Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Sevan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied

    Leave a comment:


  • Vrej1915
    replied

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Սևանում 3800 ապօրինի շենք-շինություն կքանդվի, այդ թվում` Նկարիչների միության Սևանի հանգստյան տունը

    2020-08-27

    Սեւանա լճի ափամերձ հատվածներում ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը գործնական փուլում է։



    «Հայկական ժամանակ»-ն է գրում ու նշում, որ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը երեկ թերթին հայտնել է, որ 10 օրից մրցույթ կհայտարարվի:

    Հաղթողին, ըստ նախարարի՝ պետությունը կպատվիրի 32 համայնքային եւ պետական սեփականության շենք-շինությունների քանդման աշխատանքներ, որոնք գտնվում են թույլատրելի կառուցապատման 1905 մետր նիշից ցածր: Այդ շենք-շինությունների մեջ հիմնականում ներառված են պոմպակայաններ, ինչպես նաեւ Նկարիչների միության Սեւանի հանգստյան տունը: Պետրոսյանն ասել է, որ առնվազն 1.5-2 ամսից դրանց քանդման աշխատանքները պաշտոնապես կմեկնարկեն:

    Սեւանա լճի բնության հատուկ պահպանվող՝ ափամերձ տարածքներում՝ թույլատրելի կառուցապատման 1905 մետր նիշից ցածր հատվածներում կառուցված ապօրինի ընդհանուր 3800 շենք-շինություններ ենթակա են ապամոնտաժման եւ քանդման։

    Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, այդ 3800 շենք-շինությունների մեջ ներառված են նաեւ մի շարք նախկին եւ ներկա պաշտոնյաների՝ մասնավորապես՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատների վերոնշյալ նիշը գերազանցող հատվածը:

    Ռոմանոս Պետրոսյանն ընդգծել է՝ Կառավարությունը ցանկանում է կարգի բերել Սեւանա լճի առափնյա շրջանների քաղաքաշինական եւ հողաշինական անընդունելի իրավիճակը: Նա հավելել է, որ Սեւանա լիճը բնության եւ Աստծո կողմից տրված պարգեւ է ժողովրդին ու պետությանը եւ բնա՛վ արժանի չէ այն վիճակին, որում այսօր գտնվում է:

    Ռոմանոս Պետրոսյանի հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը ստորեւ.

    - Պարո՛ն Պետրոսյան, այս պահին ի՞նչ փուլում է ափամերձ տարածքներում թույլատրելի կառուցապատման նիշից ցածր հատվածներում կառուցված 3800 ապօրինի շենք-շինության քանդման եւ ապամոնտաժման աշխատանքները:

    - Այս պահին Սեւանա լճի առափնյա ողջ հատվածում գույքագրում ենք անում 3 կատեգորիայի՝ շենք-շինություն, տաղավարներ՝ դասակարգելու, թվերը հստակեցնելու համար եւ ապա նաեւ դրանք քանդելու, ապամոնտաժելու կամ 1905 մետր նիշից բարձր դեպքերում օրինականացնելու նպատակով:

    Առաջին կատեգորիան այն է, որ 1905 նիշից ցածր է եւ գտնվում է «Սեւան» ազգային պարկի հողատարածքների վրա առանց որեւէ իրավական կարգավիճակի: Այսինքն՝ նույնիսկ կառուցապատման եւ վարձակալության պայմանագրեր չունեն: Այդ շենք-շինությունների, տաղավարների քանդման եւ ապամոնտաժման աշխատանքները այս պահին ընթանում են: Արդեն 4-5 այդպիսի շենք-շինություններ քանդվել են. խոսքը թեթեւ կոնստրուկցիաների մասին է: Իմ տվյալներով՝այդպիսի միջին չափի եւ ավելի մեծ շինությունները 130-ն են: Մանրերը տասնյակներով են, եթե ոչ 100-ն անց եւ հընթացս քանդվում են:

    Երկրորդ կատեգորիան այն շենք-շինություններն են, որոնք գտնվում են առափնյա գոտում, բայց իրենց կառուցապատման եւ վարձակալության պայմանագրերը կա՛մ պետական գրանցում չունեն, կա՛մ դրանց ժամկետներն արդեն ավարտվել են: Այդպիսիք քանդվելու են ծանուցումներից հետո. արդեն իսկ դրանց ծանուցումները սկսվել են: Հընթացս դարձյալ գույքագրվում են այն շինությունները, որոնք գուցե դեռ հաշվառված չեն:

    Երրորդ կատեգորիան նրանք են, որոնք որ ունեն կառուցապատման իրավունքներ, վարձակալության իրավունքներ, պետական գրանցում են ստացել, բայց առանց շինթույլտվության, առանց ՇՄԱԳ-ի դարձյալ կառուցապատել եւ հագեցրել են իրենց տնօրինման տակ գտնվող տարածքները: Դա եվս ենթակա է ծանուցման՝ իրավական գործընթացների, որից հետո դարձյալ ձեռնամուխ կլինենք դրանք միջնաժամկետ պլանում քանդելու եւ ազատելու այդ ափերը նման կառուցապատումներից:

    Նաեւ ուզում եմ շեշտել, որ այս պահին «Սեւան» ազգային պարկի տեխնիկական հնարավորությունները շատ-շատ սուղ են: Այս պահին 150 աշխատող ունեցող «Սեւան» ազգային պարկը նույնիսկ 1 գործունակ մեխանիզացիա չունի՝ տրակտորների կամ բեռնատարների տեսքով՝ այդ աշխատանքներն իրականացնելու համար. ստիպված պետք է վարձակալեն դրանք: Այժմ՝ ես մյուս տարվա մեր պետական բյուջեի նախագծի արդեն նախնական ներկայացված հայտերի փոփոխության գործընթաց եմ սկսել նախարարությունում եւ ցանկանում եմ Կառավարությանն ու Ազգային ժողովին ներկայացնել նախագիծ, որով «Սեւան» ազգային պարկի տարածքների մաքրման աշխատանքներին հատկացվող հաջորդ տարվա 204 մլն դրամը վերաբաշխվի ու այդ գումարով ուղղակիորեն ֆինանսավորվի «Սեւան» ազգային պարկը: Դրա միջոցով մենք կմեծացնենք պարկի կարողությունները՝ ձեռք բերելով համապատասխան տեխնիկա՝ մրցութային գնով, ինչպես սահմանված է օրենքով:

    - Չկա՞ն արդյոք կառուցապատման նիշից ցածր, սակայն օրինական շինություններ:

    - 2008 թ. եղել է Կառավարության որոշում, որտեղ հստակ նշված է, որ 2008-ից հետո պետք է «Սեւան» ազգային պարկի տարածքներում կառուցապատման եւ վարձակալության իրավունքները տրվեն ոչ ավելի, քան 3 տարով: Ահա այս պարագայում ունենք խնդիրներ, երբ այդ ժամկետները խախտվել են եւ ավելի մեծ ժամկետներով են տրամադրվել ու հետագայում արդեն այդտեղի կառուցապատումները օրինականացվել եւ սեփականության վկայական են ձեռք բերել: Այսինքն խնդիրը պետության կողմից ճանաչված սեփականության վկայականների առկայությունն է սեփականատերերի ձեռքին: Քանի որ սեփականության իրավունքը երաշխավորված է նաեւ Սահմանադրությամբ, այստեղ արդեն իրավական գործընթացների խիստ կարիք կա: Այսինքն՝ «օրինական են» ասելը, կարծում եմ, այդքան էլ տեղին չէ, քանի որ կարգավորում կա, համաձայն որի՝ չպետք է այդպես լիներ: Բայց նաեւ ունենք փաստ, որ այո՛, կան շենք-շինություններ՝ այդ թվում նաեւ առանձնատներ այդ գոտում, որոնք ունեն սեփականության վկայական: Բայց բոլոր պարագաներում 1905 նիշից ներքեւ բոլոր շենք-շինությունները միանշանակորեն ենթակա են քանդման:

    - Կլինե՞ն դեպքեր, որ շինությունների տերերը փոխհատուցում կստանան:

    - Չեմ կարող այս պահին այդ մասին խոսել, քանի որ դեռեւս գույքագրման եւ ուսումնասիրության փուլում ենք:

    - Նախկինում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հասցրել ենառանձնատներ կառուցել, կխնդրեի հանրությանը հայտնի մարդկանց անուններ նշեք, որոնց շինությունները ենթակա են քանդման:

    - Ես ավելի շատ անուններ չեմ հնչեցնի, այլ կհնչեցնեմ նիշը՝ 1905 մետրից ներքեւ բոլոր շենք-շինությունները ենթակա են անխտիր քանդման եւ ապամոնտաժման՝ անկախ նրանից, թե ով է դրա սեփականատերը:

    - Եթե սովորական քաղաքացին այդ ապօրինի շինությունը գնել է՝ առանց պատկերացնելու, որ դրանք հետագայում կարող են քանդվել, ի՞նչ է լինելու այս պարագայում:

    - Եթե բարեխիղճ գնորդի նորմը կա, ապա պետք է հասկանանք ինչ մեխանիզմներով են դրանք քանդվում: Այստեղ շատ կարեւոր է նաեւ դրա սկզբնաղբյուրը, թե երբ է սեփականության իրավունքը գրանցվել եւ այդ սեփականության իրավունքը գրանցելու պահին առաջնային տիրապետողը ինչ իրավունքներ է ունեցել: Կարող եմ պարզապես կանխատեսել, որ այդպիսի դեպքեր շատ քիչ են լինելու: Բոլոր պարագաներում թեեւ գործում է բարեխիղճ գնորդի նորմը, բայց եթե սկզբնաղբյուրի սեփականության իրավունքը տրամադրելու հիմքերը ապօրինի եղան, ապա այս դեպքում քրեաիրավական պատասխանատվության որոշակի գործընթացներ կկիրառվեն առաջնային տիրապետողի նկատմամբ:

    - Գաղտնիք չէ նաեւ, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր տան տարածքում եկեղեցի է կառուցել, դա է՞լ է քանդվելու:

    - Իմ տվյալներով, սեփականության այդ հատվածի առափնյա մասն է 1905 մետր նիշից ցածր, ու այդ մի հատվածը անպայմանորեն ենթակա է քանդման: Եթե չեմ սխալվում տիրապետողն ինքն է անձամբ հանրային խոսքում նշել, որ պատրաստակամ է կարգավորումներին համապատասխան իրականացնել այդ աշխատանքը:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Փոքր Սևանում կանաչած հատված չունենք․ Կառավարությունը խիստ հանձնարարականներ է տվել

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Նախարարությունը խիստ վերահսկողության տակ է վերցնում սիգի որսը

    Lragir.am,
    22.07.2020


    Շրջակա միջավայրի նախարարությունը իրականացնում է ծրագիր, որի շրջանակում տրվում է սիգ ձկնատեսակի փորձարարական որսի հնարավորություն: Իրականացվող գործընթացները միտված են Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների կայուն օգտագործմանը և օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգմանը։ Որսի ընդհանուր պահանջներից են՝ ձկան քաշը պետք է լինի 500 գրամից ոչ պակաս, սիգի արդյունագործական որսը պետք է իրականացվի դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի):

    «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ոսկեհատ Գրիգորյանը նշեց, որ կարևորելով Սևանի էկոհամակարգի հավասարակշռության մեջ ձկնապաշարի դերը, նախարարությունը մշակել է Սևանում ձկան ու խեցգետնի պաշարի օգտագործման կարգը: Այդ ամենի նպատակներից մեկը ձկան որսի գործընթացն օրինական դաշտ բերելն է:

    «Այս տարվա համար նախատեսված է 200 տոննա սիգի արդյունագործական որսի իրականացում: Ներկա փուլում նախարարության աշխատակիցները հայտերի ընդունման գործընթացն են իրականացնում Սևան ազգային պարկում և նրա մասնաճյուղերում, որպեսզի օրինական ճապարահով հնարավոր լինի իրականացնել սիգի որսի գործընթաց»,-ասաց Ոսկեհատ Գրիգորյանը:

    Լողամիջոցների համար սահմանված են մուտքի և ելքի 17 տեղամասեր: Յուրաքանչյուր տեղամասում ազգային պարկի տեսուչը մատյանավարությամբ է իրականացնելու հսկողական աշխատանքը: Դա նշանակում է, որ ամեն լողամիջոց ֆիքսվելու է օրով, ժամով, առկա են լինելու ձնորսի տվյալները: Դուրս գալուց ֆիքսվելու է որսված ձկան քանակը: Այդ տվյալները փոխանցվելու են Շրջակա միջավայրի նախարարություն վերլուծություն անելու նպատակով:

    «Ինչ վերաբերում է ձկների որսի նկատմամբ ընդհանուր վերահսկողությանը, ապա այդ մասով լիազորությունները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնինն են: Տեսչական կազմը կիրականանցի հսկողությունը»,-ասաց Ոսկեհատ Գրիգորյանն՝ ավելացնելով, որ մինչ այս կարգը սահմանելը Գեղարքունիքի մարզում խնդրի հետ կապված բազմաթիվ քննարկումներ են կատարվել: Ընդհանուր տրամադրվածությունն այն է, որ բոլորը ցանկանում են գործել օրինական դաշտում:

    Սևանի ինքնամաքրման և առողջացման գործընթացը բարձր գնահատելով՝ նախարարությունն իրականացնում է նաև էնդեմիկ ձկնատեսակների պահպանությանն ուղղված համալիր միջոցառումներ: Մասնավորապես, Սևան է բաց թողնվում Սևանի իշխանի երկու ենթատեսակի մանրաձուկ: Մեկնարկել է նաև Սևանի կողակի վերարտադրության ծրագիրը: Ոսկեհատ Գրիգորյանը շատ կարևորեց այս ծրագիրը՝ նշելով, որ այս ձուկը Սևանի սանիտարն է, ինքնամաքրման գործընթացում կարևոր դեր է կատարում:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ինչու է կանաչում Սևանա լիճը. պարզաբանում է Շրջակա միջավայրի նախարարությունը

    21/07/2020

    Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներն ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման խնդիրը։


    Այս պահին կապտականաչ ջրիմուռների ակտիվություն է դիտարկվում ինչպես Մեծ Սևանի, այնպես էլ Փոքր Սևանի հատվածներում։

    Մասնագիտական խորհրդակցությունների արդյունքում արձանագրվել է, որ լճում կապտականաչ ջրիմուռների ինտենսիվ աճի և ջրի որակի անկման հիմնական պատճառները դեռ ձմռանից սկսած լճի ջրի բարձր ջերմաստիճանն է ու լճում ֆոսֆորի բարձր տոկոսը:

    2019-ին մեկնարկած, Սևանի ափամերձ անտառածածկ հատվածների մաքրման աննախադեպ ծավալների շնորհիվ այս տարի լճում ֆոսֆորի կոնցենտրացիան անհամեմատ նվազել է։ Նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածք։ Այս տարի աշխատանքները կշարունակվեն։

    Դրան զուգահեռ, սկսվել են Սևանա լճի ափամերձ հատվածներում 1901,5 մետր նիշից ցածր գտնվող, ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների քարտեզագրման և գույքագրման աշխատանքները։ Համայնքապատկան շենք-շինությունները կապամոնտաժվեն պետական միջոցներով։


    Մասնավոր շենք-շինությունների սեփականատերերին արդեն իսկ ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ իրենց պատկանող շինությունները սեփական միջոցներով ապամոնտաժելու համար։

    Հավելենք նաև, որ մշակվել է «Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման և պահպանության հիմնախնդիրները, դրանց կարգավորման անհրաժեշտ և նախատեսվող գործողությունները» փաստաթուղթը, ինչը ներկայացվել է ԵՄ գործընկեր դոնոր կազմակերպություններին՝ ֆինանսավորման նպատակով։ Այդ նպատակների համար հատկացվել է շուրջ 5 միլիոն եվրո գումար։


    Շրջակա միջավայրի նախարարության կողմից որպես հրատապ լուծում պահանջող միջոցառումներ ընտրվել են 3-ը․

    Գեղարքունիքի մարզից դեպի լիճ կեղտաջրերի հոսքի կանխարգելում.

    ընդերքօգտագործման թափոններով զբաղեցրած տարածքների ռեկուլտիվացիա.

    Սևանա լճի ջրհավաք ավազանի աղտոտված գետերի հուների մաքրման աշխատանքների իրականացում։

    Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Սևան. Հայաստանի զավթված գեղեցկուհին

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ինչո՞ւ է կանաչում կապուտակ Սևանը | Algae Bloom Threatens Armenia’s Largest Lake

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ստորագրահավաք «Որոտան-Արփա» ջրատար թունելի լիարժեք շահագործման շուրջ

    Lragir.am,
    03.03.2020







    Հանրային ոլորտի տասնյակ կազմակերպություններ՝ ընկերություններ, քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ, ստորագրահավաք են սկսել Հայաստանի Հանրապետության ռազմավարական գերկարևորություն հանդիսացող «Որոտան-Արփա» ջրատար թունելի լիարժեք շահագործման շուրջ, որի գերնպատակն է Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և ջրի մակարդակի բարձրացման համար լրացուցիչ մինչև 165 մլն ջրաքանակ տեղափոխել, որը երբևիցէ չի գործել.

    «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 5.1 հոդվածի [1]համաձայն` «Որոտան-Արփա» հիդրոհանգույցի շահագործման շնորհիվ Սևանա լիճ տարեկան լրացուցիչ պետք է տեղափոխվի մինչև 165 մլն խմ/վ ջուր, որը լճի ջրային հաշվեկշռ մյուս փոփոխականների կայունության պահպանման դեպքում տարեկան կապահովի լճի մակարդակի 12.7 սմ-ով բարձրացում: Սակայն 2004թ. պաշտոնական բացումից ի վեր այդ հանգույցը չի գործել և ներկայումս էլ չի գործում: Ընդհանուր «Որոտան-Արփա-Սևան» հիդրոհամակարգի վրա ծախսվել է ընդհանուր շուրջ 18,5 մլրդ ՀՀ դրամ՝ չհաշված նախագծման, կառուցման, գնահատման և այլ աշխատանքներ:



    «Մենք՝ ներքոստորագրողներս, պահանջում ենք ՀՀ կառավարությունից, համաձայն գործող ՀՀ օրենսդրությանը և օրենքների, անհապաղ և ողջ ծավալով շահագործել «Որոտան-Արփա» ջրատար թունելը՝ ի շահ Սևանա լճի էկոհամակարգի պահպանմանը, շահառուների խնդիրների լուծմանը և պետության զարգացմանը», – նշվում է պահանջագրի տեքստում:
    ՀՀ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
    [1] https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=77102


    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Last time sevan did freeze partially was 2017...…
    Sevan Lake / Սևանա լիճ

    [COLOR=var(--yt-spec-text-secondary)]6 /10/ 2017[/COLOR]


    Leave a comment:

Working...
X