Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Sevan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Արարատյան դաշտավայրում ջրային պաշարները գերշահագործվել են. ջրի արդյունավետ կառավարումը գերխնդիր է

    Սառա Պետրոսյան

    18:22, 18 հուլիսի, 2017

    «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը եւ գործընկերները՝ «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ն, Երեւանի պետական համալսարանի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը, այսօր, Երեւանի «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցում հայտարարեցին Արարատյան դաշտավայրում իրականացվող «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» եռամյա ծրագրի մեկնարկի մասին:

    ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» նոր ծրագրի հանրային մեկնարկի միջոցառումը տեղի ունացով Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի, տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանի, գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանի եւ պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ:

    Կառավարության ներկայացուցիչներն իրենց ողջույնի խոսքում շեշտադրեցին հարուստ ջրային պաշարներ ունեցող Հայաստանում ջրի անարդյունավետ կառավարման հարցը, մանրամասնեցին անարդյունավետ կառավարման հետեւանքները, որն ուղղակիորեն անդրադառնում է բնակչության սոցիալական կյանքի վրա:

    Բանախոսները նշեցին, որ Հայաստանի բարձրորակ ստորերկրյա բնական ջրերի ամենամեծ շտեմարանը 1300 ք/կմ տարածք զբաղեցնող Արարատյան դաշտավայրում է: Սակայն ջրային ռեսուրսների թերի կառավարման պատճառով, Հայաստանում հիմնական գյուղմթերք արտադրող դաշտավայրի շատ համայնքների համար խմելու եւ ոռոգման ջրի հասանելիությունը սահմանափակ է։ Ոռոգման ջրի պահանջարկն այժմ աճում է կլիմայի փոփոխության, ձկնաբուծարանների զարգացման եւ ջրօգտագործման թույլտվությունների մեծ քանակի տրամադրման հետեւանքով` հանգեցնելով ստորերկրյա ջրային ռեսուրսների կտրուկ սպառմանը:

    «Արարատյան դաշտավայրում ջրային պաշարները գերշահագործվել են, որի հետեւանքով ունենք շրջանառությունից դուրս եկած հողակտորներ: Սա արդեն ազգային անվտանգության հարց է եւ պատահական չէ, որ հողերի կառավարումը Կառավարության գերակա խնդիրներից մեկն է համարվում»,- իր խոսքում նշեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նախարարը հայտնեց, որ ջրի արդյունավետ կառավարման եւ կյանքի բոլոր ոլորտներում ջուրը ճիշտ օգտագործելու խնդիր ունենք: Ջուրն օգտագործվում է ոռոգման համար, ձկնաբուծական տնտեսություններում, կենցաղում, բայց ոչ արտադրական նպատակով: Արդյունավետության համար ձկնաբուծարաններում օգտագործվող ջուրը հնարավոր է մաքրելուց հետո օգտագործել գյուղատնտեսության մեջ, որը չի արվում:



    Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Դավթյանն անդրադարձավ իր զբաղեցրած ոլորտում կատարված աշխատանքներին եւ նորամուծություններին, որոնք միտված են ջրի կառավարման արդյունավետության բարձրացմանը: Հայտնեց, որ ջրային պաշարների ուսումնասիրություն է իրակակացվել, եւ ջրային ռեսուրսների շտեմարան է ստեղծվել: Արտեզյան ջրերի մի քանի անօրինական հորեր են փակվել, ձկնաբուծարաններում ջրի եւ շրջակա միջավայրի խնայողության ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնելու փորձարարական օրինակներ կան, եւ դրանք պետք է տարածում ստանան, Արարատի եւ Արմավիրի մարզում կաթիլային ոռոգման են անցնելու եւ այլն:

    «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի եւ գործընկերների իրականացնելիք եռամյա ծրագիրը միտված է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների արտադրողանակության, արդյունավերտության եւ որակի բարելավմանը՝ քաղաքացիների ակտիվ մասնակցության եւ ջրային ենթակառուցվածքների փոքրածավալ ծրագրերի իրականացման միջոցով: Նրանց համոզմամբ՝ ծրագիրը կնպաստի հանրային վարքագծի փոփոխությանը՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի արդյունահանման կրճատումը ապահովելու համար:

    «Ջրային ռեսուրսների մասնակցային եւ արդյունավետ օգտագործում» եռամյա ծրագրի ղեկավար Արմեն Վարոսյանը հայտնեց, որ Հայաստանում հիմնական գյուղմթերք արտադրող Արարատյան դաշտավայրում տարեց-տարի ոռոգման եւ խմելու ջրի պահանջարկի աճ է գրանցվում: Ջրօգտագործման արդյունավետության բարձրացման տեսակետից պետական մարմինների, ինչպես նաեւ տնտեսվարողների համար կարեւոր է ջրօգտագործման ծավալների ճիշտ չափումն ու հսկողությունը: Առանց հանրային մասնակցության համակարգը չի կարող արդյունավետ կառավարվել: Սակայն, ջրային ռեսուրսների կառավարման գործընթացներում Արարատյան դաշտի բնակիչների եւ ջրօգտագործողների մասնակցության եւ իրազեկվածության մակարդակը ցածր է:

    «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը ծրագիրն իրականացնելով նպատակ ունի՝ խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը` հանրային մասնակցության եւ իրազեկման միջոցով: Ծրագրի նախապատրաստական փուլում հարցումներով ջրի լուրջ սակավություն ունեցող 30 համայնք է հաշվարկել եւ մշակված որոշակի չափանիշներով ընտրել է 12 գործընկեր համայնքներին: Այսօր, ծրագրի հանրային մեկնարկի միջոցառման ընթացքում փոխըմբռնման հուշագրեր ստորագրվեցին Արմավիրի եւ Արարատի մարզի 6-ական համայնքների ղեկավարների հետ: Առաջին անգամ համայնքները գործնական մասնակցություն կունենան ջրի կառավարմանը:

    Comment


    • Հարկավոր է հանձնաժողով ստեղծել և պարզել, թե ինչպես է անհետացել ջրամբարների ջուրը. Բերբերյան

      http://www.tert.am/am/news/2017/07/23/berberyan/2439347
      20:19 • 23.07.17



      Այս տարվա մեծ քանակությամբ ձյան պարագայում մենք ընդհանրապես ջրի խնդիր պետք է չունենայինք: Պետք է հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի, թե ինչպես է անհետացել ջրամբարների ջուրը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:



      «Պետք է Հանրապետության նախագահին կից մասնագետների հանձնաժողով ստեղծվի, որոնք պաշտոնյաների հետ որևէ կապ չեն ունենա, և խորը ուսումնասիրություն արվի, թե այդ ջուրը ո՞ր ՀԷԿ-երի միջոցով է անհետացել: Ջրամբարների ջրի հոսքի ուղղություններն արդյո՞ք մաքրվել են, թե՞ ոչ, որովհետև թղթի վրա մաքրվել են, բայց փաստացի չեն մաքրվել, իսկ դրա համար գումարներ են հատկացվել»,- նշեց նա:



      Հիշեցնենք, որ ԱԺ-ն վավերացրել է կառավարության ներկայացրած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կառավարության ներկայացրած փոփոխության համաձայն՝ Սևանից ջրառի ծավալները տարեկան 170 մլն խմ-ից կհասցվի 270 խմ-ի։ Ըստ գործադիրի՝ լրացուցիչ ջուրն ուղղվելու է Արարատյան դաշտի մի քանի համայնքների հողատարածքների ոռոգմանը, ինչպես նաև Սևան-Հրազդան ՀԷԿ-երի համակարգում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալների մեծացմանը:



      Բերբերյանի խոսքով՝ կառավարությունն ինչ-որ ձևով պետք է արդարացներ իր քայլը՝ նշելով, որ Սևանից ջրառը ուղղվելու է հողատարածքների ոռոգմանը:



      «Երբ պաշտոնյան իր գործից չի հասկանում, ամեն ինչ սպասելի է: Այսօր երաշտ է հանրապետությունում, ջրամբարների ջուրն անհետացել է, և գյուղատնտեսության նախարարությունն այդ հարցով ձայն չի բարձրացնում»,- ասաց նա:









      Հակոբ Ասլանյան

      Comment


      • Սևանի մակարդակի բարձրացումը հատուկ է կասեցվում. ափամերձ տարածքները պատրաստված չեն բարձրացմանը. բնապահպան (տեսանյութ)
        25.07.17





        Հայաստանի կառավարությունը ոչ մի գիտնականի, մասնագետի, փորձագետի ու բնապահպանի չի լսում և անում է այն, ինչ ցանկանում է կամ ինչ հետապնդում է իր շրջանակների շահերը. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց բնապահպան Լևոն Գալստյանը՝ անդրադառնալով ուսումնասիրությանը, որ ընդամենը 26 օրում Սևանա լիճը 8 սմ-ով նվազել է:

        «Այստեղ շատ լուրջ մեթոդաբանական հարց է առաջանում, թե ով է ի վերջո իրականում գնահատելու, թե Սևանի մակարդակը ինչքան է պետք բարձրացնել, ո՞վ է ընդհանրապես որոշել, որ պետք է բարձրացնել 1903 մետր, ոչ թե ավելի շատ: Ես բազմաթիվ գիտնակաների կարծիք եմ լսել, որ պետք է ամենաքիչը 11-12 սմ բարձրացել մակարդակը, քան նախատեսված է 2001թ-ի որոշմամբ»,-ասաց Գալստյանը:

        Ըստ նրա, եթե այդ գնահատումը նորից պետք է ինչ-որ մարդկանց ճաշակով արվի, ինչպես հիմա է, ապա կհիմնավորեն, որ ոչ մի խնդիր չի առաջանա: «Կասեն ոչինչ, ինչ կլինի, մի 60 սմ բարձրացել է, թող 20 սմ է իջնի, կամ չգիտեմ ինչ, այդ հիմնավորումներն իրենց մեջ ոչ մի գիտական միտք չեն պարունակում. այս ամենը, ինչպես ամեն հարց, հիմնավորում է, թե իբր թե ժողովրդին փրկելու, գյուղացիներին հողը ոռոգման ջուր ապահովելու, մեկ այլ դեպքում աշխատատեղեր ստեղծելու համար է»,-ասաց նա:

        Բնապահպանը նշեց, թե Սովետական միության ժամանակ նախ դատարկեցինք Սևանը, հետո որոշեցինք կառուցել թունել, որ ջրեր տեղափոխվեն մակարդակը բարձրացնենք, հետո ինչ-որ մարդիկ որոշեցին, որ պետք է բարձրացնել 6 մետր, և առանց գիտական հիմնավորման, թե ինչու 6 մետր, և ոչ թե 16, կամ 3:

        «Այդ թունելները կառուցեցին՝ նախ Արփա-Սևան, հետո կառուցեցին Որոտան –Արփա թունելը և ինչ ստացվեց, որ վերջին 7 -8 տարվա ընթացքում Արփա-Սևանը աշխատում է իր հզորության 30-40 տոկոսով ընդամենը: Այսինքն՝ քիչ քանակությամբ ջուր է տեղափոխում Սևան, քան կարող էր տեղափոխեր, սա կազմում է մոտավոր 1 մլրդ խմ մետր ջուր, որ պակաս է տեղափոխում, իբր թե վերանորոգման պատճառով: Հետո 2004թ-ին Սպանդարյանի ջրամբարը Կեչուտի ջրամբարին միացնող թունելը կառուցեցին, որը պետք է տարեկան 165 մլն խմ ջուր տեղափոխեր: 2004թ-ին բացեցին, անցել է 13 տարի, որը եթե ջուր տեղափոխեր, ստացվում էր մոտ 2 մլրդ խմ ջուր, բայց ոչ մի գրամ ջուր չի տեղափոխվել և դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում»,-ասաց նա:

        Ըստ նրա, նույն վիճակն էլ ջրամբարներում է: «Ամեն տարի մեկ էլ հոպ ջուր չկա ջրամբարներում, մենք էլ մտածում ենք, որ հատուկ է բաց թողնում»,-ասաց նա:

        Թե ինչ պատճառներից ելնելով են որոշում, որ Սևանի մակարդակը չպետք է բավականաչափ բարձրանա, բնապահպանը նշեց, որ պատճառները մի քանիսն են և երկու պատճառ բերեց:

        «Հստակ է, որ հանցավոր անգործության արդյունքում ափամերձ տարածքները պատրաստված չեն բարձրացմանը, իրենք էլ են նշում, որ եթե բարձրացնենք, հսկայական աշխատանք պետք է արվի, չի արվել, անցել է 15 տարի ոչ մի բան չեն արել, Սևանն էլ այդ վիճակում լավ էր, բարձրանում էր՝ անկախ իրենից: Բացի այդ՝ նաև այն է պատճառը, որ իրենց շրջապատի օբյեկտներ կան, բարձրաստիճան անձանց կամ օլիգարխիկ մաս կազմող անձանց, որոնք ևս վտանգի տակ կլինեն բարձրացան պատճառով: Հիմնականում այս պատճառներով կասեցվում է վերջին 7-8 տարի Սևանա լճի մակարդակի բարձրացումը, էլ չեմ ասում հարակից պատճառները, որ ջուր թողնեն էլեկտրաէներգիա արտադրեն ու էլի պատասխանատվություն չեն կրում»,-ասաց նա:

        Առավել մանրամասն՝ տեսանյութում:

        Comment


        •  

          Comment


          • ՍԵւԱՆԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
             
            Last edited by Vrej1915; 07-25-2017, 09:08 PM.

            Comment


            • 2
               

              Comment


              • 3
                 

                Comment


                • 5
                   

                  Comment


                  •  

                    Comment


                    • Հայն ու Հայաստանը. Իշխանի վերականգնումը Սևանում

                       

                      Comment

                      Working...
                      X