Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Սահմանն իր կանոններն ունի, այն բամբասանքի հարթակ մի դարձրեք. Տավուշի մարզպետի կոչը լրատվամիջոցներին
09 Հունիսի 2012 - 18:22
«Սահմանների պաշտպանությունը փայլուն է կատարվում, մարզում կյանքն ընթանում է իր սովորական հունով: Տղերքը շարքային զինվորից մինչև հրամանատար աչալուրջ են: Սահմաններում միշտ էլ կրակոցներ հնչում են, իսկ վերջին շրջանի ակտիվությունը ՀՀ զինված ուժերը կարողանում են լռեցնել: Սահմանային իրավիճակը վերահսկվում է, մարտական հերթապահությունն ուժեղացված է »,-HayNews.am –ին տված հարցազրույցում վստահեցրել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:
Այնուհետ մարզպետը մանրամասներ հայտնեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի սահմանագոտի կատարած երկօրյա այցից` շեշտելով, թե Սեյրան Օհանյանը գիտի սահմանի ամեն մի հատվածն ու սահմանամերձ գյուղի բնակիչների խնդիրները:
«Նախարար Օհանյանը այցի ընթացքում եղել է Չինարիում, Դովեղում: Չինարիում գյուղացիներին գյուղտեխնիկա է բաշխվել, իսկ Դովեղում` դիզվառելիք:Մեր մարզի սահմանամերձ գյուղերը նախարարի ուշադրության կենտրոնում են»:
Հարցին, թե որքանո՞վ են նպաստում ԵԱՀԿ մոնիտորինգները և որքանո՞վ կհանգեցնեն հրադադարի ռեժիմի խախտումների նվազմանը միակողմանի մոնիտորինգները, Արմեն Ղուլարյանը նկատեց, թե անհրաժեշտ են անմիջական շփումներ հակառակորդի հետ, որոնցից վերջին տարիներին, նրանք հրաժարվում են և դիտարկումներին միայն տեսաշփումներ են լինում:
«Ժամանակին, երբ հայր Ալիևն էր, ադրբեջանցիների հետ, թե գյուղապետերի և, թե հրամանատարների անմիջական շփումներ լինում էին, իշխանությունը որդուն անցնելուց հետո նման բան չի եղել »:
Զրույցի ավարտին Արմեն Ղուլարյանը խնդրեց փոխանցել երևանյան լրատվամիջոցներին իր հորդորը. «Մեր զինված ուժերը կարողանում են թշնամուն համարժեք պատասխան տալ: Սահմանն իր կանոններն ունի: Ասեք, որ լրատվամիջոցները անհարկի խուճապ չստեղծեն և սահմանը բամբասանքի հարթակ չսարքեն: Ախր նրանցից շատերը մի անգամ գոնե սահմանում չեն եղել, չեն տեսել ինչ է արվում, բայց խոսում են, վերլուծում են…»:
Մարիամ Պետրոսյան
HayNews.am

Comment