Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Sevan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Եթե բնապահպանության նախարարին վարչապետը չի ընդունում, ուրեմն պետք է աղե՞տ բերեն մեր երկրի գլխին

    2017-09-03 10:07:17

    «Ախուրյանի ջրամբարը այլևս փաստացի չկա։ Վերջին շրջանի էկոլոգիական աղետները, բնության նկատմամբ թշնամանքը հասունացրել են կտրուկ քայլերի անցնելու անհրաժեշտությունը։ Գործադիր իշխանությունը այս մի քանի օրվա մեջ նորից հաստատեց իր անկարողությունը։ Բոլորս ուշադրություն դարձրեցինք վարչապետի կոստյումի ձևին ու գույնին։ Իսկ վարչապետը, որ Շիրակի մարզում էր, ուշադրություն դարձրե՞ց Ախուրյանի ջրամբարի այդ աղետալի վիճակին։ Եթե ուրիշ բան չասեմ՝ տոննաներով ձուկ սատկեց․ դա տնտեսվարո՞ւմ է, թե՞ անտնտեսվարություն։ Ապրիլից մենք չունենք բնապահպանական տեսչություն։ Երևի դրա համար ով ինչ ուզում՝ անպատիժ անում է։ Համարյա կես տարի է, քննարկում են, թե ինչ կառույց ձևավաորեն․ տեսչությո՞ւն, թե՞ ոստիկանություն։ Մինչև քննարկման ավարտին բնությունից բան չի մնա»,-գրել է Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում։

    Ավելի վաղ այս առիթով ահազանգել էր Անդրանիկ Օհանջանյանը` գրելով «Ջրամբարներն աննախադեպ կերպով դատարկվում են, ահավոր վտանգելով էկոհամակարգը, Ախուրյան ջրամբարում ձկները միլիոննորով սատկում են: Եթե ջրպետկոմի նախագահը մեր վարչապետի սանիկն է, իսկ բնապահպանության նախարարին վարչապետը չի ընդունում,ուրեմն պետք է աղե՞տ բերեն մեր երկրի գլխին...

    Այսօր արդեն Ախուրյան ջրմաբարը չկա, հարգելի հայրենակիցներ, 2 օրվա ընթացքում ահռելի ջրի թողքի պատճառով էկոհամակարգին հասցվեց անդառնալի կորուստ:
    Հ.Գ.

    Լավ պետական կառույցները ավելի կարևոր գործերով են զբաղված, բա էն անգլերենի գերազանց իմացությամբ բնապահպանները ու՞ր են:Էս անգամ չի լինի գործ անեք, հետո գրանտի սպասեք»:

    Comment


    • Ինչո՞ւ են Ախուրյանի ջրամբարում սատկում ձկները. ՋՏՊԿ-ն ձկնատեսակների պահպանության համար պատասխանատվություն չի կրում
      13:14, 04.09.2017


      Ախուրյանի ջրամբարի ջրի մակարդակն իջել է, որի հետեւանքով բազմաթիվ ձկներ են սատկել: NEWS.am-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ Ախուրյանի ջրամբարում ձկնաբուծություն իրականացվել է ինքնագործունեության հիմունքներով, որի համար ՋՏՊԿ-ն երբեւէ համապատասխան թույլտվություն կամ համաձայնություն չի տվել, եւ, բնականաբար, որեւէ պատասխանատվություն չի կրում ստեղծված արհեստական ջրային համակարգերում գոյություն ունեցող ձկնատեսակների պահպանության համար: Ջրամբարից ՀՀ տարածքում ոռոգվում է Արմավիրի եւ Շիրակի մարզերի շուրջ 30 հազար հա հողատարածք, որոնց ջրապահանջը կազմում է 327,5 մ³: Այս տարի ջրամբարում ջրի առավելագույն ծավալը կազմել է 444.28 մ³՝ անցյալ տարվա 545,75 մ³ դիմաց: Այսօրվա դրությամբ, ջրամբարից թողնվել է 305.21 մ³ ջուր՝ ներառյալ գետի ջրատվությունը:

      ՀՀ բնապահպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ նախարարությունն ահազանգը ստացել է եւ այժմ ուսումնասիրություն է կատարվում, թե ինչի արդյունքում է ջրի մակարդակն իջել եւ ինչի արդյունքում են սատկել ձկները:

      Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով էլ նման իրավիճակ է ստեղծվել պատկան մարմինների անտարբերության պատճառով. «Դա խոսում է այն մասին, որ պատկան մարմինները շատ վատ են աշխատում՝ սկսած կառավարությունից մինչեւ բնապահպանական կառույցներ: Մարդիկ ահազանգում են, բայց ոչ մի ինֆորմացիա չեն տալիս պատկան մարմինները՝ ինչու են ձկները սատկում, ջրի մակարդակն ինչու է իջել: Սա հստակ ասում է, որ մեր երկրում տեր, կառավարում չկա, չգիտեմ, թե պարոն վարչապետն ինչ է մտածում, սա բնապահպանների կարծիքն է»:

      Comment


      • Պատկան մարմիններին չի անհանգստացնում ձկների հայտնվելը ոռոգման ցանցում




        Այն փաստը, որ Արմավիրի մարզի Քարակերտ և Արգինա գյուղերի ոռոգելի ցանցում հայտնվել են հազարավոր ձկներ, չի անհանգստացնում Ջրային տնտեսության պետական կոմիտեին։

        «Ազատության» հետ զրույցում Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրառ» ընկերության գլխավոր ինժեներ Էդուարդ Սարգսյաննը նշեց, թե Ախուրյանի ջրամբարից ամեն տարի էլ ձուկը ջրատարներով հասնում է գյուղացու հողին․ - «Ջուրը գալիս ա, շլյուզը բացում են, փականը, ջուրը գնում ա, մարդիկ ոռոգում են»:

        Հարցին, թե արդյոք այստեղ անելիք չունի Ջրային տնտեսության պետական կոմիտեն, Սարգսյանն արձագանքեց․ - «Ի՞նչ պիտի անի: Դուք կարո՞ղ եք ասել: Ամեն տարի էլ նույն ջրանցքներով էդ ձուկը գալիս ա, և մարդիկ էդ ձկները բռնում են»:

        Ֆեյսբուքի օգտատերերից մեկի՝ երեկ հրապարակած տեսանյություն երևում է, թե ինչպես են բնակիչները դույլերով ջրատարից ձկներ հանում։

        Գյուղացիներն ասում են, որ մեկ ամիս շարունակ նման վիճակ է։ Ենթադրում են, որ ջրամբարում ջրի սակավության պատճառով ձկները շարժվում են բաց թողնվող ջրի ուղղությամբ ու հայտնվում իրենց հողերում։

        Թեև ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի հավաստմամբ, ջրառի ժամանակ ձկների տեղաշարժը կանխելու համար պետք է ցանց տեղադրել, «Ջրառ»-ի տնօրենի տեղակալի բնորոշմամբ՝ մանր-մունր ձկների անկումը կանխելու տարբերակ չկա․ - «Ես չեմ հասկանում, թե ինչ աժիոտաժ դառավ: Ժողովրդապաշտպանությունը թողել են, անցել են ձկնապաշտպանության գործին: Մանր-մունր կարասներ են․․․»

        Բնապահպանության նախարարությունը չի կարող պատասխանել, թե ում մեղավորությամբ են հազարավոր ձկները հայտնվել ոռոգման ցանցում։ Եվ ընդհանրապես բնապահպանական որևէ աղետի դեպքում նախարարությունը ժամանակավորապես ստիպված է լռել, քանի որ տեսչական մարմինը լուծարված է։

        «Բնապահպանության նախարարությունը, բնականաբար, պետք է հաշվարկի շրջակա միջավայրին հասցված վնասը: Բայց քանի որ Բնապահպանության նախարարության պետական տեսչությունը լուծարվել է և ներկայում ձևավորվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, որը ձևավորման փուլում է, շրջակա միջավայրին հասցված վնասի գնահատում չի կարող իրականացվել», - ասաց նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյան։

        Նկարահանման պահին Քարակերտ գյուղի ջրատարում նեխող տասնյակ ձկներ կային։ Առողջապահության նախարարությունից հավաստիացրին, որ այս հարցում անելիք չունեն։ Ջրատարների ջրի մաքրությանը հետևելը համայնքի գործառույթն է։

        Արդյո՞ք կարելի է ուտել այդ ձուկը և արդյո՞ք այն կհայտնվի շուկաներում, մնում է գյուղացիների հայեցողությանը։
         

        Comment


        • Արտենիի բնակիչ Սամվել Կարապետյանը 8 հեկտար ծիրանի այգուց 4 տոննա ձուկ է հավաքել

          2017-09-14 18:21:32



          Արտենիի բնակիչ Սամվել Կարապետյանը 8 հեկտար ծիրանի այգի ունի: Ծիրանի բերքից զատ, նախօրեին, այգուց մոտ 4 տոննա ձուկ է հավաքել: Հարևան, ծանոթ, բարեկամ, ում պատահի, տեղյակ է պահել. այգու տարածքը կարաս ձկնատեսակով պատված էր:

          Սամվելի այգին միակը չէր: Արտենիի այգիներում այդ օրը, ով ոռոգում էր իրականացրել, ձկան պակաս չէր զգում: Արտենիի տան տանիրուհիներն այսօր բացառապես զբաղված էին ձուկ մաքրելով:

          Արտենիի գյուղապետարանում դեպքի մասին մեկնաբանել ոչ ոք չցանկացավ, միայն գիտեին, որը ձուկն Ախուրյան ջրամբարից է եկել:

          Մեր նկարահանող խումբը եղավ նաև Ախուրյանի ջրամբարում: Ջրամբարում ջուր չկար: Աղին գյուղի բնակիչները ջրամբարը ցամաքած առաջին անգամ էին տեսնում:
          Մյասնիկյանի բնակիչները նույնպես մասնակցել են Արտենիի ձկնահավաքին: Լուրը նաև Արագած համայնք է հասել:

          Ձկան առկայության վերաբերյալ կարելի է միայն ենթադրություն անել,- ասում է Արագածավանի բնակիչ Վարդգես Հովհաննիսյանը: Ըստ նրա, ջրամբարում մնացած ջուրը գերհագեցած է եղել ձկով, երբ ոռոգման նպատակով ջուրը բաց է թողնվել, ձկները ջրի հետ ներքև են իջել և լցվել ոռոգելի տարածքներ:

          ԱԼՏ հեռուստաընկերություն


          Comment


          •  

            Comment


            • Սևանա լիճը բացասական հաշվեկշիռ ունի


              ԷկոԼուր

              Սեպտեմբերի 19-ի դրությամբ Սևանա լիճը բացասական հաշվեկշիռ ունի: Նախորդ տարվա նույն օրվա մակարդակից` 1900.58մ-ից, Սևանա լճի մակարդակը այս տարի ցածր է 2 սմ-ով: Այն կազմում է 1900.56մ: Ոռոգման նպատակով իրականացված ջրառի արդյունքում լիճը այս տարվա իր ամենաբարձր 1900.91 մ նիշից իջել է 35 սմ-ով: Հիշեցնենք, որ այս տարի որոշվեց Սևանա լճից իրականացնել օրենքով նախատեսված 170 միլիոն խմ առավելագույն չափաքանակից շուրջ 100 միլիոն խմ-ով ավելի ջրառ: Եվ Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրինագծի հեղինակները օրինագծում վստահեցնում էին. «Լրացուցիչ 100 մլն մ3 ջրբացթողումը, ըստ հաշվարկների, կարող է հանգեցնել Սեւանա լճի ջրի մակարդակի մինչեւ 8 սմ անկման, որի պարագայում նույնիսկ անցած տարվա նույն օրվա համեմատ կապահովվի շուրջ 10 սմ (18 - 8) Սևանա լճի ջրի մակարդակի բարձր նիշ»:

              Պաշտոնական աղբյուրների համաձայն` Սևանա լճից ջրառը դադարեցվել է, լճից ընդհանուր այս տարի բաց է թողնվել 266.757 միլիոն խմ ջուր նախատեսված 270 միլիոն խմ-ի փոխարեն:
              Մինչդեռ փորձագիտական հաշվարկների համաձայն` Սևանա լճի ջուրը պակասել է 455 միլիոն խմ-ով: Այս ծավալը հաշվարկվել է` ելնելով 1 սմ-ն կազմում է 13 միլիոն խմ ջուր սկզբունքից (հաշվարկի սկզբունքը` ըստ ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի նախագծման ճարտարագետ, գլխավոր մասնագետ, անցած դարի 60-70-ական թվականներից հիդրոմելիորատիվ համակարգում գործունեություն ծավալող Գեորգի Գևորգյանի, http://armef.com/hy/news/verlutsutyu...le_1382375816/):

              16:39 Սեպտեմբեր 19, 2017

              Comment


              • Ահազանգ Սևանից. Սևանա լճից 270 միլիոն խմ-ից ավելի ջուր է վերցվել


                ԷկոԼուր

                Սևանա լճի ափամերձ համայնքների բնակիչներն ահազանգում են, որ Սևանա լճից սահմանված 270 միլիոն խմ-ից ավելի շատ ջրառ է իրականացվել: «Մենք տեղեկություններ ունենք, որ վաղուց գերազանցել են Սևանից սահմանված ջրբացթողումների ծավալը, և Սևան-Հրազդան հիդրոկասկադով շատ ավելի ջուր է հոսել, քան 270 միլիոնը»,- ահազանգեց Սևան քաղաքի բնակիչը:
                Ահազանգը ստուգելու համար մենք դիտարկեցինք Հիդրոմետ ծառայության սեպտեմբերի 11-ի դրությամբ Սևանա լճի մակարդակի և ջրառի վերաբերյալ տվյալները, որոնց համաձայն Սևանա լճից բաց է թողնվել 261,857 միլիոն խմ ջուր: Ջրբացթողումների արդյունքում Սևանա լիճն իջել է 31 սմ-ով`1900.91մ-ից հասնելով ` 1900,60մ-ի: Սակայն ըստ փորձագիտական հաշվարկների` Սևանից վերցվել է 403 միլիոն խմ ջուր: Այս ծավալը հաշվարկվել է` ելնելով 1 սմ-ն կազմում է 13 միլիոն խմ ջուր սկզբունքից (հաշվարկի սկզբունքը` ըստ ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի նախագծման ճարտարագետ, գլխավոր մասնագետ, անցած դարի 60-70-ական թվականներից հիդրոմելիորատիվ համակարգում գործունեություն ծավալող Գեորգի Գևորգյանի, http://armef.com/hy/news/verlutsutyu...le_1382375816/):
                Ստացվում է, որ ոռոգման սեզոնի ջրբացթողումները դեռ չեն ավարտվել, բայց ՀՀ կառավարության մտադրությունը, Սևանից բաց թողնել 1 միլիարդ խմ ջուր, կատարված է 40 տոկոսով:

                17:24 Սեպտեմբեր 12, 2017

                Comment


                • 28 / 10 / 2017Տարեկան 4 միլիոն Սևանի իշխանի մանրաձուկ կարտադրի, ևս 1.5 միլիոնը բաց կթողնվի լիճ


                  «Սևանի իշխան» մանրաձկան գործարանն ու «Սևան Ակվա» ցանցավանդակային տնտեսությունը Սևանա լճում ձկնապաշարների վերականգման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի երկու կարևոր դերակատարներն են: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հոկտեմբերի 28-ին կայացավ երկու ընկերությունների պաշտոնական բացումը:

                  «Սևանի իշխան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ջոն Մկրտչյանի տեղեկացմամբ՝ նախատեսվում է տարեկան արտադրել 4 միլիոն մանրաձուկ, ևս 1.5 միլիոնը ուղղել Սևանա լիճ՝ ձկնապաշարների վերականգնման նպատակով: «Առաջին Գեղարքունի իշխանի խմբաքանակն արդեն ավազանում է, հաջորդ ամսվա ընթացքում կսկսվի բազմացման շրջանը, հետո կտեղափոխվեն ինկուբատորի, որտեղից էլ՝ նախնական կերակրման հատված, ապա 3 գրամից կդառնան 50 գրամ ու կտեղափոխվեն արդեն Սևանա լճում տեղակայված ցանցավանդակներ»,-արտադրական ողջ շղթան նկարագրեց Ջոն Մկրտչյանը: Ինչ վերաբերում է ամառային տեսակին, ապա դրա բազմացման շրջանը գարնան վերջ-ամռան սկիզբ է, ժամանակի ընթացքում նաև ամառայինը կբուծեն:

                  Մանրաձկան գործարանում բուծվող իշխանի մայրական կազմը ընտրվել է երկու փուլով: «Առաջին փուլում արտաքին տեսքի գնահատում է կատարվել, մասնագիտական խումբը ընտրել է ՀՀ տարբեր ձկնաբուծարաններից այն իշխանները, որոնք լիովին համապատասխանում են Սևանի իշխան դասական նկարագրությանը, երկրորդ փուլում կատարվել է աննախադեպ մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն Լեհաստանի և Շոտլանդիայի կենդանաբանության ինստիտուտի հետ համատեղ: Կարևոր էր հասկանալ մայրական կազմի գենոֆոնդը, որպեսզի խուսափեինք միջազգակցական խաչասերումներից»,-ասաց Ջոն Մկրտչյանը:

                  Մանրաձուկը, դառնալով 50 գրամ, տեղափոխվում է Լճափ համայնքին հարակից ափամերձ տարածքում տեղակայված «Սևան Ակվա» ՓԲԸ ցանցավանդակային տնտեսություն, որտեղ երեք տարվա ընթացքում բերվում է ապրանքային քաշի՝ 2.5-3 կիլոգրամ, և տեղափոխվում վերամշակման գործարան, որտեղից էլ մոտ 20 ապրանքատեսակի տեսքով ուղարկվում շուկա: Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Սևան Ակվա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Վարդանյանը, վերամշակված արտադրանքը սպառում է գտնում դեռևս Ռուսաստանում ու Վրաստանում, սակայն ակնկալվում է նաև այլ երկրներ արտահանել: «Բարձր որակի ձուկ ենք արտադրում, այն լաբորատոր հետազոտություններ է անցել ու մոտ 40 երկրում խնդիր չենք ունեցել համային ու հորմոնալ տեսանկյունից»,-ասաց Հովիկ Վարդանյանը: Ձկները կերակրվում են դանիական ու իտալական կերերով, որոնք ըստ տնօրենի, հորմոններ չեն պարունակում և ձկների իմունիտետը բաձրացնելու համար են: «50-60 տոկոսով ձուկը սնվում է լճի կերով»,-նշեց Հովիկ Վարդանյանը:

                  Մասնագետները վստահ են, որ Սևանա լճում իշխանը հարմարվելու խնդիր չի ունենա, քանի որ դա իր բնական միջավայրն է: Ձկների բնականոն աճն ապահովելու համար ամեն օր ջրասուզակները սուզվում են ցանցավանդակների հիմնային հատված, կատարում մաքրման աշխատանքներ, հետևում՝ արդյոք կերը հասնում է ձկներին:

                  Սևանա լճի ջրի էկոլոգիական բարենպաստ վիճակի դեպքում նախատեսվում է ցանցավանդակային տնտեսություններն ավելացնել, ինչպես նաև կառուցել մանրաձկան երկրորդ գործարանը, որտեղ արդեն ձկներն աճելու են 50-150 գրամ: Սա ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում:

                  Ընկերություններում աշխատում են հիմնականում Կարճաղբյուր, Լճափ և հարակից համայնքների բնակիչները, սակայն նեղ մասնագիտացումների դեպքում կան նաև հրավիրյալ մասնագետներ Երևանից ու ՀՀ մարզերից:

                  Comment


                  •  

                    Comment


                    • Սևանում սիգի պաշարներն ավելանում են դանդաղ տեմպերով, իսկ իշխանի բնական վերարտադրություն չկա


                      ԷկոԼուր

                      Սևանա լճում այս տարի նկատվում է ընդհանուր ձկնային պաշարների ավելացում` ի հաշիվ սիգի և իշխանի: Նախնական տվյալներով` սիգի արդյունագործական պաշարը կազմում է 550 տոննա` 2016 թ-ի 450 տոննայի փոխարեն, իշխանինը` 15-16 տոննա` 2016 թ-ի 1.5 տոննայի փոխարեն: Տվյալները մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիային գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:

                      «Սիգի արդյունագործական պաշարներն անցյալ տարվա համեմատ ավելացել են ընդամենը 100 տոննայով: Մենք չունենք պաշարների ավելացում այն քանակությամբ, որքան իր պոտենցիալն է, որովհետև անկառավարելի որսն ինչպես եղել է, այդպես էլ այս տարի շարունակում է մնալ: Եթե ապահովվեր պատշաճ պահպանություն, ապա կունենայինք մի քանի անգամ ավելի աճ», - ասաց Բարդուխ Գաբրիելյանը: Սիգի որս թույլ տալու համար անհրաժեշտ է, որպեսզի այս ձկնատեսակի պաշարը հասնի ամենաքիչը 1000 տոննայի:

                      Անդրադառնալով իշխանի պաշարների ավելացմանը` Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ Սևանում իշխանի պաշարներն ավելացել են ի հաշիվ ցանցավանդակներից բավականին մեծ քանակությամբ բաց թողնվող մանրաձկան:

                      Հիշեցնենք, որ 2016թ-ից սկսած ՀՀ բնապահպանության նախարարության փոխարեն Սևանա լիճ մանրաձուկ է բաց թողնում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը: Մանրաձուկը աճեցվում է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում: 2016թ-ին հիմնադրամը Սևանա լիճ է բաց թողել գեղարքունիի եւ ամառային իշխանի 921 հազար հատ մանրաձուկ:

                      Ըստ Բարդուխ Գաբրիելյանի` պակասում են կարասի պաշարները: Հիմնական պատճառը ապօրինի որսի աճն է: Այս տարի կարասի արդյունագործական պաշարը գնահատվել է 40 տոննա` 2016 թ-ի 100 տոննայի փոխարեն:

                      Վատագույն վիճակում են գտնվում կողակի և բեղլուի պաշարները: Այստեղ պատճառը ձվադրավայր հանդիսացող գետերի վատ վիճակն է: «Մենք հիմա չենք կարող գնահատել կողակի քանակները, քանի որ շատ են պակասել, և մեր մեթոդները նույնիսկ թույլ չեն տալիս գնահատել դրանք: Եթե մենք լավացնենք գետերի վիճակը, կլավացնենք նաև նրանց վերարտադրության հարցերը», - ասաց Բարդուխ Գաբրիելյանը:

                      Նոյեմբեր 28, 2017
                      Last edited by Vrej1915; 12-10-2017, 04:23 AM.

                      Comment

                      Working...
                      X