Announcement

Collapse
No announcement yet.

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

    Originally posted by davidoga View Post
    Well, prior to financial disaster, I believe Greece was open to the idea of Turkey in EU. Austria hates Turkey, yes. Now that Hollande is French president, I'm not sure what the French position will be.

    Interesting point about Cyprus though: that @sshole Turkish EU minister Egeman Bagis mentioned that Turkey might annex "TRNC" if an agreement is not reached upon the Cypriot assencion to rotating presidency (on July 1). Is this still a possibility?
    Turkey should be thrown out of UN in that case. There's too many genocidal states in UN already. and also throw out Azeris for good measure too.

    Comment


    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

      2 Azeris soldiers killed

      Comment


      • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan



        Ազատագրված տարածքերում կկառուցվի 100 հազ բնակչությամբ քաղաք՝ Բագարան անունով, որը նախաձեռնողների խոսքով, «Բաքվից սիրուն» կլինի


        Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամները նախաձեռնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատագրված տարածքներից մեկում՝ Կովսականի հարակից տարածքում կառուցել քաղաք և այն կոչել Բագարան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց համագումարի նախագահության անդամ Մարիամ Ավագյանը:


        «Քաղաքը կառուցելու համար մենք փորձում ենք համաձայնություն ձեռք բերել հասարակական կազմակերպությունների հետ՝ աջակցության առումով, ինչպես նաև, այդ տարածքները վերահսկողության տակ պահող տեղական իշխանությունների հետ: Նախնական արդյունքները բավական դրական են և, մենք հուսով ենք, որ մեր քաղաքը լինելու է ավելի գեղեցիկ, քան Բաքուն, և այդ քաղաքում մենք կարողանալու ենք վերականգնել հայ համայնքը: Հուսով ենք, որ այն նաև կլինի ազատ տնտեսական գոտի և, որ ամենակարևորն է՝ խաղաղության խորհրդանիշը»,- ասաց Մարիամ Ավագյանն ու ավելացրեց, որ կառուցվելիք Բագարանը պետք է դառնա տարածաշրջանի ժողովուրդների երկխոսության կենտրոնը:

        Մարիամ Ավագյանի տեղեկացմամբ, Բագարանի կառուցման նախագիծն արդեն իսկ կա: Քաղաքը կլինի էկոլոգիապես մաքուր, երիտասարդական քաղաք, նախատեսված՝ 100 հազար բնակչի համար:

        «Նախիջևանի համայնքի կողմից առաջարկ ենք ստացել՝ կառուցել երիտասարդնեի համար էկոլոգիապես մաքուր թաղամաս: Ֆինանսավորման մեծ մասն իրենց վրա են վերցնում Ադրբեջանի հայ փախստականները, որոնցից շատերը և՛ գործարարներ են, և՛ կրթված անձինք: Բացի Հայաստանում բնակվող խեղճ ու անճար փախստականներից, կան նաև մեծահարուստներ՝ աշխարհի տարբեր երկրներից»,- ասաց բանախոսն ու տեղեկացրեց, որ նախնական պայմանավորվածություն կա փախստական մեծահարուստների հետ, վերջիններս պատրաստ են իրենց ներդրումներն անել քաղաքի կառուցման գործում:


        Մարիամ Ավագյանը նշեց, որ քաղաքի կառուցումը, նյութական առումով, կարժենա մի «Հյուսիսային պողոտա»:
        Իսկ գլխավոր խնդիրը, ըստ նրա, աշխատատեղերի ստեղծումն է, որպեսզի բնակչությունը ապահովված լինի աշխատանքով ու ստանա բարձր աշխատավարձ: Ըստ բանախոսի, կարևոր խնդիր է նաև հարևան երկրների հետ հարաբերությունների հաստատումը:

        Հարցին, թե՝ հայ փախստականները ցանկանում են կառուցել քաղաք-պետությո՞ւն, Մարիամ Ավագյանը պատասխանեց. «Ոչ, պարզապես, քանի որ այն լինելու է ազատ տնտեսական գոտի, այդ առումով քաղաքը կարող է լինել ինքնուրույն: Բնականաբար, քաղաքի անվտանգության երաշխավորը կարող է լինել միայն Արցախի պաշտպանության բանակը»,-ասաց նա:

        Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի նախագահության անդամներից Էդուարդ Պոլատովը նկատեց, թե քաղաքը կառուցվում է ոչ միայն ադրբեջանահայ փախստականների համար, այլ նաև նրանց սերունդների:


        «Մենք չենք կարծում, որ մի օրում 100 հազար մարդ կգա ու կբնակվի, բայց Երևանում էլ սկզբում այսքան մարդ չէր ապրում: Պարզապես, մենք այսօր ուզում ենք հիմքը դնել»,-եզրափակեց Էդուարդ Պոլատովը:

        Comment


        • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

          Originally posted by arakeretzig View Post
          Turkey should be thrown out of UN in that case. There's too many genocidal states in UN already. and also throw out Azeris for good measure too.
          That would be a good turn of events.

          Another interesting thing in this scenario is Russia. I read in a Yahoo article that Russian companies have a large share of the natural gas rights of off Cyprus. Since these companies are state owned, I'm sure that Russia would not hesitate to protect them and assert its dominance over Turkey.

          Comment


          • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

            ARTSAKH ARMY SPOKESMAN RULES OUT AZERI INFILTRATION INTO NKR AIR SPACE

            PanARMENIAN.Net
            June 14, 2012 - 17:49 AMT

            PanARMENIAN.Net - Artsakh defense army's spokesman commented on Azeri
            media reports, which said that Azerbaijani helicopters and fighter
            jets have repeatedly infiltrated NKR's air space.

            "Azeri armed forces can't infiltrate Karabakh's air space, as it
            is in NKR defense army's constant focus," Senor Hasratyan told a
            PanARMENIAN.Net reporter.

            He noted that Artsakh army is equipped with modern technology that
            can suppress Azeri attacks.

            Comment


            • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

              ARMENIAN WOUNDED SOLDIERS ARE GETTING BETTER

              news.am
              June 14, 2012 | 06:19

              Six Armenian servicemen who were wounded during the Azerbaijani
              diversions on the night of June 4 are still in hospital, the
              Information and Public Relations department of the Armenian MOD
              informed Armenian News-NEWS.am. All the soldiers are in the hospital
              and are getting better.

              "All important medical procedures are being conducted. The health
              condition of the wounded soldiers is improving, after healing all of
              them will be released," the MOD informed.

              As the Armenian News-NEWS.am informed earlier, the Azerbaijani
              Armed Forces violated the border with Armenia and started diversion
              operations targeting at Berdavan and Chinari villages in the Tavush
              region on Monday. As a result, three Armenian servicemen died, six were
              injured. On Tuesday, another diversion operation occurred. This time no
              casualties were reported from the Armenian side, while Azerbaijan lost
              five servicemen. On Wednesday, one Armenian serviceman died, while two
              were injured during the consequent attack by the opponent in Karabakh.

              Comment


              • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                Թուրքիայում դիտարկում են ռուսական ՀՀՊ համակարգեր ձեռք բերելու հարցը






                Հունիս 16, 2012 | 19:13
                Թուրքիայի իշխանությունները քննարկում են ռուսաստանյան հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու հարցը: Խոսքը, մասնավորպես, «С-400» համակարգերի մասին է, հաղորդում է «Էխո Մոսկվին»` վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին: Անկարան նման քայլի է գնում տարածաշրջանում իրավիճակի սրման պատճատով` մասնավորապես Իրանի հետ կապված: Ավելի վաղ ՆԱՏՕ-ն Թուրքիայում ՀՀՊ ռադար էր տեղակայել:

                Բացի ռուսական զենքից, քննարկվում են եւս երեք կողմի առաջարկությունները, այդ թվում` ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Եվրոպայի:

                Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Թուրքիան մտադիր է ավելի քան չորս մլրդ դոլար ծախսել հեռահար գործողության ՀՀՊ-ների ձեռք բերման համար: Պաշտպանության նախարարությունն արդեն զենիթային հրթիռների կոմպլեքսներ մատկարարողի մրցույթ է հայտարարել, որը տեղի կունենա հուլիսի 4-ին:
                Անկարան նման քայլի է գնում տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառով` մասնավորապես Իրանի հետ կապված...

                Comment


                • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                  Ռուս սպաներին եւ նրանց ընտանիքներին դուրս են հանում Գաբալայից


                  Հունիս 16, 2012 | 17:16
                  Գաբալայի ռադիոլոկացիոն կայանում ծառայող ռուս սպաներին խնդրել են մինչեւ հուլիսի 1-ը Ադրբեջանի տարածքից դուրս բերել իրենց ընտանիքներին: «Զինվորական քաղաքում փակել են հոսպիտալը, պատրաստվում են փակել դպրոցն ու մանկապարտեզը: Նրանք, ովքեր համաձայն չեն, խնդրել են ազատման դիմում գրել»,- «Իզվեստիային» ասել են Ռուսաստանի ռազմական գերտեսչությունում:

                  Նշվում է, որ զորամասի աշխատակիցներն առայժմ սպասում են, որ իրենց ավելի շատ ժամանակ կտան հարազատներին տեղավորելու համար, քանի որ մի մասը չգիտի որտեղ տեղափոխել նրանց: «Ես, օրինակ ստիպված եմ երխային ուղարկել մոր մոտ` մեկսենյականոց բնակարանում ապրելու: Իրերը նույնպես տեղափոխելու տեղ չկա: Ադրբեջանցի մաքսավորներն էլ կոնտեյների համար 600 եվրո են պահանջում»,-թերթին պատմել է զորամասի սպաներից մեկը:

                  Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Ռուսաստանն ու Ադրբեջանն արդեն երկար ժամանակ բանակցում են Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալության շուրջ, սակայն Ադրբեջանը ներկայիս 7 մլն դոլար վարձավճարի փոխարեն հիմա արդեն 300 մլն է պահանջում, ինչը Կրեմլում ողջամիտ չեն համարում:
                  ----------
                  For once, I agree with Asaris.
                  Russia needs to pay not 300 million, but 600 million a year, if it wants to stay on asari land !

                  Comment


                  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                    Փորձագետ. Հայաստանը խաղաղություն է ուզում, բայց ցանկացած ոտնձգության պատրաստ է համարժեք պատասխան տալ


                    Հունիս 16, 2012 | 16:45
                    Հայաստանը խաղաղություն է ուզում, բայց ցանկացած ոտնձգության պատրաստ է համարժեք պատասխան տալ: Այդ մասին հունիսի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

                    Փորձագետի խոսքով` սադրանքները, այդ թվում նաեւ հունիսի սկզբին տեղ գտածների համաբանությամբ, Ադրբեջանը չի դադարեցնի:

                    «Հարկավոր է իրատես լինել եւ հիշել, որ մենք մեր ժողովրդին իրավունք չունենք հաճելի սուտ ասելու: Հակառակորդն իրավիճակի իր պատկերացումն ունի եւ իր ռազմավարությունը», - նշել է փորձագետը` հավելելով, որ հայկական կողմն ի պատասխան ձեռնարկել եւ ձեռնարկում է քայլեր: Այդ պատասխանի ռազմական բաղադրիչը իր հերթին ձեւավորվում է երկու մասերից` պրոֆիլակտիկ միջոցառումներ եւ գործողությունների համարժեք պատասխան: Այսպես, վերջին արկածախնդրության արդյունքում ադրբեջանական կողմը, որոշ տվյալներով, շուրջ 47 զինծառայող է կորցրել:

                    Եղել են փորձեր թաքցնել կորուստները, դրանք «վերագրել» ականներին: «Սա վրեժ չէ, սա հաշվարկված ռազմավարություն է: Կորուստները քողարկելու ադրբեջանական կողմի փորձերը խոսում են այդ ռազմավարության ճիշտ լինելու մասին: Մենք խաղաղություն ենք ուզում: Բայց ուժին ուժով կպատասխանենք, եւ ցանկացած ոտնձգություն պատասխան կստանա»,- ամփոփել է Դավիթ Ջամալյանը:

                    Comment


                    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                      Փորձագետ. Ադրբեջանին շատ լուրջ բարոյահոգեբանական հարված է հասցվել


                      Հունիս 16, 2012 | 15:36
                      Ադրբեջանին շատ լուրջ բարոյահոգեբանական հարված է հասցվել: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը` մեկնաբանելով հունիսի սկզբի դեպքերը, շփման գծում ադրբեջանական սադրանքների սկիզբը եւ հայկական կողմի պատասխանը:

                      Ադրբեջանական սադրանքների հետեւանքով հայ զինվորների մահվան առթիվ ափսոսանք հայտնելով` փորձագետն ընդգծել է, որ հայ կողմի պատասխանը մեծապես տարբերվել է: Ադրբեջանական բանակում սկսել են գիտակցել, որ իրենց տանում են մահվան` առանց հաշվի առնելու զոհերը:

                      Ըստ Ջամալյանի` ինչքան ավելի կտրուկ լինի մեր պատասխանն ադրբեջանական սադրանքներին, այնքան ավելի շատ կլինի տարակարծությունն ադրբեջանական հասարակության մեջ, ներսից ավելի շատ կլինի Ալիեւների կլանի վրա ճնշումը եւ ավելի կերկարի լռությունը շփման գծում: «Մեր զինվորները սահմանին իրավիճակի տերն են», - ընդգծել է փորձագետը:

                      Դավիթ Ջամալյանը նաեւ նշել է սահմանապահ գյուղերի մարտական բարձր ոգին: «Մի քանի օր առաջ ես հետեւում էի, թե ինչպես էին ֆուտբոլ խաղում սահմանի մոտ մի գյուղի երեխաներ: Գյուղը ժամանակ առ ժամանակ հրաձգության է ենթարկվում, սակայն բնակիչները չեն պատրաստվում ոչ մի տեղ գնալ, եւ երեխաները խաղաղ ֆուտբոլ են խաղում. սա մեր հողն է, մենք այստեղ եղել ենք եւ կլինենք», - եզրափակել է Ջամալյանը:

                      Comment

                      Working...
                      X