lեզգիստան՝ 2-րդ ճակատ Բաքվի մատույցներում. ո՞վ ձախողեց Ադրբեջանի կազմալուծման ծրագրերը.
Announcement
Collapse
No announcement yet.
Artsakh, Lezgistan, Avaristan, Taloshistan
Collapse
X
-
Մեր երկրի ամենամասշտաբային ռազմաքաղաքական ծրագիրը, թերևս, 1990-ականների սկզբին պատերազմին զուգահեռ ընթացող Ադրբեջանը առհասարակ կազմալուծելու նախագիծն էր: Շատ...
-
ԱՐՏԱՀԵՐԹ ԹՈՂԱՐԿՈւՄ. Մոսկվան արտահանձնում է Բաքվին թալիշական շարժման առաջնորդին. ամենայն հավանականությամբ, նրան կսպանեն.«Մոդուս վիվենդի»
Ռուսաստանում կալանավորվել է Թալիշստանի անկախության համար մղվող պայքարում n2 մարդը՝ Ֆարհադդին Աբոսզոդան, 1 ամսվա ընթացքում նրան հնարավոր է արտահանձնեն Բաքվին: Հայաստանի Հանրապետությունը պարզապես իրավունք չունի լռել ու թողնել, որ թալիշ գործչին արտահանձնեն Բաքու. նրան այնտեղ ամենայն հավանականությամբ կսպանեն: Ինչու՞ Ռուսաստանը շուրջ 20 տարվա մեջ այդպես էլ քաղաքացիություն չտվեց Աբոսզոդային և ինչու՞ է հիմա «թագավորական» նվեր անում Բաքվին: Ունի արդյո՞ք Հայաստանն ասելիք և անելիք այս հարցում: Կուծում ենք՝ այո՛:
Leave a comment:
-
Թալիշները մեզ չեն ների, եթե հիմա չօգնենք նրանց առաջնորդին. «Թարմ ուղեղով»՝ Գառնիկ Ասատրյանի հետ
Թալիշստանի ազգային ազատագրական պայքարը կգլխատվի, եթե Ֆարհադդին Աբոսզոդային Մոսկվան արտահանձնի Բաքվին: Վերջին տարիներին թալիշներների մոտ արթնացել է ազգային ինքնությունը, ու դա բացառապես Աբոսզոդայի շնորհիվ: Նա անփոխարինելի է թալիշների անկախության պայքարում: Հայաստանն ու հատկապես Ռուսաստանի հայկական համայնքը մեծ անելիք ունեն Աբոսզոդայի պաշտպանության հարցում: Մենք դրանով մեր դերը կբարձրացնենք թալիշների գիտակցության մեջ ու թույլ չենք տա, որ այդ պայքարը «հետ գցվի» 10-20 տարով: Ինչպե՞ս փրկել Ֆարհադդին Աբոսզոդային. մեր թարմ ուղեղով զրուցակիցն այսօր Հայ-ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանն է:
Leave a comment:
-
Re: Artsakh, Lezgistan, Avaristan, Taloshistan
18/05/2016
Իրանական կայք. Բաքվի ռեժիմը թաքցնում է Ադրբեջանում ապրող կովկասյան պարսիկների թվաքանակը
«Բաքվի ռեժիմը թաքցնում է Ադրբեջանում ապրող կովկասյան պարսիկների թվաքանակը և արգելում նրանց խոսել մայրենի լեզվով՝ պարսկերենով»,-այդ մասին հաղորդում է պարսկալեզու «Ազարիհա.օրգ» կայքը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի պետական հեռուստառադիոընկերության 4-րդ ալիքն Ադրբեջանում ապրող կովկասյան պարսիկների (թաթեր) վերաբերյալ «Լահիջը՝ տուն տանող երկար ճանապարհը» խորագրով ռեպորտաժ է պատրաստել:
Ռեպորտաժում Լահիջի բնակիչներն իրանցի լրագրողի հետ խոսում են պարսկերեն լեզվով՝ ներկայացնելով իրենց առօրյան, պատմելով իրենց ընտանիքների մասին՝ շեշտելով, որ բոլորն այստեղ ֆարս են: Պարսկախոս զրուցակիցներից մեկն էլ լրագրողին ասել է, թե ինքը Բաքվում է բնակվում, եկել է Լահիջ պապիկին տեսակցության: Մի տատիկ էլ պատմել է, թե 76 տարի է, ինչ ապրում է Լահիջում, մյուս զրուցակից ծեր կինն էլ խոստովանել է, թե իրանցի է՝ նշելով, որ ցանկություն ունի ուխտագնածություն կատարել Իրանում գտնվող Էմամ Ռեզայի դամբարան:
«Ադրբեջանում ապրող մեր պարսկախոս հայրենակիցների սրտերը դեռ կապված են իրենց հայրենիքին: Կովկասյան պարսիկների մի ստվար զանգված ապրում է Բաքվի հյուսիս-արևմուտքում՝ Լահիջում: Պարսկերենն այն լեզուների շարքում է, որոնց վտանգ է սպառնում Ադրբեջանում: Միայն այն գյուղերի բնակիչները, որոնք հեռու են գտնվում իշխանություններից ու մայրաքաղաքից, համարձակություն են ունենում խոսել պարսկերեն լեզվով: Նրանք զրկված են մայրենի լեզվով դպրոց կամ լրատվամիջոց ունենալուց, սակայն Իրանը անչափ շատ են սիրում»,-նշում է իրանական աղբյուրը:
«Ադրբեջանի կառավարությունը թաթերի թվաքանակը 24 հազար է հայտարարում, սակայն ամերիկացի հետազոտող Ռանդա Շեֆերի տվյալներով՝ Ադրբեջանում շուրջ 300 հազար թաթ է բնակվում»,-եզրափակում է ռեպորտաժի հեղինակը:
Աղբյուր` Panorama.am
Leave a comment:
-
Re: Artsakh, Lezgistan, Avaristan, Taloshistan
16.04.2016
Ադրբեջանական ԶԼՄ-ները պատերազմից կես ամիս անց են հայտնում սպանվածների էթնիկ պատկանելության մասին
Artyom Tonoyan
Քառօրյա պատերազմից կես ամիս անց միայն ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են հայտնում սպանվածերից որոշների էթնիկ պատկանելության մասին:
Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցներից մեկը հաստատում է, որ Ղուսարի շրջանի Ջաղարղշլաղ գյուղում ծնված և Ղուսարից զորակոչված զինվորը` Ամիրասլան Խեյիրբեյովը, ազգությամբ լեզգի է: Դեռ խոսք չկա Ղուսարի Ղազմալար գյուղից սպաված զինվորի մասին, որը նույնպես լեզգի է:
Նույն լրատվամիջոցը հաղորդել է նաև մեկ այլ սպանվածի` Խաչմազից զորակոչված Էլվին Միրզաևի` թաթ լինելու մասին: 2009թ.-ի մարդահամարի պաշտոնական տվյալներով` Խաչմազի շրջանում ապրում է 159.245 մարդ, որոնցից ազգությամբ թաթ են ընդամենը 9108-ը (5.7%):
Ըստ սպանվածներից առկա նախնական ցուցակի` Խազմազից զորակոչվածերը երեքն էին: Ադրբեջանական կողմը արդեն պաշտոնապես հաստատել է Խազմազից զորակոչվածներից երկուսի թաթ լինելը (66,6%):
Երբ տեղաբնիկերի սոցցանցային էջերում տեսնում ես բողոք Ադրբեջանի իշխող վարչակարգի տարած քաղաքականության հանդեպ, զարմանալի չէ, բայց զարմանում ես, թե ինչպիսի լպիրշությամբ են սրանց դավաճանության մեջ մեղադրում «ազգայնականները», և նույնիսկ սովորական, տեղաբնիկների շարքերին չպատկանող քաղաքացիները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tono...60796934343339
Leave a comment:
-
Re: Artsakh, Lezgistan, Avaristan, Taloshistan
16.04.2016 03:54
Ադրբեջանում ավերել են թալիշական գերեզմանոցը
Armenpress.am–ը գրում է.
Ադրբեջանի հարավում թալիշներով բնակեցված Աստարայի շրջանի Շիաքերան գյուղի գերեզմանոցում 20 գերեզմաններ ավերվել են, գերեզմանաքարերը ջարդվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով azadliq.info լրատվական կայքը, ԶԼՄ-ներին պատմել են տեղի բնակիչները:
Գյուղի բնակիչների խոսքով` միջադեպը տեղի է ունեցել գիշերվա ժամերին, իսկ ցերեկով, երբ եկել են գերեզմանոց, ականատես են եղել սարսափելի տեսարանի: Կատարվածի մասին անմիջապես հայտնել են շրջանի իրավապահ մարմիններին: Գյուղ ժամանած իրավապահները նախնական հետաքննությունից հետո բերման են ենթարկել տեղացի կասկածելի անձի:
Նշվում է, որ Աստարայի ոստիկանական բաժանմունքը շարունակում է հետաքննությունը:
Թալիշները տարածաշրջանի բնիկ ժողովուրդն է, որի հավատացյալները իսլամի շիա ուղղության հետեւորդներ են: Թեւե Ադրբեջանի պաշտոնական շրջանակները հայտարարում են, թե իբր այդ երկրում թլիշների ընդհանուր թիվը 87 հազար է, սակայն, թալիշներն` իրենք պնդում են, որ իրենց թիվն Ադրբեջանում 1,5 մլն է:
Նշենք, որ 1993 թվականին ազգությամբ թալիշ գնդապետ Ալրկրամ Հումբաթովը ներկայիս Ադրբեջանի թալիշաբնակ 7 շրջաններից բաղկացած Թալիշ-Մուղանական ինքնավար հանրապետություն էր հռչակել: Ադրբեջանական իշխանությունները չեն ճանաչել այդ ինքնավարությունը, իսկ նրա առաջնորդները ենաթրկվել են հետապնդումների. Հումբաթովը բանտարկվել եւ դատապարտվել է մահապատժի: Հետագայում, Եվրոպա Խորհրդի ճնշման տակ նա արտաքսվել եւ զրկվել է քաղաքացիությունից: 2000 թվականի հունվարին Հումբաթովը նամակով դիմել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլահ Խամենեին, որում Իրանից խնդրել էր պաշտպանել թալիշներին ադրբեջանական իշխանությունների կողմից տարվող ոչնչացման քաղաքականությունից:
Leave a comment:
-
Re: Artsakh, Lezgistan, Avaristan, Taloshistan
Ադրբեջանական կողմի սպանվածները հիմնականում տեղաբնիկներ են
Իրանագետը ներկայացնում է ուշագրավ տվյալներ, որոնցից պարզ է դառնում տեղաբնիկների հանդեպ Ադրբեջանի վարած քաղաքականությունը
Ադրբեջանական կողմի սպանվածների պաշտոնական թիվը, թեև դեռ երկու օր առաջ ընդամենը 32 էր, սակայն ըստ «Meydan tv» ընդդիմադիր լրատվամիջոցի` երեկ հրապարակած տվյալների, այսօր արդեն հասել է 64-ի: Չնայած զորակոչման տեղամասերը ոչ բոլոր սպանվածների դեպքում են նշված, սակայն ըստ դրանց աշխարհագրության վերլուծության եւ սոցցանցային որոշ օգտատերերի գրառումների` սպանվածների զգալի մասն Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների ներկայացուցիչներ են:
Այս մասին Aravot.am-ին հայտնեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը: Նրա փոխանցմամբ, տեղաբնիկ ժողովուրդներից ամենաշատ սպանվածներ ունեն կովկասյան պարսիկները (թաթերը)` 8, թալիշները` 7, լեզգիները` 3: «Հետաքրքրական է, որ պաշտոնապես հաստատված սպանվածների ցանկում չափազանց փոքր թիվ են կազմում այսպես կոչված «էթնիկ մեծամասնություն» հորջորջված ծագումով թյուրք ադրբեջանցիները, որոնք բնակվում են հիմնականում երկրի այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Բաքուն, Գանձակը, Նախիջեւանը, Մինգեչաուրը:
Ըստ հրապարակված նոր տվյալների` բացի Մինգեչաուրից, որտեղից չկա որևէ սպանված, մնացած երեք քաղաքներից յուրաքանչյուրից կա ընդամենը մեկ սպանված: 2 սպանված կա Բաքվի շրջանի Բինագադի և Մարդակյան գյուղերից` երկուսն էլ թաթական:
Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնական տվյալների վերլուծության, կովկասյան պարսիկեր են սպանվածների 12,5 % -ը, որը չափազանց մեծ թիվ է, եթե հաշվի առնենք, որ ըստ 2009թ.-ի ադրբեջանական մարդահամարի պաշտոնական արդյունքների` կովկասյան պարսիկները կազմում են Ադրբեջանի բնակչության 0,33%-ը»,-նշեց Արտյոմ Տոնոյանը: «Տարիներ շարունակ Ադրբեջանը վարում է տեղաբնիկներին, այդ թվում` կովկասյան պարսիկներին շփման գիծ ուղարկելու քաղաքականություն:
Եվ բնական է, երբ տեսնում ենք, որ շփման գծում սպանվում են հենց տեղաբնիկ ժողովուրդների զինծառայողները:
Այդ պատճառով էլ «Շիրվանի ազատագրության ճակատ» թաթական կառույցը, որն իր առաջ նպատակ է դրել վերականգել պատմական Շիրվանի հետիսլամական շրջանի հայտնի պետականությունը` Շիրվանի Պարսկական Հանրապետություն անվան տակ, մի քանի օր առաջ տարածեց հայտարարություն, որով պահանջում է, որպեսզի ռազմաճակատում գտնվող կովկասյան պարսիկները վերադառնան իրենց գյուղեր եւ ինքնակազմակերպվեն` հանդես գալով ոչ թե հայկական ուժերի, այլ իրենց միտումնավոր կերպով ռազմաճակատ ուղարկող Ալիեւյան ռեժիմի դեմ»,-ասաց իրանագետը:
Նա տեղեկացրեց, որ կովկասյան պարսիկներն Ադրբեջանի իշխանություններից պահանջում են իրենց իրավունքների պաշտպանություն, մասնավորապես նաև` չուղարկել ռազմաճակատ միայն տեղաբնիկներին: Վերջիններիս համոզմամբ` իրենք պետք է պայքարեն սեփական պետականություն ստեղծելու համար, որի իրավունքը ունեն նաև պատմական անցյալի տեսակետից. պատմական Շիրվանը կովկասյան պարսիկների բնօրրանն է եղել:
Արտյոմ Տոնոյանի բնորոշմամբ` Ադրբեջանի տեղաբնիկների հնարավորությունները գնահատելը դժվար է. «Տեղաբնիկների քաղաքական կազմակերպվածության իրական մակարդակը պարզ կլինի միայն այն պահին, երբ Ադրբեջանում խարխլվի բռնապետական համակարգը, երբ տեղի ունենան քաղաքական եւ ռազմական ցնցումներ:
Ինչպես մյուս տեղաբնիկ ժողովուրդների, այնպես էլ թաթերի ինքնակազմակերպման եւ ազատագրական պայքարի դիմելու ունակությունները հենց այդպիսի իրավիճակներում միայն կարող են իրապես դրսևորվել, ընդ որում, բացառված չէ, որ նմանատիպ իրավիճակում թաթերը կարող են դաշնակցել մյուս իրանական ժողովուրդների, մասնավորապես` թալիշների հետ»: Մեր զրուցակիցը եւս համոզմունք հայտնեց, որ Հայաստանը առնվազն հասարակական մակարդակով պետք է գործակցի Ադրբեջանի տեղաբնիկների հետ. «Պետք է կարողանանք հասնել նրան, որ տեղաբնիկներն իրենց կամքով հրաժարվեն գնալ սահման, քանի որ դա տեղաբնիկներից ազատվելու Ալիեւի քաղաքականության մի մասն է»: Լուսանկարը` Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/04/08/677423/
© 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Leave a comment:
-
Re: Artsakh, Lezgistan, Avaristan, Taloshistan
03.04.2016 00:56
Ադրբեջանի իշխանությունները տեղաբնիկ ժողովուրդների մսաղաց են նախաձեռնել
Vahan Kostanyan
Ինչպես արդեն ավելի վաղ հասցրել էր նկատել Արտյոմը(Artyom Tonoyan), ադրբեջանական կողմի սպանվածները չունեն էթնիկ ադրբեջանցու դիմագծեր:
Մինչ այդ, արդեն տեղեկություններ էին տարածվել Ռևան Նուրաևի լեզգի լինելու մասին:
Ռուհին Քեհրեմանովն արդեն, թալիշաբնակ Բիլյասուվար գյուղի բնակիչ էր:
Իրերի նման զարգացումը առաջ է քաշում երկու վարկած`
ա. Ադրբեջանի իշխանությունները տեղաբնիկ ժողովուրդների մսացաղ են նախաձեռնել:
բ. Ադրբեջանում տեղաբնիկ ժողովուրդների դեմոգրաֆիական տվյալների մի քանի անգամ քիչ են ներկայացվում երկրի իշխանությունների կողմից, դրա համար էլ հիմա բախվում ենք նման դիլեմայի:
Թերևս 2 վարկածներն էլ ճիշտ են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahan.shira...59630360585603
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Leave a comment:
Leave a comment: