
ԷկոԼուր
Մայիսի 9-ին ԷկոԼուրի ֆոտոխցիկը ֆիքսեց, որ Սևան-Հրազդան ջրատարը դատարկ է: Հիդրոմետ ծառայության տվյալների համաձայն` մայիսի 6-ից ոռոգման համար Սևանա լճից ջրառ չի իրականացվում: Այս տարի նախատեսված 170 միլիոն խմ ջրառից Սևանից վերցվել է դեռևս 24.721 միլիոն խմ ջուր ապրիլի 18-ից մայիսի 6-ի ընթացքում: Չնայած ջրառի դադարեցմանը և Արփա- Սևան ջրատարով այս տարի արդեն իսկ 54.942 միլիոն խմ ջուր Սևանա լիճ ջուր մղելուն` լճի մակարդակը չի մոտենում նախորդ տարվա մակարդակին: Մայիսի 10-ի դրությամբ Սևանա լիճը 11 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից և կազմում է 1900.65մ:



19:09 Մայիս 10, 2018
Leave a comment: