհրաժեշտ ուղիները, դիպուկահարների մենամարտ վարել: Հատուկ ուշադրություն է դարձվում դիպուկահարների խմբերի ձեւավորմանը, որի հիմնական խնդիրն է թեթեւ զրահապատ տեխնիկայի վերացումը, հրամանատարական օղակի եւ հակառակորդի կապի միջոցների չեզոքացումը, հաղորդում է ՌԴ Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը:

            «Կրակի օրերը» անց են կացվում մի քանի ուսումնական տեղանքներում, որտեղ ստորաբաժանման անձնակազմը իրականացնում է ավելի քան 15 տեսակի կրակային վարժություններ, այդ թվում գիշերային պայմաններում, թիրախի տարբեր կետեր ընտրելով:

            Ուսուցման շրջանում կրակային պատրաստությանը հատկացվել է ավելի քան 300 ժամ: Ստորաբաժանման անձնակազմի գլխավոր փորձությունը կլինի երաշխավորված քննությունների հանձնումը, որը տեղի կունենա ապրիլի վերջին:

            Comment


            • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

              Armenian Army






              Last edited by burjuin; 03-14-2012, 08:44 AM.

              Comment


              • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                Տավուշում զինծառայող է զոհվել



                Մարտ 15, 2012 | 00:54
                Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի պաշտպանական դիրքերում մարտի 14-ին ժամը 16.30-ի սահմաններում զոհվել է պայմանագրային զինծառայող:

                Aravot.am-ի փոխանցմամբ, զինվորը մահացել է ադրբեջանական դիպուկահարի կրակոցից: Զոհվածը Վանաձորի բնակիչ է:

                Comment


                • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                  Originally posted by Vrej1915 View Post
                  Տավուշում զինծառայող է զոհվել



                  Մարտ 15, 2012 | 00:54
                  Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի պաշտպանական դիրքերում մարտի 14-ին ժամը 16.30-ի սահմաններում զոհվել է պայմանագրային զինծառայող:

                  Aravot.am-ի փոխանցմամբ, զինվորը մահացել է ադրբեջանական դիպուկահարի կրակոցից: Զոհվածը Վանաձորի բնակիչ է:
                  RIP
                  ours soldiers really need to be more careful, having said that, revenge!

                  Comment


                  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                    Comment


                    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                      «21 անգամ Ադրբեջանի տարածք եմ մտել հետախուզության, որից 13-ը հեռավոր ռեյդեր են եղել». ՄԱՍ 1
                      Posted on Մարտ 15, 2012 by Արմինե Կարեյան | Մեկնաբանել
                      Արցախյան ազատամարտի սկզբնական շրջանում ձևավորվեց կենտրոնական հրամանատարությանը ենթարկվող առաջին հետախուզական-դիվերսիոն ջոկատը։ Razm.info-ի զրուցակիցն է այդ ջոկատի հիմնադիր և հրամանատար Վլադիմիր Վարտանովը։ Նա իր մարտական ուղին պայմանականորեն բաժանում է երկու փուլի. Ադրբեջանի շրջաններից հայերի դուրս բերում, իսկ այնուհետև՝ արդեն պատերազմի տարիներին՝ հետախուզական ու դիվերսիոն գործողություններ։ 1984–1986թթ. նա ծառայել էր ԽՍՀՄ ԳՇ գլխավոր հետախուզական վարչության (ГРУ) հատուկ նշանակության 12-րդ բրիգադում։ Ծառայության ընթացքում մի քանի անգամ գործուղվել է Սիրիա, Աֆղանստան, բազմիցս մասնակցել է Վրաստանի ու Ադրբեջանի տարածքում անցկացված զորախաղերի, ինչը հնարավորություն է տվել լավ ծանոթանալ այդ տեղանքին։ 1989-ից սկսած՝ քսանմեկ անգամ Ադրբեջանի տարածք է մտել հետախուզության, որոնցից տասներեքը հեռավոր ռեյդեր են եղել։





                      — 1988-ի շարժումը ոգևորեց հայերին, բայց Սումգայիթը ստիպեց մտածել Ադրբեջանի տարածքում բնակվող հայերին դուրս բերելու մասին։ Հայերի առաջին խումբը որ հանեցինք, Ադրբեջանի ու Դաղստանի սահմանին գտնվող Զաքաթալայից էր։ Այդ հարցում մեզ` ինձ ու Արտակ Բագրատյանին («Գայլուկ»), շատ օգնեցին ավարներն ու լեզգինները, թե չէ ավելի դժվար կլիներ։ Տեղի հայերին նախապես իմաց էինք տալիս մեր գնալու մասին, հավաքվում էին 10-15 հոգով, հավաքում ամենաանհրաժեշտ իրերը։ Գնում էինք «Իկարուսներով», նրանց վերցնում և վերադառնում։ Ավտոբուսների տրամադրման հարցում մեզ շատ օգնեց Երևանի միջքաղաքային 5-րդ պարկի տնօրենը։ Իմանալով ինչի համար են պետք մեքենաները՝ վառելիքն էլ հետը տրամադրեց։ Եղել է, որ մենք մեքենայով ավտոբուսի դիմացից ենք գնացել, ստուգել ճանապարհները։ Պատահել է նաև, որ վերադարձել ենք ավելի երկար, բայց անվտանգ ճանապարհներով։

                      Զաքաթալայից որոշ հայ ընտանիքներ սեփական ուժերով արդեն դուրս էին եկել, սակայն մի մասը գերադասել էր մնալ, քանի որ այդ հատվածում թուրքը բավական թույլ էր, իսկ ավարներն ու լեզգինները շատ էին, ու հայերն իրենց ավելի ապահով էին զգում։ Այդ ամբողջ շրջանում միայն մեկ հայ էր սպանվել. բուժքույր էր, որին կենդանի այրել էին մեքենայի մեջ։ Սպանողն այդ դեպքից հետո իրենց շրջանի ադրբեջանցիների մոտ մեծ հեղինակություն էր ձեռք բերել, բայց տարի չանցած «անհետ կորավ»։

                      — Քանի՞ հոգու կարողացաք դուրս բերել Ադրբեջանից։

                      — Զաքաթալայից, Մինգեչաուրից հինգ «Իկարուս» ենք հանել։ Ամեն ավտոբուսով 15–20 հոգի էինք բերում ու նրանց որոշ իրեր։ Մեր ծրագրի համաձայն, եթե հետդարձի ճանապարհին խնդիր լիներ՝ մենք պիտի հարձակվեինք ադրբեջանցի ոստիկանների վրա, իսկ ավտոբուսը չէր կանգնելու, շարունակելու էր ճանապարհը։

                      Այդ տարիներին, հայերին Ադրբեջանից դուրս բերելուց բացի, պետք էր մտածել նաև թուրքերին Հայաստանից անվտանգ տեղափոխելու մասին. կոնտեյներներ էինք ճարում ու Հայաստանի հյուսիսից էվակուացնում ադրբեջանցիներին։ Ամեն ինչ արել ենք, որ կրակոցներ ու տուժողներ չլինեն։ Կար մի հստակ միտք. «մենք թուրք չենք ու խնդիրները լուծելու ենք առանց մարդկային զոհերի», ադրբեջանցիները պետք է ապահով դուրս գային Հայաստանից։

                      Հետաքրքրական է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը աշխատում էր հայերին անվտանգ դուրս բերել, բայց տեղական իշխանությունները փորձում էին վնասել։

                      — Ինչո՞ւ եք կարծում, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը չեզոք էր։

                      — Նրանք խորհրդային պետական չինովնիկներ էին, որոնց համար կարևորը ոչ թե ազգային պատկանելությունն էր, այլ Մոսկվային խոնարհությամբ ենթարկվելը ու «Սիբիրում չհայտնվելը»։ Նույնիսկ խնդրում էին զինվորականներին, որ ուղեկցեն մեկնող հայերին։

                      1989թ. դեկտեմբերին Վանո Սիրադեղյանն ու Սամվել Շահինյանն առաջարկեցին հետախույզ-դիվերսանտների ջոկատ ստեղծել։ Սկսեցինք հավաքագրել սպեցնազում ծառայած տղաների։ Գտա 96 մարդ, նրանցից 16–17-ը պատրաստ էին կռվել, հինգը՝ ընդգրկվեցին հետախուզական ջոկատում։ Մեր ջոկատն այդպես էլ անուն չունեցավ, բայց պայմանականորեն անվանենք «Հատուկ նշանակության խումբ» (ՀՆԽ)։ Սամվել Շահինյանի առաջարկով ստեղծեցինք նաև «Խալդի» ջոկատը, որի կազմում ընդգրկվեցին Արարատ Դանիելյանը, ՀՆԽ մարտիկները և ուրիշ տղաներ էլ։ «Խալդին» մարտական գործողությունների չէր մասնակցում և իր ստեղծման նպատակը մեր հետախուզական-դիվերսիոն գործունեությունը քողարկելն էր։ Բայց «Խալդիի» տղաները չուզեցին լինել ձևական ջոկատ և որոշ ժամանակ անց այն դարձավ մարտական։ Իսկ մենք շարունակեցինք հետախուզական մեր գործը` ես, Արտակ Բագրատյանը («Գայլուկ»), Վարդան Աղաջանյանը, Կարեն Գևորգյանը (զոհվեց Խոջալուի օպերացիայի ժամանակ), Արշակ Սարուխանյանը (զոհվեց 91 կամ 92 թվականին մի գործողությունից առաջ՝ զենքի ստուգման ժամանակ), Վաղինակ Զաքարյանը (զոհվեց Բերդաձորում 1990թ. նոյեմբերին. Ղարաբաղում զոհված ՀՀ առաջին քաղաքացին էր, միակ մարդն էր, ում դիակի հետևից Վազգեն Սարգսյանն անձամբ է գնացել Ղարաբաղ), Վարդան Ենոքյանը (վիրավորվեց գլխից` 1990 թ.-ի օգոստոսին)։

                      Այսպիսով, մինչև 1992-ի վերջը ՀՆԽ-ում էի, որն այդ ժամանակ, ինչպես արդեն ասացի, կենտրոնական հրամանատարությանը ենթարկվող միակ հետախուզական ջոկատն էր Հայաստանում։

                      Պատերազմի սկզբում Գևորգ Բաղդասարյանն ու Սամվել Շահինյանը կոորդինացնում էին աշխատանքը հյուսիսում։ Հրամանատարը Շահինյանն էր, իսկ ինձ կցեցին Բադասարյանին` որպես պարտիզանական մեթոդների ու ժամանակակից պատերազմ վարելու մասնագետ։ Շրջում էինք գյուղերով ու սովորեցնում` որտեղ դիրքավորվել, որտեղ խրամատ փորել, որտեղ կեղծ դիրք ստեղծել։ Դա ժամանակ էր, երբ սահմանամերձ գյուղերի ինքնապաշտանական խմբերը սահմաններին դիրքեր էին ստեղծում, որպեսզի պաշտպանվեն ադրբեջանցիների հարձակումներից. թուրքերը անասուն էին գողանում, եղել են նաև մարդկանց առևանգելու ու փրկագին պահանջելու դեպքեր։ Հայաստանին սահմանամերձ ադրբեջանական գյուղերի բնակիչները հատկապես ակտիվանում էին, երբ Բաքվից «դեսանտ էր իջնում»։ Բայց ունենալով բանակային ընկերներ Վրաստանում և Ադրբեջանում՝ կարողանում էինք նախապես իմանալ ադրբեջանցի ակտիվիստների գալու մասին ու նախապատրաստվել։

                      —Պարոն Վարտանով, այդ տարիներին ինչպիսին էր հայկական ու ադրբեջանական կողմերի ռազմական բալանսը։

                      —Ինչպես գիտեք` ադրբեջանցիների կողմից կռվում էր 10.000-անոց ՕՄՕՆ-ը («Отряд милиции особого назначения», Razm.info), որը ստեղծվել էր 1988թ.։ Դրա կազմում ընդգրկվել էին նաև դատապարտվածներ։ Հայաստանում 1990թ. օգոստոսին գնդապետ Առաքելյանի հրամանատարությամբ ստեղծվեց ՆԳՆ գունդը և միլիցիայի հատուկ օպերատիվ ջոկատը (ՄՀՕՋ)։ Այդ երկուսում ընդգրկված էր 1000–1200 հոգի։

                      ՕՄՕՆ-ից բացի Ադրբեջանում տեղակայված էր խորհրդային 4-րդ բանակը, մեր մոտ՝ 7-րդ բանակը։ Բայց երբևէ չի եղել, որ 7-րդ բանակը մեր կողմից կրակի այն կողմ։ Իսկ 4-րդ բանակը հստակ նրանց կողմից էր կռվում՝ մեզ համարելով անջատողական ուժ։ Անգամ աչք փակեցին Բաքվում հայերի կոտորածի վրա, մինչև այն պահը, երբ ադրբեջանցիները հայերին կոտորելուց հետո չփորձեցին իշխանություն վերցնել։ Նոր միայն խորհրդային բանակը միջամտեց։ Ռուսական բանակի աջակցությունն ադրբեջանցիներին չի էլ թաքցվում։ Օրինակ՝ ռուսական օդադեսանտային զորքերի ներկա հրամանատար Վլադիմիր Շամանովն այն ժամանակ ակտիվ կռվում էր Ադրբեջանի կողմից ու իր կենսագրականում այդ մասը շատ հստակ նշվում է։

                      Ինչ վերաբերում է սպառազինությանը` մենք եղել ենք իրենցից շատ ավելի քիչ, շատ ավելի վատ զինված։ Երբ առաջին անգամ մտանք Ադրբեջան դիվերսիայի, ունեինք միայն մեկ «Տոզ» տիպի և փողերը կտրած մի քանի որսորդական հրացան, որոնց արդյունավետությունն անգամ փոքր հեռավորության վրա կասկածելի էր։ Իսկ ադրբեջանցիները զինված էին ՕՄՕՆ-ին հատկացվող մարտական զենքով։

                      Մեր առաջին պատժիչ գործողությունը հենց որսորդական զենքի պատճառով անհաջողության մատնվեց։ Այդ ժամանակ նպատակ էինք դրել հայտնի սրիկա Ասադովին բերել Հայաստան ու դատել։ Ասադովը Թովուզի շրջանի առաջին քարտուղարն էր, ով 1987թ. հայաթափել էր Չարդախլու գյուղը, ծեծել ու ձերբակալել էր հայ տղամարդկանց։ Ես պիտի Ասադովի մեքենայի վրա կրակելու հրամանը տայի։ Մինչ այդ ճանապարհին քարեր էինք շարել, որ կրակելուց հետո մեքենան կանգներ, և մենք Ասադովին վերցնեինք ու վերադառնայինք Հայաստան։ Բայց նրա մեքենան շատ արագ անցավ այդ հատվածով, իսկ ես կրակելու հրաման չտվեցի, որովհետև այդ արագության դեպքում հաստատ չէինք կպնի, բայց կվտանգեինք մեր կյանքը։ Դա 1990թ. հունվարի կեսերն էր երևի։

                      Այդ անհաջողությունից հետո մի հաջողված գործողություն ունեցանք։ Շամշադինի և Իջևանի միջև մի սար կա, որը տեղացիներն անվանում էին Բարձրասար: Այդտեղից թուրքերը ճանապարհի շուրջ 800 մետրը կրակի տակ էին պահում։ Որոշեցինք երեք հոգով սարը վերցնել, քանի որ այդ բարձունքից ցանկացած պահի, ցանկացած մեքենայի կարող էին խփել։ Ինձ հետ էր «Խալդի» ջոկատի հրամանատար Արարատ Դանիելյանը և Վարդան Աղաջանյանը։ Մեկ օր հետևեցինք ու տեսանք, որ սարը հսկողները իջնում են ճաշելու։ Արոն առաջարկեց դարանել, ադրբեջանցիներին գերեվարել ու դիրքը վերցնել։ Բայց հաջորդ օրը պարզ դարձավ, որ ճաշի ժամին 12 ադրբեջանցիներն էլ իջնում են ճաշելու։ Պահը բաց չթողեցինք ու երեքով բարձրացանք սար` գրավելով այն։ Երբ նրանք վերադարձան, մենք արդեն դիրքում էինք ու սկսեցինք կրակել նրանց ոտքերի տակ, քանի որ սպանելու նպատակ չունեինք, որ հետո ավելորդ պատմություններ չլինեին։ Մի 20–30 կրակոցից հետո իրենք հեռացան ու դիրքը մնաց մեզ՝ մինչև 1997թ., երբ նույն «սցենարով» նրանք գրավեցինք այդ բարձունքը, ընդ որում մեր կողմից մեկ զոհ ու մեկ վիրավոր եղավ։ Հիմա այդ դիրքը խաղաղ է, քանի որ դիմացը մեր դիրքերն են ու կրակի դեպքում փոխհրաձգություն կարող է լինել, սակայն մեր ճանապարհի այդ հատվածը նրանց վերահսկում են։

                      —Ինչպե՞ս սկսվեց աշխատանքը կանոնավոր պաշտպանության համակարգ ստեղծելու ուղղությամբ։

                      — Իրավիճակի զարգացումը համակարգված մոտեցում էր պահանջում։ Կային ոչ կանոնավոր ու ոչ ոքի չենթարկվող զինված խմբեր, որոնց մի մասը ոչ էլ մասնակցում էր մարտական գործողություններին։ Ինչ-որ պահից հյուսիսում սկսեցինք զինաթափել այդպիսի խմբերը, իսկ 1990թ. ամռանը Դիլիջանում հիմնեցինք «Վահրամ Պահլավունի» ջոկատը։ Որպես հետախույզ մեզ միացավ իմ սաներից մեկը՝ Էնֆիաջյան Էդիկը։ Տարբեր վայրերում հենակետեր էինք հիմնում, «զեմլյանկաներ» փորում, կրակակետեր պատրաստում։ «Վահրամ Պահլավունին» ապահովում էր նաև մեր հետախուզական խմբի՝ թշնամու թիկունք մտնել-դուրս գալը։ Քանի որ մինչ այդ եղել էին դեպքեր, երբ հետախուզությունից վերադառնալուց, մեր ժամապահները կրակել էին մեր վրա։ Կամ էլ մինչև լուսաբաց բանակցել ենք, իսկ այդ ընթացքում թուրքը հասկացել է, որ իր թիկունքից ենք վերադառնում։ Մյուս կողմից նախօրոք չէինք կարող զգուշացնել ժամապահներին, տեղեկությունների արտահոսք թույլ չտալու համար։ «Վահրամ Պահլավունու» ստեղծմամբ այդ հարցը լուծվեց. մեր հետախուզական գործողությունների ժամանակ ջոկատի տղաները դիրքերում փոխարինում էին տեղական ինքնապաշտպանության մարտիկներին, ու մենք հանգիստ մտնում էինք Հայաստան։

                      Comment

                      Working...
                      X