Re: Artsakh, Lezgistan, Avaristan, Taloshistan
Իսմայիլիից Բաքու կամ կենցաղայինից ազգայնական անցում
01:07, 28 հունվարի, 2013
Ադրբեջանի հյուսիս-արեւմտյան շրջանի Իսմայիլի քաղաքում տեղի ունեցող պատահարները, ապա բողոքի ակցիաներն ու քաղաքացիական անկարգությունները գուցե լուսարձակներ չհրաւիրեին իրենց վրա։ Նման իրադարձությունները սկսել էին հաճախակի դառնալ Ադրբեջանի տարածքում. մեկնաբանությունները մինչև այժմ կենտրոնացել էին դասակարգերի ծայրահեղ բեւեռացման երեւույթի վրա՝ հատկապես հարստապետական ընտանեկան իշխանության եւ թշվառությամբ բնութագրվող բնակչության միջեւ խորացող անջրպետը ընդգծելով։ Հայտնապես, կենցաղային հողի վրա արձանագրվող դեպքերը արագորեն վերածվում էին ժողովուրդ-իշխանություն լարվածության եւ իրավապահ մարմինների հետ ցուցարարների բախումների։
Խնդիրը դիմափոխվեց, երբ հետզհետե պարզ դարձաւ, որ Իսմայիլիի շրջանը լեզգի ազգաբնակչությամբ հատկանշված է. քաղաքացիական կամ զանգվածային անկարգություններ կամ անհնազանություններ բառակապակցությունները շուտով փոխարինվեցին լեզգիների ապստամբություն բնութագրումով։ Եթե ադրբեջանական լրատվամիջոցները ծայրահեղ զգուշաւորություն էին ցուցաբերում պատահարների մասին իրենց կատարած լուսաբանումներում, ապա հատկապես ռուսական զանգվածային լրատվամիջոցները փորձ էին կատարում պատահարների պատճառով ծայր առած երեւույթների ետևում տեսնել իրադրությունների զարգացման շարժառիթները եւ մանաւանդ դրանց բնույթը։
Լեզգիների ապստամբություն եզրով Իսմայիլիի միջադեպերը լուսաբանելը նշանակում էր, որ դեպքերը կենցաղային ֆոնից անցում են կատարել դեպի ազգայնականը։ Առնչված որեւէ կողմի քարոզչական քաղաքականությամբ կարող էր մեկնաբանվել նման մի որակում, եթե Բաքվի իշխանությունները արտակարգ միջոցառումների չդիմեին ընդվզումի դրսեւորումները ուղղակի խեղդելու ուղղությամբ։ Մեծաթիւ ձերբակալություններ, բանտարկություններ, Իսմայիլի տանող ճանապարհների փակում եւ... համացանցի, ընկերային ցանցերի եւ Յութուբի օգտագործման հստակ պետական արգելակում։
Կենցաղայինից ազգայնականի այս անցումը դեպքերի զարգացման առումով այստեղ չէր սահմանափակվում։ Իսմայիլիի ցույցերը արագորէն տեղափոխվում էին Բաքու։
Այսպես. Բաքվում ծայր առավ չարտոնված ցույց։ Ցույցը հազիւ սկսած բախումներ արձանագրվեցին ոստիկանների և ցուցարարների միջև: Հարկ էր ուշադրություն կենտրոնացնել Բաքվում բարձրացված ցուցապաստառների վրա. «Իսմայիլին արթնացաւ, Բաքուն աջակցում է նրան»:
Ցույցը լուսաբանող լրագրողները եւս արձանագրվել էին բանտարկյալների շարքին։ Իսկ ցույցը հրաւիրվել էր սոցցանցերի միջոցով։
Ներադրբեջանական հաճախակի դարձած այս իրադրություններին հետեւողների ուշադրությունից չէր վրիպել ամերիկյան հակազդեցությունը։ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը կոչ էր անում իր քաղաքացիներին՝ զգոնություն ցուցաբերել Ադրբեջանի բողոքի ցույցերի նկատմամբ։ Բաքվում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքի տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ համացանցային հաղորդումների համաձայն՝ ցույցեր կարող են տեղի ունենալ մի շարք շրջաններում, ինչպէս նաև Բաքվում։ Հետեւաբար, ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ էր տրվում պահպանել զգոնություն՝ ճանապարհորդության ժամանակ և խուսափել մարդաշատ հաւաքավայրերից։
«Մի շարք շրջաններ»-ի կանխազգուշացումը մտածել է տալիս, որ նախատեսվում է դեպքերի որոշ ծաւալում՝ Իսմայիլիից Բաքու եւ այլուր։
Բաքվի իշխանություններին ամենայն հաւանականությամբ այս պահին հաջողվեց զսպել համատարած բռնկումը։ Բայց Յութուբի, ֆեյսբուքի, ընդհանրապես համացանցի անջատումը, ճանապարհների փակումը, ԱՄՆ-ի դեսպանության զգուշացումները, հիշեցնում են արաբական գարունից ազդված երկրների իրավիճակը։ Տակաւին ձմեռ է Ադրբեջանում։ Բաքվում ցուցարարները, սակայն Իսմայիլիի արթնացած լինելու մասին են բարձրաձայնում, խոստանում աջակցել։ Իսկ արթնանալը արդեն կենցաղային պատահական դեպքից աւելի ազգայնական ֆոնի վրա զգացվող նախաապստամբական վիճակ է հուշում։
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
Լուս.՝ http://www.aljazeera.com-ից

Comment