Announcement

Collapse
No announcement yet.

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

    Azerbaijani soldier wounded as result of ceasefire violation by Armenians
    Font size : a | A

    [ 15 Mar 2012 14:51 ]
    Baku. Hafiz Heydarov – APA. A soldier of the Azerbaijani Army was wounded as a result of the ceasefire violation by the Armenian armed forces, press service of the Defense Ministry told APA.

    The incident was recorded in the frontline in Gazakh region of Azerbaijan. The wounded soldier Elshan Tarlan Isayev, 19 was hospitalized. His medical state is described as stabile.

    Isayev was drafted from Guba Region Military Commissariat.

    Comment

    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

      Originally posted by Spetsnaz View Post

      looks like revenge came fast, but missed for now.....

      Comment

      • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

        How many this year so far?
        General Antranik (1865-1927): “I am not a nationalist. I recognize only one nation, the nation of the oppressed.”

        Comment

        • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

          Originally posted by Joseph View Post
          How many this year so far?
          atleast 14 azeris

          Comment

          • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

            Azerbaijani soldier injured: Armenia vowed attacks against Armenian soldiers not to be left unpunished

            In the aftermath of firefight on the Armenian-Azerbaijani border an Azerbaijani serviceman has been injured and taken to a military hospital, Azerbaijani news agency Trend reported.

            Press Secretary of RA Defense Ministry Davit Karapetyan has remarked on the incident saying Armenia vowed any military operation against Armenian soldiers won’t be left unpunished.

            Soldier Sevak Alberty Aslikyan, who was passing his military service in Armenia’s Defense Ministry, was found dead on March 14, at about 17:25 in the military base. Investigation service of the Defense Ministry informed Panorama.am that a criminal case has been initiated. According to preliminary data S. Aslikyan received the fatal gunshot in his head from a rival sniper.

            May he rest in peace

            Comment

            • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

              Originally posted by ninetoyadome View Post

              Not good. Time to strike back.
              General Antranik (1865-1927): “I am not a nationalist. I recognize only one nation, the nation of the oppressed.”

              Comment

              • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                Originally posted by Vrej1915 View Post
                Վլադիմիր Վարտանովը։
                kudos to this guy, he's badass.
                If every armenian in the world would be like him, monte and all the heroes, we'd be invincible.

                Comment

                • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                  Comment

                  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                    Comment

                    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                      Արցախի վարչապետը՝ վերաբնակեցման, օդանավակայանի, բանակի մասին...
                      14 Մարտի 2012 - 18:21

                      HayNews.am-ի բացառիկ հարցազրույցն Արցախի վարչապետ Արա Հարությունյանի հետ:
                      Պարոն վարչապետ, ի՞նչով է պայմանավորված Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հետաձգումը և երբ, ի վերջո, ակնկալել օդանավակայանի բացումը, հնարավո՞ր է, որ ամեն դեպքում մայիսի 9-ին կայանա բացման արարողությունը:

                      Չի կարելի ասել, որ հետաձգվում է, ինքնաթիռի ձեռքբերման գործընթացն արդեն ընթացքի մեջ է, որոշվում է՝ ինչ ինքնաթիռ ձեռք բերել, իսկ ֆինանսավորումն իր վրա է վերցրել պարոն Էռնեկյանը, այնպես որ առաջիկայում ինքնաթիռի հարցը վերջնական կլուծվի, իսկ օդանավակայանն առաջիկա ամիսներին շահագործման կհանձնվի, մինչ այդ ինքնաթիռը կանցնի լուրջ տեխզննում և փորձարկում, ինչպես նաև անձնակազմի պատրաստումը պետք է բարձր հիմքերի վրա լինի: Պետք է լավ պատրաստվել, և կարևոր չէ՝ բացումը կլինի մայիսի 9-ին, թե օրինակ 12-ին, թե փոքր-ինչ ուշ: Սկզբնական շրջանում կիրականացվի միայն Երևան- Ստեփանակերտ չվերթ, այնուհետ այլ ուղղություններով ևս:

                      Այս տարի Արցախում ևս ընտրական տարի է, ամռանն անցկացվելու են նախագահական ընտրություններ: Ինչպիսի՞ն են նախընտրական տրամադրություններն Արցախում, ի տարբերություն Հայաստանի, Արցախի հասարակությունը կարծես ավելի հանգիստ, «լռակյաց» և պակաս զգացմունքային է նման կարևոր հարցում:

                      Այո՛, հուլիսի կեսերին Արցախում նախագահական ընտրություններ են: Գործող քաղաքական ուժերից մեծամասնությունը պատրաստ են սատարել գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը, իհարկե, կլինեն նաև այլ թեկնածուներ: Ինչ վերաբերում է արցախցու «լռակյաց» լինելուն, ապա մեր բնակչությունը շատ է կարևորում ներքին կայունությունը և գիտակցում է, որ դա հարաբերական խաղաղության պարագայում շատ կարևոր է:

                      Որքանո՞վ է Արցախի իշխանություններին և հասարակությանը հետաքրքրում և մտահոգում Հայաստանում սպասվելիք ընտրությունները, և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հայաստանյան խորհրդարանական ընտրությունների ելքը Արցախում սպասվելիք նախագահական ընտրությունների արդյունքների վրա:

                      Մեզ մտահոգում է նաև Հայաստանի ներքին կայունությունը, որովհետև Հայաստանի ներսում ապակայունացումը ազդելու է ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Իսկ առավել ուղիղ իմաստով, Հայաստանի ընտրությունները երբևէ չեն ազդել և չեն կարող ազդել արցախյան ընտրությունների ընթացքի և արդյունքների վրա:

                      Որո՞նք են Արցախի տնտեսության զարգացման գերակա ուղղությունները:

                      Արցախի կառավարությունն առանձնացրել է տնտեսության զարգացման չորս հիմնական ուղղություն` գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ: Ուշադրության կենտրոնում են նաև շինարարության և զբոսաշրջության ոլորտները: Գերակա բոլոր ճյուղերին վերաբերող լուրջ ծրագրեր կան և ընթացքի մեջ, և դեռևս մշակված: 2012 թվականին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության հիմնական ուշադրությունը ուղղված է լինելու երկրագործության ու անասնապահության համաչափ զարգացմանը, ոլորտներ, որոնց համաչափությունը նախորդ տարիներին խստորեն խախտված էր: Գյուղատնտեսությանը պետական բյուջեից այս տարի նախատեսված է տրամադրել մոտ 3 մլրդ դրամ գումար: Էներգետիկայի ոլորտում, խոսքը մասնավորապես վերաբերում է հիդրոշինարարությանը, քանի որ Արցախում արտադրվող էլեկտրաէներգիան Հանրապետության պահանջն ամբողջովին չի բավարարում: Միայն 2011 թվականի առաջին կիսամյակում մենք կարողացել ենք ապահովել 6 տոկոս տնտեսական աճ, և լուրջ նախադրյալներ կան երկնիշ թվով տնտեսական աճ ունենալու համար:

                      Ի՞նչ կասեք ներդրումային քաղաքականության վերաբերյալ, դաշտը կարելի է բարենպաստ համարել:

                      Այո՛, բարենպաստ է, հարկային արտոնություններ կան, ուստի օտարերկրյա ներդրողների կողմից լուրջ ներդրումներ են կատարվել և նաև նոր ներդրումային ծրագրեր են սպասվում:

                      Հայաստանում որոշ տնտեսագետներ Հայաստանի տնտեսական քաղաքականությունը գնահատելիս` ակնարկում են, թե երկրի կառավարությունը Արցախի կառավարությունից սովորելու բան ունի, մասնավորապես հիշեցնելով այն ժամանակահատվածը, երբ Հայաստանում տնտեսական անկում էր, իսկ ԼՂՀ-ում`տնտեսական աճ: Ըստ ձեզ, Հայաստանի գործադիր մարմինն իրականում սովորելու և ընդօրինակելու բան ունի՞ Արցախի կառավարությունից:

                      Ես կասեի մենք էլ սովորել Հայաստանից, և այն տնտեսական աճերն ու զարգացման տեմպերը, որոնք արձանագրել ենք մեր տնտեսության գերակա ճյուղերում` հանքարդյունաբերություն, գյուղատնտեսություն, Հայաստանի կառավարության շնորհիվ է: Եթե վերցնենք հետպատերազմյան տարիներն, ապա երբևէ այդքան աջակցություն չի ցուցաբերվել Արցախին, որքան վերջին տարիներին: Հայաստան-Արցախ տնտեսական գործակցությունն այսօր առավել խորն է և ակտիվ է: Եվ չմոռանանք նաև, որ Հայաստանի տնտեսության զարգացումից է ի վերջո կախված Արցախի տնտեսության զարգացումը:

                      Իսկ ի՞նչպես կգնահատեք այս տարիներին ազատագրված տարածքների վերաբնակեցման ուղղությամբ Արցախի և Հայաստանի քաղաքականությունը: Ո՞վ է մեղավոր, որ այն այդպես էլ պատշաճ մակարդակով չի իրականացվել:

                      Հարցն այստեղ ոչ թե Արցախի կամ Հայաստանի մեղավոր լինելն ու չլինելն է, այլ ֆինանսական միջոցների բացակայությունը: Վերաբնակեցումը լուրջ միջոցներ է պահանջում, խնդիրն այստեղ միայն վերաբնակվողին որոշակի արտոնություններ տալը չէ, պետք է տարրական կենսապայմաններ լինեն` սկսած ջրամատակարարումից մինչև ճանապարհների, դպրոցների, հիվանդանոցների կառուցում:

                      Հայաստանում գործող Ադրբեջանահայերի ասամբլեան և Բաքվի և Նախիջևանի փախստականների միությունը պնդում են, որ ունեն վերաբնակեցման հստակ ծրագրեր, ավելին, ակնարկում են, որ դրանցից տեղյակ է նաև Արցախի կառավարության ղեկավարները: Մասնավորապես` Ադրբեջանի և Նախիջևանի փախստականների միությունը որոշել է Քաշաթաղի շրջանում 100.000 բնակչի համար կառուցել նոր քաղաք` Բագարան անունով: Ի՞նչ կասեք այս մասին:

                      Ես այդ ծրագրերին նույնիսկ ծանոթ էլ չեմ, լսել եմ ընդհամենը, որ նոր քաղաք են ուզում կառուցել: Դրանք իրատեսական չեն, նորից եմ կրկնում քաղաք կառուցելը, վերաբնակեցման խնդրի լուծումը խոշոր ֆինանսավորում է պահանջում, ենթակառուցվածքների վերակառուցում է պետք, ջրագծեր պիտի անցկացվեն, խաղ ու պար չէ : Արցախի կառավարությունն այս պահին գերադասում է անել ամեն ինչ, որ այդ տարածքներում ապրողների սոցիալական վիճակը բարելավվի, որ չթողնեն հեռանան, և պիտի ասեմ, որ դա մեզ հաջողվում է, ավելին` բնական ճանապարհով բնակչության թվի աճ ունենք, ոչ մեծ, բայց և վերաբնակեցվողների: Այս պահին, այս ուղղությամբ պետք է աշխատել` մեծ երազանքների փոխարեն:

                      Պարոն վարչապետ, առիթն օգտագործելով, կցանկանայի իմանալ ձեր կարծիքը Արցախում տեղակայված զորամասերում արձանագրվող մահվան ելքով միջադեպերի վերաբերյալ: Ինչո՞ւ են դրանք հաճախակի հենց Արցախում:

                      Ես պիտի ասեմ, որ քաղաքացիական կյանքի բացասական բարքերը ներմուծվում են բանակ: Ես չէի ասի, որ Արցախում վերահսկողությունն առավել թույլ է կամ, որ միջադեպերն աճել են, եթե նայեք վիճակագրությունը կտեսնեք, որ դրանք ընդհակառակը նվազել են, պարզապես ՊԲ-ն առավել թափանցիկ է դարձել: Յուրաքանչյուր զինվորի մահ ցավ է և արվում է ամեն ինչ, որ այդ դեպքերն էլ ավելի նվազեն: Սրան զուգահեռ պիտի փոխվի տղաների գիտակցումը, հատկապես, երբ Արցախի սահմանների պաշտպանությունն առավել մեծ լարվածություն է պահանջում:

                      Պարոն վարչապետ, ուղղելու դեռ հարցեր կան, սակայն հաշվի առնելով ժամանակի սղությունն ամփոփենք, բայց մինչ այդ ևս մեկ հարց. հաշվի առնելով, որ մեկ ամսից լրանում է ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի ողբերգական մահվան 20-րդ տարելիցը, կուզեի անպայման հիշեինք նրան: Վստահ եմ, նրա մարդկային կերպարը բնութագրող պատմություններ հաստատ լսած կլինեք:

                      Բնականաբար, իր հետ անմիջական շփման հնարավորություն չեմ ունեցել, երբ նա գերագույն խորհրդի նախագահ էր, ես զինվոր էի, բայց իր ընկերներից իր մասին շատ եմ լսել. բացառիկ ազնիվ և բարի անձնավորություն: Մարդ, առաջնորդ, ով քաղաքականության դաշտ բարոյականություն է բերել:Ցավում եմ, որ մեր կողքին չէ և անձնապես ճանաչելու հնարավորություն չեմ ունեցել:

                      Մարիամ Պետրոսյան

                      HayNews.am

                      Comment

                      Working...
                      X