Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Քլինթոնի հետ հանդիպմանը Տավուշի դիվերսիային գրեթե չանդրադարձան
22:40 . 04/06
Մինչ նախագահական նստավայր ուղեւորվելը "Զվարթնոց" օդանավակայանից Հիլարի Քլինթոնն այցելել Միացյալ Նահանգների դեսպանատուն: Նա ներկա է գտնվել ԱՄՆ դեսպանության, "Քաունթերփարթ ինթերնեյշնլ" կազմակերպության, Մեծ Բրիտանիայի դեսպանության, ԵԱՀԿ եւ ԵՄ գրասենյակների կողմից կազմակերպված համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությանը։
Մեծարվում էին այն անհատները, ովքեր հանդես են գալիս Հայաստանում՝ մարդու իրավունքների պաշտպանության, հաշվետու կառավարման ու ազատ խոսքի խթանման դիրքերից: Մրցանակակիրրների թվում էին իրավապաշտպան Արթուր Սաքունցը, բնապահպան ակտիվիստների նախաձեռնության անդամները, Հայաստանի փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, epress.am-ի խմբագիրները, "Բանակն իրականում" նախաձեռնության անդամ Ծովինար Նազարյանը։
Վերջիններիս հետ առանձնազրույցից հետո, Քլինթոնը կարճ ելույթով հանդես է եկել դեսպանատանը շուրջ երկու ժամ սպասող քաղաքական, հասարակական, դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչների առջեւ։
Հատկանշական է, որ արարողության ընթացքում մրցանակակիրներից որեւէ մեկն իր ելույթում չի հիշատակել Տավուշում տեղի ունեցած դիվերսիոն հարձակման եւ հայ զինվորների կորստի մասին։ Բացառություն է եղել միայն Ծովինար Նազարյանի հպանցիկ ակնարկը։
Ի դեպ, շատերի համար զարմանալի է եղել մի քանի մասնակիցների՝ սեւ թեւկապներով ներկայությունը դեսպանատանը։ Նման նախաձեռնություն էր այսօր սկսվել՝ ի հիշատակ հայ նահատակ զինվորների։

Comment