
ԷկոԼուր
Մարտի 22-ը ջրի համաշխարհային օրն է: 2018 թ-ի այդ օրվան նվիրված թեման Բնությունը և ջուրն է:
Միացյալ ազգերի կազմակերպության համաձայն` ներկայումս 663 միլիոն մարդ խմելու ջրի աղբյուր չունի իր բնակավայրի հարևանությամբ: Հոսքաջրերի 80 տոկոսը չի վերամշակվում: Աշխարհում շուրջ 1.8 միլիարդ մարդ ստիպված օգտագործում է կոյուղաջրերով աղտոտված ջուր, ինչն առաջացնում է խոլերայով, դիզինտերիայով, տիֆով և պոլիոմելիտով ախտահարման ռիսկ: Առողջապահական համաշխարհային կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով` 2014թ-ին շուրջ 842 հազար մարդ մահացել է կոյուղաջրերով աղտոտված ջրի օգտագործումից առաջացած հիվանդություններից:
Հայաստանի ջրային ռեսուրսների խնդիրները
Կոյուղաջրերերով և կեղտաջրերով աղտոտվածություն

«Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգի» նախագծի համաձայն` Հայաստանում կեղտաջրերի հավաքման և մաքրման համակարգեր կան բոլոր քաղաքային համայնքներում և գյուղական համայնքների մոտ 20%-ում: Գոյություն ունեցող 20 կեղտաջրերի մաքրման կայանները (ԿՄԿ) նախագծվել են կեղտաջրերի մեխանիկական և կենսաբանական մաքրման համար: Չնայած հավաքման համակարգերի առկայությանը, կեղտաջրերն հիմնականում անմիջապես լցվում են գետեր ևայլ ջրային տարածքներ, քանի որ չկան կեղտաջրերն հավաքելու և դեպի ԿՄԿ-ներ տեղափոխելու համար անհրաժեշտ հարմարություններ: Կեղտաջրերի մաքրմանկայանների մեծամասնությունը կառուցվել է մինչև 1990թվականը և հին է: Այն ժամանակվանից դրանք դարձել են ոչ արդյունավետ և թանկ, քանի որ բարձրացել էէլեկտրաէներգիայի արժեքը:
Խնդրի վառ օրինակ է Արմավիրի մարզի Զարթոնք համայնքը, որի ջրատար են լցվում Մեծամոր և Արմավիր քաղաքների կոյուղաջրերը, որտեղից պոմպերի օգնությամբոռոգվում են գյուղի հողատարածքները: Չի գործում մաքրման կայան: Խնդրի լուծումը պետք է տրվեր «Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածք» վարկային ծրագրիշրջանակներում, որի ավարտը նախատեսված է 2018 թ-ին: Զարթոնքի ավագանին 2017 թ-ի ամռանը խնդրի մասին տեղյակ է պահել ՀՀ վարչապետին: Դեռևս խնդիրը լուծում չի ստացել:
Պաշտոնական տվյալներով` Հայաստանում 579 բնակավայրում չի իրականացվում ջրամատակարարում և ջրահեռացում: Մարդիկ օգտագործում են խորքային հորերի ջուրը, որը հիմնականում չի անցնում քլորացում: «Ջինջ» ՍՊԸ-ի գնահատմամբ ամբողջ Հայաստանի կոյուղացման և մաքրման կայանների տեղադրման համար կպահանջվի 2,6 միլիարդ եվրո:
2018թ-ի մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծիփաթեթը: Նոր օրենքով արտադրական կեղտաջուր արտանետողների նկատմամբ սահմանվել է կեղտաջրերի նախնական մաքրման պահանջ, այդ գործընթացների նկատմամբվերահսկողություն իրականացնելու համար սահմանվել է արտադրական կեղտաջրերի մոնիտորինգի գործառույթ: Նորմեր են նախատեսված նաև համայնքների համար: Մասնավորապես համայնքները պետք է ապահովված լինեն բնակավայրերի կեղտաջրերի հեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերով:
Արարատյան արտեզյան ավազան

Արարատյան դաշտում Արարատյան արտեզյան ջրավազանի գերշահագործման արդյունքում դիտվում է աղբյուրների ցամաքում, ջրի որակի վատթարացում: Արարատյան դաշտում ջրառը գերազանցում է «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքով սահմանված ծավալը` 1.1 միլիարդ խմ/տարեկան, և կազմում է 1.5 միլիարդ խմ/տարեկան:
Միայն ձկնաբուծական տնտեսություններն օգտագործում էին 809 միլիոն խմ ջուր: ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացված միջոցառումների` խորքայինհորերի լուծարման, կոնսերվացման և փականային ռեժիմի բերման արդյունքում ձկնաբուծության կողմից օգտագործվող ջրաքանակը 2017թ-ին 809.0 միլիոն խմ-ից իջել է մինչև 660 միլիոն խմ: 2017թ-ի վերջին տվյալներով Արարատյան դաշտում հաշվառվել է է 239 ձկնաբուծական տնտեսություն, որոնք օգտագործում են 584 խորքային հոր: Այդ տնտեսություններիցգործում է 124-ը:
Արարատյան դաշտում ջրային ռեսուրսի կառավարման համար նախատեսվում է ավտոմատ կառավարման համակարգի ներդնում և հոսքաչափերի տեղադրում առաջին փուլում ձկնաբուծական տնտեսություններում:
Սևանա լիճ

Երկիր մոլորակի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերում, լճերում և մթնոլորտում: Այդ քաղցրահամ ջրերի միասը` շուրջ 35 միլիարդ խմ-ը, ամբարված է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա գտնվող Սևանա լճում: Սևանը համարվում էՀայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանը: Այն աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է` Հարավային ԱմերիկայիՏիտիկակա լճից հետո։
19 30-ական թվականներից հանրապետության տնտեսության համար էներգետիկ բազա ստեղծելու, ինչպես նաեւ Արարատյան գոգավորության մոտ 100 հազար հա անջրդի հողերիյուրացման, ինչպես նաև լճի հայլու կրճատման հետևանքով ազատված գրունտը տնտեսության մեջ օգտագործելու նպատակով Սևանա լճից իրականացվեցին ինտենսիվ ջրբացթողումներ: Օգտագործվեց լճի ջրի ծավալի գրեթե 44 տոկոսը կամ 26 մլրդ խմ: Լճի մակարդակն իջավ 20 մետրով: Լճի հատակից ազատվեց 25 հազար հա տարածք: Սևանիմակարդակի կրճատման արդյունքում լճում սկսեցին անցանկալի ջրակենսաբանական, ջրաֆիզիկական և ջրաքիմիական պրոցեսներ, որոնց հետևանքով լճում, սկսած 60-ականթվականներից, սկսվեցին էվտրոֆիկացիայի երևույթներ: Սևանա լիճը կործանումից փրկելու համար 1960-ական թվականներին սկսեցին Սևանի փրկությանը միտված գործողություններ` 1981թ.-ից շահագործման հանձնվեց Արփա-Սեւան 48 կմ-ոց թունելը: 80-ական թվերին սկսվել էին Եղվարդի եւ Մարմարիկի ջրամբարների կառուցմանաշխատանքները, որոնք 90-ական թվականներին դադարեցվեցին, և այլ միջոցառումներ:
Սևանա լճի պահպանության, լճի մակարդակի բարձրացման և անվնաս օգտագործման համար 2001թ-ի ՀՀ Ազգային ժողովն ընդունեց 2 օրենք` «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքը: Այս օրենքով նախատեսվում է 30 տարում Սևանա լճի մակարդակը բարձրացնել 6,5 մետրով` ջրի ծավալն ավելացնեով 8.8 միլիարդ խմ ծավալով: Նշաձողը սահմանված է լճի մակարդակը հասցնել 1903, 5 մետր նիշի: Լճում ջրի ծավալների մեծացման համար 300 մլն խմ ջուր պետք է ապահովեր Արփա – Սևանն ջրատարը, 165 մլն խմ ջուր` Որոտան- Արփա հիդրոհանգույցը: Տարեկան լճի մակարդակը նախատեսվում էր բարձրացնել 21,6 սմ-ով:
Որոտան-Արփա հիդրոհանգույցն ընդհանրապես չի գործել: Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ 2012-2016թթ. մուտք է գործել 577.2 մլն խմ ջուր, ինչը 922.8 մլն խմ-ով պակաս էնախատեսվածից` 1500.0 մլն խմ-ից: Նույն ժամանակահատվածում լճի մակարդակը միջինը բարձրացել է տարեկան 7.2սմ-ով, ինչը 0.72մ-ով պակաս է օրենքով նախատեսվածիցչափաքանակից: Սևանա լճի մակարդակը 2018թ-ի մարտի 22-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.47 մ:
Կլիմայի փոփոխության մասին երրորդ ազգային հաղորդագրության (2015թ.) տարբեր սցենարներով Սևանա լճի ջրի ջերմաստիճանը մինչև 2100թ. բազիսայինի նկատմամբ (9.40) կբարձրանա 3.6-40c-ով: Սևանա լճի ներհոսքը բազիսայինի նկատմամբ (787 մլն խմ) 2030թ. կնվազի ավելի քան 50 մլն խմ-ով, 2070թ.` ավելի քան 110 մլն խմ-ով, և 2100թ.`մոտ 190 մլն խմ-ով, այսինքն, լճի մակարդակը կսկսի իջնել տարեկան մոտ 16սմ-ով: Կլիմայի փոփոխման պայմաններում հաշվարկված է, որ եթե Սևանա լճի ջրի ջերմաստիճանը 1 աստիճանովբարձրանա, լիճը կկորցնի 71 մլն խմ ջուր, իսկ տեղումների կրճատման դեպքում` ևս 36 մլն խմ:
Վերջին 10 տարում Սևանա լճից 4 անգամ իրականացվեց օրենքով նախատեսվածից ավելի ջրառ: 3 անգամ լիճն ունեցավ բացասական հաշվեկշիռ: 2018թ-ին նույնպես կարող են դիմել Սևանին, քանի որ անոմալ եղանակային պայմանների արդյունքում հանարապետության ջրամբարները կիսադատարկ վիճակում են:
Հայաստանի ջրամբարներ

Հիդրոմետ ծառայության տվյալներով սույն թվականի մարտի 22-ի դրությամբ 525 միլիոն խմ տարողություն ունեցող Ախուրյանի ջրամբարը լցված է 245 միլիոն խմ-ով, 105 միլիոն խմ տարողությամբ Արփի լիճը` 16 միլիոնով, 91 միլիոն խմ տարողությամբ Ապարանի ջրամաբարը` 21 միլիոն խմ-ով, 70 միլիոն տարողությամբ Ազատի ջրամբարը` 31,6 միլիոն խմ-ով, 24 միլիոն խմ տարողությամբ Մարմարիկի ջրամբարը`5.31 միլիոն խմ-ով: 25 միլիոն տարողությամբ Կեչուտի ջրամբարը 23.6 միլիոն խմ-ով:
Հայաստանում նախատեսվում է կառուցել, Վեդու ջրամբարը, Կապսի ջրամբարը, Մաստարայի, Եղվարդի ջրամբարները:
Ապօրինի ջրօգտագործում ջրակորուստներ, ապօրինի ջրօգտագործում

«Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգի» նախագծի համաձայն` Հայաստանում առկա ոռոգելի 208.3 հազար հեկտարից 154,8 հազար հեկտարըգյուղատնտեսական նշանակության հողատարածքներ են, որը ամբողջությամբ չի ոռոգվում ջրային պաշարների ոչ արդյունավետ օգտագործման պատճառով՝ ոռոգմանջրի կորուստները հասնում են մոտ 50%-ի: Պաշտոնական տվյալների համաձայն` Հայաստանում առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն է իրականացնումշուրջ 574 տնտեսվարող սուբյեկտ:
Հայաստանի գետերի մասին նյութը տես այստեղ:
Մարտ 22, 2018
Leave a comment: