Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Sevan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Սևանի ափամերձ տարածքների ապօրինի կառույցները կապամոնտաժվեն. էրիկ Գրիգորյան




    ԷկոԼուր

    2020 թ. Սևանի ափամերձ տարածքների ապօրինի կառույցները կապամոնտաժվեն: Այս մասին դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

    Պատասխանելով էկոԼուրի հարցին, թե Սևանա լճի մակարդակի բարձրացման նոր միջոցառումների ծրագիր մշակվել է, թե՝ ոչ, և, թե երբ է նախատեսվում ավարտել ափամերձ տարածքները բուսածածկից, ծառերից, ու ապօրինի շինություններից մաքրումը, էրիկ Գրիգորյանն ասաց. «Սևանի ափամերձ տարածքների մաքրում ներկայում իրականացվում է: Ընդ որում՝ շատ բարդ, ճահճացված տարածքում, շատ մեծ ռեսուրսներ են տրամադրվում: Մենք պետական բյուջեից 2020-2021թթ. համար գումարները ավելացրել ենք, և նախատեսում ենք, որ 2020-2021 թթ. 2019 թ. հետ մեկտեղ կունենանք 700 հա, այսինքն՝ մինչև 1901,5 մ նիշը գտնվող անտառամերձ տարածքների մաքրման աշխատանքները կավելացնենք: Շինությունների և կառույցների հետ կապված ամբողջ տեղեկատվությունը հավաքել ենք, հիմա էլ գույքագրում ենք: Դրանից հետո ապօրինի կառույցների սեփականատերերին պետք է պարտադրվի ապամոնտաժել շինությունները: Եթե չիրականացնեն, կիրականացնի պետությունը, որից հետո համապատասխան հայցերով կդիմի՝ գումարները հետ ստանալու նպատակով»:

    Նախարարը նշեց, որ Սևանի հետ կապված երկու կարևոր հարց կա` մակարդակի բարձրացումը և կեղտաջրերի հոսքի նվազեցումը։ Այս տարի Սևանա լճից նախատեսված 170 մլն խմ ծավալով ջրառի փոխարեն վերցվել է 143 մլն խմ ջուր։ Ըստ նախարարի՝ Սևանն ունի 25-30 տարվա մաքրման ցիկլ, և 1-2 տարվա մեջ էական փոփոխություն ակնկալել հնարավոր չէ։

    «Նախկինում կարծում էին, որ Սևանի ջրի մակարդակի 6 մետր բարձրացումը կարող էր լճի որակական փոփոխության հանգեցնել, սակայն կեղտաջրերի մեծ հոսքի պայմաններում այդ լուծումը բավարար չէ»,- ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ի՞նչ է որոշվել նոր փաստաթղթում խոշոր ՀԷԿ-երի մասով

    Lragir.am,
    10.12.2019




    «Մեր երկրի էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչեւ 2036 թ. զարգացման ուղիների փաստաթուղթն ունեինք արդեն՝ 2015 թ. ընդունված: Հիմա էլ մշակվել ու քննարկման փուլում է մեր էներգահամակարգի զարգացման մինչեւ 2040 թ. ռազմավարությունը: Ի՞նչ է որոշվել այս նոր փաստաթղթում խոշոր ՀԷԿ-երի մասով:


    Ինչպես տեղեկացանք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանից, խոշոր ՀԷԿ-երի՝ նախկինում մշակված ծրագրերից այս պահին էլ կան Մեղրի ՀԷԿ-ի, Շնող ՀԷԿ-ի, Լոռիբերդի ծրագրերը:

    «Շնող ՀԷԿ-ի մասով. «Դեբեդ» հիդրոընկերությանը տրվել է կառուցելու իրավունքը: Ուսումնասիրություններ են անում, տեխնիկատնտեսական հիմնավորումներ, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականներ: Ինչքանով ոչ պաշտոնապես ինձ հայտնի է, այնքան էլ հուսադրող չեն այդ տվյալները: Նույնը Լոռիբերդի մասով է: Այս պահին ակտիվ որեւէ աշխատանք չի տարվում: Այս ՀԷԿ-երը կկառուցվեն այն ժամանակ, եթե չկառուցվեն տնտեսական բաղադրիչի հիմքով: Այլ կառուցվեն ռազմավարական նշանակության հիմքով՝ իբրեւ էներգետիկ անկախության միջոց: Եթե որպես բիզնես ենք նայում, տարիները ցույց են տվել, որ ձեռնտու ծրագրեր չեն: Բայց եթե նայում ենք որպես ռազմավարական նշանակության օբյեկտներ, ապա պետք է ունենանք: Գիտեք՝ ճանապարհի պես է: Եթե որեւէ գյուղի ճանապարհ է կառուցվում, տնտեսական հաշվարկ չենք անում, թե այդ ճանապարհով ինչքան մարդ է անցնում: Գյուղը պետք է ունենա ճանապարհ եւ վերջ: Եթե այս մոտեցումը որդեգրվի, ապա պետք է ունենանք: Այս առումով էլ նրանք ներառված են ռազմավարությունում»,-ասել է Հակոբ Վարդանյանը»:


    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Սևանա լճի հավելյալ ջրբացթողումների վերաբերյալ նոր օրենքը չի ծառայի նպատակին




    ԷկոԼուր

    Սևանա լճի հավելյալ ջրբացթողումների վերաբերյալ նոր օրենքը չի լուծում հիմնական խնդիրը, որ Սևանա լճից բացասական հաշվեկշռի դեպքում հավելյալ ջրառ չիրականացվի:

    Դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը:

    Այս օրինագծի սկզբնական տարբերակով արգելվելու էր հավելյալ ջրառը լճի բացասական հաշվեկշռի պայմաններում: Սակայն կառավարությունը բացասական կարծիք տվեց օրինագծի այդ տարբերակին, և օրինագիծը փոփոխվեց:

    Փոփոխված տարբերակով այս արգելքը հանվեց այն դեպքերի համար, երբ կառավարությունը որոշում կընդունի տարվա սակավաջրության կամ երաշտի մասին և դրա հիման վրա ԱԺ հաստատմանը կներկայացնի նույնիսկ բացասական հաշվեկշռի դեպքում Սևանա լճից հավելյալ ջրառի վերաբերյալ համապատասխան օրինագիծ:

    Այսպիսով, «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի (Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման պետական քաղաքականության հիմնական սկզբունքները) բ կետը՝ Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի բացառումը եւ լճի էկոլոգիապես անհրաժեշտ մակարդակի բարձրացման ապահովումը, կշարունակի խախտվել:

    Օրինագծի հեղինակ ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը ԱԺ-ում քննարկման ժամանակ ասաց. «Վերջին 10 տարիների ընթացքում, եթե հաշվենք, թե Սևան ինչքան ջուր պետք է լցվեր և ինչքան բաց թողնվեր, այն նպատակը, որը դրված է եղել 2030թ-ի համար, մենք 1,5 միլիարդով արդեն թերակատարում ենք: Եվ եթե մենք հիմա ուղղակի ամեն տարի 20-30 սմ չկարողանանք Սևանի մակարդակը բարձրացնել, մենք Սևանա լճի որակի հետ կապված, գիտեք, մեծագույն խնդիրն ունենք, այս խնդիրը կշարունակի խորանալ, որը որևէ կերպ տնտեսապես չափելով, տնտեսական գնահատականներ տալով մեր երկրի կարողությունը հնարավոր է՝ չհերիքի լճի այս խնդիրը հաղթահարելու համար: Տնտեսական մյուս կարևոր խումբը. մենք ծախսում ենք մոտավորապես 100 միլիոն եվրո գումար, որպեսզի կարողանանք ջրամբար ստեղծել, որտեղ հնարավոր է 30-40 միլիոն խմ ջուր ամբարել: Սա Սևանի ընդամենը 1-ից 2 սմ-ի մասին է խոսքը: Եվ մենք ունենք բնական այդ հսկա տարածքը, որը ջրի անսպառ պաշար է մեզ համար: Այս օրենքի նպատակն է, որ կառավարության մեր համապատասխան մարմինները Սևանը չընկալեն որպես ջրամբար, այլ Սևանն ընկալեն որպես լիճ, մեկ ամբողջական օրգանիզմ, որն ունի զարգացման իր կանոնները, և մենք տնտեսական գործունեության մեջ իրավունք չունենք այդ կանոնները խախտել»:

    Նշենք, որ 2008թ-ից սկսած Սևանա լճից 5 անգամ հավելյալ ջրառներն իրականացվել են երաշտ և սակավաջրություն հիմնավորմամբ:

    Սևանից հավելյալ ջրառի տարիներն են՝

    2008թ. - 360,0 միլիոն խմ
    2012թ. – 320,0 միլիոն խմ
    2014թ. – 240,0 միլիոն խմ
    2017թ. – 270,0 միլիոն խմ
    2018թ. 210,0 միլիոն խմ

    Միայն 2008թ-ի հավելյալ ջրառի արդյունքում լիճը բացասական հաշվեկշիռ չի ունեցել:
    Խնդիր է, թե որքանով է Սևանա լճի ջուրը հասնում գյուղացուն, երբ Սևան-Հրազդան համակարգում ջրակորուստները, տարբեր գնահատակնների համաձայն, հասնում են շուրջ 70 տոկոսի: Մեկ այլ կարևոր հարց է այն, թե ինչու էկոլոգիապես ծանր վիճակում գտնվող լճից պետք է հավելյալ ջուր հասցվի Արարատյան դաշտ ոռոգման համար,երբ երաշտի ժամանակ լիճն էլ օգնության կարիք ունի, և երբ Արարատյան դաշտում առկա է արտեզյան ջրի պաշար, որն ուղղվում է ձկնաբուծարաններ: Այդ պաշարների գերշահագործման հետևանքով է Արարատյան դաշտն անապատանում է, հողագործի սոցիալական վիճակը՝ վատանում:

    Դեկտեմբեր 09, 2019

    Leave a comment:


  • Vrej1915
    replied




    Ի՞նչ փողեր են «հոսում» Արփա–Սևան թունելով և ո՞ւմ գրպանը

    05.08.2018(Թարմացված է 19:21 05.08.2018) Ստանալ կարճ հղումը





    Սևանի մակարդակը ցանկալիին չի հասնում։ «Արփա–Սևան» թունելն էլ անվերջանալի ու թանկարժեք վերանորոգումների մեջ է։

    Նելլի Դանիելյան, Sputnik Արմենիա
    «Արփա Սևան» թունելն այսօր արդեն պետք է աշխատեր իր ողջ հզորությամբ։ Համենայն դեպս, այդպես էր նախատեսված ավելի քան 10 տարի առաջ կնքված կապալային աշխատանքների կատարման պայմանագրով։ Դրա համաձայն` թունելի վերանորոգման ու ամրացման աշխատանքները պետք է ավարտված լինեին մինչև 2017թ–ը։
    Տարեսկզբին Ջրային կոմիտեի արդեն նախկին նախագահ Արսեն Հարությունյանը լրագրողներին հայտնել էր, որ շինարարությունը կավարտվի 2019 թվականի ապրիլ-մայիս ամիսներին:
    Ô¿Õ¡Ö€Õ«Õ¶Õ¥ Ô´Õ¡Õ¶Õ«Õ¥Õ¬ÕµÕ¡Õ¶
    © Sputnik /
    Դանիելյան. «Սևանա լճին այդպես հարվածելը սխալ էր»



    Իսկ մինչ այդ թունելն աշխատում է երկարատև ընդմիջումներով և, պաշտոնական տվյալներով, տարեկան շուրջ 100 մլն խորանարդ մետր ջուր է մատակարարում Սևանին։ Էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանը, սակայն, կարծում է, որ թունելն իրականում չի աշխատում։
    «Փող ենք ծախսել, 2 ջրանցք ենք կառուցել, որ ջուրը Որոտանից մինչև Սևան հասցնենք, դրանցից ոչ մեկը չի աշխատում։ Որոտանից եկողը 1 րոպե, 1 վայրկյան չի աշխատել, չնայած 11 տարի է ասում են` վերջացրել են», – ասում է Էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանը` նոր կառավարությանն առաջարկելով գնալ` տեղում պարզել, թե ինչն է պատճառը, որ արդեն 11 տարի թունելն իր նպատակին չի ծառայում։
    «Հանուն կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն այս հարցով նախկին կառավարությանը շատ անգամ դիմել է և հետևյալ պատասխանը ստացել. «Արփա Սևան թունելն այն վիճակում է, որ չի կարողանում նույնիսկ Արփայից ջուր տեղափոխել, դրա համար էլ Որոտանը համակարգին չի միացվում»։
    «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանն այս պատճառաբանությունն առնվազն տարօրինակ է համարում, քանի որ այդ նպատակի համար, ըստ նրա, Արփա–Սևանի վերանորոգման համար 2 անգամ խոշոր վարկ է հատկացվել։ «Մի անգամ, եթե չեմ սխալվում, 17 մլն դրամի վարկ են վերցրել, շինարարություն են արել, հանձնել են։ Հետո նորից երկրորդ վարկի համար են դիմել»,– ասաց նա` համոզմունք հայտնելով, որ «Արփա–Սևան»–ը միայն մի նպատակի է ծառայում` «փող ուտելու»։ «Այնտեղ ոչ մի ուրիշ խնդիր չկա, թունելը պետք է աշխատի և վերջ»,– համոզված է բնապահպանը։
    Արփա-Սևան թունելի վերականգնումը սկսվել է 2010 թվականի սեպտեմբերին: Շինարարական աշխատանքներն իրականացնում է հենց «Արփա-Սևան» ընկերությունը: Թունելի վերանորոգման համար ընդհանուր առմամբ 11 798 546 320 դրամ (մոտ 30 մլն դոլար) է հատկացվել:
    Շինարարական աշխատանքների համար ՀՀ կառավարությունն 2007թ.–ի դեկտեմբերի 12-ին Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի հետ տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով վարկային համաձայնագիր է կնքել։
    Դրա համաձայն` շինաշխատանքները պետք է մեկնարկեին 2010 թվականի սեպտեմբերին և ավարտվեին 2017 թվականի դեկտեմբերին։
    ÕÖ‡Õ¡Õ¶Õ¡ Õ¬Õ«Õ³
    © Sputnik / Taguhi Aslanyan
    Սևանա լճի որոշ հատվածներում լողալը վտանգավոր է. զգուշացնում է նախարարությունը


    Թունելի անվերջանալի շինարարության ու դրա տակ թաքնված իրական նպատակի վերաբերյալ ևս մեկ վարկած կա, որի մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց «Խազեր» ՀԿ անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արամ Գաբրիելյանը։ Նա չի հերքում, որ «Արփա–Սևան» հիդրոհանգույցում տարիների ընթացքում նստվածքներ ու փլուզումներ են առաջացել, որոնք վերանորոգելու ու ամրացնելու կարիք ունեն, բայցևայնպես թունելի երկարատև շինարարությունը կասկածի տեղիք է տալիս։
    «Մի բան կա, որ ինձ համար շատ կասկածելի է։ Արփայից ջուրը գալիս է և միանում Եղեգիսի ջրերին, որպեսզի շարունակի հոսքը դեպի Սևան։ Եղեգիս գետի հունի կողքով 18 ՀԷԿ է կառուցված, որոնք, փաստորեն, աշխատում են Արփայի ջրերով։ Երբ նայում ենք` այդ ՀէԿ–երն իրենց հզորություններով այնպես են կառուցված, որ այդ ջուրը միշտ պիտի գա, բայց Սևան չհասնի, այլ ուղղվի դեպի ՀԷԿ–եր»,– ասում է Գաբրիելյանը։
    Ըստ մամուլի հրապարակումների` այդ ՀԷԿ–երի հզոր սեփականատերերի թվում է նաև ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբը), ով 1995-1999թթ–ին եղել է «Արփա–Սևանի» գործադիր տնօրենը, ապա «Արփա-Սևան» ԲԲԸ նախագահը։
    2018թ.–ի հունիսի 25-ին «Արփա–Սևան» ԲԲԸ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` Հակոբ Հակոբյանն իրեն պատկանող բոլոր բաժնետոմսերը նվիրել է որդուն` Պարույր Հակոբի Հակոբյանին, ով հիմա ընկերության գլխավոր տնօրենն է։ Արդյունքում, Պարույր Հակոբյանը «Արփա–Սևան» ԲԲԸ–ի 55.79% բաժնետոմսերի սեփականատերն է։
    Հիշեցնենք` Արփա–Սևան հիդրոթունելի շինարարությունը սկսվել է 1960-ականներին: Շինարարությունը տևել է 1963-1981թթ.։
    48.3 կմ երկարությամբ թունելը կոչված է Կեչուտի ջրամբարի միջոցով Սևանա լիճ ուղղել Արփա և Եղեգիս գետերի հոսքերի մի մասը` տարեկան 250-450 միլիոն խմ ջուր: Նախագծի նպատակը Սևանալճի մակարդակի բարձրացումն ու էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն է։







    Read more: https://armeniasputnik.am/analytics/...pahpanner.html

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Նոր հանք Քարվաճառում

    And now, before the possibility of a Drdu/Sevan project, savage mining in Tzar, and a couple of months back they began savage mining in the upper valley od Ttkhu, covered by Virgin forests…..

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Արփա-Սևան թունելը գործել է ամբողջ հզորությամբ

    The director of the company is sill the son of tunnel Hakop.....

    Last edited by Vrej1915; 12-07-2019, 06:48 AM.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    This was in 2015.... the tunnel was supposed repaired in 2017
    Շուտով Սևանա լիճ կլցվի Արփայի ջուրը

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Թարթառ-Սեւան Համազգային Նախագիծ․ Գնդակը Կառավարության Դաշտում է

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Save the Spantaryan-Ketchud tunnel.
    Stop Amulsar!

    Leave a comment:


  • Vrej1915
    replied



    Այդ գույքն ընկերությանն օտարվել է ընդամենը շուրջ 30 մլն դրամով: Փոխարենն ընկերությունը խոստացել է 400 մլն դրամի ներդրում կատարել համակարգի արդիականացման համար:

    Ջրանցքն իր բոլոր ենթակառուցվածքներով ամրակցված է եղել Ջրային կոմիտեին և փոխանցվել էր «Շիրակ» ՋՕԸ-ին՝ անհատույց օգտագործման իրավունքով՝ որպես Ախուրյան գետի աջափնյա ջրանցք:

    «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝
    պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են և ենթակա չեն մասնավորեցման
    :

    Նույն օրենքի 14-րդ հոդվածը հստակ սահմանում է պետական նշանակության ջրային համակարգերի ցանկը, որի 3-րդ և 4-րդ կետերում ներառված են
    հիդրոտեխնիկական թունելները, ոռոգման ջրանցքները, ջրանցույցները, դյուկերները: Այսինքն՝ ջրանցքը չէր կարելի սեփականաշնորհել, եթե այն ոռոգում էր 2-ից ավելի համայնք:

    Նախագիծը Կառավարության հաստատմանը ներկայացել է Պետգույքի կառավարման վարչության արդեն նախկին պետ Արման Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին:

    Հիմա տեսնենք, թե «Անի» ԲԲԸ-ին ինչու էին պետք այս թունելն ու ջրանցքը:

    Ոռոգման ջրանցքից ջրառն իրականացնելու և հէկ շահագործելու պարագայում կայանից առաքվող էներգիայի սակագինը 15832 դրամ կՎտ/ժամ (առանց ԱԱՀ-ի): Իսկ անմիջապես գետից, այսիքն՝ բնական ջրահոսքից ջրառ իրականացնելու դեպքում սակագինը կիսով չափ ավելանում է՝ դառնալով 23753դրամ կՎտ/ժամ (առանց ԱԱՀ-ի):

    Կառավարության որոշումից հետո «Անի» ԲԲԸ-ն դիմել է նոր ջրթույլտվություն ստանալու համար, արդեն ոչ թե ջրանցքից, այլ՝ ջրառը Ախուրյան գետը սահմանելով: ԲՆ-ն այդպիսի ջրթույլտվություն է տվել:

    Ջրթույլտվությունը չստացած՝ 2017թ. մայիսի 3-ին
    «Անի» ԲԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագինը վերանայելու հայտով:
    Հայտը բավարարվել է: Մայիսի 17-ին հանձնաժողովը սակագինը վերանայել է:

    Մ. Մանուկյանը, սակայն, ասում է, որ այդ ջրանցքն ավելի շատ ջրի կորուստը նվազեցնելու համար են վերցրել, քանի որ հաշվարկել են, որ վերանորոգելուց հետո առնվազն 30 տոկոսով ջրի ծավալները կավելանան, հետևաբար, շատ էլեկտրաէներգիա կարտադրեն:

    Հայաստանում կատարված իշխանափոխությունից հետո Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմն ուսումնասիրել էր գործարքը և
    պարզել,
    որ գույքի իրական արժեքը վաճառված գնից մոտ 10 անգամ ավելի է. դրա շուկայական արժեքը ոչ թե 30 միլիոն դրամ է, այլ մոտ 245 միլիոն դրամ, և որ ընկերությունը Պետական գույքի կառավարման կոմիտե կեղծ փաստաթղթեր է ներկայացրել: Այս փաստով քրեական գործը դեռ շարունակվում է:

    3 հէկերն այս տարվա հունիսին դիմել են ՀԾԿ հանձնաժողով՝ վարչական վարույթ հարուցելու խնդրանքով: Նրանք նշել են, որ ջրառի կետ Ախուրյան գետ նշելը ԲՆ ջրթույլտվությամբ չի համապատասխանում իրականությանը: Հէկը ջրառն իրականացնում է Աջափնյա ջրանցքի գլխամասի պատվարից, որը եղել և մնում է պետական սեփականություն: Պատվարը, Կառավարության որոշմամբ, չի սեփականաշնորհվել և չկա ջրանցքը սպասարկող կառուցվածքի ցանկում: Հետևաբար, «Անի» ԲԲԸ-ն շարունակում է ջրառն իրականացնել ջրանցքի պատվարից:

    Հարուցված վարույթի շրջանակներում ստեղծված աշխատանքային խմբի կողմից հունիսի 25-ին Ամասիա համայնքի նշված կայանում մոնիթորինգ է իրականացվել: Մասնակցել է նաև Ջրային կոմիտեի առաջադրած թեկնածուն: Արդյունքում հաստատվել է, որ Ախուրյանի աջափնյա ջրանցքի ջրառի հատվածում՝ թունելից առաջ, առկա է այն սնուցող «Գ»-աձև բաց ջրանցք՝ ջրաչափական դիտակետով և պատվար:

    Վարչական վարույթի շրջանակներում նշվել է, որ այդ հէկի շահագործման համար կան սնուցող ջրանցքի գլխամասային հիդրոկառույցներ, որոնք հանձնված չեն ընկերությանը, և պետական սեփականություն է, ու մեթոդական իմաստով կայանը չի եղել բնական ջրահոսքի վրա կառուցված փոքր հէկ, քանի որ օգտագործել է այլ անձի պատկանող, տվյալ դեպքում՝ պետական սեփականություն հանդիսացող հիդրոկառույցներ:

    Եվ այդպես հաշվարկվել է, որ 2017թ. հունիսի 17-ից մինչև 2019թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կայանքից առաքված էլեկտրաէներգիայի դիմաց վճարվել է ավելի բարձր սակագնով. ավել է վճարվել շուրջ 400 մլն դրամ՝ ՀԷՑ-ի մոտ առաջացնելով վնաս, որը, համաձայն գործող կարգավորումների, ներառվել է ՀԷՑ ԹԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագնում: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ապահովել նշված գումարի վերադարձը սպառողներին: Ընկերության սակագինը փոփոխվել է: Բացի դրանից, հանրային շահից ելնելով, այլ պահանջներ է առաջադրվել՝ նշելով, որ ընկերությունը ոչ հավաստի տեղեկություններ է տրամադրել կայանը սնուցող կառույցների պատկանելիության վերաբերյալ: Հանձնաժողովը որոշել է տուգանել «Անի» ԲԲԸ-ին 1 մլն դրամով, կատարել վերահաշվարկ՝ 2017թ. հունիսի 17-ից մինչև 2019թ. հուլնիսի 30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությամբ:

    Հանձնաժողովի այս որոշումըն«Անի» ԲԲԸ-ն վիճարկել է Վարչական դատարանում: Դատարանն օգոստոսի 15-ին հօգուտ «Անի» ԲԲ ընկերության որոշում է կայացրել: Սակայն ոչ թե այն հիմքով, որ սխալ որոշում է կայացվել լիցենզիան կասեցնելու վերաբերյալ, այլ արձանագրել է, որ հայցվորը պատշաճ ձևով չի ծանուցվել գործի քննության ժամանակի և վայրի մասին:

    Դատարանի գնահատմամբ վարչական մարմինը լսված լինելու իրավունքի լիարժեք ապահովման նպատակով ոչ միայն պարտականություն ունի ծանուցել անձին, այլև ապահովել նաև ծանուցագրով նշված օրը և ժամին անձի լսված լինելու իրավունքը, որպիսի հանգամանքը վարչական մարմնի կողմից ապացուցման կարիք ունի:





    Ամասիա համայնքն ու ջրանցքի թունելից դուրս եկող ջուրը















    «Անի» ԲԲԸ-ն ընդդեմ Կադաստրի կոմիտեի

    Գլխամաս-պատվար պատկանելության վեճի շրջանակներում Կադաստրի կոմիտեի նախագահ Սահրատ Պետրոսյանը, ի պատասխան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի գրության, հայտնել է, որ ըստ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային արխիվի տվյալների՝ Կառավարության որոշման և պետական գույքի օտարման և գրավի պայմանագրի հիման վրա «Անի» ԲԲԸ-ի անվամբ գրանցված անշարժ գույքերի անվանումներում առկա չեն գլխամասային հիդրոկառույցներ՝ այդ թվում պատվար անվանումները:

    «Կադաստրային գործում առկա ՀՀ քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման և հողաշինարարության գործունեութամբ զբաղվելու որակավորման վկայական ստացած անձի կողմից տրված փաստաթղթերից երևում է, որ պատվարն ամբողջությամբ ներառված չէ «Անի» ԲԲԸ-ի անվամբ գրանցված անշարժ գույքերի ցանկի մեջ»,- տեղեկացրել է Սարհատ Պետրոսյանը:

    Բացի դրանից, Կադաստրի կոմիտեի նախագահը հայտնել է, որ 2019թ. օգոստոսի 6-ին դիմում է ներկայացվել նշված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում նշված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի վերագրանցման պահանջով, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման և հողաշինարարության գործունեությամբ զբաղվելու որակավորման վկայական ստացած անձի կողմից տրված փաստաթղթեր, որոնցում առկա են եղել նաև գլխամասային հանգույց պատվար և բաց ջրանցք շինության անվանումները: Սակայն ներկայացված պահանջը
    մերժվել է
    , քանի որ կազմված փաստաթղթերը չեն համապատասխանել պայմանագրի 2-րդ կետում նշված շենք, շինություններին. օրինական դիտարկված պատվար և բաց ջրանցքի վերաբերյալ չի ներկայացվել համապատասխան փաստաթուղթ: Բացի դրանից, դիմումին ներկայացված հողամասի հատակագծում փոփոխված են եղել նախկինում իրավունքի պետական գրանցման ներկայացված հողամասի հատակագծում նշված հողամասի շրջադարձային կոորդինատները:

    «Անի» ԲԲԸ-ն օգոստոսի 8-ին Վարչական դատարան հայց է ներկայացրել նաև Կադաստրի կոմիտեի դեմ՝ վիճարկելով գրանցման մերժումը:

    «Մենք որ վերցրել ենք, հասկացել ենք, որ բոլոր կառույցները մերն են: Մենք գրել ենք՝ Ախուրյանի ջրանցքի գլխամասից մինչև տվյալ կետը: Հիմա էլ դիմել ենք դատարան, ասում ենք՝ պետգույքին էլ կանչեք, մենք պայմանագիր ենք կնքել, մեր պարտականությունները կատարել ենք, դուք ինչու չեք կատարում»,- ասում է Մ. Մանուկյանը:

    Վերջինս խոստովանում է, որ ջրանցքի համար մի քանի անգամ ընկերությունը դիմել է Կառավարություն: Այն ժամանակ Մանուկյաններին մերժել են, ասել են, որ ջրանցքը չի կարող սեփականաշնորհվել: Հետո, երբ Ամասիան հարևան գյուղերի հետ խոշորացվել է և դարձել է մեկ համայնք, ինչը ջրանցքի կարևորությունը նվազեցնում է, համաձայն օրենքի, և ջրանցքը դառնում է մեկ համայնքի նշանակության, օտարումը թույլատրելի է: Գործը գլուխ է բերվել Կարեն Կարապետյանի օրոք, և ներդրումների ավելացման և 11 այլ պայմանների առաջադրմամբ ջրանցքն օտարվել է:

    «Մենք 120 մլն դոլարի ներդրում ենք կատարել, և եթե կառավարությունը կամ այսօրվա իշխանությունը գտնում է, որ նախորդ կառավարությունը սխալ որոշում է կայացրել, թող այդ որոշումն անվավեր ճանաչեն և մեր կատարած ներդրումները հետ տան մեզ, և պիտի տան»,- ասում է Մ. Մանուկյանը:

    Այսպիսով, «Անի» ԲԲԸ-ն 4 գերատեսչության դեմ այժմ դատական վեճերի մեջ է՝ Շրջակա միջավայրի նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (վիճարկում է 2018թ. ստուգման ակտը), Կադաստրի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի: Եվս 2 դրվագով քրեական գործեր են քննվում:

    Լուսանկարներն ու տեսագրությունը՝
    Անի Սարգսյանի

    Մոնտաժը՝
    Սարո Բաղդասարյանի

    Leave a comment:

Working...
X