If this is your first visit, be sure to
check out the FAQ by clicking the
link above. You may have to register
before you can post: click the register link above to proceed. To start viewing messages,
select the forum that you want to visit from the selection below.
Հանրային ոլորտի տասնյակ կազմակերպություններ՝ ընկերություններ, քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ, ստորագրահավաք են սկսել Հայաստանի Հանրապետության ռազմավարական գերկարևորություն հանդիսացող «Որոտան-Արփա» ջրատար թունելի լիարժեք շահագործման շուրջ, որի գերնպատակն է Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և ջրի մակարդակի բարձրացման համար լրացուցիչ մինչև 165 մլն ջրաքանակ տեղափոխել, որը երբևիցէ չի գործել.
«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 5.1 հոդվածի [1]համաձայն` «Որոտան-Արփա» հիդրոհանգույցի շահագործման շնորհիվ Սևանա լիճ տարեկան լրացուցիչ պետք է տեղափոխվի մինչև 165 մլն խմ/վ ջուր, որը լճի ջրային հաշվեկշռ մյուս փոփոխականների կայունության պահպանման դեպքում տարեկան կապահովի լճի մակարդակի 12.7 սմ-ով բարձրացում: Սակայն 2004թ. պաշտոնական բացումից ի վեր այդ հանգույցը չի գործել և ներկայումս էլ չի գործում: Ընդհանուր «Որոտան-Արփա-Սևան» հիդրոհամակարգի վրա ծախսվել է ընդհանուր շուրջ 18,5 մլրդ ՀՀ դրամ՝ չհաշված նախագծման, կառուցման, գնահատման և այլ աշխատանքներ:
«Մենք՝ ներքոստորագրողներս, պահանջում ենք ՀՀ կառավարությունից, համաձայն գործող ՀՀ օրենսդրությանը և օրենքների, անհապաղ և ողջ ծավալով շահագործել «Որոտան-Արփա» ջրատար թունելը՝ ի շահ Սևանա լճի էկոհամակարգի պահպանմանը, շահառուների խնդիրների լուծմանը և պետության զարգացմանը», – նշվում է պահանջագրի տեքստում: ՀՀ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ [1]https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=77102
Դիտե՛ք նաև․ «Լույս, ստվեր, խավար | Light, Shadow, Darkness» https://www.youtube.com/watch?v=mAhXHN6j-Z8 --~-- Արդեն երկրորդ տարին է՝ Սևանա լիճը կանաչում է։ Չ...
Ի՞նչ է մեզ համար Սևանը. քաղցրահամ ջրի պաշա՞ր, որ մենք աղտոտում ենք ամեն օր: Ձկան պաշա՞ր, որ կիսաքաղց Հայաստանին կերակրեց Արցախյան պատերազմի ողջ ընթացքում: Հա...
Ինչու է կանաչում Սևանա լիճը. պարզաբանում է Շրջակա միջավայրի նախարարությունը
21/07/2020
Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներն ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման խնդիրը։
Այս պահին կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է դիտարկվում ինչպես Մեծ Սևանի, այնպես էլ Փոքր Սևանի հատվածներում։
Մասնագիտական խորհրդակցությունների արդյունքում արձանագրվել է, որ լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի և ջրի որակի անկման հիմնական պատճառները դեռ ձմռանից սկսած լճի ջրի բարձր ջերմաստիճանն է ու լճում ֆոսֆորի բարձր տոկոսը:
2019-ին մեկնարկած, Սևանի ափամերձ անտառածածկ հատվածների մաքրման աննախադեպ ծավալների շնորհիվ այս տարի լճում ֆոսֆորի կոնցենտրացիան անհամեմատ նվազել է։ Նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածք։ Այս տարի աշխատանքները կշարունակվեն։
Դրան զուգահեռ, սկսվել են Սևանա լճի ափամերձ հատվածներում 1901,5 մետր նիշից ցածր գտնվող, ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների քարտեզագրման և գույքագրման աշխատանքները։ Համայնքապատկան շենք-շինությունները կապամոնտաժվեն պետական միջոցներով։
Մասնավոր շենք-շինությունների սեփականատերերին արդեն իսկ ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ իրենց պատկանող շինությունները սեփական միջոցներով ապամոնտաժելու համար։
Հավելենք նաև, որ մշակվել է «Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման և պահպանության հիմնախնդիրները, դրանց կարգավորման անհրաժեշտ և նախատեսվող գործողությունները» փաստաթուղթը, ինչը ներկայացվել է ԵՄ գործընկեր դոնոր կազմակերպություններին՝ ֆինանսավորման նպատակով։ Այդ նպատակների համար հատկացվել է շուրջ 5 միլիոն եվրո գումար։
Շրջակա միջավայրի նախարարության կողմից որպես հրատապ լուծում պահանջող միջոցառումներ ընտրվել են 3-ը․
Գեղարքունիքի մարզից դեպի լիճ կեղտաջրերի հոսքի կանխարգելում.
Սևանա լճի ջրհավաք ավազանի աղտոտված գետերի հուների մաքրման աշխատանքների իրականացում։
Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները։
Շրջակա միջավայրի նախարարությունը իրականացնում է ծրագիր, որի շրջանակում տրվում է սիգ ձկնատեսակի փորձարարական որսի հնարավորություն: Իրականացվող գործընթացները միտված են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործմանը և օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգմանը։ Որսի ընդհանուր պահանջներից են՝ ձկան քաշը պետք է լինի 500 գրամից ոչ պակաս, սիգի արդյունագործական որսը պետք է իրականացվի դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի):
«Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ոսկեհատ Գրիգորյանը նշեց, որ կարևորելով Սևանի էկոհամակարգի հավասարակշռության մեջ ձկնապաշարի դերը, նախարարությունը մշակել է Սևանում ձկան ու խեցգետնի պաշարի օգտագործման կարգը: Այդ ամենի նպատակներից մեկը ձկան որսի գործընթացն օրինական դաշտ բերելն է:
«Այս տարվա համար նախատեսված է 200 տոննա սիգի արդյունագործական որսի իրականացում: Ներկա փուլում նախարարության աշխատակիցները հայտերի ընդունման գործընթացն են իրականացնում Սևան ազգային պարկում և նրա մասնաճյուղերում, որպեսզի օրինական ճապարահով հնարավոր լինի իրականացնել սիգի որսի գործընթաց»,-ասաց Ոսկեհատ Գրիգորյանը:
Լողամիջոցների համար սահմանված են մուտքի և ելքի 17 տեղամասեր: Յուրաքանչյուր տեղամասում ազգային պարկի տեսուչը մատյանավարությամբ է իրականացնելու հսկողական աշխատանքը: Դա նշանակում է, որ ամեն լողամիջոց ֆիքսվելու է օրով, ժամով, առկա են լինելու ձնորսի տվյալները: Դուրս գալուց ֆիքսվելու է որսված ձկան քանակը: Այդ տվյալները փոխանցվելու են Շրջակա միջավայրի նախարարություն վերլուծություն անելու նպատակով:
«Ինչ վերաբերում է ձկների որսի նկատմամբ ընդհանուր վերահսկողությանը, ապա այդ մասով լիազորությունները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնինն են: Տեսչական կազմը կիրականանցի հսկողությունը»,-ասաց Ոսկեհատ Գրիգորյանն՝ ավելացնելով, որ մինչ այս կարգը սահմանելը Գեղարքունիքի մարզում խնդրի հետ կապված բազմաթիվ քննարկումներ են կատարվել: Ընդհանուր տրամադրվածությունն այն է, որ բոլորը ցանկանում են գործել օրինական դաշտում:
Սևանի ինքնամաքրման և առողջացման գործընթացը բարձր գնահատելով՝ նախարարությունն իրականացնում է նաև էնդեմիկ ձկնատեսակների պահպանությանն ուղղված համալիր միջոցառումներ: Մասնավորապես, Սևան է բաց թողնվում Սևանի իշխանի երկու ենթատեսակի մանրաձուկ: Մեկնարկել է նաև Սևանի կողակի վերարտադրության ծրագիրը: Ոսկեհատ Գրիգորյանը շատ կարևորեց այս ծրագիրը՝ նշելով, որ այս ձուկը Սևանի սանիտարն է, ինքնամաքրման գործընթացում կարևոր դեր է կատարում:
Comment