Announcement

Collapse
No announcement yet.

Artsakh, Lezgistan, Avaristan, Taloshistan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Artsakh, Lezgistan, Avaristan, Taloshistan

    16.04.2016

    Ադրբեջանական ԶԼՄ-ները պատերազմից կես ամիս անց են հայտնում սպանվածների էթնիկ պատկանելության մասին

    Artyom Tonoyan

    Քառօրյա պատերազմից կես ամիս անց միայն ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են հայտնում սպանվածերից որոշների էթնիկ պատկանելության մասին:

    Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցներից մեկը հաստատում է, որ Ղուսարի շրջանի Ջաղարղշլաղ գյուղում ծնված և Ղուսարից զորակոչված զինվորը` Ամիրասլան Խեյիրբեյովը, ազգությամբ լեզգի է: Դեռ խոսք չկա Ղուսարի Ղազմալար գյուղից սպաված զինվորի մասին, որը նույնպես լեզգի է:

    Նույն լրատվամիջոցը հաղորդել է նաև մեկ այլ սպանվածի` Խաչմազից զորակոչված Էլվին Միրզաևի` թաթ լինելու մասին: 2009թ.-ի մարդահամարի պաշտոնական տվյալներով` Խաչմազի շրջանում ապրում է 159.245 մարդ, որոնցից ազգությամբ թաթ են ընդամենը 9108-ը (5.7%):
    Ըստ սպանվածներից առկա նախնական ցուցակի` Խազմազից զորակոչվածերը երեքն էին: Ադրբեջանական կողմը արդեն պաշտոնապես հաստատել է Խազմազից զորակոչվածներից երկուսի թաթ լինելը (66,6%):

    Երբ տեղաբնիկերի սոցցանցային էջերում տեսնում ես բողոք Ադրբեջանի իշխող վարչակարգի տարած քաղաքականության հանդեպ, զարմանալի չէ, բայց զարմանում ես, թե ինչպիսի լպիրշությամբ են սրանց դավաճանության մեջ մեղադրում «ազգայնականները», և նույնիսկ սովորական, տեղաբնիկների շարքերին չպատկանող քաղաքացիները:

    Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tono...60796934343339

    Comment


    • Re: Artsakh, Lezgistan, Avaristan, Taloshistan



      .
      Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
      Its about self interest at personal and national level often at odds with the above.
      Great politicians pursue the National interest and small politicians personal interests

      Comment


      • Re: Artsakh, Lezgistan, Avaristan, Taloshistan

        18/05/2016

        Իրանական կայք. Բաքվի ռեժիմը թաքցնում է Ադրբեջանում ապրող կովկասյան պարսիկների թվաքանակը

        «Բաքվի ռեժիմը թաքցնում է Ադրբեջանում ապրող կովկասյան պարսիկների թվաքանակը և արգելում նրանց խոսել մայրենի լեզվով՝ պարսկերենով»,-այդ մասին հաղորդում է պարսկալեզու «Ազարիհա.օրգ» կայքը:

        Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի պետական հեռուստառադիոընկերության 4-րդ ալիքն Ադրբեջանում ապրող կովկասյան պարսիկների (թաթեր) վերաբերյալ «Լահիջը՝ տուն տանող երկար ճանապարհը» խորագրով ռեպորտաժ է պատրաստել:

        Ռեպորտաժում Լահիջի բնակիչներն իրանցի լրագրողի հետ խոսում են պարսկերեն լեզվով՝ ներկայացնելով իրենց առօրյան, պատմելով իրենց ընտանիքների մասին՝ շեշտելով, որ բոլորն այստեղ ֆարս են: Պարսկախոս զրուցակիցներից մեկն էլ լրագրողին ասել է, թե ինքը Բաքվում է բնակվում, եկել է Լահիջ պապիկին տեսակցության: Մի տատիկ էլ պատմել է, թե 76 տարի է, ինչ ապրում է Լահիջում, մյուս զրուցակից ծեր կինն էլ խոստովանել է, թե իրանցի է՝ նշելով, որ ցանկություն ունի ուխտագնածություն կատարել Իրանում գտնվող Էմամ Ռեզայի դամբարան:

        «Ադրբեջանում ապրող մեր պարսկախոս հայրենակիցների սրտերը դեռ կապված են իրենց հայրենիքին: Կովկասյան պարսիկների մի ստվար զանգված ապրում է Բաքվի հյուսիս-արևմուտքում՝ Լահիջում: Պարսկերենն այն լեզուների շարքում է, որոնց վտանգ է սպառնում Ադրբեջանում: Միայն այն գյուղերի բնակիչները, որոնք հեռու են գտնվում իշխանություններից ու մայրաքաղաքից, համարձակություն են ունենում խոսել պարսկերեն լեզվով: Նրանք զրկված են մայրենի լեզվով դպրոց կամ լրատվամիջոց ունենալուց, սակայն Իրանը անչափ շատ են սիրում»,-նշում է իրանական աղբյուրը:

        «Ադրբեջանի կառավարությունը թաթերի թվաքանակը 24 հազար է հայտարարում, սակայն ամերիկացի հետազոտող Ռանդա Շեֆերի տվյալներով՝ Ադրբեջանում շուրջ 300 հազար թաթ է բնակվում»,-եզրափակում է ռեպորտաժի հեղինակը:


        Աղբյուր` Panorama.am

        Comment


        • Re: Artsakh, Lezgistan, Avaristan, Taloshistan

          Comment


          • Թալիշները մեզ չեն ների, եթե հիմա չօգնենք նրանց առաջնորդին. «Թարմ ուղեղով»՝ Գառնիկ Ասատրյանի հետ

            Թալիշստանի ազգային ազատագրական պայքարը կգլխատվի, եթե Ֆարհադդին Աբոսզոդային Մոսկվան արտահանձնի Բաքվին: Վերջին տարիներին թալիշներների մոտ արթնացել է ազգային ինքնությունը, ու դա բացառապես Աբոսզոդայի շնորհիվ: Նա անփոխարինելի է թալիշների անկախության պայքարում: Հայաստանն ու հատկապես Ռուսաստանի հայկական համայնքը մեծ անելիք ունեն Աբոսզոդայի պաշտպանության հարցում: Մենք դրանով մեր դերը կբարձրացնենք թալիշների գիտակցության մեջ ու թույլ չենք տա, որ այդ պայքարը «հետ գցվի» 10-20 տարով: Ինչպե՞ս փրկել Ֆարհադդին Աբոսզոդային. մեր թարմ ուղեղով զրուցակիցն այսօր Հայ-ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանն է:
             

            Comment


            • ԱՐՏԱՀԵՐԹ ԹՈՂԱՐԿՈւՄ. Մոսկվան արտահանձնում է Բաքվին թալիշական շարժման առաջնորդին. ամենայն հավանականությամբ, նրան կսպանեն.«Մոդուս վիվենդի»

              Ռուսաստանում կալանավորվել է Թալիշստանի անկախության համար մղվող պայքարում n2 մարդը՝ Ֆարհադդին Աբոսզոդան, 1 ամսվա ընթացքում նրան հնարավոր է արտահանձնեն Բաքվին: Հայաստանի Հանրապետությունը պարզապես իրավունք չունի լռել ու թողնել, որ թալիշ գործչին արտահանձնեն Բաքու. նրան այնտեղ ամենայն հավանականությամբ կսպանեն: Ինչու՞ Ռուսաստանը շուրջ 20 տարվա մեջ այդպես էլ քաղաքացիություն չտվեց Աբոսզոդային և ինչու՞ է հիմա «թագավորական» նվեր անում Բաքվին: Ունի արդյո՞ք Հայաստանն ասելիք և անելիք այս հարցում: Կուծում ենք՝ այո՛:
               

              Comment


              • lեզգիստան՝ 2-րդ ճակատ Բաքվի մատույցներում. ո՞վ ձախողեց Ադրբեջանի կազմալուծման ծրագրերը.
                 

                Comment

                Working...
                X