Announcement

Collapse
No announcement yet.

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

    Ադրբեջանի նավթն ավարտվում է


    Չնայած որ վերջերս Ադրբեջանը հայտարարել էր, որ ունի նավթի գրեթե անսպառ պաշարներ, ավելի ու ավելի են հաճախանում տեղեկություններն այն մասին, որ 2010 թվականից արդեն նկատվում է նավթարդյունահանման նվազում: Ադրբեջանում ԵՄ դեսպան Ռոլան Քոբիան հայտարարել է. «Ադրբեջանական ածխաջրածիններն անվերջ չեն, և 2010 թվականից գրանցվել է նավթի և գազի արդյունահանման նվազում, որը կարող է ազդանշան լինել երկրի էներգետիկական քաղաքականության մեջ այլընտրանքային ռեսուրսների ներդրման մասին»:

    Ադրբեջանի «նավթային բումի» ավարտը կարող է ուժերի հավասարակշռության փոփոխություն առաջացնել տարածաշրջանում: Մինչև հիմա Ադրբեջանի քաղաքականությունը հիմնված էր նրա վրա, որ նավթով կարելի է գնել ամեն ինչ: Ադրբեջանի ինշխանությունը գնել է ցմահ կառավարելու իրավունքը, Հայաստանի հետ զենքի մրցակցության քարտ-բլանշը, դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ, ստացել է Եվրատեսիլի անցկացման իրավունք և այլն:

    Եվ այն, որ ներկայում Ադրբեջանի վրա ճնշումն ավելանում է, խոսում է այն մասին, որ կամ նավթային պաշարներն իսկապես ավարտվում են, կամ Բաքվին փորձում են ստիպել գնալ իր համար անցանկալի քայլերի: Մասնավորապես, դա վերաբերում է Իրանի հետ հարաբերություններին, ինչպես նաև Մոսկվայի հետ հարաբերությունների սրման մասին:

    Եթե իսկապես քիչ ռեսուրս է մնացել, ապա պետք է ակնկալել, որ Ադրբեջանին ընդհանրապես կկոտրեն և կշպրտեն, ինչպես օգտագործած թաշկինակ: Ավելի ճիշտ, ոչ թե Ադրբեջանին, այլ նրա ղեկավարությանը, որը խոստանում միանգամից բոլորին և փորձում է ավանս պոկել խոստումների դիմաց:

    Մասնավորապես, Ադրբեջանը այդպես էլ պաշտոնապես չի համաձայնվել Տրանսկասպյան գազամուղի անցկացմանը, որը պետք է Արևմուտքին, փոխարենը օգտագործել է այդ համաձայնությունը տալու սպառնալիքը, որպեսզի բարձրացնի Գաբալայի կայանի վարձը Ռուսաստանի համար: Կան բազմաթիվ ուրիշ օրինակներ, և Ադրբեջանը երևի, չի սովորել պատմության դասերը, երբ նրան բոլորը միանգամից «գցել» են, որի շնորհիվ Ղարաբաղը հաղթել է պատերազմը:

    Կասկածելի նավթային պաշարների վրա խաղադրույքները և արևելյան դիվանագիտական խաբկանքները բերում են, որպես կանոն, անփառունակ ավարտի:

    Comment


    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

      Originally posted by burjuin View Post
      sensationalist article IMHO. Sure, they're still kids, but they're also soldiers, and they need to be professional, not tell you their life story when you ask them "how are you?"
      they're doing important work and they know it, and most of them are proud of it. I'd gladly join them if I had the chance.

      Comment


      • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

        Արցախում մեկնարկել է գարնանային զորակոչը
        Posted on Ապրիլ 14, 2012 by Արմինե Կարեյան | Մեկնաբանել

        ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից հայտնում են, որ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 14-ին ստորագրել է հրամանագիր՝ 2012 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:

        Comment


        • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

          Russian 102nd Military Base in Armenia

          Comment


          • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

            Zinuj - April 14, 2012

            Comment


            • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

              Comment


              • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                Ադրբեջանական օդուժը շփման գծի երկարությամբ ուսումնական թռիչքներ է իրականացրել
                Posted on Ապրիլ 14, 2012 by Արմինե Կարեյան | Մեկնաբանել

                Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի արդյունքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, արձակվել է ավելի քան 1400 կրակոց:

                Բացի հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերից, շփման գծի երկարությամբ հակառակորդի օդուժն անցած շաբաթվա ընթացքում իրականացրել է մի շարք ուսումնական թռիչքներ:

                ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից թռիչքային բոլոր թիրախները հավաստանշվել են ժամանակին և շարունակ պահվել խիստ վերահսկողության տակ:

                Անցած շաբաթվա ընթացքում Արցախի ցամաքային և օդային տարածքի պաշտպանությունն իրականացվել է առանց միջադեպերի:

                razm.info

                Comment


                • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan



                  Մրցույթի ընթացքում ռոբոտը պետք է թռչի նախօրոք տրված տեղամասով` առաջնորդվելով տեղանշաններով, որոնց վրա պատկերված կլինեն թվեր կամ այլ նշաններ: Ռոբոտը պետք է կարդա այդ նշանները և դրանց միջոցով կարողանա տեղորոշվել, որպեսզի գտնի հաջորդ նշանատեղը /թիրախը/: Ռոբոտը մրցույթի ընթացքում իր հետ կունենա մինչև 300գ բեռ: Անօդաչու թռչող սարքը պետք է հասնի նոր նշանատեղ, նետի բեռը և վերադառնա ետ` դեպի սկզբնակետ /թռիչքուղի/:
                  Ռոբոտը կարող է ունենալ կառուցման ցանկացած տեսակ, այդ թվում`

                  • VTOL /ուղղահայաց թռիչք և վայրէջք/2010
                  • CTOL /սովորական թռիչք և վայրէջք/
                  • STVOL /կարճ թռիչք և վայրէջք/ և այլն:



                  Անօդաչու թռչող սարքը կարող է լինել ուղղաթիռ, քուադրոքոփթեր /quadrocopter/, օդանավ, դիրիժաբլ և այլն: Ռոբոտը պետք է համապատասխանի կազմակերպիչների նախատեսած մրցութային տարածքին /չափսերով, անվտանգության նորմերով և այլն/:
                  Ռոբոտի թռիչքը և վայրէջքը կարող է կատարվել թե՛ ավտոմատ, թե՛ հեռակառավարմամբ:
                  Առավելագույն հեռավորությունը թռիչքի և նշանակետերի տեղակայման վայրերից 2 կմ է:
                  Ռոբոտը պետք է առցանց ուղարկի ֆոտո և վիդեո պատկերներ:
                  Ռոբոտը պետք է գտնի նպատակային կետերը և ուղարկի դրանց պատկերները և տեղակայման վայրի կոորդինատները:


                  Մանրամասների համար կարող եք մեզ հետ կապնվել.
                  Էլ.փոստ [email protected], [email protected]
                  Հեռ. 010 54 88 81
                  Բջջ. 091 24 88 81/82, 093 37 09 52

                  Comment


                  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                    Parade trainings in karabakh!

                    Comment


                    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                      Արցախում սկսվել են զորահանդեսի վարժանքները (վիդեո, ֆոտո)

                      Comment

                      Working...
                      X