Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Bashar al-Assad, Syria and the Armenian people

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

    Originally posted by Hakob View Post
    Since the early soviet times, Armenian govt and also big portion of population have looked at diaspora as foreigners. Entities only worth remembering at milking time. It is innumarable the values invested by diasporans or Akhbar's in Armenia's history since after the genocide. Population growth, arts crafts, science. But the return cannot be called anything but joke towards idea of Armenian unity. For Hayastantsis Akhbars are weak, "stupid"(mainly because of being more cyvilised and gentle) but loaded people allways to be taken advantage of.
    The only diffrence in this behavior I see with Artsakh Armenians. That maybe because they were considered diaspora themselfs not too long ago.
    Sad but true.

    Comment


    • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

      Քեսաբի եկեղեցին վերածվել է զինանոցի
      Համացանցում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես են Քեսաբը գրաված զինյալները մտնում հայկական Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:


      Սաթենիկ Կաղզվանցյան
      Հրապարակված է՝ 25.03.2014

      Համացանցում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես են Քեսաբը գրաված զինյալները մտնում հայկական Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և միաժամանակ ասում են, թե այդ պղծելու մտադրություն չունեն:

      Լաթաքիայում տեղակայված քեսաբահայերը տեղեկացնում են, որ զինյալները եկեղեցին վերածել են զինանոցի:

      Սիրիահայ Վազգեն Մեսրոպյանը, ով մշտական կապի մեջ է քեսաբահայերի հետ, «Ազատության» հետ զրույցում փոխանցեց վերջին տեղեկությունները․ - «Ցավոք սրտի, այսօր սկսել են արդեն մեր հայ ընտանիքների տները այրել, վառել, ջարդել, փշրել: Քեսաբը լրիվ դատարկված է»:

      Լաթաքիայում ապաստան գտած Հասմիկ Մանջիկյան-Բերբերյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում փոխանցեց, որ Լաթաքիայի եկեղեցին արդեն լի է փախստականներով․ - «Արդեն տեղ չկա»:

      Նա հավելեց, որ երկու գյուղ արդեն հրկիզել են՝ հույս հայտնելով, որ պետությունը կօգնի իրենց:

      Արևելագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով, Քեսաբի գրավմամբ հարձակում է նախապատրաստվում Դամասկոսի վրա․ - «Լաթաքիայի դեմ, մասնավորապես, Քեսաբի դեմ՝ Քեսաբը հենց առաջին սահմանային կետն է, իրականացված ռազմական գործողությունը ես ավելի շատ փորձում եմ բնութագրել որպես մարտավարական գործողություն, որի նպատակն է երկրի հարավից և հարավ-արևմուտքից սիրիական բանակային ստորաբաժանումները տեղափոխել դեպի հյուսիս-արևմուտք: Որից հետո, մոտավորապես մեկ-երկու ամսվա ընթացքում ծրագրվում է շատ ավելի ուժգին հարվածը Հորդանանի սահմանից՝ ուղղված մայրաքաղաք Դամասկոսի վրա»:

      Հայաստանի նախագահի հայտարարության կապակցությամբ Պետրոսյանը նշեց․ - «Ըստ էության, նախագահի ուղերձում կա ենթատեքստ, որտեղ անուղղակիորեն մեղադրվում է դարձյալ Թուրքիան: Ինչպես գիտեք, նշում էր, չէ՞, որ նախորդ երկու տեղահանումները տեղի ունեցան Թուրքիայի հետ կապված և, բնական է, որ երրորդում էլ միանշանակ Թուրքիայի մատը խառն է»:

      «Սրանից հետո պետք է արդեն սկսվեն գործողությունները», - ասաց նա՝ կոչ անելով օգնություն տրամադրել քեսաբահայերին: - «Մենք միասին՝ Հայաստան, Սփյուռք, պետք է փորձենք համախմբել մեր ուժերը՝ հնարավորինս աջակցելու մեր հայրենակիցներին»:

      «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացվել է «Օգնենք Քեսաբի հայերին», նախատեսվում է կազմակերպել դրամահավաք, և գումարը տրամադրել Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերին:

      Comment


      • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

        Թուրքիայի թուրքմենները թալանում են քեսապահայերի ունեցվածքը եւ բեռնատարներով տեղափոխում Թուրքիա
        25 Մարտի 2014

        Քեսապի Քարադուրան գյուղի բնակիչ Հասմիկ Մանջիկյան-Պէրպէրյանից հայտնած վերջին տեղեկությունների համաձայն` Թուրքիայի սահմանին բնակվող թուրքմենները թուրք-սիրիական սահմանի փշալարերը բացել են և ներխուժել Քեսապ:
        Նրանք հայերի ունեցվածքը թալանում են և բեռնատարներով տեղափոխում Թուրքիա: Իսլամիստ ապստամբներն էլ Քեսապի հայկական եկեղեցին դարձրել են զորանոց:

        «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության (ՍԴՀԿ) փոխատենապետ, սիրիահայ Վազգեն Մեսրոպյանը համոզված է, որ Քեսապի հայության տեղահանումը Թուրքիայի նպատակն էր:

        Նրա խոսքով` ինչքան մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակին, Թուրքիան, մասնավորապես Էրդողանը, հաշվեհարդար է տեսնում Սիրիայում հայ բնակչության հետ:

        «Այսօր առավոտյան տեղեկացանք, որ սկսել են հայ ընտանիքների տները այրել, ջարդել, թալանել, փշրել: Այս որերորդ դեպքն է հայերին տեղահանում են, ինչքա՞ն կարելի է։ Հայաստանի կառավարությունը, նախագահը կամ արտգործնախարարությունը պետք է լուրջ քայլերի դիմեն և ճնշումներ գործադրեն Թուրքիայի վրա»,-նշել է նա:

        Նշենք, որ պատմության մեջ սա Քեսապի երրորդ հայաթափումն էր: 1909 թվականին թուրքերի հարձակումից հետո հայերը տեղափոխվեցին Լաթաքիա, իսկ 1915 թվականին՝ Դեր-Զոր և դեպի Հորդանան:

        Արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով` օգտվելով Ուկրաինայի շուրջ զարգացող իրադարձություններից` Սիրիայի հակամարտության մեջ դերակատար երկրները երկրի ներսում ռազմական դրությունը փորձում են փոխել ի օգուտ իրենց:

        «Թուրքիան մի ձեռքով երկու նապաստակ խփեց: Սա մարտավարական քայլ էր: Քեսապի վրա հարձակումը նշանակում է, որ ռազմական գործողությունները իսլամիստ-ընդդիմադիրները հարավ-աևմուտքից տեղափոխում են հյուսիս-արևմուտք, որպեսզի ավելի ուժեղ հարվածեն Դամասկոսին»,- նշեց նա:

        Ըստ նրա` սիրիական ճգնաժամի կարգավորման նախկին Ժնև-2 ձևաչափը այլևս արդյունավետ չի լինի:

        Արմեն Պետրոսյանը Հաագայում նախագահ Սերժ Սարգսյանի՝ Քեսապի վերաբերյալ ելույթի ենթատեքստում տեսնում է մեղադրանք՝ ուղղված Թուրքիային: Արաբագետը համոզված է, որ սա այն պահն է, որ Հայաստանն ու Սփյուռքը պետք է միավորեն իրենց ջանքերը խնդրին լուծում տալու համար:

        HayNews.am

        Comment


        • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

          Արամ Առաջինը պահանջել է հայկական ջոկատներ ուղղարկել Քեսաբ
          25 Մարտի 2014


          Մեծն Տան Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը հետեւում է դեռևս ուրբաթ օրը Սիրիայի հայաբնակ Քեսաբի վրա սկսված հարձակումների հետևանքով ծանր ու վտանգավոր իրավիճակին։
          Այս մասին հաղորդում է novostnik.ru -ն:

          Կաթողիկոսը կապ է հաստատել Հալեպի, Լաթակիայի, Դամասկոսի ու Լիբանանի ներհամայնքային կառույցների հետ ու խորհրդակցություն անցկացրել: Շաբաթ օրը Թուրքիայի ՝ Քեսաբի վրա հարձակվելոuց հետո, Կաթողիկոսը կապ է հաստատել Սիրիայի նախագահական ապարատի աշխատակիցների հետ և պահանջել անմիջապես հայկական ջոկատներ ուղարկել Քեսաբ ՝ տեղի հայությանը պաշտպանելու համար: Նույն գիշեր Կաթողիկոսին այցելել է Լիբանանում Սիրիայի դեսպանը և հայտնել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը խնդրել է փոխանցել, որ Սիրիայի կառավարությունն ու բանակը աչալրջորեն հետևում են իրադարձություններին և վստահեցրել, որ ամեն ինչ կանեն տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Հանդիպման ժամանակ դեսպանը տեղեկացրել է նաև, որ ըստ իրենց տեղեկությունների, Թուրքիայի իշխանությունները ոչ միայն օգնել են իսլամիստ – ահաբեկիչներին անցնել սահմանը, հեշտացրել են նրանց տեղափոխումը Քեսաբ, այլև ծանր ռազմական տեխնիկայով են ապահովել ՝ ու հավելել, որ չնայած մեծ կորուստներին ՝ սիրիական բանակին հաջողվել է հետ շպրտել ահաբեկիչներին: Լիբանանում Սիրիայի դեպսնաը նշել է նաև, որ Սիրիայի նախագահն ու պետությունը մեծ հարգանք են տածում հայ ժողովրդի հանդեպ և սիրիացի հայերին համարում են Սիրիայի արժանապատիվ քաղաքացիներ, ու նրանց պաշտպանությունը պետության պարտականությունն է:

          Արամ Առաջինը նշել է, որ Քեսաբը հայության համար մեծ նշանակություն ունի և հոգևորականների պատվիրակություն է ուղղարկել Քեսաբ:

          Նշվում է, որ սիրիական բանակի համար Քեսաբը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է, և սիրիական բանակը ապահովության համար տեղի հայերին տեղափոխել է Լաթաքիա:

          HayNews.am

          _______
          This needs to be checked.
          It might well be provocation.
          If Aram I needed to make a call, Aztag or Cilicia Catolicossate's sites must have printed it first, isn't it?

          Comment


          • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

            Originally posted by Vrej1915 View Post
            http://www.bbc.com/news/world-middle-east-26706417

            The turkish photo quoted by the BBC does not look very like a Mig 23 neither, (nor an Albatros).
            Or may be it is a Mig 23 with wings closed for slow flight for ground attack??
            Yea,its a Mig 23.With the wings swept back means the jet is trying to increase its speed (Mach+) due to less drag and when the wings are swept back.When wings swept forward you are normally trying to fly slow usually in a dogfight (more slow speed higher lift and faster turn rate).
            An F-16 (especially the heavily modified Turkish one with latest US missiles will have no trouble to take out that Mig from a distance and most likely the Mig 23 never knew what hit him be it from Turkish territory or not, and had no visual or radar contact with the F-16. No match actually.....Murdering Turkish pilot.
            B0zkurt Hunter

            Comment


            • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

              Originally posted by Eddo211 View Post
              Yea,its a Mig 23.With the wings swept back means the jet is trying to increase its speed (Mach+) due to less drag and when the wings are swept back.When wings swept forward you are normally trying to fly slow usually in a dogfight (more slow speed higher lift and faster turn rate).
              An F-16 (especially the heavily modified Turkish one with latest US missiles will have no trouble to take out that Mig from a distance and most likely the Mig 23 never knew what hit him be it from Turkish territory or not, and had no visual or radar contact with the F-16. No match actually.....Murdering Turkish pilot.
              I have no doubt the F-16 can wipe the Mig 23-s...., they already downed some 80 syrian planes in one day of dogfight in 1981, with zero loss....
              The syrian air force got very few updates since 1981.... while the turkish one is state of the art.
              The question is: if we admit the turkish version, the syrian plane crossed 1 km in turkish territory, then turned east, and made an other 1,5 km, while at a speed of minimum 900 Km/h: how many seconds does that make?
              Even if you admit that the turks had their F-16 ready to fly, you need 10 minutes between take off and hitting. Or else they were in the air, ready to shoot, having already decided to shoot before the supposed crossing that lasted seconds....
              Plus, if the Syrian did see an F 16 on his screen, knowing he was a sitting duck for that plane, whould have never dared to come that close to the border.
              While the probability to use SA batteries, is much higher, easy, and cost effective, and unpredictable for the syrian pilot..

              Comment


              • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

                Հայաստանը պաշտոնական մակարդակով վաղուց պետք է քայլեր արած լիներ վիդեո
                25/03/14


                "Այս օրերին Քեսաբում տեղի ունեցող արյունալի իրադարձությունները Թուրքիայի արտաքին քաղաքականության տրամաբանական շարունակությունն են: Թուրքիան առաջին օրից Սիրիայի ներքին պատերազմի մաս է կազմում՝ զենք-զինամթերքով, գումարով, ահաբեկիչներին քաղաքական պաշտպանությամբ եւ իր միջոցներով կամ խողովակներով հարյուր հազարավոր գրոհային մատակարարելով",- "Երկիրն այսօրի" հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

                Նրա խոսքով, Թուրքիան ձգտում է դառնալ տարածաշրջանի գերակայող ուժ, եւ սա նրանց թուրքական, նոր օսմանական քաղաքականության շարունակությունն է:

                Ինչու՞ Քեսաբը եւ ինչո՞ւ հենց հիմա: Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, դեսպան Արման Նավասարդյանը նշում է երեք գործոն. "Առջեւում Մեծ եղեռնի 100-ամյակն է, որը Թուրքիայի համար պրոբլեմ է: Թուրքիան զգալի պարտություն կրեց Ղրիմում, եւ այժմ փորձում է մյուս ճակատում ռեւանշ վերցնել: Ներքաղաքական իրավիճակը Թուրքիայում բարդ է՝ կոռուպցիայի հետ կապված":

                Այս բոլորն ի մի բերելով՝ շատ բնական է, որ նման մի բան պետք է լիներ: Թուրքիան անընդհատ փորձել է իր սահմանակից երկրներում թուլացնել կամ ոչնչացնել հայությանը: Սիրիայի վերաբերյալ ծրագրերում եւս կա դա: Քեսաբը հատուկ կարեւորություն ունի. այնտեղ գործում է կազմակերպված եւ ավանդույթներով հարուստ հայ համայնք:

                "Որովհետեւ այնտեղ ապրողները կենդանի վկաներն են ամեն ինչի, որ կատարվել է: Իսկ Քեսաբը` որպես հնից մնացած, Կիլիկիայից մնացած միակ բնակավայր, ինքնին սպառնալիք էր, եւ Թուրքիան դա է հաշվի առնում",- նշեց "Ազգ" շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը։

                Ահաբեկչական կազմակերպությունները գործիք են Թուրքիայի ձեռքին. հավելում է ծագումով լիբանանցի խմբագիրը:

                "Թուրքիան բոլոր հետքերը, բոլոր հնարավոր ներկայությունները, հետագա հնարավորությունները նույնիսկ ուզում է արմատախիլ անել՝ գցելով մեղքը տեռորիստների, անջատողականների վրա: Դրանք բլա-բլա-բլաներ են",- ասաց նա:

                Թուրքիայի այս քայլն անարձագանք չմնաց. հայտարարությամբ հանդես եկան Ռուսաստանի ԱԳՆ-ն, Սիրիայի ղեկավարությունը: Կարեւոր է նաեւ Հայաստանի ու հայության կեցվածքը:

                "Պետք է հայությունը պետական մակարդակով պաշտպանի, որ ունի բոլոր իրավունքները: Հարցը բարձրացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ",- ասաց Հակոբ Ավետիքյանը։

                Հայաստանի արձագանքը սկզբում զարմացնող էր: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հայտարարեց, թե Հայաստանն իրավասու չէ միջամտելու այլ երկրի ներքին գործերին, գործողությունների ծրագրի մասին խոսելն էլ ավելորդ համարեց: Դեպքերից երեք օր անց նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում մամուլի համար հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, թե հանձնարարել է ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի եւ Ժնեւի գրասենյակներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին՝ քայլեր ձեռնարկել: Վերլուծաբանները պնդում են, որ Հայաստանը պաշտոնական մակարդակով վաղուց պետք է քայլեր արած լիներ:

                "Ռուսաստանի հետ մենք նույն քաղաքական եւ ռազմական կազմակերպության մեջ ենք մտնում: Տարիներ շարունակ այս ուղղությամբ եւս պետք է աշխատանք տարվեր, որովհետեւ Ռուսաստանը լայն հնարավորություններ ունի Թուրքիայի վրա ազդելու",- ասաց Արման Նավասարդյանը։

                Ի վերջո, պետք է պարզապես տագնապ հնչեցնել աշխարհով մեկ եւ ոչ՝ ժամանակ առ ժամանակ: Մյուս կողմից, ունենք հզոր գաղութներ, որոնց ազդեցությունն իրենց երկներում փոքր չէ:

                Comment


                • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

                  Քեսաբի վրա "Ալ Քաիդայի" ահաբեկիչների հարձակումը կազմակերպել է Թուրքիան

                  25/03/14

                  Առաջին օրերի լռությունից հետո Թուրքիայում սկսել են կարծիքներ հնչել, որ Քեսաբի վրա "Ալ Քաիդայի" ահաբեկիչների հարձակումը կազմակերպել էր Թուրքիան, ու հատկապես՝ Էրդողանի կառավարությունն ու կուսակցությունը։
                  Նման հրապարակումների հեղինակներին, ինչպես նաեւ սիրիական ինքնաթիռին թուրքերի հարվածելը դատապարտողներին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն անվանել էր հայրենիքի դավաճաններ։
                  Ի պատասխան, "Սոլ պորտալ", թարգմանաբար՝ "Ձախակողմյան պորտալ" լրատվական կայքը տեսանյութ է տեղադրել, որում հստակ երեւում է, որ "Ալ Նուսրա" խմբավորման մարտիկները Սիրիա անցնելու համար Թուրքիայի սահմանին որեւէ արգելքի չեն հանդիպել, թեեւ այդ հատվածները թուրքական բանակի խիստ հսկողության տակ են։
                  Տեսանյութում երեւում է, թե ինչպես են ապստամբները հեշտությամբ անցնում Թուրքիայի` Սիրիայի հետ սահմանամերձ Հաթայ նահանգի Յայլադաղ սահմանակետը: Նրանք առանց որեւէ արգելքի հասնում են 50-60 մետր հեռավորության վրա գտնվող Քեսաբի սահմանակետ:
                  Սիրիական ինքնաթիռի խփվելու հարցում Թուրքիայի պաշտոնական կեցվածքը "Սոլ պորտալն" անվանում է սադրանք։ Միաժամանակ, կայքը տեղեկացնում է, որ Քեսաբի վրա երեք ուղղությամբ հարձակման պատճառով հեռացողների մեծ մասը հայեր էին։
                  Հատկանշական է, որ Քեսաբի մատույցներում մարտերի ֆոնին, ադրբեջանական լրատվամիջոցներից մի քանիսը տեղեկություն են հրապարակել, որ Սիրիայում այս օրերին սպանվել է 13 ապստամբ, մեծ մասն՝ ադրբեջանցի, երկուսը՝ Թուրքիայի քաղաքացի։ Այն, որ Քեսաբ ներխուժածների մեջ շատ են եղել ոչ սիրիացիները, վկայում են նաեւ գյուղաքաղաքը լքած եւ ճանապարհին ապստամբների հանդիպած մեր հայրենակիցները։

                  Comment


                  • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

                    Ամենայն Հայոց կաթողիկոսը դատապարտել է Քեսաբում ահաբեկչական գործողությունները

                    25/03/14

                    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտել է Քեսաբում ծայրահեղականների իրականացրած ահաբեկչական գործողությունները: Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը մարտի 24x-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հետ` Քեսաբի եւ շրջակա բնակավայրերի բռնազավթման առնչությամբ, իր խորը մտահոգությունը փոխանցել եւ դատապարտել Քեսաբի խաղաղ բնակչության նկատմամբ ծայրահեղականների իրականացրած ահաբեկչական գործողությունները, որոնք աջակցություն են ստացել Թուրքիայի կողմից:
                    Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր զորակցությունն է հայտնել Արամ Ա Կաթողիկոսին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում հրավիրված խորհրդակցության ընթացքում հաստատել է, որ Սուրբ Էջմիածինն աշխարհասփյուռ իր թեմական կառույցներով շարունակելու է զորակցել սիրիահայությանն` աղոթելով, որ խաղաղությունը վերահաստատվի Սիրիայի աստվածասեր ժողովրդի կյանքում եւ տեղահանված ու գաղթական ընտանիքները վերադառնան իրենց հայրենի օջախները:

                    Comment


                    • Re: Bashar al-Assad, Syria and the Armenian people

                      Քեսաբի և հարակից գյուղերի տներն ամբողջությամբ թալանել են. ավարը տարվել է Թուրքիա ` վաճառքի
                      26 Մարտի 2014


                      Քեսաբի և հարակից գյուղերի գրեթե բոլոր տներն արդեն իսկ թալանվել են, թալանը տարվել է Թուրքիա և սահմանակից գյուղերում ու քաղաքներում վաճառվում է:
                      Այդ մասին HayNews.am-ի հետ զրույցում նշեց ՍԴՀԿ անդամ, քեսաբցի Հասմիկ Մանջիկյան-Բերբերյանը:

                      «Խայտառակ վիճակ է: Այս պահին կառավարական զորքերը մարտեր են մղում Քեսաբից բավական հեռու գտնվող անտառային շրջաններում: Բուն Քեսաբն ու հարակից գյուղերը գտնվում են գրոհայինների տիրապետության ներքո: Անխտիր բոլոր տները թալանվել են, եկեղեցին վերածվել է զինապահեստի: Մեր տուն էլ են մտել ու ամբողջովին թալանել, իսկ գողոնը բեռնատարներով տեղափոխվում է ուղիղ Թուրքիա»,-նշեց Հասմիկ Մանջիկյան-Բերբերյանը:

                      Վերջինս նաև հավելեց, որ Հայաստանից մեկնած ԱԺ պատգամավորների խումբն արդեն իսկ Լաթաքիայում է, որտեղ ապաստանել են քեսաբցի տեղահանվածները: Այս պահին պատգամավորները հանդիպում են տեղի հայկական հանձնախմբի հետ:

                      HayNews.am

                      Comment

                      Working...
                      X