Re: Joke of the day: our water is a due for them
Ադրբեջանցին պահանջել է վերադարձնել 6 շրջան, Haynews.am-ի թղթակիցը հիշեցրել է, թե ով է սկսել պատերազմը և ինչ է դրան նախորդել
19 Հոկտեմբերի 2013
Մեկ տարի առաջ միջազգային Եվրոպական շարժման գործադիր խորհուրդը որոշեց իր գործողությունների օրակարգում ընդգրկել նաև Հարավային Կովկասի հակամարտությունների խնդիրը:
Ըստ այդմ` կազմակերպել հակամարտող կողմերի փոխայցեր և հանդիպումներ: Այս մտադրության շրջանակում Հայաստան է ժամանել Ադրբեջանի Եվրոպական շարժման նախագահ Ռամին Հաջիլին, ով այսօր Հայաստանի և միջազգային համապատասխան կառույցի ղեկավարների ուղեկցությամբ հանդիպեց ԶԼՄ-ին:
Նախ` Հայաստանի Եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը հայտարարեց, թե ղարաբաղյան խնդիրը կարգավորված է, սակայն խաղաղության կառուցման գործընթացն ավարտված չէ. «Հակամարտության փոխակերպման այս փուլում կարևոր է երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներգրավումը, իսկ հանդիպումների վայր ոչ թե պետք է լինի Վրաստանի մայրաքաղաքը կամ Բրյուսելը, այլ` Երևանը, Բաքուն և Ստեփանակերտը: Վստահության պակաս կա երկու կողմերում էլ, սա չնկատել չենք կարող»:
Սրանից հետո խոսք տրամադրվեց Ադրբեջանի ներկայացուցչին, ով սկզբում խաղաղության կոչ արեց` վստահեցնելով, թե ադրբեջանական հասարակության մեծամասնությունը և անգամ կառավարությունը խաղաղության ճանապարհով խնդրի կարգավորման կողմնակից է, սակայն հետո «պատռեց» «խաղաղարարի» իր դեմքը և հայկական կողմին առաջարկեց վերադարձնել «օկուպացված» շրջանները. «Ես այստեղ արտահայտում եմ իմ տեսակետը, բայց վստահեցնում եմ` իմ կառավարությունը ևս խաղաղության կողմնակից է: Միաժամանակ, նրանք գտնում են, որ եթե կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով չկարգավորվի, ապա խնդիրը ռազմական ճանապարհով կլուծվի: Ես պատերազմի կողմնակից չեմ, հայերին էլ թշնամի չեմ համարում, բայց որքան էլ դժվար լինի` Հայաստանը պետք է ազատի «օկուպացված» 6 շրջանը, որտեղ հայեր չեն ապրել»:
Շարունակելով միտքը` Հաջիլին սկսեց «հուզվել». ծնվել է Վարանդայում (Ֆիզուլի) և 10 տարեկանում ստիպված է եղել լքել իր ծննդավայրը և բռնել փախստականի ճանապարհը. «Եվ իմ նման 1 միլիոն մարդ: Դուք գիտե՞ք, թե մենք ինչ դժվարությունների միջով ենք անցել: Այս մարդկանցից շատերն այսօր դեռ շատ վատ պայմաններում են ապրում»:
Այստեղ ադրբեջանցի «խաղաղարարին» հիշեցվեց, որ ազատագրված տարածքներում, որոնք իրենց չեն պատկանում, հայեր են ապրել, ինչին ի պատասխան` վերջինը պնդեց.« Ես իմ ապրած տարածքի մասին էի ասում, երբ ես ապրում էի Ֆիզուլիում, այն ժամանակ գոնե մեկ հայ չեմ հանդիպել»: Շարունակելով միտքը` «եվրոպացի» Հաջիլին հիշեց Ստալինին և ՌԴ-ի կայսերապաշտական նկրտումները. «Այս տարածքային խնդիրը դեռ Ստալինի ժամանակ է սկսվել, և այդ պատճառով հիմա ՌԴ-ը ցանկանում է կարգավորման գործընթացի ղեկն իր ձեռքը վերցնել: Ռուսաստանը փորձում է ամբողջությամբ հաստատել իր տիրապետությունը Կովկասում: Ադրբեջանը փորձում է դեմ դուրս գալ նրան, իսկ Հայաստանի համար դա անելն ավելի դժվար է: Մենք պետք է դեմ դուրս գանք բոլոր խմբերին, ովքեր հակառակ հետաքրքրություններ ունեն: Ռուսաստանը պատերազմի ժամանակ երկու կողմերին էլ զինել է: Խաղաղությունը պահպանելը շատ դժվար է, քան պատերազմ սկսելը, հատկապես, երբ գոյություն ունի խումբ, որն ուզում է, որ այս կոնֆլիկտը շարունակվի»:
Հաջիլին, սակայն, մոռացավ, որ իր երկրի ղեկավարությունը մեծ ոգևորությամբ է ՌԴ-ից սպառազինություն գնում և, որ Ռուսաստանն էլ սիրով վաճառում է, ինչպես ասում են` բիզնես շահերից ելնելով: Առհասարակ, Հաջիլին հիշողության հետ կապված խնդիրներ ուներ, երբ առաջարկեցի «թափ տալ» հիշողությունը և ադրբեջանցի փախստականների համար լացելուց առաջ հիշել Սումգայիթի, Բաքվի ջարդերը, թե ինչպես են դաժանաբար սպանել հայերին, հղի կանանց և տեղահանել, հիշել, որ պատերազմը Հայաստանը չի սկսել, այլ` ադրբեջանական կողմը, վերջինն արձագանքեց. «Դա պրոպագանդա է: Դուք ձեր ճշմարտությունն ունեք, մենք էլ մերն ունենք: Մեզ համար ճշմարտությունն այն է, որ Հայաստանն է սկսել պատերազմը: Բայց հիմա պետք է թողնել անցյալն ու նայել ապագային: Երկու կողմերն էլ պետք է ինչ-որ համաձայնության գան, թողնեն իրենց էմոցիաները»:
Հակադարձմանս, որ ճշմարտությունը մեկն է, իսկ այն վկայում է, որ հայերին, Արցախին պատկանող տարածքները բռնի կերպով խլվել են տարբեր ժամանակներում և, որ մարդասպանին հերոսացնող երկիրը չի կարող խոսել բարոյականությունից, Ադրբեջանի Եվրոպական շարժման նախագահը Սաֆարովի թեման շրջանցեց և սահմանափակվեց քմծիծաղով: Ի դեպ, վերջինը վստահ է, որ վեց շրջանի ազատման դեպքում Ադրբեջանն էլ կգնա այնպիսի զիջումների, որ նույնիսկ չենք պատկերացնում: Թե ի՞նչ զիջումների մասին է խոսքը, չմանրամասնեց: Փոխարենը հայտարարեց, թե կցանկանար այցելել Արցախ, իսկ ներկա լրագրողներին էլ հրավիրեց Բաքու. «Անվտանգության հետ կապված խնդիր չի լինի: Եթե դուք ցանկանայիք մասնակցել «Եվրատեսիլին», նման վտանգ նույնպես չէր լինի»:
Հ.Գ. Իմ հարցադրումները դուր չեկավ հանդիպմանը ներկա միջազգային Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոյին, ով ասուլիսից հետո ամեն կերպ փորձում էր իմանալ անունս և, թե ո՞ր լրատվամիջոցն եմ ներկայացնում: Նա մոտեցավ ինձ, և ես ներկայացա, ինչին ի պատասխան` նկատեց, թե եվրոպական շարժումները չէ, որ կոչված են կարգավորելու հակամարտությունը: Իսկ ավելի վաղ հայտարարեց, թե հակամարտությունում ոչ թե մեկ, այլ հազարավոր պատմություններ են թաքնված: Անկեղծ լինելու համար պիտի ասեմ, որ Հայաստանի եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանին էլ նեղություն պատճառեցին իմ և մեկ այլ լրագրողի սուր հարցադրումները: Նա մեզ հիշեցրեց, որ Հաջիլին Ադրբեջանի նախագահը չէ և նրան չէ, որ պետք է հարցնել ադրբեջանական կողմի զիջումների մասին:
Մարիամ Պետրոսյան
Լուսանկարը` tert.am-ի

Comment